ԿԻՆ: Ինտիմ
Տղամարդը՝ կնոջ աչքերով
Տղամարդիկ կյանք չունեն առանց կանանց, կանայք էլ` առանց տղամարդկանց: Ուստի, սիրելի կանայք, ինչպես բնության ամեն մի երեւույթ, այնպես էլ ժամանակակից տղամարդու կերպարը պետք է լրջորեն ուսումնասիրել եւ վերլուծել:
Արդյոք ի՞նչ դասի, ընտանիքի, ձեւի եւ պարզապես, ինչպիսի օժտված հատկություններով մարդիկ են հանդիպում նրանց շարքերում: Կասկած չկա, որ ցանկացած կին, թեկուզ մտովի, գոնե մեկ անգամ կազմել է ուժեղ սեռի դասակարգում.
Եվ այսպես. բացենք խաղաթղթերը եւ ուսումնասիրենք տղամարդկանց մի քանի տեսակներ.
1. "ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ" ՏՂԱՄԱՐԴ. կամ, այսպես ասած, մտավորական: Խամրած, չհիշվող արտաքին, պարկանման հագուստ: Դանդաղ, մեխանիկական խոսք: Սարսափելի բարդույթ` հատկապես թույլ սեռի նկատմամբ (ախ, այդ կանայք, ինչո՞ւ այսօր նրանք ոչ մի ուշադրության չեն արժանացնում մեզ): Կանայք հաճախ են նրանց ստիպում անզորությունից կարմրել, կորցնել խոսելու ունակությունը:
Այդ պատճառով էլ նա կանանց ամենաթունոտ, ամենանախանձ քննադատն է: Նա որպես տղամարդ` անասելի ձանձրալի է, մասնագիտացած «գլուխ արդուկող» է եւ դա չի թաքցնում: Անչափ սիրում ու գնահատում է իրեն: Ամեն ինչ ընդունում է արհամարհական, քմծիծաղով, չէ՞ որ ինքն ամենախելոքն է: Փող չունի, հույս էլ չկա, որ երբեւէ կունենա, նույնպես գտնվում է երերուն վիճակում:
2. ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂ. կյանքով ու հույսերով լի: Համակրելի է, հավերժ երիտասարդ, գտնվում է «կիսաֆաբրիկատ» վիճակում: Չափազանց հակասական կերպար է: Նրան կյանքի պես անհրաժեշտ է ինչ-որ վատ արարքներ թույլ տալը: Նրա նշանաբանն է. «Ուզում ես պարել, դուրս պրծիր բոլոր վիճակներից անվնաս, ջրից չոր դուրս արի»: Չափազանց ժլատ է, պաշտում է ռոմանտիկա խաղալը: Գարեջուրն ու մածունը սիրած ըմպելիքներն են: Կին-հանելուկը նրա համար չէ: Սիրելիի հետ ժամադրության կարող է գնալ թոռոմած ծաղիկների փնջով եւ տատիկի պատրաստած կարկանդակից մի կտոր ձեռքին` կեղտոտ թղթի մեջ փաթաթած:
3.«ԻՍԿԱԿԱՆ ՏՂԱՄԱՐԴ». Տաք վերնազգեստ` ձմռանը, կաշվից վերնազգեստ` աշնանն ու գարնանը, ամռանը` արեւային ակնոց` երեք օրինակից: Եվ տարվա բոլոր եղանակներին` թանկարժեք մատանիներով զարդարված մատներ, ոսկուց շղթա, ցանկալի է մեծ խաչով` պարանոցին: Նրան ամեն ինչ կարելի է, նրա իշխանության տակ է ամեն ինչ: Մեքենան անպայման արտասահմանյան է: Ծխում է անպայման արտասահմանյան թանկարժեք ծխախոտներ, խմում «Հայնիկեն» գարեջուր, բառապաշարի մեջ պարտադիր են «ցավդ տանեմ», «հարց չկա» արտահայտությունները: Հեշտությամբ տիրանում է աղջիկներին: «Իմ ներկայությունն իսկ նվեր է յուրաքանչյուր կնոջ համար…»:
4.ՄԻՋԻՆ ՏԱՐԻՔԻ ՏՂԱՄԱՐԴ. Գտնվում է սեռական ակտիվության մարման տարիքում: Տձեւ մարմին, կախված փոր: Տարբերակիչ հատկանիշն է` անընդհատ թափառող հայացք, փնտրտուքի մեջ` ինչ-որ խոշոր պատառ գտնելու հույսով: Չափազանց զգայուն է կանացի գեղեցկության նկատմամբ: Նրան դուր են գալիս ե՛ւ կարճ, ե՛ւ երկար ոտքերը, տարբեր երկարության մազերը, ցանկացած գույնի աչքերը: Սիրելի զբաղմունքն է` լինել լեփ-լեցուն տրանսպորտի մեջ, ընդհանուր հրմշտոցին, օգտվելով առիթից` «պատահաբար» կպչել կանանց: Շատ է սիրում «թոզ փչել» մարդկանց աչքերին: Կարող է երկար-բարակ պատմել իր դժվար աշխատանքի, սիրելի երեխաների ու կյանքում միշտ չհասկացված լինելու մասին: Առատաձեռնության վերջին աստիճանն է երկու կոկտեյլն ու սեփական այցետոմսը:
5. «ՀԱՍԱՐԱԿ ՏՂԱ ԵՄ». Քառակուսի ծնոտ, քառակուսի դեմք, քառակուսի կուրծք եւ քառակուսի մտածելակերպ: Տառապում է «կյանքի անարդարության» բարդույթով: Նախանձում է 3-րդ տարբերակին եւ նպատակաուղղված ատում 2-րդ տարբերակին: Առիթը բաց չի թողնի ապացուցելու դա պրակտիկայում: Նրա մեջ ուժգին զարգացած է կոլեկտիվիզմի զգացումը: Միայնակ իրեն զգում է չափազանց անպաշտպան: Աղջկան նվեր տալը նրա համար սարսափելի ծանր պարտականություն է: Միակ երազանքն է` գերել բոհեմային գեղեցկուհուն ու ցուցադրել նրան բոլորին: Սովորաբար նա մռայլ է:
6. ԱՄՈՒՍՆԱՑԱԾ ՏՂԱՄԱՐԴ. Սա բավականին հաճախ է հանդիպում 25-50 տարեկանների մոտ: Արտաքինը ամենաբազմազանն է: Աչքերի մեջ` հոգնածություն եւ վիշտ, սառը քմծիծաղ եւ օտարություն: Անտարբեր հայացքով է ուղեկցում կողքից անցնող գեղեցկուհուն, բութ հայացքով տնտղում է հարեւանուհուն` մետրոյում: Հոգոց է քաշում անցած տարիների եւ ճակատագրի հարվածների համար: Գործողությունների է դիմում անսպասելի կերպով: Մերժումն ընդունում է որպես անձնական վիրավորանք եւ հայտարարում է երկարատեւ պայքար: Սեղանի գիրքն է «Կամասուտրան»: Դրամի հարցում սահմանափակ է, երեւակայությունից համարյա զուրկ է: Մի գեղեցիկ օր ձեր ոտքերի առաջ կարող է նետել արցունքներով թաթախված տետրեր` լի անիմաստ սիրո խոստովանություններով եւ բանաստեղծություններով:
Այսպես կարելի է երկար շարունակել ցուցակը: Բայց հիշեք մի գեղեցիկ ճշմարտություն. ինչքան մարդ` այնքան բնավորություն: Ամեն մի մարդ մի անհատականություն է: Սիրելի կանայք, գուցե մխիթարվենք սրանով: Սակայն կատակել ու ծիծաղել, իհարկե, կարելի է եւ անհրաժեշտ, բայց երբեք մի մոռացեք. կինը կատարյալ է միայն այն ժամանակ, երբ կողքին տղամարդ կա:
18.09.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
