Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Տրեդմիլ թեստ. հարցերին պատասխանում է Արմինե Խաչիյանը. armeniamedicalcenter.am

Տրեդմիլ թեստ. հարցերին պատասխանում է Արմինե Խաչիյանը. armeniamedicalcenter.am

–   Ի՞նչ է Տրեդմիլ թեստը:

–   Տրեդմիլ թեստը բավականին տեղեկատվական հետազոտություն է, որը կիրառվում է սրտի իշեմիկ հավանդության հայտնաբերման նպատակով, ինչպես նաև` հերքելու: Սա ոչ ինվազիվ մեթոդներից առաջնահերթ հետազոտություն է, որն առաջարկվում է պացիենտին:

–   Ե՞րբ է կիրառվում Տրեդմիլ թեստը:

–  Թրեդմիլ թեստը կիրառվում է.

  • սիրտ-անոթային համակարգի ֆունկցիայի գնահատման նպատակով,
  • սրտի իշեմիկ հիվանդության հայտնաբերման նպատակով,
  • սրտի ռիթմի խանգարումների հայտնաբերման նպատակով,
  • քրոնիկական սրտային անբավարարության ֆունկցիոնալ դասի գնահատման նպատակով,
  • դեղորայքային բուժման արդյունավետությունը գնահատելու նպատակով,
  • թեստի միջոցով նաև գնահատվում է անձի ֆիզիկական պատրաստվածության աստիճանը,
  • Տրեդմիլ թեստի օգնությամբ հետազոտվում են նաև ստենտավորված (3-6 ամիս անց ) և ԱԿՇ (աորտո-կորոնար շունտավորում 6-8 ամիս անց) իրականացված պացիենտները՝ կորոնար արյան շրջանառության գնահատման նպատակով:


Թեստը բացահայտում է թաքնված սիրտ-անոթային համակարգի փոփոխությունները, որոնք հանգիստ վիճակում կատարված հետազոտությունների ժամանակ (ԷԽՈ-ՍԳ, ԷՍԳ ) չեն գրանցվում:

–  Ինչպե՞ս է կատարվում Տրեդմիլ թեստը:

–  Հետազոտությունը կատարվում է հատուկ սարքով, որն ունի վազքուղի: Թեստի ընթացքում միաժամանակ կատարվում է էՍԳ, արյան ճնշման, սրտի զարկերի մոնիթորինգ:

Հետազոտությունն իրականացվում է տարբեր ծրագրերի կիրառմամբ: Առաջինը դասական՝ Բրյուսի եղանակն է, որի ժամանակ սարքն ինքնուրույն 3 րոպեն մեկ անգամ ավելացնում է վազքուղու արագությունը և բարձրացնում Է թեքության աստիճանը:

Թեստի նպատակն է ՝ ստեղծված անաԷրոբ պայմաննետում գնահատել սիրտ -անոթային համակարգի ֆունկցիոնալ վիճակը, այն հաշվարկվում Է հատուկ բանաձևով:

Հիմնվելով առկա փոփոխությունների վրա ՝ հիվանդն ուղեգրվում է սրտաբանի խորհրդատվության:

–  Կա՞ն հակացուցումներ` թեստն իրականացնելու համար:

–  Հակացուցումները լինում են բացարձակ և հարաբերական

Բացարձակ հակացուցումներն են.

  • սրտամկանի սուր ինֆարկտ (առաջին երկու շաբաթները),
  • ոչ ստաբիլ ստենոկարդիա,
  • սուր սրտային անբավարարություն,
  • արտահայտված աորտալ սթենոզ,
  • աորտայի անևրիզմա,
  • ինսուլտ տարած հիվանդներ ( առաջին 6 ամիսների ընթացքում),
  • սուր շնչառական հիվանդություննե,
  • ռիթմի սուր խանգարումներ,
  • ծանր աստիճանի սրտային արատներ:


Հարաբերական հակացուցումներն են.

  • դեկոմպենսացված սրտային արատներ
  • զարկերակային հիպերտենզիա ՍՃ 170 մմ.սս.,
  • հոդային, ողնաշարային, ոսկրային խնդիրներով հիվանդներ,
  • հետիֆարկտային անևրիզմատիկ փոփոխություններ:


–  Որքա՞ն է մեթոդի տևողությունը:

–  Մեթոդի տևողությունը կախված է հիվանդի վիճակից և անցկացվող փուլերի քանակից: Ընդհանրապես, ամբողջ հետազոտությունն իր նախապատրաստությամբ՝ գրանցում, ճնշման չափում, հետազոտման ընթացք և դրանից հետո անհրաժեշտ հանգիստ (10 րոպե հիվանդը նստում է, մինչև հասնի իր նախկին տվյալներին), տևում է մոտավորապես 45 րոպե:

–  Թեստի ընթացքում լինո՞ւմ են բարդություններ:

–  Բարդություններ կարող են լինել, բայց դրանք հազվադեպ են Հիվանդի մոտ թեստի ժամանակ կարող է առաջանալ սրտամկանի իշեմիա, առիթմիաներ, ԶՃ բարձրացումներ , որի հետևանքով թեստն ընդհատվում է :

Խորհուրդ է տրվում նախքան հետազոտությունը ներկայացնել կատարված էխոսրտագրության եզրակացությունը:

Արմինե Խաչյան,
Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի ֆունկցիոնալ ախտորոշիչ բաժնի էխոսրտագրության և տրեդմիլ ծառայության բժիշկ

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ի՞նչ պայմաններ է առաջարկում «Բիոսթեմ» կրիոբանկը հայ ծնողին, ով ցանկանում է պահպանել երեխայի ցողունային բջիջները. biostem.am
Ի՞նչ պայմաններ է առաջարկում «Բիոսթեմ» կրիոբանկը հայ ծնողին, ով ցանկանում է պահպանել երեխայի ցողունային բջիջները. biostem.am

Երեխայի ցողունային բջիջները պորտալարային արյան միջոցով պահպանվում է հետագայում շատ հիվանդությունների բուժումն ապահովագրելու նպատակով...

Գենետիկայի կաբինետ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում. armobgyn.com
Գենետիկայի կաբինետ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում. armobgyn.com

Հանրապետական բժշկա-գենետիկական (ժառանգաբանական) խորհրդատվության կաբինետը մատուցում է գենետիկական օգնություն Հայաստանի բնակչությանը: Առաջին անգամ Հայատանում, 1976 թվականին ՄՄԱՊԳՀԿ բազայի վրա հիմնադրվեց Հանրապետական...

«Նաիրի» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիայի վերջին ձեռքբերումները. nairimed.com
«Նաիրի» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիայի վերջին ձեռքբերումները. nairimed.com

«Նաիրի» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիան համալրվել է աշխարհի առաջատար ընկերությունների ժամանակակից բարձրակարգ սարքերով, որոնք հատուկ աշխատանքային մեխանիզմների ու ծրագրային ապահովման շնորհիվ...

Ախտորոշում
Ինչպես է իրականացվում ցողունային բջիջների հավաքումը «Բիոսթեմ» ցողունային բջիջների կրիոբանկում
Ինչպես է իրականացվում ցողունային բջիջների հավաքումը «Բիոսթեմ» ցողունային բջիջների կրիոբանկում

Ցողունային բջջի հավաքումը ամբողջովին ապահով և անցավ է:

Դուք մտածում եք, որ ցողունային բջիջների հավաքման համար անհրաժեշտ է վիրահատություն կամ դեղամիջոց...

Մանուալ թերապիա. armobgyn.com
Մանուալ թերապիա. armobgyn.com

Մանուալ թերապիան (լատիներեն "manus"՝ ձեռք), որպես բուժման մի տեսակ, հայտնի է դեռ Հիպոկրատի ժամանակներից: Այն ժամանակ դա կոչվում էր ռախիոթերապիա...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ասեղնաբուժություն. armobgyn.com
Ասեղնաբուժություն. armobgyn.com

Ներկայումս ասեղնաբուժությունը բժշկության մեջ լայն կիրառություն է գտել: Մանկաբարձության մեջ անցկացվում են հետծննդյան բարդությունների բուժում՝ արգանդի սուբինվոլյուցիայի (թերհետաճ), սիմֆիզիտներ, հիպոգալակտիայի (թերկաթնարտադրության)...

Հղիություն, ծննդաբերություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
«Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Ընդհանուր պրոկտոլոգիա. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Ընդհանուր պրոկտոլոգիա. izmirlianmedicalcenter.com

Բաժանմունքը հիմնադրվել է 1982 թ., երբ պրոֆեսոր (հետագայում` ակադեմիկ) Նազարովը Մոսկվայի Պրոկտոլոգիայի ինստիտուտից եկավ Հայաստան և հիմնադրեց պրոկտոլոգիական ծառայությունը: Այս տարիների ընթացքում իրականացվել է...

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Ռադիոգինեկոլոգիա. oncology.am
Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Ռադիոգինեկոլոգիա. oncology.am

Ռադիոգինեկոլոգիայի բաժանմունքը գտնվում է ճառագայթային մասնաշենքի երկրորդ հարկում, որտեղ իրականացվում է կանացի սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժումը: Բաժանմունքում կատարվում է արգանդի վզիկի...

Ընդհանուր պրոկտոլոգիա. izmirlianmedicalcenter.com
Ընդհանուր պրոկտոլոգիա. izmirlianmedicalcenter.com

Բաժանմունքը հիմնադրվել է 1982 թ., երբ պրոֆեսոր (հետագայում` ակադեմիկ) Նազարովը Մոսկվայի Պրոկտոլոգիայի ինստիտուտից եկավ Հայաստան և հիմնադրեց պրոկտոլոգիական ծառայությունը...

Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոն՝ ՀՀ լավագույն ակնաբույժների դարբնոց
Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոն՝ ՀՀ լավագույն ակնաբույժների դարբնոց

Հայաստանում աչքի հիվանդությունների առաջին ամբիոնը ստեղծվել է  1928թ․  ակնաբան-վիրաբույժ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, դոցենտ Հայկ Կանայանի կողմից Երևանի պետական բժշկական ինստիտուտում (այժմ՝ համալսարան)...

Կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունք. izmirlianmedicalcenter.com
Կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունք. izmirlianmedicalcenter.com

Բաժանմունքի ստեղծման պատմությունը և ընդհանուր նկարագրությունը

Բաժանմունքը գործում է բժշկական կենտրոնի հիմնադրման օրվանից, նախկինում եղել է Պրոկտոլոգիայի...

Թոքաբանության ծառայության կազմակերպումը` արդի միջազգային չափանիշներով. nairimed.com
Թոքաբանության ծառայության կազմակերպումը` արդի միջազգային չափանիշներով. nairimed.com

«Նաիրի» ԲԿ թոքաբանական ծառայությունը մատուցում է ամբուլատոր և ստացիոնար բոլոր ծառայությունները, որն իր որակական հատկանիշներով համապատասխանում է ժամանակակից միջազգային չափորոշիչներին, ինչը ժամանակի հրամայականն է...

Բժշկի ընդունարանում
Թոքաբանական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com
Թոքաբանական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com

Ծառայության ստեղծման պատմությունը և ընդհանուր նկարագրությունը

Թոքաբանական ծառայությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գործում է 2007 թվականից...

Սրտաբանական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com
Սրտաբանական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com

Սրտաբանական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ում  հիմնադրվել է  2006 թ., երբ դեռ այն անվանվում էր Սուրբ Ներսես Մեծ ԲԿ:
Հայտնի է, որ մեր կենտրոնը բազմապրոֆիլ վիրաբուժական հիվանդանոց է, որտեղ տարեկան...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ