Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԿԻՆ: Ինտիմ

Լինել սեքսուալ՝ չի նշանակում առողջ լինել, կամ` վտանգավոր ներքնազգեստ

Լինել սեքսուալ՝ չի նշանակում առողջ լինել, կամ` վտանգավոր ներքնազգեստ

Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր աղջիկ փորձում է հակառակ սեռի համար ինչքան հնարավոր է գրավիչ երևալ: Եվ դա տարօրինակ չէ, չէ՞ որ, ինչպես ցույց են տալիս  աշխարհի վիճակագրությունները, կանայք կազմում են բնակչության մեծամասնությունը, ի տարբերություն տղամարդկանց:

 

Այդ պատճառով էլ նրանց հետ դերերով փոխվելու անհրաժեշտություն է առաջանում, դառնում են նվաճողներ, իսկ տղամարդիկ զոհի դերում են հանդես գալիս:


Սեքսուալ լինելու համար աղջկան բավական չէ միայն լավ տեսք ուենալ, հիանալի դեմքի գույն, հիասքանչ մազեր և շատ այլ առավելություններ: Դրա հետ մեկտեղ մենք բոլորս ցանկանում ենք նորաձև և ոճային հագնվել: Եթե միայն այդ կանոնը վերաբերեր արտաքին հագուստին, դժբախտության միայն կեսը կլիներ, բայց նորաձևությունը հասել է նաև ներքնազգեստին: Ինչու՞մ է կայանում ստրինգերի, կիսավարտիք-շորտերի, ձգված կիսավարտիքների և կրծկալների վտանգը: Եկեք պարզաբանենք:


Լոս-Անջելեսում գինեկոլոգ Լայզա Մասթերսոնը երկար ժամանակ ուսումնասիրել է կիսավարտիքների ազդեցությունը կանանց առողջության վրա և եկել այն եզրակացության, որ գործնականում սեքսուալ ներքնազգեստը վնասում է օրգանիզմին: Ավելի ուշ նրա հետ համաձայնել են այլ բժիշկ-գինեկոլոգներ: Ցավոք, արդեն ուշ էր, քանի որ ստրինգային նորաձևությունը գրավել էր ողջ աշխարհը: Ամենավնասակարը ձգված կիսավարտիքներն են, դրանք խախտում են արյան բնական շրջանառությունը, որը կարող է հանգեցնել անպտղության կամ այլ պտղաբերական օրգանների վրա վնասակար ազդեցությունների: Դրանք կրել, այնուամենայնիվ, կարելի է, բայց ոչ ավելի քան օրվա մեջ 5 ժամ, ընդ որում ոչ ամեն օր, այլ հատուկ դեպքերում:


Այնուհետև, ըստ վնասակարության աստիճանի, հաջորդում է բոլորի կողմից սիրված ստրինգերը: Եթե առանց ստրինգերի կյանքը ձեզ համար անտանելի է, ապա այստեղ կա ընտրության հնարավորություն: Եթե ընտրել ստրինգեր` ետևից բարակ թելիկով, այդ դեպքում դուք էականորեն նվազ վնաս եք հասցնում ձեր առողջությանը, որը չի կարելի ասել լայն և ձգվող ժանյակե շորտիկների համար: Նման ներքնազգեստը ճնշում է և հանգեցնում տարբեր հիվանդությունների. որպես հետևանք կարող է առաջացնել թութք, որը, համաձայնեք, շատ բարձր գին է գրավիչ տեսքի համար: Կիսավարտիք-շորտերը, թվում է, չեն ձգում, բայց դրանցում թաքնվում է մեկ այլ վտանգ: Նրանք ձգում են ինտիմ գոտու չափազանց մեծ հատված, որով անմիջականորեն խախտում են բնական օդափոխությունը, որի հետևանքով էլ առաջանում է կաթնախտ և տհաճ հոտեր:


Առանց բացառության, բոլոր վերոնշյալ տարբերակներին միավորում է մեկ այլ թերություն` նրանց պատրաստման համար օգտագործված նյութը:  Սեքսուալ  և նորաձև ներքնազգեստների 98%-ը կարվում են արհեստական և այլ քիմիական նյութերից պատրաստված կտորներից, որոնք արգելակում են օդի մուտքը և դրանով իսկ նպաստում խոնավ և տաք միջավայրի ստեղծմանը, իսկ դա, ինչպես հայտնի է, դրախտային պայման է միկրոօրգանիզմների համար:


Հաջորդ խիստ քննարկվող կանացի ատրիբուտը կրծկալն է: Նրանց բոլոր տեսակները շուրջօրյա կրելու դեպքում վտանգավոր են: Բժիշկները խորհուրդ են տալիս հանել գոնե քնի ժամանակ: Ամենավտանգավոր համարվում են «ոսկրիկներով» և կուրծքը բարձրացնող կրծկալները: Ոսկրիկներով կրծկալը լրացուցիչ ճնշում է կրծքի ներքին հատվածը, իսկ այնտեղ, ինչպես հայտնի է, կան մեծ քանակությամբ անոթներ և ավշային հանգույցներ, իսկ ոչ ճիշտ ընտրված  ոսկրիկների ձևերը փոխում են ձեր կրծքի բնական ձևը: Ոսկրիկներով և բարձրացնող կրծկալները սպառնում են կաթնագեղձի քաղցկեղի և այլ չարորակ գոյացությունների ձևավորմանը:


Ճնշող ներքնազգեստը անտանելի է կրելու համար: Եթե մեկուկես ժամից ձեզ մոտ փոսվիկներ առաջանան մեջքի շրջանումա, թևատակերում կամ ուսակապերից` ուսերի վրա, շտապ փոխեք կամ թուլացրեք հատուկ կարգավորիչների օգնությամբ: Մի ծուլացեք հոգ տանել ձեր կանացի գեղեցկության հետ նաև առողջության մասին, քանի դեռ ուշ չէ, չէ՞ որ տարիների ընթացքում այն այսպես թե այնպես կորչում է…

Սկզբնաղբյուր. zhenskij-dom.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. fashionstylist.kupivip.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am
Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am

Դիսպարեունիան ցավով ուղեկցվող սեռական ակտ է, որով տառապում են բազմաթիվ կանայք, ովքեր, սակայն, չեն կիսվում իրենց խնդիրներով՝ չնայած այն հանգամանքին, որ այս խնդրի բուժումը շատ պարզ է եւ...

Սեքսոլոգիա
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. news.am
Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. news.am

Շատ տղամարդիկ ընդունում են, որ դեռեւս նրանց համար գաղտնիք է, թե ի՞նչն է կնոջն ավելի գրգռում, եւ թե նրա մարմնի կոնկրետ որ մասերն են մեծ ուշադրության արժանի։ Այժմ կանադացի գիտնականները կարող են տալ այս հարցերի պատասխանները...

Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am
Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am

Այս հացին հիմնականում շատ զույգեր կպտասխանեն «ոչ»։ Բայց կան զույգեր, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ շաբաթ զրկվել սեքսի հաճույքից եւ ուզում են հարաբերություններ ունենալ նաեւ այդ օրերին...

Սեռական կյանք
20 փաստ կանանց մասին. news.am
20 փաստ կանանց մասին. news.am

Ներկայացնում ենք Ձեզ 20 հետաքրքիր փաստ կանանց մասին...

«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am

Եթե կինը ցանկանում է ձեզ, նա ինքը կպատմի այդ մասին՝ առանց որեւէ խոսքի, սեքսուալ թաքնված ազդանշանների միջոցով։ Տղամարդու հետ շփվելիս կինը փորձում է խոսել իր համար բնական լեզվով...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Կանանց մոտ պակասող՝ բնավորության 7 կարևոր գիծ
Կանանց մոտ պակասող՝ բնավորության 7 կարևոր գիծ

Բնավորության 7 գիծ, որոնք բացակայում են կանանց մեծամասնության մոտ և խանգարում, որ նրանք տղամարդկանց աչքին կատարյալ երևան: Այս մասին հաղորդում է cluber.com-ը...

Կրծքերի գեղեցիկ տեսքը պահպանելու 7 խորհուրդ
Կրծքերի գեղեցիկ տեսքը պահպանելու 7 խորհուրդ

Ledynews.am-ը գրում է. կնոջ կուրծքը չի կարող ողջ կյանքի ընթացքում լինել ձիգ, բարձր և լիքը: Կան մի շարք գործոններ, որոնք դա թույլ չեն տալիս...

Մարմնի խնամք
Ինչպես գայթակղել ձայնով
Ինչպես գայթակղել ձայնով

Տղամարդիկ հաճախ բողոքում են, որ իրենց ձանձրացնում է կանանց շատախոսությունը: Մինչդեռ, գիտնականները պարզել են, որ 10-ից 7-ի դեպքերում տղամարդը տպավորվում է հենց ձայնից` անգամ...

Կնոջ մարմնի հանելուկը
Կնոջ մարմնի հանելուկը

Կնոջ մարմինն իսկական հանելուկ է։ Եվ տղամարցր քիչ ջանքեր չի գործադրում պարզելու, թե ինչն է առավելագույնը սիրեցյալին գրգռում։ Սակայն, միեւնույն է, մնում են ծածուկ տեղեր։ Միայն թե մի կարծիր, որ քո մարմնի զգայուն կետեր գտնելը բացառապես...

10 իրավիճակներ, երբ կինը չի հրաժարվում ինտիմ մերձեցումից
10 իրավիճակներ, երբ կինը չի հրաժարվում ինտիմ մերձեցումից

Եթե կինը հաճախ է ասում. «Ես տրամադրություն չունեմ», ուրեմն նախ հիշեք, դա եզակի երևույթ չէ, աշխարհում շատ կանայք են գրգռվում հատուկ պայմաններում...

Սեռական կյանք
Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը
Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում զույգերի մոտ սեռական աններդաշնակությունը, ե՞րբ է նման խնդիր առաջանում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ LADYNEWS.am-ը փորձեց պարզել Երևանի պետական բժշկական համալսարանի...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Փաստեր տղամարդկանց մասին
Փաստեր տղամարդկանց մասին

Աստղաբաշխական բանկային հաշիվ չունենալու դրական կողմերը

Ֆինանսական մեծ միջոցների չտնօրինող երիտասարդն, ամենայն հավանականությամբ, ինքնահավան չէ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ