Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Թոքաբանական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com

Թոքաբանական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com

Ծառայության ստեղծման պատմությունը և ընդհանուր նկարագրությունը

Թոքաբանական ծառայությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գործում է 2007 թվականից, երբ թոքաբան Մարինե Ալբերտի Պետրոսյանը տարիներ շարունակ արտասահմանում աշխատելուց և վերապատրաստվելուց հետո հայրենիք վերադարձավ և իր գործունեությունը ծավալեց «Իզմիրլյան» ԲԿ-ում:

Թոքաբանական ծառայության հիմնական գործառույթը թոքային պաթոլոգիաների ախտորոշումումն ու բուժումն է։ Բաժանմունքում բուժվում են սուր և քրոնիկ թոքային հիվանդություններով տառապող անձինք: Կարևոր է նշել, որ 2008 թ. Մ.Ա.Պետրոսյանի ջանքերով «Իզմիրլյան» ԲԿ-ում հիմնադրվեց Հայաստանում առաջին Քնի լաբորատորիան, որտեղ ախտորոշվում և բուժվում են քնի ընթացքում շնչառական խանգարումներ ունեցող անձինք: Սկիզբ դրվեց նաև CPAP և BiPAP թերապիայի կիրառմանը և քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշը և շնչառական անբավարարությունը արդյունավետ բուժմանը:

Հաշվի առնելով, որ «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվում են բարդ և տարաբնույթ վիրահատություններ, թոքաբանի կարևոր պարտականություններից է հետվիրահատական թոքային բարդությունների ռիսկերի գնահատումը, նախավիրահատական բուժումը՝ այդ ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով և հետվիրահատական թոքային բարդությունների բուժումը: Հարկ է նշել, որ կենտրոնում թոքաբանը սերտորեն համագործակցում է անեստեզիոլոգների և ռեանիմատոլոգների հետ: Այդ համագործակցության վառ արդյունքն է  ոչ ինվազիվ վենտիլյացիայի արդյունավետ կիրառումը շնչառական անբավարարության դեպքում, ինչը թույլ է տալիս խուսափել ինտուբացիայից և նրա բարդություններից:

Թոքային հիվանդությունների ախտորոշման և բուժման գործընթացում մեծ դեր ունեն ռադիոլոգիական հետազոտությունները: Հետևաբար, թոքաբանը սերտորեն համագործակցում ենք ռադիոլոգների հետ՝ նպատակ ունենալով հնարավորինս լիարժեք հասկանալ հիվանդի վիճակը և ապահովել ճշգրիտ ախտորոշումը:

Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում ծառայությունը

Ինչպես և բժշկության բոլոր ոլորտներում, թոքաբանական ծառայության սկզբունքն է բարձր պրոֆեսիոնալիզմը, ժամանակակից ուղեցույցերի վրա հիմնված ախտորոշումը և բուժումը:

Գործունեության հիմնական ուղղությունները

Գործունեության հիմնական նպատակը շնչառական սուր և քրոնիկ խնդիրներ ունեցող անձանց հետազատությունն ու հստակ ախտորոշումն է, որից հետո իրականացվում է ժամանակակից ուղեցույցերին համահունչ բուժում և ապահովվում  դինամիկ հսկողություն:

Տեխնիկական հագեցվածությունը

«Իզմիրլյան» ԲԿ-ում թոքային հիվանդություններ ախտորոշելու նպատակով հնարավոր է կատարել հետևյալ հետազոտությունները.

  • կրծքավանդակի ռադիոլոգիական հետազոտություն, այդ թվում նաև համակարգչային տոմոգրաֆիա,
  • սպիրոմետրիա,
  • պուլսօքսիմետրիա,
  • զարկերակաին արյան գազերի որոշում,
  • ռեսպիրատոր պոլիգրաֆիա,
  • CPAP, BiPAP թերապիա:

 

Ովքե՞ր կարող են դիմել և ի՞նչպես դիմել

«Իզմիրլյան» ԲԿ կարող է դիմել ցանկացած անձ՝  այցելելով կենտրոն:

Իրականացվող ծառայությունները

«Իզմիրլյան» ԲԿ-ում շնչառական խնդիրներ ունեցող անձինք կարող են լիարժեք հետազոտվել, ստանալ խորհրդատվություն, ամբուլատոր և ստացիոնար բուժում:

Ւ՞նչ հիվանդություններ են բուժում բաժանմունքում

Թոքաբանական ծառայության շրջանակներում ախտորոշվում և բուժվում են թոքային հիվանդություններ, որոնք պահանջում են ոչ վիրահատական բուժական մեթոդներ: Մասնավորապես՝ սուր և քրոնիկ բրոնխիտներ, թոքաբորբ, բրոնքիալ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, քրոնիկ շնչառական անբավարություն, քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշ, ճարպակալման հետևանքով առաջացած հիպովենտիլյացիա և այլն:

Անձնակազմը

Թոքաբան, բժշկական գիտությունների դոկտոր՝ Մարինե Ալբերտի Պետրոսյան

Վերապատրաստումներ

Թոքաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարինե Ալբերտի Պետրոսյանը վերապատրաստումեր է անցել Իսրայելում, Հունաստանում, Ավստրիայում: Վերջին վերապատրաստումը տեղի է ունեցել 2017թ․-ին Վիեննայի կենտրոնական հիվանդանոցում: Ամեն տարի բժիշկ Մ.Ա.Պետրոսյանը մասնակցում է Եվրոպական Ռեսպիրատոր ընկերության գիտաժողովներին, որտեղ ստացած գիտելիքները դասախոսությունների տեսքով ներկայացնում է Հայաստանի բժշկական հանրությանը:

Բաժանմունքի ձեռքբերումները

Բարձր մասնագիտական մակարդակ ապահովելու շնորհիվ «Իզմիրլյան» ԲԿ-ի թոքաբանական ծառայությունը բարի համբավ և հարգանք է վայելում ողջ հանրապետությունում: Այստեղ են ուղեգրվում հիվանդներ Երևանի և հանրապետության տարբեր կլինիկաներից՝ շնչառական ֆունկցիան գնահատելու, բարդ և անհասկանալի դեպքերը հնարավորինս պարզաբանելու համար: Բաժանմունքի կարևորագույն ձեռքբերումներից է քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշի ախտորոշումը և արդյունավետ CPAP թերապիան, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդույան բուժումը, ճարպակալման հետևանքով առաջացած հիպովենտիլյացիայի BiPAP թերապիան, հետվիրահատական թոքային բարդույթունների արդյունավետ վարումը:

Իրականացված գիտահետազոտական աշխատանքները

2016 թ-ին Մ.Ա.Պետրոսյանը հաջողությամբ պաշտպանեց դոկտորական թեզը, որի համար նյութ են հանդիսացել Քնի լաբորատորիայում ախտորոշում անցած և CPAP թերապիա ստացող հիվանդները: Մ.Ա.Պետրոսյանը 45 հոդվածների և աբստրակտների հեղինակ է, դասախոսություններ է կարդում բժիշկների և ուսանողների համար՝ դեղագործական ընկերությունների կողմից կազմակերպված գիտաժողովների ընթացքում:

Գործընկերները, համագործակցողները

Վերապատրաստվելով տարբեր երկրներում, Մ.Ա.Պետրոսյանը շարունակում է ընկերական և մասնագիտական կապեր պահպանել այդ երկրների գործընկերների հետ և անհրաժեշտության դեպքում նրանց հետ քննարկում է բարդ և անհասկանալի դեպքերը:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ի՞նչ պայմաններ է առաջարկում «Բիոսթեմ» կրիոբանկը հայ ծնողին, ով ցանկանում է պահպանել երեխայի ցողունային բջիջները. biostem.am
Ի՞նչ պայմաններ է առաջարկում «Բիոսթեմ» կրիոբանկը հայ ծնողին, ով ցանկանում է պահպանել երեխայի ցողունային բջիջները. biostem.am

Երեխայի ցողունային բջիջները պորտալարային արյան միջոցով պահպանվում է հետագայում շատ հիվանդությունների բուժումն ապահովագրելու նպատակով...

Գենետիկայի կաբինետ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում. armobgyn.com
Գենետիկայի կաբինետ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում. armobgyn.com

Հանրապետական բժշկա-գենետիկական (ժառանգաբանական) խորհրդատվության կաբինետը մատուցում է գենետիկական օգնություն Հայաստանի բնակչությանը: Առաջին անգամ Հայատանում, 1976 թվականին ՄՄԱՊԳՀԿ բազայի վրա հիմնադրվեց Հանրապետական...

«Նաիրի» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիայի վերջին ձեռքբերումները. nairimed.com
«Նաիրի» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիայի վերջին ձեռքբերումները. nairimed.com

«Նաիրի» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիան համալրվել է աշխարհի առաջատար ընկերությունների ժամանակակից բարձրակարգ սարքերով, որոնք հատուկ աշխատանքային մեխանիզմների ու ծրագրային ապահովման շնորհիվ...

Ախտորոշում
Ինչպես է իրականացվում ցողունային բջիջների հավաքումը «Բիոսթեմ» ցողունային բջիջների կրիոբանկում
Ինչպես է իրականացվում ցողունային բջիջների հավաքումը «Բիոսթեմ» ցողունային բջիջների կրիոբանկում

Ցողունային բջջի հավաքումը ամբողջովին ապահով և անցավ է:

Դուք մտածում եք, որ ցողունային բջիջների հավաքման համար անհրաժեշտ է վիրահատություն կամ դեղամիջոց...

Մանուալ թերապիա. armobgyn.com
Մանուալ թերապիա. armobgyn.com

Մանուալ թերապիան (լատիներեն "manus"՝ ձեռք), որպես բուժման մի տեսակ, հայտնի է դեռ Հիպոկրատի ժամանակներից: Այն ժամանակ դա կոչվում էր ռախիոթերապիա...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ասեղնաբուժություն. armobgyn.com
Ասեղնաբուժություն. armobgyn.com

Ներկայումս ասեղնաբուժությունը բժշկության մեջ լայն կիրառություն է գտել: Մանկաբարձության մեջ անցկացվում են հետծննդյան բարդությունների բուժում՝ արգանդի սուբինվոլյուցիայի (թերհետաճ), սիմֆիզիտներ, հիպոգալակտիայի (թերկաթնարտադրության)...

Հղիություն, ծննդաբերություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
«Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Ընդհանուր պրոկտոլոգիա. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» բժշկական կենտրոն. Ընդհանուր պրոկտոլոգիա. izmirlianmedicalcenter.com

Բաժանմունքը հիմնադրվել է 1982 թ., երբ պրոֆեսոր (հետագայում` ակադեմիկ) Նազարովը Մոսկվայի Պրոկտոլոգիայի ինստիտուտից եկավ Հայաստան և հիմնադրեց պրոկտոլոգիական ծառայությունը: Այս տարիների ընթացքում իրականացվել է...

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Ռադիոգինեկոլոգիա. oncology.am
Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Ռադիոգինեկոլոգիա. oncology.am

Ռադիոգինեկոլոգիայի բաժանմունքը գտնվում է ճառագայթային մասնաշենքի երկրորդ հարկում, որտեղ իրականացվում է կանացի սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժումը: Բաժանմունքում կատարվում է արգանդի վզիկի...

Ընդհանուր պրոկտոլոգիա. izmirlianmedicalcenter.com
Ընդհանուր պրոկտոլոգիա. izmirlianmedicalcenter.com

Բաժանմունքը հիմնադրվել է 1982 թ., երբ պրոֆեսոր (հետագայում` ակադեմիկ) Նազարովը Մոսկվայի Պրոկտոլոգիայի ինստիտուտից եկավ Հայաստան և հիմնադրեց պրոկտոլոգիական ծառայությունը...

Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոն՝ ՀՀ լավագույն ակնաբույժների դարբնոց
Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժության կենտրոն՝ ՀՀ լավագույն ակնաբույժների դարբնոց

Հայաստանում աչքի հիվանդությունների առաջին ամբիոնը ստեղծվել է  1928թ․  ակնաբան-վիրաբույժ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ, դոցենտ Հայկ Կանայանի կողմից Երևանի պետական բժշկական ինստիտուտում (այժմ՝ համալսարան)...

Կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունք. izmirlianmedicalcenter.com
Կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունք. izmirlianmedicalcenter.com

Բաժանմունքի ստեղծման պատմությունը և ընդհանուր նկարագրությունը

Բաժանմունքը գործում է բժշկական կենտրոնի հիմնադրման օրվանից, նախկինում եղել է Պրոկտոլոգիայի...

Տրեդմիլ թեստ. հարցերին պատասխանում է Արմինե Խաչիյանը. armeniamedicalcenter.am
Տրեդմիլ թեստ. հարցերին պատասխանում է Արմինե Խաչիյանը. armeniamedicalcenter.am

–   Ի՞նչ է Տրեդմիլ թեստը:

–   Տրեդմիլ թեստը բավականին տեղեկատվական հետազոտություն է, որը կիրառվում է սրտի իշեմիկ հավանդության...

Ախտորոշում
Թոքաբանության ծառայության կազմակերպումը` արդի միջազգային չափանիշներով. nairimed.com
Թոքաբանության ծառայության կազմակերպումը` արդի միջազգային չափանիշներով. nairimed.com

«Նաիրի» ԲԿ թոքաբանական ծառայությունը մատուցում է ամբուլատոր և ստացիոնար բոլոր ծառայությունները, որն իր որակական հատկանիշներով համապատասխանում է ժամանակակից միջազգային չափորոշիչներին, ինչը ժամանակի հրամայականն է...

Բժշկի ընդունարանում
Սրտաբանական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com
Սրտաբանական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com

Սրտաբանական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ում  հիմնադրվել է  2006 թ., երբ դեռ այն անվանվում էր Սուրբ Ներսես Մեծ ԲԿ:
Հայտնի է, որ մեր կենտրոնը բազմապրոֆիլ վիրաբուժական հիվանդանոց է, որտեղ տարեկան...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ