Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԿԻՆ: Ինտիմ

Կնոջ մարմնի հանելուկը

Կնոջ մարմնի հանելուկը

Կնոջ մարմինն իսկական հանելուկ է։ Եվ տղամարցր քիչ ջանքեր չի գործադրում պարզելու, թե ինչն է առավելագույնը սիրեցյալին գրգռում։ Սակայն, միեւնույն է, մնում են ծածուկ տեղեր։ Միայն թե մի կարծիր, որ քո մարմնի զգայուն կետեր գտնելը բացառապես տղամարդու հոգսն է։ Զուգընկերոջը հարկավոր է ուղղություն տալ եւ հրահանգավորել

 

Միանգամից    խոստովա­նենք, դրանք գտնելն այնքան էլ հեշտ չէ։ Դեռեւս վերջերս մարդկության   ուժեղ   կեսն ընդհանրապես վստահ էր, որ կանայք սեքսով են զբաղվում բացառապես հանուն ցեղի շարունակման։ Հարկ եղավ գիտակցության     իսկական ճեղքում, որպեսզի նրանք ըն­դունեին, որ կինն իրավունք ունի ֆիզիկական սիրուց հա­ճույք ստանալ։ Սկզբում որոշ­ված էր, որ հաճույքի համար պատասխանատու են կնոջ մարմնի   ընդամենը   երկու հատված՝ ծլիկը եւ հեշտոցը։ Երկարատեւ խորհրդածութ­յուններից հետո դրանց ավելացվեց նաեւ երրորդ էրոգեն գոտին կուրծ­քը։

 

Սակայն երկար հետազոտութ­յունների տարիները թույլ տվեցին բավական համարձակ ենթադրութ­յուն անել, կնոջ մարմնի ցանկա­ցած կետ (բնականաբար, հմուտ վարվելու դեպքում) կարող է էրո­գեն գոտի դառնալ։ Յուրաքանչյուր կին ունի իր առավել զգայուն հատ­վածները եւ, բացի դրանից, դրանք նաեւ գաղթում են մարմնի վրայով կախված տարբեր գործոննե­րից՝ եղանակից, Լուսնի փուլից, տրամադրությունից, զուգընկերոջ նկատմամբ վերաբերմունքից եւ այլն։

 

Իզուր չէ, որ մասնագետները հո­րինել են հատուկ տերմին՝ թափա­ռող էրոգեն գոտի։ Այն հաճախ հայտնաբերվում է ամենաանսպա­սելի տեղում։ Երբեմն միանգամից, հենց առաջին իսկ հպումներից, իսկ երբեմն շաբաթներով, անգամ ամիսներով բուռն որոնումներից հե­տո։

 

Արդյոք կբավականացնի՞ քո զուգընկերոջ համառությունը, համ­բերությունը եւ երեւակայությունը, որպեսզի նա փնտրի քո մարմնի բոլոր բաղձալի անկյունները։ Հատկապես եթե դու ինքդ չգիտես, թե դրանք որտեղ են... Իսկ տղա­մարդը դեռ պիտի որոշի, թե ինչպես ներգործել դրանց վրա, որպեսզի սիրեցյալին առավելագույն հա­ճույք պատճառեն։ Ընտրության շրջանակը բավական լայն է. նուրբ կծելուց մինչեւ համբույր, եռան­դուն մերսումից մինչեւ թեթեւակի հպում։ Մի խոսքով, առանց քո օգ­նության զուգընկերոջ համար դժվար կլինի։

 

Լավ է, եթե քո սիրեցյալն ինքն է գիտակցում իր առջեւ դրված խնդ­րի կարեւորությունը։ Այսինքն նա­խօրոք վստահ է, որ դու լի ես խորհրդավոր գաղտնիքներով, որոնք պահանջում են ուշադիր եւ մշտական ուսումնասիրում եւ այս պրոցեսը համարում են երկուստեք հետաքրքիր ու հաճելի։ Շատ ավե­լի վատ է, եթե նա պարզունակորեն կարծում է, թե սիրային խաղը հար­կավոր կոճակներին պարզապես սեղմելն է։ Սակայն մի շտապիր նրան մեղադրել նման պարզունակության համար, նման մոտեցումը հեշտորեն բացատրվում է տղա­մարդու անատոմիայի առանձնա­հատկություններով։ Այնուամենայ­նիվ, ուժեղ սեռի ներկայացուցիչնե­րը կանանցից ավելի պարզ են կա­ռուցված։ Բնությունը նրանց նվա­զագույն քանակությամբ էրոգեն գոտիներ է տվել, որոնք գտնելը հեշտից էլ հեշտ է։ Եվ դրանք գոր­ծում են հուսալիորեն եւ կայուն։ Բնական է, զուգընկերոջ համար դժվար է պատկերացնել, թե ինչ բարդ է կառուցված կնոջ սեքսուալ ոլորտը։

 

Այս դեպքում ավելի լավ է կինն ինքն անի առաջին քայլը փո­խըմբռնման հասնելու համար եւ անկեղծ զրուցել առաջացած խնդիրների մասին։ Ասենք, որ հար­կավոր չէ արագ իջնել պորտից ներքեւ. դու գրգռվում ես ականջի մոտ՝ պարանոցը նուրբ համբուրե­լիս։ Միայն թե օրինակ մի վերցրու օպերաների հերոսուհիներից, որոնք հենց միանգամից սկսում են. սիրելիս, մենք պետք է զրուցենք։ Իրական տղամարդուն նման մեկ­նարկը կարող է անհանգստացնել, իսկ երբեմն նաեւ բարկացնել։ Այն­պես որ, անհրաժեշտ է հենց սկզբից ձեր զրույցը ճիշտ հունով տանել, ձեր զրույցը պետք է անկեղծ ու առավելագույնս բարեհաճ լինի։ Հաշվի առ. խրախուսելը քննադա­տությունից ավելի ներգործուն է։ Դյուրին չէ նման փափուկ նյութի մասին անհրաժեշտ բառեր գտնել։ Հավանաբար այն պատճառով, որ շատերին մանուկ հասակում արգելել են խոսել սեքսի մասին, եւ անհրաժեշտ բառապաշարը ձեռք են բերել հասակակիցների հետ շաղակրատանքից կամ բժշկական գրքերից։ Այժմ այդ բառերը ծիծաղելի, անպարկեշտ կամ չափից ավելի գիտական են թվում։ Թեպետ, ջանքերի դեպքում, հնարավոր է գտնել երկուստեք ձեռնտու տարբերակ։

 

1. Այլաբանություն։

 

 Կնոջ մարմնի նվիրական մասերի համար ինչ անուններ ասես չեն հորինել, հաճույքների քարանձավ եւ այլն... Զգուշացիր նման արտահայտություններից, քանի դեռ զուգընկերոջդ լավ չես ճանաչել եւ համոզված չես, որ նա օժտված է հումորի զգացումով։ Չէ" որ նման դարձվածքներ բոլոր տղամարդկանց դուր չեն գալիս։

 

2. Ոչ նորմատիվ բառապաշար։  

 

Գոյություն ունեն մտերմիկ պահերին մարմնի մասերը եւ գործողությունները կոչել որոշակի բառերով, որոնք   հայերենում սովորաբար համարվում են անտպագիր։ Եթե ուզում ես եւ կարող ես այդպես արտահայտվել,  արժե ռիսկի դիմել, եթե քո զուգընկերը այն մարդկանցից է, որոնց լարում է շփման այդ ձեւը։ Սակայն զգույշ եղիր, շատերին աղջկա շուրթերից անպարկեշտ արտահայտությունները շոկի մեջ են գցում։

 

Ոչ խոսքային շփում։

 

 Հնարավոր է ընդհանրապես յոլա գնալ առանց խոսքերի։ Նուրբ կամ կրքոտ տնքոցները, հոգոցները եւ նրա յուրաքանչյուր քայլին անմիջական ռեակցիան առանց այն էլ ամեն ինչ պարզ ներկայացնում են։ Նման մարտավարությունը զգայուն զուգընկերոջ հետ ինտիմ շփման տարբերակ է։

 

Ցուցադրական ագիտացիա։ 

 

Վերցրու նրա ձեռքը, դիր այնտեղ, որտեղ դու ավելի շատ ես ուզում եւ ցույց տուր, ինչպես անել այն, ինչը առավելագույն հաճույք է պատճառում։ ճիշտ է, եթե քեզ բաժին է ընկել դերերի դասական բաշխման կողմնակից, ըստ որի տղամարդը պետք է լինի սեքսի փորձագետ, իսկ կինը միամիտ աշակերտուհի, նման տարբերակը հաստատ չի անցնի։

 

Խաղ։ 

 

Չափից ավելի լուրջ մի եղիր։ Երբեմն, ընդհակառակը, արժե փոքր-ինչ հիմարանալ, մանկությունը հիշել։ Ինչ կասես «սա՞ռն է-տա՞ք է խաղի համար։ Գործիր դրա կանոններով, եւ քո սիրած երիտասարդը անպայման կգտնի թաքնված գանձը։

 

Եւ այսպես..

 

. Մի քննադատիր զուգընկերոջ գործողությունները. շարունակ հանդիմանությունները նրան կմղեն ընդհանրապես հրաժարվել նախաձեռնությունից։

 

. Չափից ավելի զուսպ մի եղիր։ Եթե քեզ դուր է գալիս նրա «մարտավարությունը, անպայման այդ նրան հասկացրու։

 

. Մի նահանջիր, եթե չի հաջողվել միանգամից գտնել էրոգեն գոտիները։ Ավելի լավ է կատարելագործիր դրանք փնտրելու մեթոդները։

 

• Մի շեղվիր պրոցեսից։ Երբ գլուխն զբաղված է ուրիշ բանով, ցանկացած էրոգեն գոտու խթանումը անօգուտ է, իսկ երբեմն նաեւ տհաճ։

 

. Մի փորձիր պարզեցնել եւ արագացնել փոխադարձ ուսումնասիրման շրջանը, չէ՞ որ այն երկուսիդ այդքան հաճույք է պարգեւում։ Եթե միանգամից ձգտեք բաղձալի տեղերին, շուտով կպարզվի, որ մտերմիկ կյանքը դարձել է չափից ավելի ձանձրալի եւ միատեսակ։

 

.Պահանջներ մի բարձրացրու։ Իրականում սիրո բոլոր ակտերը չեն կարող հավասարապես հրաշալի լինել։ Եթե ինչ-որ բան չի ստացվել, պարտադիր չէ իսկույն խուճապի մատնվել եւ վերլուծել ամեն ինչ։

 

. Մի պնդիր քննարկել սեքսուալ հարաբերությունները, եթե ամեն ինչ առանց այն էլ կարգին է։

 

. Նա չի սիրում խոսել սեքսի մասին, սակայն, այնուամենայնիվ, ամեն ինչ հասկանում է։ Համարիր, որ բախտդ իսկապես բերել է։

 

. Մտերմիկ շփման ժամանակ հանգուցային բառերն են «շարունակիր եւ էլի։ Դրանց մեջ բացասական գնահատականի ակնարկ անգամ չկա։ Սրանք խրախուսանքի եւ քաջալերանքի բացականչություններ են, որոնք միշտ հաճելի են

 

. Առավել ներգործուն են շփման ոչ խոսքային ձեւերը հնչերանգը, դիմախաղը, շարժումները։

 

. Ինչից սկսել փոխադարձ ուսումնասիրությունը։ Անկեղծ հետաքրքրություն դրսեւորիր նրա զգացումների նկատմամբ, եւ նա անպայման կպատասխանի նույն կերպ։

 

. Եթե ինչ-որ բան այնպես չի եղել, մի վախեցիր գործողություններն անհրաժեշտ հուն ուղղելուց ասա կամ ցույց տուր, թե քեզ հենց որ քնքշանքն է առավելագույն հաճույք պատճառում։

 

. Սեքսուալ հակումները ժամանակ առ ժամանակ փոխվում են։ Իհարկե, ավելի հեշտ է անել այն, ինչը ժամանակին հրաշալի արդյունք է բերել։ Սակայն իրականում նույն գործողությունների անվերջանալի մեջբերումները տաղտկալի եւ հոգնեցուցիչ զբաղմունք են։

 

. Եթե փոխըմբռնման չեք հասնում, մի խուսափիր անկեղծ զրույցից նախաձեռնության համար, նա ինքը պարզապես չէր համարձակվի։

 

. Որպեսզի զրույցն օգուտ բերի, հստակ ձեւակերպիր մտքերդ։ Խոսիր առաջին դեմքով քո զգացումների եւ ցանկությունների մասին, խուսափիր զուգընկերոջ հանդիմանությունից։ Օրինակ ցասկոտ դու չափից ավելի կոպիտ եւ շտապող ես-ի փոխարեն ասա Սիրում եմ. երբ ամեն ինչ անշտապ է արվում եւ քնքշորեն։

Սկզբնաղբյուր. http://www.armfashion.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am
Դիսպարեունիա՝ ցավոտ սեռական ակտ, որը խանգարում է ապրել միլիոնավոր կանանց. news.am

Դիսպարեունիան ցավով ուղեկցվող սեռական ակտ է, որով տառապում են բազմաթիվ կանայք, ովքեր, սակայն, չեն կիսվում իրենց խնդիրներով՝ չնայած այն հանգամանքին, որ այս խնդրի բուժումը շատ պարզ է եւ...

Սեքսոլոգիա
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. news.am
Գիտնականները հայտնաբերել են կանանց առավել զգայուն էրոգեն գոտիները. news.am

Շատ տղամարդիկ ընդունում են, որ դեռեւս նրանց համար գաղտնիք է, թե ի՞նչն է կնոջն ավելի գրգռում, եւ թե նրա մարմնի կոնկրետ որ մասերն են մեծ ուշադրության արժանի։ Այժմ կանադացի գիտնականները կարող են տալ այս հարցերի պատասխանները...

Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am
Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am

Այս հացին հիմնականում շատ զույգեր կպտասխանեն «ոչ»։ Բայց կան զույգեր, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ շաբաթ զրկվել սեքսի հաճույքից եւ ուզում են հարաբերություններ ունենալ նաեւ այդ օրերին...

Սեռական կյանք
20 փաստ կանանց մասին. news.am
20 փաստ կանանց մասին. news.am

Ներկայացնում ենք Ձեզ 20 հետաքրքիր փաստ կանանց մասին...

«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am
«Մարմնի լեզուն». սեքսուալ թաքնված ազդանշաններ. style.news.am

Եթե կինը ցանկանում է ձեզ, նա ինքը կպատմի այդ մասին՝ առանց որեւէ խոսքի, սեքսուալ թաքնված ազդանշանների միջոցով։ Տղամարդու հետ շփվելիս կինը փորձում է խոսել իր համար բնական լեզվով...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Կանանց մոտ պակասող՝ բնավորության 7 կարևոր գիծ
Կանանց մոտ պակասող՝ բնավորության 7 կարևոր գիծ

Բնավորության 7 գիծ, որոնք բացակայում են կանանց մեծամասնության մոտ և խանգարում, որ նրանք տղամարդկանց աչքին կատարյալ երևան: Այս մասին հաղորդում է cluber.com-ը...

Կրծքերի գեղեցիկ տեսքը պահպանելու 7 խորհուրդ
Կրծքերի գեղեցիկ տեսքը պահպանելու 7 խորհուրդ

Ledynews.am-ը գրում է. կնոջ կուրծքը չի կարող ողջ կյանքի ընթացքում լինել ձիգ, բարձր և լիքը: Կան մի շարք գործոններ, որոնք դա թույլ չեն տալիս...

Մարմնի խնամք
Ինչպես գայթակղել ձայնով
Ինչպես գայթակղել ձայնով

Տղամարդիկ հաճախ բողոքում են, որ իրենց ձանձրացնում է կանանց շատախոսությունը: Մինչդեռ, գիտնականները պարզել են, որ 10-ից 7-ի դեպքերում տղամարդը տպավորվում է հենց ձայնից` անգամ...

Կնոջ մարմնի հանելուկը
Կնոջ մարմնի հանելուկը

Կնոջ մարմինն իսկական հանելուկ է։ Եվ տղամարցր քիչ ջանքեր չի գործադրում պարզելու, թե ինչն է առավելագույնը սիրեցյալին գրգռում։ Սակայն, միեւնույն է, մնում են ծածուկ տեղեր։ Միայն թե մի կարծիր, որ քո մարմնի զգայուն կետեր գտնելը բացառապես...

10 իրավիճակներ, երբ կինը չի հրաժարվում ինտիմ մերձեցումից
10 իրավիճակներ, երբ կինը չի հրաժարվում ինտիմ մերձեցումից

Եթե կինը հաճախ է ասում. «Ես տրամադրություն չունեմ», ուրեմն նախ հիշեք, դա եզակի երևույթ չէ, աշխարհում շատ կանայք են գրգռվում հատուկ պայմաններում...

Սեռական կյանք
Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը
Սեռական աններդաշնակություն. պատճառները պարզաբանում է սեքսապաթոլոգը

Թե ի՞նչ է իրենից ներկայացնում զույգերի մոտ սեռական աններդաշնակությունը, ե՞րբ է նման խնդիր առաջանում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ LADYNEWS.am-ը փորձեց պարզել Երևանի պետական բժշկական համալսարանի...

Սեռական կյանք ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Փաստեր տղամարդկանց մասին
Փաստեր տղամարդկանց մասին

Աստղաբաշխական բանկային հաշիվ չունենալու դրական կողմերը

Ֆինանսական մեծ միջոցների չտնօրինող երիտասարդն, ամենայն հավանականությամբ, ինքնահավան չէ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ