Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պատմության էջերից

Հոգեկան շեղումներ ունեցած 9 գրողներ, ովքեր աշխարհին տվել են մեծ գաղափարներ. grqamol.am

Հոգեկան շեղումներ ունեցած 9 գրողներ, ովքեր աշխարհին տվել են մեծ գաղափարներ. grqamol.am

Էդգար Ալան Պո (1809-1849 թթ.), ամերիկացի գրող, բանաստեղծ: Ախտորոշումը. հոգեկան խանգարում, ավելի կոնկրետ ախտորոշում չի տրվել:


Նշանները. վախ մթությունից, հիշողության կորուստներ, հետապնդման մոլուցք, ոչ ադեկվատ պահվածք, հալյուցիանացիաներ:

Հիվանդության պատմությունը. Արդեն 1830-ականներից Էդգար Պոն տառապում էր հաճախակի դեպրեսիաներից: Բացի այդ, նա չարաշահում էր ալկոհոլը, որը վատ էր անդրադառնում նրա հոգեկան վիճակի վրա: Ալկոհոլին շուտով միանում է նաև ափիոնը: Նրա առողջական վիճակը զգալի վատթարացնում է կնոջ ծանր հիվանդությունը: Պոն ամուսնացել էր 13-ամյա զարմուհու` Վիրջինիայի հետ:

 

Ամուսնությունից 7 տարի անց նա հիվանդանում է տուբերկուլոզով, ևս 5 տարի անց մահանում է: Կնոջ մահից հետո, Պոն մի քանի անգամ սիրահարվել է և երկու անգամ փորձել է ամուսնանալ: Առաջին անգամ հարսնացուն չներկայացավ հարսանիքին` վախենալով Պոյի հոգեկան պոռթկումներցից, իսկ երկրորդ անգամ գրողն ինքը չի ներկայանում: Հարսանիքից մի քանի օր առաջ Էդգար Պոն սկսում է չափազանց շատ խմել և հայտնվում է անմեղսունակ վիճակում: Նրան գտնում են բալտիմորյան մի էժանագին պանդոկում և տեղափոխում են հիվանդանոց: Այնտեղ էլ` 5 օր անց, տառապելով սարսափելի հալյուցինացիաներից, Էդգար Ալան Պոն մահանում է:

Աշխարհին տված գաղափարները. Պոն հիմնադրել է ժամանակակից գրականության երկու ամենասիրելի ժանրերը` սարսափ պատմությունների ժանրը («Էշերների տան կործանումը», «Անժամանակ թաղում») և դետեկտիվ պատմությունները («Սպանություն Մորգ փողոցում», «Մարի Ռոժեի գաղտնիքը»):

Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե (1844-1900 թթ.), գերմանացի փիլիսոփա:

Ֆրիդրիխ Վիլհելմ ՆիցշեԱխտորոշումը. միջուկային խճանկարային շիզոֆրենիա:

Նշանները. գերազանցության բարդույթ, գիտակցության մթագնում, ուժեղ գլխացավեր, ոչ ադեկվատ պահվածք: Նիցշեյի բժշկական օրագրում մասնավորապես նշված էր, որ նա իր կոշիկների միջից խմում էր սեփական մեզը, ոչ հոդաբաշխ ճիչեր էր արձակում, հսկիչին Բիսմարկի հետ էր շփոթում, փորձում էր պատնեշել իր հիվանդասենյակի դուռը ապակու կոտրված կտորներով, քնում էր մահճակալի կողքին` գետնին, այծի նման թռչկոտում էր, ծամածռություններ էր անում և ձախ ուսը դուրս էր ցցում:

Հիվանդության պատմությունը. Նիցշեն մի քանի անգամ ուղեղի կաթված է տարել: Կյանքի վերջին 20 տարիներին տառապել է հոգեկան հիվանդությամբ: Հենց այդ ժամանակ են գրվել նրա ամենանշանակալից գրքերը («Այսպես խոսեց Զրադաշտը»): 11 տարի անցկացրել է հոգեբուժարաններում, իսկ տանը նրան մայրն էր հոգ տանում: Նիցշեի վիճակը գնալով ծանրանում էր, և կյանքի վերջում նա կարողանում էր միայն մի քանի պարզ բառակապակցություններ կազմել:

Աշխարհին տված գաղափարները. Գերմարդու գաղափարը, նոր բարոյականության գաղափարը («առողջ բարոյականությունը պետք է փառաբանի և ամրապնդի մարդու` իշխանության նկատմամբ բնական ձգտումը»), ֆաշիզմի գաղափարախոսությունը («հիվանդները և թույլերը պետք է մեռնեն, ուժեղները` հաղթեն»):

Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ (1899-1961 թթ.), ամերիկացի գրող:

Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ Ախտորոշումը. սուր դեպրեսիա, մտավոր խանգարում:

Նշանները. ինքնասպանության հակումներ, հետապնդման մոլուցք, նյարդային պոռթկումներ:

Հիվանդության պատմությունը. 1960 թ. Հեմինգուեյը Կուբայից վերադառնում է ԱՄՆ: Նրան տանջում էին հաճախակի դեպրեսիաները, վախի և անվստահության զգացումը: Նա չէր կարողանում գրել, այդ իսկ պատճառով կամավոր համաձայնում է բուժվել հոգեբուժարանում: Հեմինգուեյն էլեկտրահարման 20 սեանս է անցնում: Դուրս գրվելուց հետո կրկին չի կարողանում գրել և ինքնասպանության առաջին փորձն է կատարում, բայց հարազատները կարողանում են խանգարել նրան: Կնոջ խնդրանքով Հեմինգուեյը բուժման կրկնակի կուրս է անցնում, սակայն մտադրությունները չի փոխում: Հոգեբուժարանից դուրս գրվելուց մի քանի օր անց, երկփող հրացանով կրակում է իր գլխին:

Աշխարհին տված գաղափարները. գրականության նոր հնարք` «այսբերգի եղանակը», երբ ժլատ, սեղմված տեքստը ենթադրում է շռայլ, սրտաճմլիկ ենթատեքստ: «Մաչիզմի» գաղափարը, երբ նրա հերոսը խիստ և քչախոս մարտիկ է, ով հասկանում է, որ կռվելն անիմաստ է, սակայն կռվում է մինչև վերջ: Հեմինգուեյի այդպիսի հերոսներից ամենահայտնին ձկնորս Սանտյագոն է` «Ծերունին և ծովը» վեպից: Հեմինգուեյը միշտ ասում էր, որ տղամարդը չպետք է մահանա անկողնում, պետք է մեռնի կամ մարտի ժամանակ կամ էլ ճակատին դիպած փամփուշտից:

Ֆրանց Կաֆկա Ֆրանց Կաֆկա (1883-1924 թթ.), չեխ գրող:

Ախտորոշումը. արտահայտված նևրոզ, ֆունկցիոնալ բնույթի փսիխասթենիա, ոչ պարբերական դեպրեսիվ վիճակ:

Նշանները. գրգռվածություն` անտարբերության նոպաներով, քնի խանգարում, չափազանցված վախեր, հոգեսոմատիկ խնդիրներ` ինտիմ ոլորտում:

Հիվանդության պատմությունը. Կաֆկայի հոգեկան խանգարումների արմատները գալիս են հոր հետ ընդհարումներից, ընտանիքի հետ դժվարին հարաբերություններից և խճճված սիրային պատմություններից: Կաֆկայի ընտանիքում դեմ էին, որ նա գրի, և ստիպված գաղնտի էր գրում: Երբ ծառայությունից հետո Կաֆկայի հայրը ստիպում է, որ նա աշխատի իր խանութում` «դատարկ բաներով» զբաղվելու փոխարեն, Կաֆկան որոշում է ինքնասպան լինել և հրաժեշտի նամակ է գրում ընկերոջը` Մաքս Բրոդին: Մաքս Բրոդը Կաֆկայի մասին իր գրքում գրել է, որ ընկերոջը հասցրել է փրկել վերջին պահին և պաշտպանել նրան «սիրող ծնողներից»: Բրոդը Կաֆկայի հոգեկան ծանր վիճակի համար մեղադրել է նրա ծնողներին: Նշել է, որ Կաֆկայի մոտ լինում էին երկար և տևական խաղաղության ու հանգստության վիճակներ, որոնք փոխվում էին նույնքան տևական հիվանդագին վիճակների: Կաֆկան մահանում է 41 տարեկանում` թոքախտից:

Աշխարհին տված գաղափարները. Կաֆկան հայտնի չէր կյանքի օրոք: Շատ քիչ էր տպագրվում: Սակայն մահից հետո գրողի ստեղծագործությունն ընթերցողին գրավում է գրականության մեջ նոր ուղղությամբ: Կաֆկայի ներկայացրած մռայլ, հուսահատության և անելանելիության աշխարհը, որը սերում էր հեղինակի ներսից, բավականին տիպիկ է դառնում XX-րդ դարի համար: Կաֆկայի ստեղծագործությունները ներծծված են աբսուրդով և սարսափով, որը տագնապալի զգացումներ է առաջացնում ընթերցողի մոտ: Այսպիսով Ֆրանց Կաֆկան հիմնադրել է մի նոր և յուրօրինակ գրական ուղղություն:

Ջոնաթան ՍվիֆթՋոնաթան Սվիֆթ (1667-1745 թթ.), իռլանդացի գրող:

Ախտորոշումը. Պիկի հիվանդություն կամ Ալցհեյմերի հիվանդություն. մասնագետները վիճում են:

Նշանները. գլխապտույտներ, տարածության կողմնորոշման խանգարում, մարդկանց և իրերը ճանաչելու անկարողություն, մարդկային խոսքի իմաստի անընկալունակություն:

Հիվանդության պատմությունը. նշանների աստիճանաբար խորացում մինչև ամբողջական թուլամտություն` կյանքի վերջում:

Աշխարհին տված գաղափարները. քաղաքական երգիծանքի նոր ձև: Սվիֆթն առավել հայտնի է «Գուլիվերի ճանապարհորդությունը» գրքով, որում սրամտորեն ծաղրուծանակի էր ենթարկում մարդկային և հասարակական թերությունները:

Ժան Ժակ Ռուսո (1712-1778 թթ.), ֆրանսիացի գրող և փիլիսոփա:

Ժան Ժակ ՌուսոԱխտորոշումը. պարանոյա:

Նշանները. հետապնդման մոլուցք:

Հիվանդության պատմությունը. եկեղեցու և կառավարության հետ կոնֆլիկտից հետո (1760-ականներին լույս տեսած «Էմիլ կամ դաստիարակության մասին» գրքի լույս տեսնելուց հետո), Ռուսոյին ի սկզբանե հատուկ կասկածամտությունը վերաճում է ծայրահեղության: Նա սկսում է ամեն ինչում դավադրություն տեսնել իր դեմ: Ռուսոյին թվում է, որ նույնիսկ մտերիմ ընկերները և բարեկամներն իր դեմ դավադրության մասնակիցներ են կամ ինչ-որ բանում իրեն կասկածում են: Այդ իսկ պատճառով Ռուսոն սկսում է թափառականի կյանք վարել և ոչ չի մի տեղ երկար չմնալ:

Աշխարհին տված գաղափարները. կրթական բարեփոխումներ: Երեխաների դաստիարակության ժամանակակից մեթոդների մեծ մասը կրկնում են Ռուսոյի առաջարկած մեթոդները` «Էմիլ կամ դաստիարակության մասին» գրքում: Ռուսոն առաջարկել է դաստիարակության ռեպրեսիվ և չոր փաստերով ուսուցման մեթոդները փոխարինել քնքշանքով և երեխաներին ամեն ինչ բացատրել կենդանի օրինակներով: Իրավական ժողովրդավարական պետությունների գաղափարը մեծապես վերցված է Ժան Ժակ Ռուսոյի «Հասարակական պայմանագրի մասին» գրքից: Ֆրանսիական մեծ հեղափոխության գաղափարը նույնպես ոգեշնչված է Ռուսոյի ստեղծագործություններով, սակայն Ռուսոն անձամբ երբեք չի եղել նման ծայրահեղական մեթոդների կողմնակից:

Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլ (1809-1852 թթ.), ռուս գրող:

Նիկոլայ Վասիլևիչ ԳոգոլԱխտորոշումը. շիզոֆրենիա, պարբերական փսիխոզ:

Նշանները. տեսողական և լսողական խաբկանքներ, անտարբերության և անշարժության ժամանակահատվածներ, որոնք փոխվում էին գրգռվածության նոպաների, դեպրեսիոն վիճակներ, սուր արտահայտված հիպոխոնդրիա (գրողին թվում էր, թե իր ներքին օրգանները սխալ են դասավորված, իսկ ստամոքսը գլիխիվայր է շրջված), կլաուստրաֆոբիա (վախ` փակ տարածություններից):

Հիվանդության պատմությունը. շիզոֆրենիայի ախտանիշները Գոգոլին հետապնդել են ամբողջ կյանքի ընթացքում, սակայն կյանքի վերջին տարվա ընթացքում հիվանդությունը զգալիորեն ուժեղանում է: 1852 թ. հունվարի 26-ին որովայնային տիֆից մահանում է գրողի մտերիմ ընկերոջ քույրը: Այս մահը Գոգոլի մոտ հիպոխոնդրիայի ուժեղագույն նոպա է առաջացնում: Գոգոլը սկսում է անվերջ աղոթել, գրեթե լիովին հրաժարվում է սննդից և պնդում է, որ մահացու հիվանդ է: Սակայն բժիշկները նրա մոտ որևէ հիվանդություն չեն հայտնաբերում բացի ստամոքս-աղիքային թեթևակի խանգարումից: Փետրվարի 11-12-ի գիշերը գրողն այրում է իր ձեռագրերը և առավոտյան իր քայլը բացատրում է սատանայի ինտրիգներով: Դրանից հետո նրա հոգեկան վիճակը գնալով ծանրանում է և բուժումները ոչ մի օգուտ չեն տալիս: 1852թ. փետրվարի 21-ին Գոգոլը մահանում է: Նրա մահվան իրական պատճառներն այդպես էլ անհայտ են մնում: Սակայն, ամենայն հավանականության, Գոգոլն ուղղակի իրեն հասցրել է նյարդային և ֆիզիկական կատարյալ հյուծվածության:

Աշխարհին տված գաղափարները. թույլ, չկայացած մարդկանց նկատմամբ յուրատեսակ սեր` կիսով չափ կազմված հակակրանքից, կիսով չափ` խղճահարությունից: Գոգոլը զարգացրել է մի շարք դերային մոդելներ, որոնք ակտուալ են առ այսօր (առավել վառ են «Մեռյալ հոգիներ»-ի կերպարները):

Գի դը ՄոպասանԳի դը Մոպասան (1850-1893 թթ.), ֆրանսիացի գրող:

Ախտորոշումը. գլխուղեղի կաթված, հիպոխոնդրիա:

Նշանները. հիպոխոնդրիա, ինքնասպանության հակումներ, կատաղության նոպաներ, զառանցանք, հալյուցինացիաներ:

Հիվանդության պատմությունը. Գի դը Մոպասանն ամբողջ կյանքում տառապել է հիպոխոնդրիայով, մշտապես վախեցել է խելագարվելուց: 1844թվականից Մոպասանի մոտ սկսվում են հաճախակի նյարդային պոռթկումներ և հալյուցինացիաներ: Նյարդային գրգռվածության ծայրահեղ վիճակում Մոպասանը երկու անգամ ինքնասպանության փորձ է կատարել (առաջին անգամ` թմբուկավոր ատրճանակով, երկրորդ անգամ` թուղթ կտրելու դանակով), երկու անգամն էլ` անհաջող: 1891թ. գրողին տեղափոխում են հոգեբուժարան, որտեղ կիսագիտակից վիճակում ապրում է մինչև կյանքի վերջ:

Աշխարհին տված գաղափարները. ֆիզիոլոգիզմը և նատուրալիզմը (այդ թվում` էրոտիկ) գրականության մեջ:

Վիրջինիա Վուլֆ (1882-1941 թթ.), ագլիացի կին գրող:

Վիրջինիա Վուլֆ Ախտորոշումը. դեպրեսիա, հալյուցինացիաներ, մղձավանջներ:

Նշանները. անքնության և մղձավանջների պատճառով շատ հաճախ և երկար ժամանակ չէր կարողանում աշխատել: Մանկուց տառապել է ինքնասպանության հակումներով:

Հիվանդության պատմությունը. Վիրջինիային 13 տարեկան հասակում փորձել են բռնաբարել իրենց տանը հյուրընկալված զարմիկները: Այս միջադեպը Վիրջինիայի մոտ տղամարդկանց և նրանց հետ ֆիզիկական մտերմության նկատմամբ զզվանք է առաջացնում ամբողջ կյանքի ընթացքում: Շուտով թոքաբորբից մահանում է նրա մայրը, և Վիրջինիան հուսահատությունից ինքնասպանության փորձ է անում: Նրան փրկում են, սակայն երկարատև դեպրեսիաները նրա կյանքի անբաժանելի մասն են դառնում:

Վիրջինիա Վուլֆի զգացմունքային անկեղծ նամակները և ստեղծագործությունները հիմք են տալիս ենթադրելու, որ նա սեռական ոչ ավանդական կողմնորոշում ուներ, սակայն, իրականում, այնքան էլ այդպես չէր: Մանկական հասակում վերապրած միջադեպի և տղամարդկանց նկատմամբ վախի ու զզվանքի հետևանքով նա սիրահարվում էր կանանց, սակայն զզվանք էր զգում նույնիսկ նրանց հետ ֆիզիկական մտերմության ցանկացած ձևից: Թույլ չէր տալիս նույնիսկ գրկախառնություն և ձեռքսեղմում: 29 տարեկանում Վիրջինիան ամուսնանում է Լեոնարդ Վուլֆի հետ: Նրանց ամուսնությունն օրինակելի էր համարվում` ամուսինների հավատարմության և միմյանց հոգեպես աջակցության տեսանկյունից: Սակայն, որոշ վկայությունների համաձայն, Վիրջինիան այդպես էլ չի կարողացել սեռական հարաբերություններ սկսել ամուսնու հետ:

1941 թ. Լոնդոնի գիշերային ռմբակոծությունն ավերում է Վիրջինայի տունը, այրվում է գրադարանը, մահից մի կերպ փրկվում է սիրելի ամուսինը: Այս դեպքից հետո Վիրջինիայի նյարդային համակարգն ավելի է խանգարվում, և բժիշկները խորհուրդ են տալիս բուժվել հոգեբուժարանում: Չցանկանալով, որ ամուսինն ամբողջ կյանքում հոգ տանի իրեն հոգեբուժարանում, 1941թ. մարտի 28-ին Վիրջինիա Վուլֆն իրականացնում է այն, ինչ մի քանի անգամ նկարագրել էր իր գրքերում և փորձել էր իրականացնել կյանքում. ինքնասպան է լինում` նետվելով Օուս գետը:

Աշխարհին տված գաղափարները. աշխարհի ունայնության նորովի նկարագրություն, հերոսների ներաշխարհի ցուցադրում, գիտակցության բեկման բազմապիսի նկարագրություններ:

Սկզբնաղբյուր. grqamol.am
Լուսանկարը. MediaMag
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

1932 թ. ապրիլի 4-ին ամերիկացի գիտնական Կինգը առաջին անգամ առանձնացրել է վիտամին C (ասկորբինաթթու)
1932 թ. ապրիլի 4-ին ամերիկացի գիտնական Կինգը առաջին անգամ առանձնացրել է վիտամին C (ասկորբինաթթու)

 Վիտամին  С-ն շատ կարևոր է մարդկային օրգանիզմի կենսագործունեության համար։ 1932 թ. ապրիլի 4-ին ամերիկացի կենսաքիմիկոս Չարլզ Գլեն Կինգը առաջին անգամ առանձնացրել է վիտամին C: Նշյալ վիտամինը շատ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Բժիշկներ Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 3-ին` 1933 թ., ռուս վիրաբույժ Յուրի Վորոնոյը աշխարհում առաջին անգամ մարդու երիկամի փոխպատվաստում իրականացրեց
Ապրիլի 3-ին` 1933 թ., ռուս վիրաբույժ Յուրի Վորոնոյը աշխարհում առաջին անգամ մարդու երիկամի փոխպատվաստում իրականացրեց

Այսօր երիկամի փոխպատվաստման վիրահատությունները կանոնավոր կերպով անց են կացվում աշխարհի շատ երկրներում: Երիկամի փոխպատվաստման փորձարկումները, ի տարբերություն այլ օրգանների փոխպատվաստման...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մարտի 31-ին ծնվել է ռուս փիլիսոփա, հոգեբան, տրամաբան Ալեքսանդր Վվեդենսկին
Մարտի 31-ին ծնվել է ռուս փիլիսոփա, հոգեբան, տրամաբան Ալեքսանդր Վվեդենսկին

Ալեքսանդր Իվանի Վվեդենսկին ծնվել է Տամբովում 1856 թ. մարտի 31-ին: 1881թ. ավարտել է Պետերբուրգի հալասարանի պատմաբանասիրության ֆակուլտետը: Մագիստրոսի քննությունից հետո նրան երկու տարով ուղարկեցին...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մարտի 30-ը ԱՄՆ-ում բժշկի ազգային օրն է
Մարտի 30-ը ԱՄՆ-ում բժշկի ազգային օրն է

ԱՄՆ-ում Բժշկի ազգային օրն (National Doctor's Day) առաջին անգամ նշվեց 1991թ. այն բանից հետո, երբ 1990թ. Կոնգրեսի և Սենատի կողմից օրինական ընդունվեց Բժշկի ազգային օրը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1830 թ. մարտի 28-ին ծնվել է գերմանացի փիլիսոփա, տրամաբան, հոգեբան Քրիստոֆ Զիգվարտը
1830 թ. մարտի 28-ին ծնվել է գերմանացի փիլիսոփա, տրամաբան, հոգեբան Քրիստոֆ Զիգվարտը

Քրիստոֆ ֆոն Զիգվարտը ծնվել է Տյուպինգենում (Գերմանիա) 1830 թ. մարտի 28-ին: Զիգվարտի առաջին աշխատանքները նվիրվել են փիլիսոփայության (Բեկոն, Սպինոզա) և բնական գիտությունների պատմությանը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մարտի 27-ին ծնվել է գերմանացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիլհելմ Ռենտգենը
Մարտի 27-ին ծնվել է գերմանացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիլհելմ Ռենտգենը

Գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը ծնվել է 1845թ. մարտի 27-ին Դյուսելդորֆի շրջակայքում, հարուստ վաճառականի և կտորեղենի գործարանի սեփականատիրոջ ընտանիքում: Երբ տղան երեք տարեկան էր, ընտանիքը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մար­տի 23­-ին ծն­վել է գեր­մա­նա­-ա­մե­րի­կյան հո­գե­բան և սո­ցիոլոգ, նեոֆ­րեյ­դիզ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ ­Է­րիխ Ֆրոմմը
Մար­տի 23­-ին ծն­վել է գեր­մա­նա­-ա­մե­րի­կյան հո­գե­բան և սո­ցիոլոգ, նեոֆ­րեյ­դիզ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ ­Է­րիխ Ֆրոմմը

Է­րիխ Ֆրոմ­մը XX դա­րի մե­ծա­գույն սո­ցիալա­կան հո­գե­բան­նե­րից է, «հու­մա­նիս­տա­կան հո­գե­վեր­լու­ծու­թյան», նեոֆ­րեյ­դիզ­մի հիմ­նա­դիր­նե­րից (Կ. Խոր­նիի և Գ. Սալ­լի­վա­նի հետ միասին)...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մարտի 18-ին ծնվել է գերմանա-ամերիկյան հոգեբան Կուրտ Կոֆֆկան
Մարտի 18-ին ծնվել է գերմանա-ամերիկյան հոգեբան Կուրտ Կոֆֆկան

­Կոֆֆ­կա­նը գեշ­տալտ հո­գե­բա­նու­թյան հիմ­նա­դիր­նե­րից է: Իր աշ­խա­տանք­նե­րում նա ընդ­գծել է բնա­ծին ու­նա­կու­թյուն­նե­րի և շր­ջա­կա մի­ջա­վայ­րի պայ­ման­նե­րի փոխ­ներ­գոր­ծու­թյու­նը՝ պաշտ­պա­նե­լով Շտեր­նի «կոն­վեր­գեն­ցիայի տե­սու­թյու­նը»...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Բժշկության ոլորտում ամենակարևոր 10 բացահայտումները
Բժշկության ոլորտում  ամենակարևոր 10 բացահայտումները

Ողջ անցած տարվա ընթացքում շարունակվեցին անբուժելի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև, մինչև վերջին պահն անբուժելի համարվող հիվանդների բուժման համար նորագույն մեթոդներ ստեղծելու ոլորտում հետազոտությունները...

Առողջապահության լրատու 1-2.2013 Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մարտի 3-ին ծնվել է ամերիկացի գիտնական, գյուտարար և գործարար, հեռախոսակապի հիմնադիր Ալեքսանդր Բելլը
Մարտի 3-ին ծնվել է ամերիկացի գիտնական, գյուտարար և գործարար, հեռախոսակապի հիմնադիր Ալեքսանդր Բելլը

Հեռախոսը` Բելլի ամենահայտնի հայտնագործությունը, նրան հարուստ դարձրեց: Բայց  Բելիի գիտական աշխատանքների և գյուտերի մեծ մասը խուլ ու համրերի հաղորդակցման միջոցների կատարելագործմանն էր նվիրված: Նա դասախոսություններ...

Գիտե՞ք, որ... Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 12-ին ծնվել է մեծ բնախույզ Չարլզ Դարվինը
Փետրվարի 12-ին ծնվել է մեծ բնախույզ Չարլզ Դարվինը

«Մարդը դառնում է առաջին բացահայտողը` ցանկացած երևույթի ծագումն իմանալու ձգտմամբ»

Այս պատմության հերոսը Չարլզ անունով մի երիտասարդ անգլիացի է, ով ապրել է նախանցած դարում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Փետրվարի 6-ին ծնվել է ամերիկացի սննդաբան, «Սոված սննդակարգի հրաշքը» գրքի հեղինակը
Փետրվարի 6-ին ծնվել է ամերիկացի սննդաբան, «Սոված սննդակարգի հրաշքը» գրքի հեղինակը

Պոլ Բրեգգը Ամերկայում առողջ սնունդ ընդունելու շարժման հիմնադիրներից է: Նրա կողմից մշակվել են մարմնի դիմադրողականությունը բարձրացնելուն նպաստող քաղցի և շնչառության հատուկ մեթոդներ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1928 թ. փետրվարի 5-ին առաջին անգամ արհեստական ճանապարհով վիտամին D-ն ստեղծվեց
1928 թ. փետրվարի 5-ին առաջին անգամ արհեստական ճանապարհով վիտամին D-ն ստեղծվեց

1928 թ. այս օրը երկրագնդում բնակվող և վիտամին D-ի պակասությամբ տառապող բոլոր բնակիչները նվեր ստացան: Փետրվարի 5-ին մարդու սննդակարգի համար անփոխարինելի այս վիտամինը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1944 թ. փետրվարի 4-ին գիտնականներն ապացուցեցին, որ ժառանգական տեղեկատվության կրողը ԴՆԹ-ն է
1944 թ. փետրվարի 4-ին գիտնականներն ապացուցեցին, որ ժառանգական տեղեկատվության կրողը ԴՆԹ-ն է

1944 թ. փետրվարի 4-ին լույս տեսավ ԱՄՆ «The Journal of Experimental Medicine» ամսագիրը, որտեղ կենսաբանության մեջ կարևոևագույն հայտնագործման մասին հոդված էր տպագրված...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ