Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

ԵՊԲՀ. Հանրային առողջապահությամբ զբաղվելու համար բժիշկ լինելը պարտադիր չէ. բժշկական գիտելիքներն առավելություն են

ԵՊԲՀ. Հանրային առողջապահությամբ զբաղվելու համար բժիշկ լինելը պարտադիր չէ. բժշկական գիտելիքներն առավելություն են

Երևանի պետական բժշկական համալասարանի Հանրային առողջության ֆակուլտետը հնարավորություն է տալիս ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական բուհերի շրջանավարտներին ստանալ համապատասխան կրթություն և աշխատել առողջապահության բնագավառում: Ֆակուլտետը զարգացման արդյունավետ ճանապարհ է անցել կարճ ժամանակահատվածում: Այժմ այստեղ սովորում է շուրջ 70 ուսանող՝ հիմնադրումից ի վեր ուսանողների քանակն ավելացել է 14 անգամ: ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Մարինե Հովհաննիսյանի հետ զրուցել ենք մասնագիտության առանձնահատկությունների, ուսուցման կազմակերպման ու զարգացման հնարավորությունների մասին:

-Զարգացման ինչպիսի՞ ճանապարհ է անցել Հանրային առողջության ֆակուլտետը: Ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել այս տարիների ընթացքում:

-Հիմնադրման պահին՝ 2011 թվականին, ֆակուլտետն ուներ հինգ ուսանող ու մեկ մագիստրոսական ծրագիր: Ներկայումս այն ներառում է չորս մասնագիտական ամբիոն, գործում են չորս մագիստրոսական կրթական ծրագրեր՝ «Առողջապահության կազմակերպում-կառավարում», «Համաճարակաբանություն և շրջակա միջավայրի հիգիենա», որոնք ավարտվում են Հանրային առողջապահության մագիստրոսի (MPH) որակավորմամբ, ինչպես նաև «Բուժհաստատությունների կառավարում»՝ կրթական ծրագիրը, որն ավարտվում է Բիզնես վարչարարության մագիստրոսի (MBA) որակավորմամբ: Բոլորը ծրագրերը կազմված են մագիստրոսական ծրագրին ներկայացվող պահանջներին համապատասխան և լիցենազավորված են ԿԳՆ-ի կողմից: Հանրային առողջության մասնագիտությունը ներառված է ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտությունների ցանկում:

-Որո՞նք են ֆակուլտետի առանձնահատկությունները: Ինչպե՞ս են ընտրում այս ֆակուլտետը:

-Առանձնանում է նրանով, որ այստեղ դասավանդում են ինչպես ԵՊԲՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը, այնպես էլ հրավիրված դասախոսներ, ովքեր հանդիսանում են արտասահմանյան բուհերի շրջանավարտներ, ունեն հանրային առողջապահության, ինչպես նաև կառավարման բնագավառում կրթություն ու մասնագիտական փորձ:

Ֆակուլտետն առաջինն է, որտեղ կիրառվում է գնահատման բազմաբաղադրյալ գնահատման համակարգը, բացի թեստավորումից ու բանավոր քննությունից, գնահատվում են նաև հետազոտական, խմբային աշխատանքները: Մյուս առանձնահատկությունն այն է, որ ուսանողներն ավարտում են ծրագիրը՝ մագիստրոսական թեզի պաշտպանությամբ:

-Ինչպիսի՞ աջակցություն է ցույց տալիս ֆակուլտետն ուսանողներին: Ի՞նչ հնարավորություններ ունեն նրանք:

-Ֆակուլտետ ընդունվելու համար բակալավրիատի կրթությունը պարտադիր է: Համագործակցում ենք նաև մի շարք համալսարանների հետ, ուղարկում ենք ֆակուլտետի մասին տեղեկատվություն, հանդիպում ենք ավարտական կուրսի ուսանողների հետ, ներկայացնում ենք մասնագիտությունը, ծրագիրն ու հեռանկարները, այդպիսով նրանք ճանաչում են մեր ֆակուլտետը: Այս ամենը լրացնում է համացանցը, այդ թվում բաց դռների օրը, որը սովորաբար կազմակերպվում են ապրիլ-մայիս ամիսներին:

-Ի՞նչ քայլեր են արվում ֆակուլտետի շարունակական զարգացումն ապահովելու և կրթական որակի բարելավման ուղղությամբ: Հիմնական խնդիրները կմատնանշե՞ք:

- Կրթական ծրագրերը շարունակական զարգացում են ապրում, ինչը բազմաթիվ համագործակցությունների արդյունք է: Ֆակուլտետն ակտիվ համագործակցում է արտասահմանյան բուհերի հետ, իսկ դա նպաստում է ֆակուլտետի միջազգայնացմանը, զարգացմանը: Ունենք դասախոսներ այլ համալսարններից, որոնք դասավանդում են և փոխանցում են միջազգային փորձը: Հետևելով կրթական բնագավառում միջազգային զարգացումներին՝ մեր կրթական ծրագիրն ամեն տարի փոփոխություններ է կրում՝ ավելի ինտեգրվելով միջազգային կրթական համակարգ:

Բացի ակադեմիականից, ֆակուլտետը ծավալում է նաև գիտական-հետազոտական գործունեություն: Հետազոտական ուղղություններն են՝ ոչ վարակիչ, խրոնիկ հիվանդությունների ռիսկի գործոնների ուսումնասիրությունը, մարդու պապիլոմա վիրուսի վերաբերյալ ուսումնասիրությունը, բժշկական ապահովագրության արդի խնդիրների վերաբերյալ հետազոտությունները և այլն:

Որպես հիմնական խնդիր կառանձնացնեմ այն, որ ոչ բոլորն են իրազեկված ԵՊԲՀ-ում գործող հանրային առողջության ֆակուլտետի մասին: Եթե նույնիսկ տեղյակ են, ապա նրանց համար անհասկանալի է մասնագիտությունը:

-Ովքե՞ր կարող են դիմել հանրային առողջության ֆակուլտետ: Այս մասնագիտությունն ընտրած մասնագետներն ի՞նչ հնարավորություններ ունեն:

-Ֆակուլտետ կարող են դիմել ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական կրթությամբ անձինք. այն բաց է ցանկացած բնագավառի դիմորդի համար: Ֆակուլտետ դիմողների մեծ մասը դեռևս ԵՊԲՀ շրջանավարտներն են, շուրջ 30 տոկոսը՝ ոչ բժշկական մասնագիտություն ունեցող ուսանողները:

Ֆակուլտետն ակտիվ աջակցում է ուսանողներին աշխատանք գտնելու հարցում՝ անմիջականորեն համագործակցելով գործատուների հետ: Ուսանողները հնարավորություն ունեն արդեն ուսման ընթացքում ձեռք բերել հետազոտությունների անցկացման պրակտիկ հմտություններ: Մասնագիտական պահանջված հմտություններին համապատասխանելու դեպքում շրջանավարտներն ապահովվում են աշխատանքով, իսկ ուսանողների կեսից ավելին աշխատում է սովորելուն զուգահեռ: Հանրային առողջապահության դաշտը բավականին լայն է, այն ընդգրկում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր համակարգը: Դրա շնորհիվ սովորողների մեծ մասն ուսումն ավարտելուց հետո աշխատանք գտնելու խնդիր չի ունենում: Նրանք իրենց գործունեությունը շարունակում են ՀՀ առողջապահության նախարարությունում կամ կից կառույցներում, հիվանդանոցների ղեկավար և ադմինիստրատիվ կազմում, դեղագործական ընկերություններում, միջազգային, հասարակական կազմակերպություններում, բոլոր այն բնագավառներում, որոնք կապ ունեն հանրային առողջապահության հետ:

-Կառանձնացնե՞ք ձեր գործունեություն առաջնահերթությունները:

-Շատ կարևոր քայլ է լինելու առցանց ուսուցման զարգացումը, քանի որ մեր դասախոսների հիմնական մասը հրավիրված են, այդ թվում արտասահմանից, ինչը դասախոսների համար հավելյալ դժվարություններ է ստեղծում, իսկ օնլայն հարթակ ստեղծելու դեպքում, եթե կարողանանք դասընթացներն անցկացնել առցանց, ապա դասախոսի ֆիզիկական ներկայությունը պարտադիր չի լինի: Դա հարմար է նաև ուսանողներին, քանի որ այդ կերպ կարող են ավելի արդյունավետ տնօրինել իրենց ժամանակը: Դա հնարավորություն է ավելի ճկուն լինել կրթական գործընթացը կազմակերպելու հարցում:

Ֆակուլտետի հետագա զարգացման և ընդլայնման նախապայմաններից է միջազգային հավատարմագրումը, որի նախադրյալներն արդեն կան: Նախատեսում ենք ներդնել նաև նոր մագիստրոսկան ծրագրեր:

-Ինչպե՞ս է զարգանում հանրային առողջապահության ոլորտը Հայաստանում:

-Մինչ ֆակուլտետի ստեղծումը, հանրային առողջապահության պաշտոնները զբաղեցնում էին բժիշկները, քանի որ չկային համապատասխան կրթական ծրագրեր ու մասնագետներ: Կարող եմ ասել, որ հանրային առողջապահության ոլորտը Հայաստանում արագընթաց զարգանում է: Հանրային առողջապահությունը, առողջապահության կազմակերպումը, կառավարումը մասնագիտություններ են, որոնք պետք է սովորել: Այսօր տեղի է ունենում սերնդափոխություն. համապատասխան պաշտոնները զբաղեցնում են հանրային առողջապահության մանագետները, ովքեր ունեն մասնագիտական գիտելիքներ, հմտություններ, մոտեցումներ: Այս պաշտոնները զբաղեցնելու համար բժիշկ լինելը պարտադիր չէ, բայց այս բնագավառում բժշկական գիտելիքներն առավելություն են:

- Դուք ինչպե՞ս եք ընտրել մասնագիտությունը:

-Մասնագիտության ընտրության հարցում մեծ դեր է ունեցել մայրս: Ես սովորել եմ ԵՊԲՀ բուժկանխարգելիչ ֆակուլտետում, որից հետո ընդունվել եմ օրդինատուրա՝ հիգիենա մասնագիտությամբ: Վստահ կարող եմ ասել, որ մասնագիտության ընտրության հարցում չեմ սխալվել: Բուժական գործն ինչպես կարևոր, այնպես էլ հետաքրքիր է, բայց դրա կողքին հանրային առողջապահությունը հետաքրքիր, բազմաբաղադրյալ բնագավառ է, որը հնարավորություն է տալիս աշխատել առողջապահության տարբեր թեմաների շուրջ: Լինելով հանրային առողջապահության մասնագետ՝ աշխատել եմ իմունիզացիայի, ՁԻԱՀ-ի, սննդաբանության, պալիատիվ օգնության և այլ բնագավառներում: Ինչպես մայրիկի գործոնը, այնպես էլ ուսման տարիներին հասկացել եմ, որ սիրում եմ հենց այս մասնագիտությունն ու բնագավառը:

Երիտասարդներին խորհուրդ կտամ ընտրել հանրային առողջապահության բնագավառը, հատկապես այն դեպքում, երբ ուսման ընթացքում զգում են, որ բուժական գործունեությունն իրենց այնքան էլ հոգեհարազատ չէ, բայց ունեն կազմակերպչական ջիղ, իսկ առողջապահությունն այն բնագավառն է, որտեղ ցանկանում են շարունակել իրենց գործունեությունը:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Իզմիրլյան» ԲԿ-ի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ-ի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ է դիմել 82-ամյա կին՝ գանգատվելով էպիգաստրալ և աջ թուլակողի շրջանի մշտական բութ ցավերից: Իրեն հիվանդ է համարում շուրջ 4-5 օր: Անց են կացվել ընդհանուր կլինիկական, լաբորատոր, ռենտգենոլոգիական, ուլտրաձայնային և էնդոսկոպիկ հետազոտություններ...

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գործում է հոգեբանական ծառայություն. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գործում է հոգեբանական ծառայություն. izmirlianmedicalcenter.com

Առաջնորդվելով ընդհանուր հոգեբանական սկզբունքներով և բժշկական էթիկայի կանոններով` աշխատանքի հիմքում այն է, որ հիվանդը մեղավոր չէ որևէ հարցում, նրան պետք է վերաբերվել հանգիստ, փորձել օգնել` հասկանալու իրեն հուզող խնդիրը...

Մաշկաբանական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com
Մաշկաբանական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com

Մաշկավեներոլոգիական ծառայությունը գործում է կոնսուլտացիոն ախտորոշիչ բաժանմունքի ներքո:

Ծառայությունը զբաղվում է մաշկային հիվանդություններով ու սեռավարակներով, հիվանդների...

Հարցազրույց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանի հետ.
Հարցազրույց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանի հետ.

-  Տեր հայր, փորձենք ամփոփել անցնող՝ 2018 տարին իր նշանակալից իրադարձություններով և ձեռքբերումներով:

-  Տիրոջ առաջնորդությամբ 2018 թվականին, նախորդ տարիների պես, հնարավորություն ունեցանք այցելելու...

«Իզմիրլյան» հիմնադրամը շարունակում է իր ներդրումն ունենալ Հայաստանում առողջապահական ոլորտում. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» հիմնադրամը շարունակում է իր ներդրումն ունենալ Հայաստանում առողջապահական ոլորտում. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» հիմնադրամը Հայաստանում առողջապահության ոլորտում վերջին տարիներին իրականացրել է խոշոր ներդրումներ, մասնավորապես ` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Այդ մասին զրուցեցինք «Իզմիրլյան»...

Հրատապ թեմա Հայաստանում
Գիտական գործունեությունն Արաբկիր բժշկական համալիրում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am
Գիտական գործունեությունն Արաբկիր բժշկական համալիրում. Սերգեյ Սարգսյան. arabkirjmc.am

«Արաբկիր» բժշկական համալիրում իրականացվող գիտական գործունեության մասին:

«Արաբկիր» բժշկական համալիրում, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում...

Բժշկի ընդունարանում
Քաղցկեղով շատ հիվանդներ նախընտրում են բուժվել Հայաստանում. oncology.am
Քաղցկեղով շատ հիվանդներ նախընտրում են բուժվել Հայաստանում. oncology.am

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի «Ընդհանուր եւ մանկական քիմիոթերապիայի» բաժանմունքի վարիչ Հասմիկ Պետրոսյանը մանրամասներ է ներկայացնում իր ղեկավարած բաժանմունքի ձեռքբերումների...

Բժշկի ընդունարանում
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր, գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆով. nairimed.com
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր, գերժամանակակից համակարգչային տոմոգրաֆով. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնն օրերս համալրվեց նոր, գերժամանակակից «Siemens» ընկերության SIEMENS Healthineers Go Top 128 slice համակարգչային տոմոգրաֆով, որը հնարավորություն է տալիս իրականացնել տարաբնույթ...

Ախտորոշում
Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում. Արա Մելիքսեթյան. armeniamedicalcenter.am
Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայությունը «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում. Արա Մելիքսեթյան. armeniamedicalcenter.am

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ծառայության գործունեության մասին զրուցեցինք պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ Արա Մելիքսեթյան ի հետ...

Բժշկի ընդունարանում
Անոթային վիրաբուժության ծառայությունն «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am
Անոթային վիրաբուժության ծառայությունն «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության ծառայության մասին մանրամասներ պարզեցինք` զրուցելով անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ...

Բժշկի ընդունարանում
Ռենտգեն հետազոտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Արշակ Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am
Ռենտգեն հետազոտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Արշակ Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ռենտգենոլոգիական բաժանմունքը գործում է 1970 թվականից: Դեռևս 2000-ին համալրվել է TOSHIBA ընկերության ռենտգեն սարքերով, TUR սարքով, որը բաժանմունքում մոնտաժվել է...

Սրտի առիթմիա. որոնք են պատճառները ու ի՞նչ բուժում է անհրաժեշտ
Սրտի առիթմիա. որոնք են պատճառները ու ի՞նչ բուժում է անհրաժեշտ

«Քանկոր» սիրտ-անոթային մասնագիտացված բժշկական կենտրոնն այն եզակի բուժ. հաստատություններից է Հայաստանում, որտեղ կարելի է սրտի հետ կապված խնդիրների դեպքում համալիր բուժում ստանալ՝ սկսած...

Սրտանոթաբանություն
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ
Կերարինգ վիրահատությունը կեռատոկոնուս հիվանդության ժամանակ

Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության...

Ակնաբանություն
«Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկան առաջարկում է լայնածավալ, արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ակնաբուժական սպասարկում
«Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկան առաջարկում է լայնածավալ, արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ակնաբուժական սպասարկում

«Նաիրի» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկան հիմնադրվել է 2011 թվականին՝ ռուսական առաջատար կլինիկաներից մեկի՝ Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի Աչքի հիվանդությունների գիտահետազոտական...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ