Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Պատմության էջերից

Հարություն Մինասյանի Հայ բժշկության թանգարանը 10 տարեկան է

Հարություն Մինասյանի Հայ բժշկության թանգարանը 10 տարեկան է

Դեռևս 1943թ. Հայաստանի բժշկապատմագիտության հիմնադիր, ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանը ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայում հիմնադրել էր Բժշկության պատմության թանգարան, որտեղ ցուցադրվում էին ժողովրդական բժշկությանը, հայ անվանի բժիշկներին վերաբերող նյութեր, անձնական իրեր, ձեռագրեր, բժշկական գործիքներ, գրքեր, լուսանկարներ և այլն։

 

Սակայն, մի քանի տարի անց, թանգարանը լուծարվեց, իսկ արժեքավոր նյութերը հանձնվեցին տարբեր գերատեսչությունների։


1970-ական թվականներին, այս անգամ արդեն ԽՍՀՄ առողջապահության նախարարի պաշտոն ական հրամանի համաձայն, ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում պետք է ստեղծվեին բժշկության պատմության թանգարաններ։ Տարիների ընթացքում տարբեր հանրապետություններ, այդ թվում Լատվիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը և շատ ուրիշներ, ունեցան իրենց բժշկության թանգարանները, իսկ Հայաստանը՝ ոչ։ Մինչդեռ, համամարդկային կտրվածքով, աշխարհում շատ քիչ ժողովուրդներ կան, որ դեռևս միջնադարից զարգացած բժշկություն են ունեցել. քչերը կարող են հպարտանալ այն փաստով, որ դեռևս XII դարից այնպիսի գիտական մակարդակի բժիշկներ և բժշկական գրականություն ունեն, ինչպիսիք են Մխիթար Հերացին ու նրա «Ջերմանց մխիթարություն»-ը, Ամիրդովլաթ Ամասիացին (XV դ.) ու նրա «Անգիտաց անպետ»-ը և այլն։


Սակայն, քանի որ մենք՝ հայերս, մաքսիմալիստ ազգ ենք, որոշեցինք կա՛մ ունենալ մի հսկայական շքեղ շենք ու բացել Հայ բժըշկության թանգարան, կա՛մ թանգարան չունենալ ընդհանրապես։ Եվ ընտրեցինք երկրորդը։ Այդպիսով, չկատարելով ԽՍՀՄ առողջապահության նախարարի հրամանը, հենց խանձարուրում խեղդեցինք բժշկության թանգարան ունենալու գաղափարը։


Եվ, մինչ հայրենի առողջապահության և մշակույթի նախարարությունները մտածում էին, թե ինչից սկսեն, Երևանի «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնի հոգեթերապևտ Հարություն Մինասյանն իր գործնական բժշկությանը զուգընթաց, 1976թ. սկսած ձեռնամուխ եղավ բժշկության հետ առնչվող հնամենի իրեր, գործիքներ, գրքեր, փաստաթղթեր, լուսանկարներ հավաքելու շնորհակալ գործին։


Նրա առաջին ցուցանմուշները դարձան վանեցի նախնիներից մնացած կենցաղային իրերն ու կահկարասին, ապա բժիշկ հոր հին գրքերն ու ուսանողական տետրերը, ընտանեկան լուսանկարներն ու արխիվը։


Նրա հավաքորդչական գործունեությանը նպաստեցին նաև մեր իրականության համար նոր երևույթ դարձած վերնիսաժն ու հնոտիքի շուկան, որտեղ սոցիալապես ծանր վիճակում հայտնված մարդիկ սկսեցին վաճառել իրենց տանը, նկուղում կամ ձեղնահարկում տարին երի ընթացքում կուտակված այն ամենը, ինչը կարելի էր իրացնել չնչին գներով։


ԱՀարություն Մինասյանի Հայ բժշկության թանգարանըպագա ցուցանմուշները բժիշկը որպես նվեր ստանում էր նաև բարեկամներից, ընկերներից, գործընկերներից, հիվանդներից ու նրանց հարազատներից։


Քիչ չեն նաև այն ցուցանմուշները, որոնք բժիշկը ձեռք է բերել հանրապետության տարբեր շրջաններից՝ հետիոտն տուրիստական արշավների ժամանակ, ինչպես նաև հնէաբանների հետ դաշտային աշխատանքներին ու պեղումներին մասնակցելու ընթացքում։
Այդ գործին երիտասարդ բժշկին հաճախ մասնակից էր դարձնում, այսօր արդեն հանգուցյալ, գիտնական-հնէաբան Էմմա Խանզադյանը։


Ժամանակի ընթացքում բժշկի բնակարանը լցվեց հսկայական քանակությամբ ամենատարբեր արժեքավոր և ոչ մեծարժեք իրերով։


Արդյունքը եղավ այն, որ 1998թ. բուժհիմնարկի ղեկավարության աջակցությամբ, հոգեթերապիայի կաբինետում ստեղծվեց Հարություն Մինասյանի հավաքածու` Հայ բժշկության թանգարանը։


Թանգարանի հանդիսավոր բացմանը ներկա էին բուժհիմնարկի աշխատակիցները, բժշկության պատմության և թանգարանային գործի նախանձախնդիր մարդիկ, Առողջապահության և Մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ, բժիշկներ, պատմաբաններ, բժշկապատմաբաններ, գրողներ, լրագրողներ և այլք։ Բազմաթիվ ջերմ խոսքեր ասվեցին բժիշկ-հավաքորդ Հ. Մինասյանի և բուժհիմնարկի ղեկավարության հասցեին։ Նաև խոստումներ տրվեցին, որ կաջակցեն թանգարանին ավելի ընդարձակ տարածք ձեռք բերելու, ինչպես նաև, պետական հովանավորություն ստանալու և այլն։ Եվ այդ ամենը տասը տարի առաջ էր` 1998 թվականին։


Նոր թանգարանի ծնունդը լուսաբանվեց մամուլում և հեռուստատեսությամբ։


Շուտով թանգարանը գրանցվեց ՀՀ մշակույթի նախարարությունում` որպես հանրապետության առաջին մասնավոր թանգարաններից մեկը։


Հետագայում թանգարանը գրանցվեց նաև Ռիգայի Պ. Ստրադինի անվ. բժըշկության պատմության թանգարանի «Բժշկական թանգարաններ» էլեկտրոն ային կայք-կատալոգում և սկսեց այդ թանգարանից ստանալ բժշկության պատմությանը վերաբերող գրականություն։


2000թ. ապրիլին «Մշակութային հիմունքների մասին» ՀՀ օրենքի նախագիծը Եվրոպայի խորհրդի կողմից փորձաքննության ենթարկելու և «Հայաստանի մշակութային քաղաքականության մասին» ազգային զեկույցը նախապատրաստելու նպատակով Երևան էին ժամանել եվրոպական կառույցի ներկայացուցիչներ` Ռումինիայի մշակույթի փոխնախարար Մարիա Բերզան (Բուխարեստ), Եվրոպայի խորհրդի քարտուղարության ներկայացուցիչ Էլիզաբեթ Ռոհմերը (Ստրասբուրգ) և Բորդոյի (Ֆրանսիա) համալսարանի դասախոս, քաղաքական գիտությունների դոկտոր Ժան Պետոն։ Հենց մշակույթի նախարարությունում նրանք ցանկություն էին հայտնել, ի թիվս հինգ թանգարանների, լինելու նաև Հայ բժշկության մասնավոր թանգարանում։ Նրանք, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչները, չթաքցնելով բժշկի ստեղծած թանգարանի հանդեպ իրենց հիացմունքը, կրկին անգամ հավաստեցին, որ ժամանակն է ունենալու ժամանակակից պահանջներին համապատասխանող բժշկության թանգարան, որի ցուցանմուշների համար լիովին բավարար կլինի Հարություն Մինասյանի հարուստ հավաքածուն։


Եվ այսպես. Հայ բժշկության թանգարանում ցուցադրված են բժշկի սեփականությունը հանդիսացող շուրջ 10 000 ցուցանմուշներից ընդամենը 5000-ը։ Մնացածը բժիշկը պահում է իր բնակարանում, նկուղում, ավտոտնակում, բակում, բարեկամների տներում և այլուր։


Թանգարանում ցուցանմուշները ներկայացված են 30 ք/մ տարածություն ունեցող մի սենյակում՝ հարմարեցված փայտե պահարանների դարակներում, պատուհանների գոգին, հատակին, պատերից կախ։ Շատ ցուցանմուշներ չեն ցուցադրվում ուղղակի տեղ չլինելու պատճառով։


Հարություն Մինասյանի Հայ բժշկության թանգարանըԹանգարանի ցուցադրությունը կարելի է պայմանականորեն դասակարգել մի քանի բաժինների՝ պեղածո-հնագիտական, երկրագիտական-ազգագրական, կենցաղային, բժշկության հետ առնչվող նյութեր, բուն բժշկական նյութեր, գրադարան, արխիվ, ֆոտոարխիվ։


Դրանք պղնձե, կավե, հախճապակյա, ապակյա ամաններ են, կժեր, սափորներ, սկահակներ, սրվակներ, մետաղյա, փայտե իրեր, բրոնզե հավանգներ, գործիքներ, երաժշտական գործիքներ, գրքեր, փաստաթղթեր, լուսանկարներ, կահկարասի, սարքեր, պեղածո նյութեր, այդ թվում՝ մարդկային պեղածո մասունքներ և այլն։


Թանգարանի արժեքավոր ցուցանմուշներից են Մեծամորից բերված պեղածո 5000-ամյա վնասված սափորը, Գորիսից բերված պեղածո կավե սրվակները, Արտաշատի Ջրահովիտ գյուղի պեղումներից հայտնաբերված մարդու 4000-ամյա կմախքը` գանգի ոսկրահատումով, 100-200 տարի առաջ տարբեր քաղաքներում տպագրված «Նարեկների» հավաքածուն, Պետրոս Քալանթարյանի 1793թ. Նոր Նախիջևանում տպագրված «Բժշկարան համառոտ» գիրքը, Մխիթար Հերացու՝ XII դարում գրված և 1832թ. Վենետիկում տպագրված «Ջերմանց մխիթարություն» հիմնարար աշխատությունը, այլ հայ, ռուս և օտարազգի անվանի բժիշկների գրքեր, հաճախ ինքնագրերով, ընծայագրերով, մակագրություններով ու անձնական կնիքներով, հնատիպ հրատարակություններ, ձեռագիր մատյաններ, աշխարհի տարբեր քաղաքներում հրատարակված, 100-150 տարվա հնության հայկական բժշկական պարբերականներ, հայ երևելի բժիշկների եզակի լուսանկարներ ու փաստաթղթեր,Երևանի բժշկական ինստիտուտի առաջին և հետագա տարիների շրջանավարտների խմբանկարներ, սփյուռքահայ բժիշկներին վերաբերող նյութեր, հարյուրավոր հայ բժիշկների կենսագրական նյութեր, ավելի քան 1000 օրինակից բաղկացած ֆոտոարխիվ և այլն, և այլն։


Հոգեթերապիայի կաբինետի հենց նախասրահից երևում է, որ մուտք ես գործել մի արտասովոր վայր, ուր ամեն ինչ հիշեցնում է մեր անցյալը, տանում դեպի դարերի խորքը։ Այստեղ կարելի է տեսնել հնամենի սնդուկներ, կարասներ, երկանքներ, կիսանդրիներ։


Բժշկի աշխատասենյակը ևս կահավորված է թանգարանային ոճով` կարպետներ, գեղանկարներ, որոնք կատարվել են բժշկի հիվանդների կողմից, և գրքեր, գրքեր...


Այնուհետև բացվում է հիպնոտարիումի դուռը։ Այս սենյակում բժիշկը հավաքել է տարբեր տարիների խորհրդային և արտասահմանյան արտադրության հին ռադիոընդունիչներ, հեռուստացույցներ, հեռախոսներ, ժամացույցներ և այլն։


Եվ միայն վերջում է հաճելի ճռռոցով բացվում թանգարան-սենյակի դուռը։


Թանգարանի այցելուները հիմնականում դպրոցականներ են, բժշկական ուսումնարանների և ինստիտուտների ուս
անողներ, բժշկին այցելող հիվանդներն ու նրանց հարազատները, երբեմն էլ անհատ մարդիկ, կամ բուժհիմնարկ եկած բարձրաստիճան հյուրեր։ Բժիշկը, բոլորի համար ստանձնելով էքսկուրսավարի դերը, հաճույքով ցույց է տալիս իր հավաքածուն, պատմում յուրաքանչյուր իրի կամ գտածոյի մասին, այն ձեռք բերելու երբեմն ոչ պակաս հետաքրքիր պատմությունը, ներկայացնում հայ անվանի բժիշկների կենսագրության հետաքրքրաշարժ կամ դրամատիկ դրվագներ և այլն։


Ըստ հոգեթերապևտ Հ. Մինասյանի, թանգարանն իր այցելուների համար ունի նաև հոգեամոքիչ նշանակություն։
Թանգարաններ այցելելը համարվում է նևրոզներով և այլ հոգեկան հիվանդությունն երով տառապող հիվանդներին բուժելու մեթոդներից մեկի` արվեստաբուժության (արտթերապիայի) տարատեսակը։


Հարություն Մինասյանի Հայ բժշկության թանգարանըՀայաստանի կառավարությունը նպատակ ունի հանրապետությունը դարձնել զբոսաշրջության երկիր, սակայն արտասահմանցի հյուրերին և սփյուռքահայերին, բնականաբար, չի կարող բավարարել միայն գեղատեսիլ Սևանը, Գեղարդի վիմափոր եկեղեցին կամ Գառնու հեթանոսական տաճարը տեսնելը։ Ցանկալի է, որ զբոսաշրջիկները ծանոթանան նաև մեր՝ հազարամյակների պատմություն ունեցող գիտության ու մշակույթի նյութական արժեքներին, որոնք անթիվ-անհամար քանակությամբ ցուցադրվում են մեր թանգարաններում, իսկ մի զգալի մասն էլ՝ տեղի սղության պատճառով պահվում ֆոնդերում ու խոնավ նկուղներում, Էլ չենք խոսում մասնավոր թանգարանների ու հավաքածուների մասին, որոնք մատչելի են միայն դրանով հետաքրքրվող խիստ նեղ շրջանակների համար։


Այնպես որ, անհրաժեշտ է ինչ-որ կերպ տեղից շարժել այս կարևոր ազգանվեր գործը։ Իսկ ամեն մի բարի գործ արժանի է խրախուսանքի և աջակցության։


Բժիշկ Հարություն Մինասյանն անչափ նախանձախնդիր է այս հարցում և կարիք ունի Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցների, հատկապես, բժիշկների աջակցությանը։

Հ. Մինասյանի հավաքած հարուստ փաստագրական նյութը հիմք հանդիսացավ, որպեսզի նա մեկը մյուսի հետևից հրատարակի իր չորս կենսագրական բառարանները, ևս հինգը պատրաստ սպասում են տպագրության։ Հրատարակված «XVI-XIX դարերի լեհահայ բժիշկներ», «100 հայ հոգեբույժներ» հ. 1-3, «111 բռնադատված հայ բժիշկներ» գրքերում բժիշկն անմահացրել է շուրջ 500 հայ բժիշկների անունները։


Հրատարակության պատրաստ գրքերից են՝ «Բռնադատված հայ բժիշկներ, հ. 2», «Հայերի դերն Ադրբեջանի առողջապահության մեջ», «Հայկական բժշկական պարբերական մամուլն աշխարհում (1860-2007)», «100հայ հոգեբույժներ, հ. 4», «Օսմանյանկայսրությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ» և այլն։


Մոտավորապես մի այդքան գրքերի վրա էլ ներկայումս զուգահեռաբար աշխատում է բժիշկը։


Եվ այդ ամենը բժիշկ-հոգեթերապևտի ամենօրյա հոգնեցուցիչ աշխատանքից հետո, երեկոյան ժամերինու հանգստյան օրերին։


Հ. Մինասյանի գրչին են պատկանում հայ բժշկության պատմությանը և հայ երևելի բժիշկներին վերաբերող գիտական և հանրամատչելի պարբերականներում տպագրված շուրջ հարյուր հոդվածները։


Հայ ընթերցողը հատկապես նրա հեղինակած հոդվածներից է իմացել VIIIXI-րդ դարերում արաբական խալիֆայության արքունական բժիշկներ հայազգի Բախտիշու գերդաստանի, XVIդարի վենետիկցի ինժեներ և բժիշկԱնտոն Սուրյանի, XVIII դարի առեղծվածային հայ ալքիմիկոս և բժիշկ Ալտոտասի, XIX դարի ռուսական ճանապարհորդ և բժիշկ հայազգի ՄիխայիլԴոխտուրովի, ԱՄՆ-ում բժշկական կրթություն ստացած առաջին հայի` Սենեքերիմ Տեր-Մինասյանի (1808-1853), Երևանի առաջին դիպլոմավոր բժիշկներից մեկի` Հովհաննես Հովհաննիսյանի (1865-1935), ֆաշիստական բանակի ավստրիացի բժիշկ, իր գերության մի շրջանը Հայաստանում անցկացրած և հետագայում Նոբելյան մրցանակի արժանացած Կոնրադ Լորենցի և շատ այլ երևելի բժիշկների ու գործիչների մասին։

 

Հ.Գ.
Այս տարի լրանում է համաշխարհային ճանաչում ունեցող բժիշկ-գիտնական, հայ բժշկության մեծ երախտավոր Մխիթար Հերացու ծննդյան 890-ամյակը, ինչը կարելի է նշանավորել Երևանում պատշաճ Հայ բժշկության թանգարան բացելու ազգանվեր նախաձեռնությամբ, և դա միանգամայն համահունչ կլինի նաև Հայաստանում զբոսաշրջության զարգացման արդի ծրագրերին։

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-4 2009 (15)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

5imca.am. թեզիսների ներկայացման ժամկետը երկարաձգվեց մինչև 01.05.2019թ.
5imca.am. թեզիսների ներկայացման ժամկետը երկարաձգվեց մինչև 01.05.2019թ.

Հարգելի գործընկերներ,
Քանի որ ստացել ենք բազմաթիվ հաղորդագրություններ գործընկերներից այն մասին, որ չեն հասցրել առ 15.04.2019թ. ժամկետում մուտքագրել թեզիսները, կազմկոմիտեն որոշեց ևս մեկ անգամ երկարաձգել թեզիսների ընդունման ժամկետը...

Աֆորիզմներ ըստ իմաստի Թվեր և փաստեր Ախտորոշում Բուժում Առողջ երեխա Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Երեխայի սնուցումը Հոգեկան առողջություն Կանխարգելում Սեռական կյանք Սեր, հարաբերություններ, ընտանիք Սնունդը և առողջությունը Վիտամիններ և միներալներ Մարմնամարզություն և սպորտ Ծերություև և երկարակեցություն Դեպքեր, բացահայտումներ Ալգորիթմեր Թեստեր Հղիություն, ծննդաբերություն ԿԻՆ: Հիվանդություններ Առողջ կին ՏՂԱՄԱՐԴ: Հիվանդություններ Առողջ տղամարդ Դեղամիջոցներ Դեղագործի բառարան Դեղագործական շուկա Դեղաբույսեր Մանկական հիվանդություններ Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Արյունաբանություն Գենետիկա Մաշկաբանություն Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Իմունաբանություն Սրտանոթաբանություն Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Նյարդաբանություն Ուռուցքաբանություն Ակնաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և գինեկոլոգիա Հոգեկան և վարքի խանգարումներ Սեքսոլոգիա Համակարգային հիվանդություններ Ստոմատոլոգիա Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Ուրոլոգիա Վիրաբուժություն Ներզատաբանություն Ընդհանրացնող հոդվածներ Կլինիկական դեպքեր Այլ հոդվածներ Ինտենսիվ թերապիա Մանկական հիվանդություններ Բուժման մեթոդներ Ախտորոշիչ մեթոդներ Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն Արյունաբանություն Գենետիկա Մաշկաբանություն Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Սրտանոթաբանություն Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Նյարդաբանություն Ուռուցքաբանություն Ակնաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Հոգեկան և վարքի խանգարումներ Սեքսոլոգիա Համակարգային հիվանդություններ Ստոմատոլոգիա Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Ուրո-անդրոլոգիա Վիրաբուժություն Ներզատաբանություն Իմունաբանություն Ցավ Ճարպակալում Հիշողություն, հիշողության խանգարումներ Քուն, քնի խանգարումներ Ֆարմացևտ պրակտիկ 3-4.2009 (15) Ֆարմացևտ պրակտիկ 1.2007 (1) Ֆարմացևտ պրակտիկ 2.2007 (2) Ֆարմացևտ պրակտիկ 3.2007 (3) Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2007 (4-5) Ֆարմացևտ պրակտիկ 9.2007 (6) Ֆարմացևտ պրակտիկ 10.2007 (7) Ֆարմացևտ պրակտիկ 11-12.2007 (8-9) Ֆարմացևտ պրակտիկ 1-2.2008 (10) Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11) Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12) Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13) Ֆարմացևտ պրակտիկ 9-10.2008 (14) Առաջին նախաբժշկական օգնություն Իրադարձություններ Հայաստանում Մազերի խնամք Միջազգային իրավունք Հրատապ թեմա Հայաստանում Բժշկի ընդունարանում Հանրահռչակ բժիշկերի կյանքից ՀՀ սահմանադրութուն ՀՀ օրենքներ ՀՀ որոշումներ ՀՀ հրամաններ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Կին. հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Կին. թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն ԼՈՒՐԵՐ: Կին. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. անպտղություն ԼՈՒՐԵՐ: Տղամարդ. ինտիմ ԼՈՒՐԵՐ: Մանկական հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Երեխայի սնուցումը ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ուրոանդրոլոգիա ԼՈՒՐԵՐ: Արյունաբանություն ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Ներզատական համակարգ ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Գենետիկա ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Համակարգային հիվանդություններ ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ ԼՈՒՐԵՐ: Իմունային համակարգ ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա ԼՈՒՐԵՐ: Զարկերակային գերճնշում, առիթմիաներ ԼՈՒՐԵՐ: Ցավ ԼՈՒՐԵՐ: Քուն, քնի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Այլ ախտանիշներ ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ ԼՈՒՐԵՐ: Հիգիենա ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք ԼՈՒՐԵՐ: Սննդակարգեր ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ ԼՈՒՐԵՐ: Սեռական կյանք ԼՈՒՐԵՐ: Աշխատավայրում ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր ԼՈՒՐԵՐ: Դեղագործություն ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Դեղաբույսեր ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ աշխարհում ԼՈՒՐԵՐ: Առաջին օգնություն ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Առողջ ապրելակերպի հիմունքները Օգտակար խորհուրդներ Ձեռքերի խնամք Դեմքի խնամք Մարմնի խնամք Առողջ և գեղեցիկ ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում Բժիշկ-արվեստագետ Աշխատավայրում Առաջին բժշկական օգնություն Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2010 (2) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2009 (38) Իրադարձություններ աշխարհում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Ասոցիացիաներ Ես ԿԻՆ: Ինտիմ Լրահոս կանանց համար Լրահոս տղամարդկանց համար Լրահոս երեխաների մասին Անպտղություն Ես և աշխատանքը Ես և կարիերան ԼՈՒՐԵՐ: Սթրես ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ   ԿԻՆ: Անպտղություն ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն ԼՈՒՐԵՐ: Անպտղություն ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա) ԼՈՒՐԵՐ: Միզային համակարգ Միզային համակարգ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2009 (40) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2010 (44) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2010 (43) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2010 (42) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2009 (39) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2010 (41) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2009 (37) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2008 (36) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2008 (34) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2008 (33) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2007 (32) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2007 (31) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2007 (30) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2007 (29) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2004 (17-20) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3-4.2003 (15-16) Լուրեր Խրատներ, խորհուրդներ Ասույթներ Փշոտ մտքեր Դեղագործական ընկերություններ Միջոցառումներ Հոգեկան առողջության հայկական հանդես 1.2009 (1) Առողջապահություն 1.2011 Առողջապահություն 3.2010 Առողջապահություն 2.2010 Առողջապահություն 3.2011 Առողջապահություն 4.2009 Առողջապահություն 3.2009 Առողջապահություն 2.2009 Առողջապահություն 1.2009 Մտածում են մեծերը Դեղագործական ընկերություններ Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2006 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2011 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2010 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2009 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2008 Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2007 Առողջապահության լրատու 3.2010 Առողջապահության լրատու 2.2010 Առողջապահության լրատու 1.2011 Առողջապահության լրատու 1.2010 Կանխարգելում և բուժում տանը Կանխատեսումներ Արվեստագետ Դեղաբանի մոտ ԼՈՒՐԵՐ: Բժշկական պարագաներ Բժշկական պարագաներ Էսթետիկ բժշկություն Բժշկական պարագաներ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2009 Ախտաբանական անատոմիա Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 3.2009 Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 4.2009 Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010 Բժշկության մասին Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2010 Ալերգոլոգիա Ալերգոլոգիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2011 (45) Նեֆրոլոգիա Պլաստիկ վիրաբուժություն Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2011 (46 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2010 Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2011 (47) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2011 (48) Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 3.2011 Անեսթեզիոլոգիա Թերապիա Ֆիզիոթերապիա Շնչառական համակարգ ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ ԼՈՒՐԵՐ: Թերապիա ԼՈՒՐԵՐ: Ֆիզիոթերապիա ԼՈՒՐԵՐ: Անեսթեզիոլոգիա ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա Վեներաբանություն ԼՈՒՐԵՐ: Վեներական հիվանդություններ Պլաստիկ վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն Գիտե՞ք, որ... Թերապիա Շնչառական համակարգ Վեներաբանություն Անեսթեզիոլոգիա Ֆիզիոթերապիա Բժիշկներ ԼՈՒՐԵՐ: Ծառայություններ Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011 Հանգստի ժամին Կանաչ աշխարհ Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ Ապագա բժիշկ (1261-62) 4-5.2012 Մարտ Առողջապահություն 2.2011 Առողջապահություն 4.2011 Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2012 (49) Առողջապահության լրատու 1.2012 Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 1.2012 Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 2.2012 Ապագա բժիշկ (1265-66) 8-9.2012 Մայիս Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս Առողջապահություն 1.2010 Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 2.2012 (50) Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2012 (51) ... ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ Հայաստանի բժշկագիտություն 1.2007 ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը Առողջապահության լրատու 4-5.2012 Առողջապահության լրատու 6-7.2012 Առողջապահության լրատու 8-9.2012 Առողջապահության լրատու 10-11.2012 Առողջապահության լրատու 12-13.2012 Հիշարժան տարեթվեր Ապագա բժիշկ (1269-70) 12-13.2012 Սեպտեմբեր ԼՈՒՐԵՐ: Հանգստի ժամին Հայաստանի բժշկագիտություն 2.2007 Հայաստանի բժշկագիտություն 3.2007 Հայաստանի բժշկագիտություն 4.2007 Ընդհանուր ախտորոշիչ ծառայություններ Ամեն ինչ տոն օրերի մասին Հայաստանի բժշկագիտություն 1.2008 Հայաստանի բժշկագիտություն 2.2008 ԼՈՒՐԵՐ: Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Հայաստանի բժշկագիտություն 3.2008 Դեղագործական շուկան Հայաստանում Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 4.2012 (52) Հայաստանի բժշկագիտություն 4.2008 Անձնական խնամք Հայաստանի բժշկագիտություն 1.2009 Անատոմիա և ֆիզիոլոգիա Հայաստանի բժշկագիտություն 2.2009 Հայաստանի բժշկագիտություն 3.2009 Հայաստանի բժշկագիտություն 4.2009 Հայաստանի բժշկագիտություն 1.2010 Հայաստանի բժշկագիտություն 2.2010 Հայաստանի բժշկագիտություն 3.2010 Հայաստանի բժշկագիտություն 4.2010 Հայաստանի բժշկագիտություն 1.2011 Հայաստանի բժշկագիտություն 2.2011 Հայաստանի բժշկագիտություն 3.2011 Հայաստանի բժշկագիտություն 4.2011 Առողջապահություն 1.2012 Առողջապահություն 2.2012 Դեղագիտություն Ռադիոլոգիա և այրվածքաբանություն Ռադիոլոգիա և այրվածքաբանություն ԼՈՒՐԵՐ: Ռադիոլոգիա և այրվածքաբանություն ԼՈՒՐԵՐ: Լաբորատոր հետազոտություններ Լաբորատոր հետազոտություններ Լաբորատոր հետազոտություններ Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 1.2013 Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2008 (2) Առողջապահության լրատու 14-15.2012 Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 2.2008 (3) Մանկաբարձություն, գինեկոլոգիա և նեոնատալոգիա 1.2009 (3) Առողջապահության լրատու 16-17.2012 Առողջապահության լրատու 18-19.2012 Առողջապահության լրատու 1-2.2013 Առողջապահության լրատու 3-4.2013 Հայաստանի բժշկագիտություն 1.2012 Հայաստանի բժշկագիտություն 2.2012 Հայաստանի բժշկագիտություն 3.2012 Հայաստանի բժշկագիտություն 4.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2008 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2008 Վնասակար սովորություններ Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2010 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2010 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 4.2010 Սննդակարգեր Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 4.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 5.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2011 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 4.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 5.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 6.2012 Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2012 (հավելված) Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 2.2012 (հավելված) Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2012 Ապագա բժիշկ (1271-72) 14-15.2012 Հոկտեմբեր ԼԱՊՏԵՐԻԿ մանկական հանդես Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ ԼՈՒՐԵՐ: Հիշատակումներ Հայ բժիշկերի կյանքից ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկան Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում Թվեր և փաստեր Հայաստանից Հոգեբանի մոտ Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 1.2013 Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2014 (57) Առողջապահություն 4.2010 Առողջապահություն 3.2012 Առողջապահություն 4.2012 Առողջապահություն 1.2013 ՄԱԲՀ. Նորություններ ՄԱԲՀ. Հրատարակումներ Սրտանոթային համակարգի հիվանդությունների ախտորոշում Շնչառական համակարգի հիվանդությունների ախտորոշում Ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Ալերգոլոգիական Ջուլիետա Սահակյանի բուժարանը
1932 թ. ապրիլի 4-ին ամերիկացի գիտնական Կինգը առաջին անգամ առանձնացրել է վիտամին C (ասկորբինաթթու)
1932 թ. ապրիլի 4-ին ամերիկացի գիտնական Կինգը առաջին անգամ առանձնացրել է վիտամին C (ասկորբինաթթու)

 Վիտամին  С-ն շատ կարևոր է մարդկային օրգանիզմի կենսագործունեության համար։ 1932 թ. ապրիլի 4-ին ամերիկացի կենսաքիմիկոս Չարլզ Գլեն Կինգը առաջին անգամ առանձնացրել է վիտամին C: Նշյալ վիտամինը շատ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 3-ին` 1933 թ., ռուս վիրաբույժ Յուրի Վորոնոյը աշխարհում առաջին անգամ մարդու երիկամի փոխպատվաստում իրականացրեց
Ապրիլի 3-ին` 1933 թ., ռուս վիրաբույժ Յուրի Վորոնոյը աշխարհում առաջին անգամ մարդու երիկամի փոխպատվաստում իրականացրեց

Այսօր երիկամի փոխպատվաստման վիրահատությունները կանոնավոր կերպով անց են կացվում աշխարհի շատ երկրներում: Երիկամի փոխպատվաստման փորձարկումները, ի տարբերություն այլ օրգանների փոխպատվաստման...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Բժիշկներ Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ինչպե՞ս է առաջացել Պապանիկոլաուի քսուկը (Պապ-թեստ). oncology.am
Ինչպե՞ս է առաջացել Պապանիկոլաուի քսուկը (Պապ-թեստ). oncology.am

1928 թվականի հունվարի 5-ին հույն գենետիկ Գեորգիոս Պապանիկոլաուն հայտարարեց, որ ստեղծել է անախտանիշ շրջանում քաղցկեղի հայտնաբերման եղանակ: Հեղինակի պատվին այդ քննությունը կոչվել է...

Ուռուցքաբանություն
Բժշկության ոլորտում ամենակարևոր 10 բացահայտումները
Բժշկության ոլորտում  ամենակարևոր 10 բացահայտումները

Ողջ անցած տարվա ընթացքում շարունակվեցին անբուժելի հիվանդությունների դեմ դեղամիջոցներ ստեղծելու աշխատանքները, ինչպես նաև, մինչև վերջին պահն անբուժելի համարվող հիվանդների բուժման համար նորագույն մեթոդներ ստեղծելու ոլորտում հետազոտությունները...

Առողջապահության լրատու 1-2.2013 Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մարտի 3-ին ծնվել է ամերիկացի գիտնական, գյուտարար և գործարար, հեռախոսակապի հիմնադիր Ալեքսանդր Բելլը
Մարտի 3-ին ծնվել է ամերիկացի գիտնական, գյուտարար և գործարար, հեռախոսակապի հիմնադիր Ալեքսանդր Բելլը

Հեռախոսը` Բելլի ամենահայտնի հայտնագործությունը, նրան հարուստ դարձրեց: Բայց  Բելիի գիտական աշխատանքների և գյուտերի մեծ մասը խուլ ու համրերի հաղորդակցման միջոցների կատարելագործմանն էր նվիրված: Նա դասախոսություններ...

Գիտե՞ք, որ... Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1985 թ. հունվարի 4-ին 28 տարի առաջ Լոնդոնում ծնվել է աղջիկ` աշխարհում առաջին գեստացիոն սուրոգատ մորից
1985 թ. հունվարի 4-ին 28 տարի առաջ Լոնդոնում ծնվել է աղջիկ` աշխարհում առաջին գեստացիոն սուրոգատ մորից

Անգամ վաղ անցյալում մարդիկ երազում էին ցեղի շարունակության մասին, ձգտում էին ցանկացած ճանապարհով ունենալ երկար սպասված ժառանգներին: Առաջին սուրոգատ մայրը հայտնվել է Քրիստոսի ծննդից 2000 տարի առաջ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 4-ին ծնվել է ֆրանսիացի մանկավարժ, կույրերի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը
Հունվարի 4-ին ծնվել է ֆրանսիացի մանկավարժ, կույրերի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը

Լուի Բրայլի անունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրեն տեսողությունը, հայտնի է և հարգված: Ի վերջո, այս մարդը կույրերին զարգանալու, կարդալու, նոտաներով երաժշտություն նվագելու հնարավորություն է տվել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ինչպե՞ս էին նշում Ամանորը հին աշխարհում
Ինչպե՞ս էին նշում Ամանորը հին աշխարհում

Նոր տարին տոնելու ավանդույթը գալիս է հնագույն ժամանակներից: Այդ ավանդույթների մի մասը փոխառել են տարբեր ժողովուրդներ: Հին Եգիպտոսում Նոր տարին նշում էին Նեղոսի հեղեղումների ժամանակ, երբ դուրս էր գալիս Սիրիուս սրբազան աստղը...

Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
2000 թ. դեկտեմբերի 20-ին 12 տարի առաջ Մեծ Բրիտանիայի պառլամենտը հավանություն տվեց կլոնավորմանը բացառապես բժշկական նպատակներով
2000 թ. դեկտեմբերի 20-ին 12 տարի առաջ Մեծ Բրիտանիայի պառլամենտը հավանություն տվեց կլոնավորմանը  բացառապես բժշկական նպատակներով

2000 թ. դեկտեմբերի 20-ին Մեծ Բրիտանիայի լորդերի պալատը հավանություն տվեց օրինագծին, որը թույլ էր տալիս օգտագործել մարդու կլոնավորված սաղմերը բժշկական նպատակներով: Կողմ քվեարկեցին ազգային պառլամենտի վերին պալատի 212 անդամներ, դեմ՝ 92...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Դեկտեմբերի 14-ին ծնվել է բժիշկ, դեղագործ, գուշակ Նոստրադամուսը
Դեկտեմբերի 14-ին ծնվել է բժիշկ, դեղագործ, գուշակ Նոստրադամուսը

1555 թ. Նոստրադամուսը հրատարակում է «Ցենտուրիոն» («Հարյուրամյ ակներ») վերնագրով դարի աշխատությունը, որը երկար տարիներ մնում է միայն մի ընթերցողի, նրա` Միշել Նոստրադամուսի գիրքը...

Ֆարմացևտ պրակտիկ 1.2007 (1) Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1763 թ. նոյեմբերի 23-ին Եկատերինա II Ռուսաստանում հաստատեց Բժշկական խորհուրդ
1763 թ. նոյեմբերի 23-ին Եկատերինա II Ռուսաստանում հաստատեց Բժշկական խորհուրդ

Եկատերինա II-ն իր թագավորության ամենասկզբում՝ 1763 թ. նոյեմբերի 23-ին, սահմանեց բժշկական խորհուրդ, որի առաջին նախագահը դարձավ բարոն Չերբակովը: Հենց նա բարձրացրեց ծաղիկի դեմ պատվաստում իրականացնելու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1859 թ. վաճառքում հայտնվեց Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը » աշխատությունը
1859 թ. վաճառքում հայտնվեց Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը » աշխատությունը

Լոնդոնի գրախանութներում 1859 թ. նոյեմբերի 23-ին վաճառքում հայտնվեց Չարլզ Դարվինի գրքի կանաչ հատորյակը՝ «Տեսակների ծագումը Բնական ընտրության ճանապարհով, կամ կյանքի համար պայքարում բարենպաստ ցեղերի...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը
1801 թ. նոյեմբերի 9-ին ծնվել է ամերիկացի գործարար Գեյլ Բորդենը՝ խտացրած կաթի հայտնագործողը

Գեյլ Բորդենը ծնվել է 1801 թ. նոյեմբերի 9-ին Նյու-Յորք նահանգում (ԱՄՆ): Իր աշխատանքային ուղին սկսել է Տեխաս նահանգում հողաչափ աշխատելով՝ ստեղծելով Գալվեստոն քաղաքի քաղաքաշինական պլանը, այնուհետև...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ