Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Հարցազրույց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանի հետ.

Հարցազրույց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանի հետ.

-  Տեր հայր, փորձենք ամփոփել անցնող՝ 2018 տարին իր նշանակալից իրադարձություններով և ձեռքբերումներով:

-  Տիրոջ առաջնորդությամբ 2018 թվականին, նախորդ տարիների պես, հնարավորություն ունեցանք այցելելու, հոգևոր խնամք ցուցաբերելու բազմաթիվ մարդկանց, որոնք առողջական մեծ ու փոքր խնդիրներով բժշկական կենտրոնում էին:

2018 թվականը, ըստ իս, մարդկանց աչքերում հույս և լավատեսություն է ավելացրել՝ դրանով էլ առանձնանալով նախորդ տարիներից: Հույսն ու լավատեսությունը շարժիչ և ապրեցնող ուժեր են, որոնց շնորհիվ մարդը կարող է ավելի շուտ ապաքինվել: Նկատելի է, որ նույնիսկ բարդ վիրահատությունը հեշտ հաղթահարելի է հույսով ապրող մարդու  համար: Ուստի 2018 թվականը կարելի է համարել հույսի տարի:

-   Բնականաբար, հոգևորականի խոսքն ու ներկայությունն ավելի են զորացնում այդ հույսը, ապրելու համար պայքարելու ուժ տալիս:

- Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խոսքը փոխանցողն է եկեղեցականը: Հենց այդ խոսքն ու Հիսուս Քրիստոսին ուղղված աղոթքն են զորացնում մարդուն, հատկապես դժվարությունների առջև կանգնածին: Եթե հիշենք Ավետարաններում պատմվող Հիսուս Քրիստոսի բժշկությունները, կտեսնենք, թե որքան կարևոր է մարդու հավատքը և իր բժշկվելու ճանապարհին Աստծուն ապավինելը: Հետևաբար մեր հավատքը, մեր հույսը խթաններ են՝ ապաքինվելու համար: Ահա այս գիտակցումով փորձում եմ բժշկական կենտրոն այցելողների մեջ զորացնել հավատն և հույսը:

-   Իհարկե, դժվար առաքելություն է՝ մշտապես հիվանդների, երբեմն կյանքի ու մահվան սահմանում գտնվողների նեցուկը լինել:

Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում, ի՞նչ միջոցներով:

- Աստծո զորակցությամբ ամեն բարի գործ հաջողությամբ է պսակվում: Ինչպես բժշկի, այնպես էլ եկեղեցականի համար գերխնդիր է մարդուն հոգևոր և ֆիզիկական առողջություն ու ապաքինում պարգևելը: Հոգևորականի «բժշկական գործիքները և դեղամիջոցներն» են աղոթքը, կարեկցանքը, բարությունը, հոգատրությունը և անկեղծ սերը և հարգանքը ամեն ինչում:

-   Նույն հիվանդի հետ ստեղծվո՞ւմ է շարունակական կապ բժշկական կենտրոնում և կազդուրվելուց հետո:

- Այո, հաճախ լինում է: Այստեղ կազդուրված մարդկանց երբեմն տեսնում եմ նաև դրսում կամ եկեղեցում՝ ուրախությամբ հիշելով անցյալում մնացած դժվարին օրերը: Բժշկական կենտրոնի այցելուների հետ հանդիպելիս միշտ հաշվի եմ առնում կրկին հանդիպելու նրանց ցանկությունը: Եթե հիվանդը ցանկանում է, որ դարձյալ իրեն այցելեմ աղոթքի կամ հոգևոր զրույցի համար, սիրով այցելում եմ: Հիշեցնում եմ, որ Աստծո հետ կապը միշտ պետք է պահել: Հայտնի է, որ քանի դեռ մարդը ոտքի վրա է, հայացքն ավելի շատ այլ մարդկանց է ուղղում, իսկ երբ տկարանում ու անկողին է ընկնում, հայացքն ավելի շատ Աստծուն է ուղղում: Մենք Աստծուն պիտի կապված մնանք՝ անկախ մեր ունեցած դժվարություններից կամ հաջողություններից:

-   Ի՞նչ նոր  նպատակներ ունեք եկող տարում:

-   Եկող տարվա հետ կապված նպատակ ունենք ավելի աշխուժացնել հոգևոր կյանքը բժշկական կենտրոնում: Որոշ ծրագրեր էլ կան՝ կապված կենտրոնի աշխատակիցների հետ. պիտի փորձենք հաճախակի ուխտագնացություններ կազմակերպել՝ հակառակ բոլոր աշխատակիցների ծանրաբեռնվածության: Առաջիկայի համար նախատասվում է փոքրիկ հոյակերտ մատուռ ունենալ, որպեսզի այնտեղ ժամերգություններ անցկացվեն և պատարագներ մատուցվեն:

-   Սուրբ Ծննդյան և Տարեմուտի Ձեր մաղթանքը ժողովրդին:

-Սուրբ Ծննունդը մարդկության պատմության ամենալուսավոր իրադարձությունն է՝ երկնքի և երկրի Արարիչ մարդացավ մարդկության փրկության համար, Աստվածաշնչի խոսքով՝ «…որպեսզի մենք կյանք ունենանք, առավել քան ունենանք »: Սուրբ Ծննունդով «… խաղաղություն եղավ երկրի վրա և հաճություն մարդկանց մեջ»:

Մաղթանքս է, որ գալիք 2019 տարին լինի խաղաղության, բարի  արարումների տարի: Եվ թող մարդացյալ Աստված ավելացնի մեր բոլորի հավատը, հույսը, իմաստությունը և սերը մեկմեկու հանդեպ՝ ֆիզիկական և հոգևոր առոջություն պարգևելով ամենքին:


Աղոթքս է, որ Աստված Սուրբ Ծննդյան խորհրդով զորացնի և օրհնի նաև բարեխիղճ բոլոր բժիշկներին, որպեսզի նրանք կարողանան իրենց հոգատարությամբ, մարդասիրությամբ, մասնագիտական հմտություններով բժշկել ու առողջացնել ապաքինման կարիք ունեցող անձանց։ Թող Սուրբ Ծննդյան ավետիսը հույսով, բարությամբ, խաղաղությամբ լցնի ամենքիս սրտերն ու հոգիները, որպեսզի մենք էլ՝ որպես քրիստոնյաներ, մեր խոսքով, մեր կենցաղով ու գործով տարածողները լինենք աստվածային լույսի և ճշմատության։

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com

Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը

Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա

Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Սրտանոթաբանություն
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա

Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում
Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...

Բժշկի ընդունարանում
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Շնչառական համակարգ
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:

«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...

«Արմենիա» ՀԲԿ քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի գործունեությունը. հարցազրույց Վասակ Մելիքսեթյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի գործունեությունը. հարցազրույց Վասակ Մելիքսեթյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է ներառում ծառայությունը:

Կլինիկան ներառում է երկու բաժանմունք՝ քիթկոկորդականջաբանություն և դիմածնոտային վիրաբուժություն: Իրականացնում են քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային ախտաբանության ախտորոշիչ և վիրաբուժական...

Բժշկի ընդունարանում
Նյարդաակնաբուժության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am
Նյարդաակնաբուժության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ հետազոտություններ է ներառում նյարդաակնաբուժական ծառայությունը:

Նախ, աղյուսակի օգնությամբ իրականացվում է տեսողության սրության ստուգում, և, եթե առկա է խնդիր...

Լսողության ակադեմիա.որ Դուք լիարժեք լսեք
Լսողության ակադեմիա.որ Դուք լիարժեք լսեք

Անցյալ տարի Երևանում բացված Ռուսասատանի Դաշնության Լսողության ակադեմիայի մասնաճյուղը եզակի կենտրոն է, ուր կարող են դիմել լսողության խնդիր ունեցող մարդիկ  առանց տարիքային սահմանափակման: Այստեղ առկա են բոլոր...

Կաթվածների բուժման կենտրոն` Գյումրիում. հարցազրույց Ժորա Բաղդասարյանի հետ
Կաթվածների բուժման կենտրոն` Գյումրիում. հարցազրույց Ժորա Բաղդասարյանի հետ

Օրերս պարզեցինք, որ Գյումրու բժշկական կենտրոնում գործում է կաթվածի ծառայություն: Այդ կապակցությամբ զրուցեցինք Գյումրու բժշկական կենտրոնի նյարդաբանական և կաթվածի ծառայության ղեկավար...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ