Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Մայիսի 10-ին ծնվել է իռլանդացի գործարար, թեյի մագնատ, հայտնի թեյի ընկերության հիմնադիր Թոմաս Լիփթոնը

Մայիսի 10-ին ծնվել է իռլանդացի գործարար, թեյի մագնատ, հայտնի թեյի ընկերության հիմնադիր Թոմաս Լիփթոնը

Թոմաս Ջոնստոն Լիփթոնը ծնվել է 1850թ. մայիսի 10-ին Գլազգոյում (Շոտլանդիա): Արդեն հինգ տարեկան հասակում նա օգնում էր իր հորը նպարեղենի խանութում, իսկ երբ նրա եղբայրը և քույրը մահացան,  նա ստիպված եղավ թողնել դպրոցը:

 

15 տարեկանում նա մեկնեց ԱՄՆ, որտեղ կատարում էր ցանկացած տեսակի աշխատանք, սակայն, վերջիվերջո, Նյու-Յորքի հանրախանութի նպարեղենի բաժնի վաճառող դարձավ: Թոմասը հանրախանութի աշխատանքին ներսից ծանոթանալու հնարավորություն ունեցավ: 

 

Նա հայրենիք վերադարձավ 1871թ.՝ զինված գիտելիքներով և 100 ֆունտ ստեռլինգով: Գլազգոյում նպարեղենի իր սեփական խանութը բացեց, որտեղ հենց ինքն էր ղեկավարը, վաճառողը, գնորդը… Գնորդներին նա գրավում էր ցածր գներով, գեղեցիկ ձևավորած պատուհաններով: 1881թ. Սուրբ Ծննդին պանրի ամենամեծ կտորը նրա կողմից էր պատվիրվել, որի համար անմիջապես հերթեր գոյացավ:  

 

Լիփթոնն ընդունակ էր զանազան հնարանքների, և առևտուրը հաջող էր ընթանում: 1880-ականի կեսերին Շոտլանդիայում գտնվող 11 խանութների տեր էր, իսկ արդեն 1885թ. Չիկագոյում նա գնեց փաթեթավորման գործարան ու պահեստներ:  

 

1890թ. Լիփթոնը թեյի բիզնեսով սկսեց զբաղվել, ինչի շնորհիվ այսօր նրա անունը հայտնի է երկրագնդի ցանկացած անկյունում: Ցեյլոնում նա թեյի հինգ այգիներ գնեց, որտեղ փորձարկումներ էր կատարում: Նրա նպատակն էր՝ որակյալ թեյը մատչելի գնով: Նա առանց միջնորդների էր աշխատում՝ սեփական այգիներ և նավատորմ ունենալով, այդ պատճառով էլ նրա թեյը թանկ չէր: Նա փաթեթավորում էր թեյը ստվարաթղթե տուփերում, և հենց փաթեթավորումն ինքնին ճանաչված էր: 

 

Ահա ինչու ովքեր գեթ մեկ անգամ փորձում էին Լիփթոնի թեյը, այլևս չէին կարողանում դրանից հրաժարվել: Հենց ինքը՝ Վիկտորիա թագուհին այս թեյի մեծ երկրպագուն էր: 1897թ. Թոմաս Լիփթոնին ասպետի աստիճան շնորհվեց:

 

Պարոն Թոմաս Լիփթոնը մահացավ 1931թ. հոկտեմբերի 3-ին: Ժառանգ նա չուներ, և նրա կարողությունը բարեգործության համար օգտագործվեց:

Սկզբնաղբյուր. calend.ru
Լուսանկարը. ruyc.co.uk
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

1985 թ. հունվարի 4-ին 28 տարի առաջ Լոնդոնում ծնվել է աղջիկ` աշխարհում առաջին գեստացիոն սուրոգատ մորից
1985 թ. հունվարի 4-ին 28 տարի առաջ Լոնդոնում ծնվել է աղջիկ` աշխարհում առաջին գեստացիոն սուրոգատ մորից

Անգամ վաղ անցյալում մարդիկ երազում էին ցեղի շարունակության մասին, ձգտում էին ցանկացած ճանապարհով ունենալ երկար սպասված ժառանգներին: Առաջին սուրոգատ մայրը հայտնվել է Քրիստոսի ծննդից 2000 տարի առաջ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 4-ին ծնվել է ֆրանսիացի մանկավարժ, կույրերի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը
Հունվարի 4-ին ծնվել է ֆրանսիացի մանկավարժ, կույրերի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը

Լուի Բրայլի անունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրեն տեսողությունը, հայտնի է և հարգված: Ի վերջո, այս մարդը կույրերին զարգանալու, կարդալու, նոտաներով երաժշտություն նվագելու հնարավորություն է տվել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ինչպե՞ս էին նշում Ամանորը հին աշխարհում
Ինչպե՞ս էին նշում Ամանորը հին աշխարհում

Նոր տարին տոնելու ավանդույթը գալիս է հնագույն ժամանակներից: Այդ ավանդույթների մի մասը փոխառել են տարբեր ժողովուրդներ: Հին Եգիպտոսում Նոր տարին նշում էին Նեղոսի հեղեղումների ժամանակ, երբ դուրս էր գալիս Սիրիուս սրբազան աստղը...

Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
2000 թ. դեկտեմբերի 20-ին 12 տարի առաջ Մեծ Բրիտանիայի պառլամենտը հավանություն տվեց կլոնավորմանը բացառապես բժշկական նպատակներով
2000 թ. դեկտեմբերի 20-ին 12 տարի առաջ Մեծ Բրիտանիայի պառլամենտը հավանություն տվեց կլոնավորմանը  բացառապես բժշկական նպատակներով

2000 թ. դեկտեմբերի 20-ին Մեծ Բրիտանիայի լորդերի պալատը հավանություն տվեց օրինագծին, որը թույլ էր տալիս օգտագործել մարդու կլոնավորված սաղմերը բժշկական նպատակներով: Կողմ քվեարկեցին ազգային պառլամենտի վերին պալատի 212 անդամներ, դեմ՝ 92...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 14-ին ծնվել է բժիշկ, դեղագործ, գուշակ Նոստրադամուսը
Դեկտեմբերի 14-ին ծնվել է բժիշկ, դեղագործ, գուշակ Նոստրադամուսը

1555 թ. Նոստրադամուսը հրատարակում է «Ցենտուրիոն» («Հարյուրամյ ակներ») վերնագրով դարի աշխատությունը, որը երկար տարիներ մնում է միայն մի ընթերցողի, նրա` Միշել Նոստրադամուսի գիրքը...

Ֆարմացևտ պրակտիկ 1.2007 (1) Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1763 թ. նոյեմբերի 23-ին Եկատերինա II Ռուսաստանում հաստատեց Բժշկական խորհուրդ
1763 թ. նոյեմբերի 23-ին Եկատերինա II Ռուսաստանում հաստատեց Բժշկական խորհուրդ

Եկատերինա II-ն իր թագավորության ամենասկզբում՝ 1763 թ. նոյեմբերի 23-ին, սահմանեց բժշկական խորհուրդ, որի առաջին նախագահը դարձավ բարոն Չերբակովը: Հենց նա բարձրացրեց ծաղիկի դեմ պատվաստում իրականացնելու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1859 թ. վաճառքում հայտնվեց Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը » աշխատությունը
1859 թ. վաճառքում հայտնվեց Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը » աշխատությունը

Լոնդոնի գրախանութներում 1859 թ. նոյեմբերի 23-ին վաճառքում հայտնվեց Չարլզ Դարվինի գրքի կանաչ հատորյակը՝ «Տեսակների ծագումը Բնական ընտրության ճանապարհով, կամ կյանքի համար պայքարում բարենպաստ ցեղերի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը
1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը

Գեյլ Բորդենը ծնվել է 1801 թ. նոյեմբերի 9-ին Նյու-Յորք նահանգում (ԱՄՆ): Իր աշխատանքային ուղին սկսել է Տեխաս նահանգում հողաչափ աշխատելով՝ ստեղծելով Գալվեստոն քաղաքի քաղաքաշինական պլանը, այնուհետև...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը

Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան

Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը

Գերման Հագենը ծնվել է 1817 թ. մայիսի 30-ին Կենիգսբերգում (այժմյան Կալինինգրադ): Նա իր կարիերան սկսել է 1836 թ. Կենիգսբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը
1755թ. մայիսի 7-ին տեղի ունեցավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հանդիսավոր բացումը

Ռուսաստանի ամենահին և ամենահայտնի համալսարանը Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան ռուսական համալսարանն է: Այն հիմնադրվել է 1755թ., նշանավոր գիտնական-հանրագիտարանագետ, առաջին ռուս ակադեմիկոս...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը
Մայիսի 6-ին ծնվել է ավստրիացի նյարդաբան, հոգեվերլուծաբանության դպրոցի հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը

Զիգմունդ Ֆրեյդը ծնվել է 1856թ. մայիսի 6-ին Ֆրեյբուրգ մորավյան քաղաքում, բուրդ վաճառողի ընտանիքում: 1860թ. նրա ընտանիքը տեղափոխվել է Վիեննա, որտեղ Զիգմունդը գերազանց ավարտել է ավագ դպրոցը և դարձել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1965 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվել են ՓԱՄՊԵՐՍ մանկական տակաշորերը
1965 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվել են ՓԱՄՊԵՐՍ մանկական տակաշորերը

Փամպերսները մարդկության օգտակար հայտնագործություններից են։ 1965 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվել են միանվագ օգտագործման տակաշորերը՝ «Փամպերս» առևտրային ապրանքանիշով...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ