Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

«Մարմնի լեզու»

«Մարմնի լեզու»

Մեր էջերում թարգմանաբար կներկայացնենք հատվածներ ամերիկացի հայտնի հոգեբան-սոցիոլոգ Ալան Պիզի «Body language» («Մարմնի լեզու») գրքից։ Այն հետաքրքրական է մարդկային վարքագծին նոր հայացք ուղղելու առումով, մարդ էակի խառնվածքի ենթագիտակցական շերտերից բխող ինքնաբուխ վարվեցողության մեկնաբանությամբ։ Ալան Պիզը ուշադրություն է դարձրել մարդու պահվածքի այն շերտին, որն էթիկետից զերծ է և որը, թերևս, մարդու մասին ավելի շատ բան կարող է ասել, քան պայմանականություններով լեցուն խոսքային արտահայտչաձևերը։

 

''1971 թ. էր, երբ սեմինարներից մեկի ժամանակ առաջին անգամ լսեցի «մարմնի լեզու» հասկացության մասին։ Այս արտահայտությունն այն աստիճան շարժեց իմ հետաքրքրությունը, որ լսածիս մասին առավել մանրամասն իմանալու անհագուրդ ցանկություն առաջացավ։ Սեմինարավարը պատմում էր Ռեյ Բերդվիստլի կողմից Լուիսվիլի համալսարանում անցկացրած որոշ հետազոտությունների մասին։ Այդ հետազոտությունները ցույց էին տվել, որ մարդկային շփումների գերակշռող մասը տեղի են ունենում ժեստերի, մարդկանց բռնած դիրքերի և մարդկային հարաբերություններում սահմանված տարածության մակարդակում։ Վերոհիշյալ հետազոտությունների համաձայն` մարդկային շփումներում բանավոր խոսքին տրամադրվող մասը չնչին է։ Այդ տարիներին ես աշխատում էի որպես առևտրական գործակալ և աշխատանքի բերումով արդեն իսկ մասնակցել էի առևտրի և հաղորդակցման հնարքներին վերաբերող բազմաթիվ սեմինարների։ Սակայն մասնակցածս սեմինարներից և ոչ մեկի ժամանակ չէի լսել, որ մարդկային շփումները հնարավոր են նաև ոչ վերբալ (բանավոր) մակարդակում։

 

Նախկինում իմ սեփական հետազոտությունների արդյունքում ինքս ինձ համար արդեն իսկ բացահայտել էի, որ "մարմնի լեզու" կոչվածն իր մեջ ահռելի քանակությամբ ինֆորմացիա է պարունակում։ Պետք է ասել, որ 70-ականներին դժվար էր գրադարաններում կամ բուհական հաստատություններում այս թեմային վերաբերող որևէ լուրջ գրականություն հայթայթելը։ Հատուկենտ գրքերը, որոնք այնուամենայնիվ հաջողվել էր ինձ ձեռք բերել ու կարդալ, գրված էին այնպիսի մարդկանց կողմից, որոնք շրջակա միջավայրի հետ շփման ոլորտում չնչին փորձ անգամ չունեին։ Ես բացարձակապես ցանկություն չունեմ վատ արտահայտվելու այդ գրքերի հեղինակների մասին. պարզապես հայթայթածս գրականության ստվար մասը խիստ տեսական շարադրանք ուներ և գործնական առումով կիրառելի չէր։ Ես` որպես առևտրական գործակալ, այլ նյութի կարիք ունեի։


Իմ գրքում ես ի մի եմ բերել շատ ու շատ բիհեվիորիստ-գիտնականների ուսումնասիրությունները և դրանք համակցել այլ մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերված տվյալների հետ. սոցիոլոգներ, մարդաբաններ, կենդանաբաններ, մանկավարժներ, հոգեբույժներ, ընտանեկան հոգեբաններ, ինչպես նաև բանակցություններ վարելու և առևտրի ոլորտում մասնագիտացած մարդիկ։ Այս գրքում ես ներկայացրել եմ նաև բազմաթիվ տեսաֆիլմերից և ձայնագրություններից դուրս գրված նյութեր, խորհուրդներ, որոնք մշակվել են աշխարհի տարբեր երկրների մասնագետների կողմից։ Գրքումս տեղ են գտել նաև իմ սեփական հետազոտությունների արդյունքում ձեռք բերված տվյալները, տվյալներ, որոնք մասնագիտական գործունեությանս վերջին 15 տարիների արգասիքն են։

 

Ինքնին հասկանալի է, որ իմ գիրքը «մարմնի լեզվին» վերաբերող միակ աշխատատությունը չէ և խնդիրների «մոգական» լուծում չի առաջարկում։ Իմ նպատակն է եղել ընթերցողին հնարավորություն ընձեռել ավելի լավ հասկանալու ոչ վերբալ ազդանշաններն ու ակնարկները և վերծանել այդ ազդանշանների և ակնարկների իմաստն ու բովանդակությունը։ Գրքումս մանրազնին վերլուծության եմ ենթարկել «մարմնի լեզվի» առանձին բաղկացուցիչները, այդ իսկ պատճառով որոշ ժեստերն առանձնացրել եմ ընդհանուր «լեզվային» համատեքստից։ Միևնույն ժամանակ ես խուսափել եմ անտեղի ու անհարիր պարզեցումներից, քանի որ ոչ վերբալ հաղորդակցությունը շատ բարդ գործընթաց է, որում կարևորվում է գրեթե ամեն մի մանրամասնություն` մասնակիցները, արտաբերվող խոսքերը, ձայնի հնչերանգը, մարմնի շարժումները, ժեստերը և այլն։

 

Հավանաբար ընթերցողների մեջ քիչ չեն լինի մարդիկ, որոնք զայրույթից ձեռքերը դեպի վեր կբարձրացնեն և կբացականչեն. «Սա ընդամենը գիտնականների կողմից ստեղծված մի նոր հնարք է, որի միջոցով նրանք փորձում են կառավարել և իշխել մարդկանց»։ Սակայն իմ գիրքը նպատակ ունի ընթերցողին սովորեցնել իր նմանի հետ արդյունավետ շփման ձևերը։ Հուսամ, որ, այն կարդալով, դուք կկարողանաք լավագույնս հասկանալ ինքներդ ձեզ և շրջապատող մարդկանց։ Հայտնի բան է, որ որևէ մեխանիզմի աշխատանքային սկզբունքների գիտակցումը զգալիորեն թեթևացնում էայդ աշխատանքը և ճիշտ հակառակը. անգիտակից վիճակը հանգեցնում է դյուրագրգռության, շրջապատի հանդեպ անտեղի քննադատական վերաբերմունքի առաջացման։ Ոչ վերբալ շփումը ուզածդ զրույցը կարող է դարձնել չափազանց հետաքրքրական և ուսանելի։

 

Սկզբնական շրջանում ինձ թվում էր, որ գիրքս կդառնար ձեռնարկ վաճառողների, կառավարողների և ղեկավար անձանց համար, մինչդեռ տարիները ցույց տվեցին, որ այն կարող է օգտակար լինել բոլոր մասնագիտությունների տեր և տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող մարդկանց։ Գիրքս ընթերցելու արդյունքում պարզ կդառնա մարդկային շփումներում առկա ամենախրթին երևույթը` հաղորդակցման ընդհանրական դաշտը։

 

XX դարի վերջին մենք ականատես եղանք իմացության մի նոր ոլորտի ծնունդին` ոչ վերբալ հաղորդակցության խնդրով զբաղվող գիտության ստեղծմանը։ Ինչպես գիտնական-թռչնաբանները մեծ հետաքրքրությամբ հետևում են թռչունների վարքին, ճիշտ այդպես էլ ոչ վերբալ հաղորդակցման մասնագետները ինֆորմացիայի մեծ պաշար են ստանում մարդկանց ոչ վերբալ ազդանշանների բացահայտումից։ Այս ոլորտի մասնագետը մարդկանց վարքին հետևում է ամենուր` լողափին, հեռուստաէկրանին, աշխատավայրում, մի խոսքով, կյանքի բոլոր այն դրվագներում, որոնցում առկա է մարդկային շփումը։

 

Զարմանալի կթվա, բայց մարդ արարածն իր գոյության ավելի քան միլիոն տարիների ընթացքում անտեսել է մարդկային վարքագծի այնպիսի մի կարևոր դրսևորում, ինչպիսին ոչ վերբալ հաղորդակցությունն է։ Եվ միայն XX դարի 60-ականներին այս ոլորտը արժանացավ գիտնականի խորազնին հայացքին և ուշադրությանը։ Իսկ լայն հանրությանը հայտնի դարձավ միայն 1970 թ., երբ Ջուլիուս Ֆաստը հրատարակեց «մարմնի լեզվին» վերաբերող իր առաջին ուսումնասիրությունը։ Իր աշխատության մեջ Ֆաստը ներկայացրեց բիհեվիորիստ-գիտնականների` մարդկային շփումների ոչ վերբալ ոլորտին վերաբերող հետազոտությունները։ Այդուհանդերձ, մեր օրերում դեռևս կան մարդիկ, որոնք անտեղյակ են այս ոլորտին և այն կարևոր նշանակությանը, որն իր մեջ ամփոփում է ոչ վերբալ հաղորդակցությունը։

 

Չարլի Չապլինը և համր կինոյի վարպետները ոչ վերբալ հաղորդակցման յուրովի բացահայտման առաջին ներկայացնողներն էին։ Եվ սա հասկանալի է. ժեստի և մարմնի լեզուն այդ կարգի արվեստում հաղորդակցման միակ հնարավոր միջոցն էր։ Դերասանի հաջողությունը մեծապես պայմանավորված էր նրանով, թե որքանով էր նա տիրապետում ժեստերի լեզվին և մարմնի շարժումներին, որոնց միջոցով կմարմնավորեր իր հույզերն ու ապրումները։ Եթե մարմնավորումը հաջողված էր, նա միանշանակ ընդունվում էր հանդիսատեսի կողմից, եթե ոչ` տապալումն անխուսափելի էր։ Իսկ երբ «Մեծ համրին» խոսք շնորհվեց` ժեստերի լեզուն ընկրկեց` իր տեղը զիջելով ձայնին։

 

«Մարմնի լեզվի» տեխնիկական ուսումնասիրության գործում ամենակարևոր դերն ունեցավ այս բնագավառի առաջին գիրքը` Չարլզ Դարվինի «Մարդկանց և կենդանիների կողմից զգացմունքների արտահայտումը» աշխատությունը, որը հրատարակվել է 1872 թ.։ Այս գիրքը պատկերավոր արտահայտությամբ է համարվում առաջինը, քանի որ այն առաջինն էր, որն ուշադրություն դարձրեց «մարմնի լեզվին»` իր բոլոր արտահայտչամիջոցներով` դեմքի արտահայտության, ժեստերի, շարժումների և այլն։ Դարվինից հետո գիտնականներն առ այսօր նկարագրել և դասակարգել են միլիոնից ավելի ոչ վերբալ ռեպլիկներ և ազդանշաններ։ Հայազգի գիտնական Ալբերտ Մեհրաբյանը եկել է այն եզրակացության, որ մարդկային հաղորդակցության 7%-ը վերբալ է (կոնցեպտուալ խոսքային), 38%-ը` ձայնային (հնչերանգ, տոն և այլ միջանկյալ հնչյուններ), իսկ 55% են կազմում ոչ վերբալ հաղորդակցման միջոցները։ Պրոֆեսոր Բերդվիստլը եկավ գրեթե համանման եզրահանգման` ընգծելով մարդկային շփումների մեջ ոչ վերբալ ազդանշանների կարևորությունը։ Նրա պնդմամբ` մարդ արարածն օրվա ընթացքում խոսում է ընդամենը 10-11 րոպե, իսկ արտաբերված նախադասության միջին տևողությունը 2,5 վրկ է։ Ինչպես Մեհրաբյանը, Բերդվիստլը նույնպես գտնում է, որ վերբալ և ոչ վերբալ հաղորդակցությունները միմյանց հանդեպ գտնվում են 35:65 %-ային հարաբերակցության մեջ։ Գիտնականներից շատերը եկել են այն եզրահանգման, որ հաղորդակցության խոսքային միջոցները կիրառվում են փաստացի ինֆորմացիա հաղորդելու համար, իսկ ոչ վերբալ միջոցներով փոխանցվում են զգացմունքները և հույզերը։ Շատ դեպքերում ոչ վերբալ ազդանշանները լիովին կարող են փոխարինել խոսքին։ Պատկերացրե՛ք` ինչպես է կինը տղամարդու վրա սպանիչ հայացք նետում, և այս հայացքն ավելի արտահայտիչ է, քան որևէ առոգանված խոսք։

 

Լեզվից և մշակույթից անկախ` խոսքերն ու մարմնի շարժումներն այնքան սերտորեն են փոխկապակցված, որ հմուտ մասնագետի համար շարժումը բացահայտ է նույնիսկ այն դեպքում, երբ նա չի տեսնում մարդուն, այլ միայն լսում է ձայնը։ Այս նույն տրամաբանությամբ պրոֆեսոր Բերդվիստլը, հետևելով մարդու շարժումներին, կարողանում է որոշել, թե որ լեզվով է նա խոսում։

 

Մեր օրերում շատերի համար անընդունելի է այն հանգամանքը, որ մարդն ընդամենը կենդանական աշխարհից սերվող էակ է` պրիմատների կարգին դասվող մի արարած, որն ազատվել է մարմնի մազածածկույթից, սովորել է կանգնել երկու վերջույթների վրա և օժտված է զարգացած ուղեղով, մի խոսքով այն է, ինչ կոչվում է հոմո սապիենս` բանական մարդ։ Ինչպես կենդանական աշխարհի մյուս արարածները, մենք ևս ենթարկվում ենք կենսաբանական օրենքներին, որոնք ղեկավարում են մեր գործողությունները, շարժումները, հակազդեցությունները և այլն։ Զարմանալին այն է, որ մարդը հազվադեպ է իր ուշադրությունը սևեռում սեփական շարժումներին, որոնք կատարվում են ինքնաբերաբար և շատ հաճախ խոսակցի մասին ավելի շատ ինֆորմացիա են հաղորդում, քան նրա կողմից արտաբերված խոսքերը''։

 

Հեղինակ. Ալան Պիզ
Սկզբնաղբյուր. «Մարմնի լեզու»
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Edgar

12.01.2016

hargeliners hayeren taberak girqy chuni xndrem ruseren tarberaky http://ligis.ru/librari/2440.htm

Մեդ-Պրակտիկ

14.11.2015

Հարգելի rrrrr, բարև Ձեզ: Հայերեն թարգմանված տարբերակը դեռևս չկա: Նոր ինֆորմացիա ունենալու դեպքում անպայման կտրամադրենք:

rrrrrr

11.10.2015

իսկ հիմա կա հայերեն տարբերակը օնլայն . եթե այո խնդրում եմ լինկը ուղարկեք

Մեդ-Պրակտիկ

03.09.2013

Հարգելի Jer, բարև Ձեզ, ցավոք, Ալան Պիզի «Մարմնի լեզու» գիրքը դեռևս հայկական տարբերակ չունի, ներկայացվածը թարգմանված հատված է։

Jer

28.08.2013

Shat havaneci ays nyut@, bavakanin hetaqrqirer, isk inchpes karoxem dzerq berel Allan Pizi<< Marmni lezu>> grqi hayeren elektronayin tarberak@?????????????

Կարդացեք նաև

Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am

Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից:  Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...

Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Հոգեկան առողջություն
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Հոգեկան առողջություն
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am

Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am

AdMe-ն ներկայացնում է 9 մանրուք, որոնք մարդու մասին շատ բան կպատմեն...

Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru
Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru

Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...

Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am
Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am

Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...

Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am
Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am

Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....

Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am
Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am

Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ  չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...

Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am
Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am

Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա
Բամբասանքի 5 լավ և վատ կողմերը. 1in.am
Բամբասանքի 5 լավ և վատ կողմերը. 1in.am

womanway.online-ը ներկայացնում է բամբասելու 5 դրական և բացասական կողմերը...

Արդյո՞ք ստեղծագործական մտածողությունը բնածին հատկանիշ է
Արդյո՞ք ստեղծագործական մտածողությունը բնածին հատկանիշ է

Ժամանակակից հասարակությունում «ստեղծագործ» բառը սովորաբար օգտագործում են մարդկանց «ընտրախավային» խմբի նկարագրելիս, օրինակ` երաժիշտների, արվեստի մարդկանց: Նրանց, սովորաբար...

Ավելորդ հետաքրքրասիրությունը վտանգավոր է. գիտնականներ. 1in.am
Ավելորդ հետաքրքրասիրությունը վտանգավոր է. գիտնականներ. 1in.am

he Times of India-ի փոխանցմամբ՝ մարդը հետաքրքրասիրության շնորհիվ հասել է զգալի հաջողությունների: Սակայն հետաքրքրասիրությունը միշտ չէ, որ օգտակար է...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Ոճը նորաձևությունից կարևոր է. 10 խորհուրդ Իվ Սեն-Լորանից. 1in.am
Ոճը նորաձևությունից կարևոր է. 10 խորհուրդ Իվ Սեն-Լորանից. 1in.am

Իվ Սեն-Լորանը ծնկի է բերել նորաձևության աշխարհը: Լինելով Քրիստիան Դիորի աշակերտը՝ նա ստեղծել է «ունիսեքս» յուրօրինակ ոճը և կանանց ստիպել կրել տղամարդու հագուստներ: Lux.fm-ը ներկայացնում է...

Մտածում են մեծերը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ