Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

1827 թ. ապրիլի 7-ին անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերը վաճառեց առաջին լուցկիները իրավաբան Նիկսոնին

1827 թ. ապրիլի 7-ին անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերը վաճառեց առաջին լուցկիները  իրավաբան Նիկսոնին

Առաջին հայացքից  չկա ավելի հեշտ բան, քան լուցկիների տուփը: Բայց իրականում լուցկու ստեղծման պատմությունը բավականաչափ հետաքրքիր է: Ընդունված է, որ լուցկիների նախատիպերը չոր ճյուղերն են համարվում:

 

Դրանց օգնությամբ հին մարդիկ կրակ էին անում: Ավելի ուշ դրանց տեղը զբաղեցրեցին բնական հանքերը, որոնք ունակ էին կայծ տալու, հետո՝ հրահանը և կայծքարը: Եվ միայն չինացիները մեր թվարկության 570 թ. սկսեցին ձողիկները հագեցնել՝ ծծմբով շփման համար:


Լուցկու ծննդյան գործում շատ կարևոր դեր է խաղացել սպիտակ ֆոսֆորի բացահայտումը, որը կատարվել է Համբուրգից թոշակառու զինվոր Հեննինգ Բրանդի կողմից 1669 թ.: Նա ուսումնասիրել է այն ժամանավա հայտնի ալքիմիկոսների աշխատանքները՝ ոսկի ստանալու մտադրությամբ: Սակայն փորձերի արդյունքում պատահմամբ ստացվեց ինչ-որ պարզ փոշի, որն ուներ լուսավորելու զարմանալի հատկություն: Բրանդը այն կոչեց «ֆոսֆոր» (հունարենից թարգմանաբար նշանակում է «լուսակիր»):


Անգլիացի դեղագործ Ջոն Ուոկերը, ինչպես դա հաճախ է լինում, դա հայտնագործեց միանգամայն պատահական: 1826 թ.  նա, քանի որ դեղագործ էր, խառնում էր քիմիկատները փայտիկի օգնությամբ: Այդ փայտի վերջում ձևավորվեց չորացած կաթիլ: Այն հեռացնելու համար նա հարվածեց փայտիկով հատակին: Կրակ դուրս եկավ: Սկսեց փորձարկել և… 1827 թ. ապրիլի 7-ին տեղի ունեցավ առաջին կոմերցիոն գործարքը: Ուոկերը Նիկսոն իրավաբանին վաճառեց առաջին լուցկիները:


Սակայն Ուոկերը, որը ցուցադրում էր իր բացահայտումը անխտիր բոլորին, ժամանակ չգտավ այն արտոնագրելու: Իսկ ահա Սեմուել Ջոնս անունով երիտասարդը, որը մի անգամ ներկա էր այդ ցուցադրությանը, գիտակցեց հայտնագործության շուկայական արժեքը: Նա լուցկիներն անվանեց «լյուցիֆերչիկներ» և սկսեց դրանք վաճառել տոննաներով, չնայած նրան, որ «լյուցիֆերչիկների» հետ կապված էին որոշ խնդիրներ՝ նրանք վատ էին բուրում և այրման ժամանակ կայծերի ամպեր էին սփռում  շուրջկողմ:


1847 թ. վիեննացի քիմիկոս Շրետերը բացահայտում կատարեց՝ լուցկիներն «անվտանգ» դարձնելով: Շրետերը ստացավ «կարմիր» ֆոսֆոր, որը թունավոր չէր: Հաջորդ տարի արդեն լուցկիների գլխիկների կազմի մեջ ներառվեց ծծումբ, բերտոլետյան աղ, մանգանի պերօքսիդ և սոսինձ: Իսկ «լյուցիֆերչիկների» թողարկումն աստիճանաբար դադարեցվեց:


1910 թ. Դայմոնդ Մատչ ամերիկյան ընկերությունը առաջինը ստացավ առողջության համար անվտանգ լուցկիների արտոնագիր: Այդ հայտնագործության կարևորությունն այնքան մեծ էր, որ ԱՄՆ նախագահ Ուիլյամ Տաֆտը հրապարակայնորեն դիմեց արտոնագրի տերերին և խնդրեց նրանց հրաժարվել հեղինակային իրավունքներից: Ընկերությունը համաձայնվեց և 1911 թ. հունվարի 28-ին հրաժարվեց իր հայտնագործության բոլոր իրավունքներից: Այդ պատճառով այսօր լուցկիները  փաստացիորեն պատկանում են բոլորին:


Լուցկիները Ռուսաստան հասան XIX դարի 30-ականներին: Քիչ ավելի ուշ հայտնվեցին առաջին լուցկու տուփերը, սկբում դրանք փայտից էին, հետո՝ թիթեղյա: Արդեն այն ժամանակ տուփերին սոսնձում էին էտիկետներ: Վերջինս իր մեջ ո´չ միայն ինֆորմացիա էր պարունակում, այլև զարդարում էր լուցկիները: Դա բերեց նաև կոլեկցիա կազմելու՝ ֆիլումենիայի հանդես գալուն:

Սկզբնաղբյուր. calend.ru
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ