Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առաջին բժշկական օգնություն

Ուղեցույց. Ծայրամասային երակային կատետրների տեղադրման ընթացակարգի և խնամքի

Ուղեցույց. Ծայրամասային երակային կատետրների տեղադրման ընթացակարգի և խնամքի

 Հ Առողջապահության նախարարություն
Երևան 2013

Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով
ՙ13-ը հունիսի 2013թ. N 1641-Ա հրամանով

ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԵՐԱԿԱՅԻՆ ԿԱՏԵՏՐՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԵՎ ԽՆԱՄՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1913-Ն որոշման 14-րդ գլխի 47-րդ կետի «գ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում ներհիվանդանոցային վարակների վերահսկման և կանխարգելման 2012-2016 թվականների ծրագրին և
առաջնահերթ միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» թիվ N 26 արձանագրային որոշումը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել` «Ծայրամասային երակային կատետրների տեղադրման ընթացակարգ և խնամք» ուցեցույցը` համաձայն հավելվածի:


ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն ուղեցույցը նախատեսված է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների համար`
անկախ նրանց կազմակերպաիրավական ձևից և պետական կառավարչական մարմնի պատկանելությունից:


2. Սույն ուղեցույցի նպատակն է կանխարգելել ծայրամասային երակային կատետրների (այսուհետ` ԾԵԿ) տեղադրման հետ կապված ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր բնույթի բարդությունները` լուսաբանելով ԾԵԿ-երի տեղադրման ճիշտ տեխնիկան և նկարագրելով գործընթացի հաջորդականությունը:


Ծայրամասային երակային կատետրը սարք է, որը տեղադրվում է ծայրամասային երակի մեջ և ապահովում է մշտական մուտք դեպի արյան հուն: Այս կատետրները նախատեսված են միայն ծայրամասային երակներին տեղադրելու համար և ցուցված են, երբ դեղորայքը նախատեսված չէ աղեստամոքսային ուղով (էնտերալ) ճանապարհով ներմուծման համար կամ երբ հարկավոր է դեղորայքի
անհրաժեշտ դեղաչափը արագ ներմուծել օրգանիզմ:


II. ԾԵԿ-Ի ՏԵՂԱԴՐՄԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1. Առաջին քայլը տեղի ընտրությունն է, անհրաժեշտ է ընտրել լավ զարգացած կողմնային անոթներով (կոլատերալներ), լավ
երևացող, հեռակա (դիստալ), շոշափելիս փափուկ և ճկուն, մեծ տրամագծով երակ: Անհրաժեշտ է խուսափել ստորին վերջույթների, կոտրվածքներով վերջույթների, կարծրացած (սկլերոզված) երակներից, հարհոդային շրջաններից, նախկինում կատետրավորված երակներից, միջին արմնկային երակից, զարկերակներին մոտ տեղակայված և այն վերջույթների երակներից, որոնց վրա կատարվել է վիրաբուժական մի- ջամտություն, քիմիոթերապիա, լիմֆադենոպաթիայի շրջաններից, վնասված մաշկի հատվածներից, խորանիստ երակներից, մաշկի ախտահարված շրջաններից, ֆլեբիտի և թրոմբոֆլեբիտի առկայությունից, հետներարկումային հեմատոմայի առկայությունից:

Երեխաների մոտ երակային կատետրավորման համար կարելի է ընտրել ինչպես վերին և ստորին վերջույթների, այնպես էլ պարանոցի և գլխի երակները:


2. Երկրորդ քայլը կատետրի ընտրությունն է, այն ընտրելիս հաշվի է առնվում երակի տրամաչափը, ներարկման լուծույթի անհրաժեշտ արագությունը, ներարկումների գրաֆիկը, նե- րարկվող նյութերի մածուցիկությունը:


3. Երրորդ քայլը տեղադրումն է, որն իրականացվում է հետևյալհաջորդական քայլերով`

 

  1. լվանալ ձեռքերը սովորական օճառով և ջրով,
  2. անհրաժեշտության դեպքում` կատետրավորման ենթա- կա հատվածում, մազածածկը հեռացնել մկրատով կամ էլեկտրոսափրիչով (չսափրել),
  3. հիվանդին մոտ, հարմար տեղում, տեղադրել նախօրոք պատրաստած կատետրավորման անհրաժեշտ հավաքածուն, ստուգել գործիքների ու պարագաների ամբողջականությունը և պիտանելիության ժամկետները,
  4. օգնել հիվանդին, որ հարմար դիրք ընդունի, բացատրել միջամտության նշանակությունը, պատասխանել հիվանդի հարցերին,
  5. ձեռքերը լվանալ սովորական օճառով կամ եթե չկա տեսանելի աղտոտում` մշակել ալկոհոլային հիմք պարունակող հականեխիչով` նվազագույնը 15-20 վրկ տևողությամբ,
  6. հագնել ձեռնոցներ (թույլատրվում է մաքուր, ոչ մանրէազերծ, միանվագ),
  7. ընտրել կատետրավորման տեղը, լարանը կապել ենթադրվող տեղից 10-15 սմ վեր և խնդրել հիվանդին աշխատեցնել բռունցքը` երակների ավելի լավ արյունալցման համար,
  8. շոշափման միջոցով ընտրել այն երակը, որը համապատասխանում է ներարկվող դեղանյութի բնույթին,
  9. կատետրի տեղադրման հատվածում մաշկը 20-30 վրկ մշակել ստորև նշված մաշկային որևիցե հականեխիչով` կենտրոնից ծայրամաս ուղղությամբ. օվալաձև կամ հետ և առաջ շարժումներով, պարտադիր թողնել, որ օգտագործված հականեխիչ նյութը ինքնուրույն չորանա,
  10. մաշկի մշակման համար օգտագործել կամ`
    •  քլորհեքսիդին գլյուկոնատի 0.5%-ոց սպիրտային լուծույթ,
    •  հաջորդաբար` 70օ սպիրտ-յոդ-սպիրտ,
    •  հաջորդաբար` սպիտ-բետադին-սպիրտ,
    •  միայն մեկ հականեխիչ նյութի օգտագործման դեպքում, այն կատարել եռանվագ:
  11. ամրացնել երակը մատով, եթե կա անհրաժեշտություն, ապա այն սեղմել կատետրի տեղադրման ենթադրվող տեղից ներքև,
  12. վերցնել ընտրված տրամաչափի կատետրը, բացել փաթեթը,
  13. համոզվել, որ ասեղի լուսանցքը կտրվածքով վերև է, կատետրի մանդրեն (ասեղ-ստիլետը) մտցնել մաշկի նկատմամբ 15օ աստիճան անկյան տակ, զգայորոշիչ խցիկում hետևելով արյան հայտնվելուն,
  14. զգայորոշիչ խցիկում արյան հայտնվելուն պես ասեղի թեքման անկյունը փոքրացնել և մանդրեն (ասեղ- ստիլետը) մի քանի մմ խորությամբ մտցնել երակ, ապա մատով ֆիքսել մանդրեն (ասեղ-ստիլետը), իսկ սնամեջ ասեղը (կանյուլան) դանդաղ մղել մինչև վերջ դեպի երակ (նախքան լարանի հեռացնելը ասեղ-ստիլետը կատետրից ամբողջությամբ չի հեռացվում),
  15. հանել լարանը, ապա ամբողջությամբ հեռացնել մանդրեն (ասեղ-ստիլետը), /սնամեջ ասեղը (կանյուլան) երակ մտցնելուց հետո մանդրեն (ասեղ-ստիլետը) չի կարելի կրկին անգամ մտցնել կատետր/,
  16. արյունահոսությունը կանխելու համար` սեղմել երակը և վերջնականապես ասեղը հեռացնել կատետրից,
  17. պահպանիչ փաթեթից հանել կափարիչը և կատետրը փակել կամ էլ միացնել ներարկման համակարգը,
  18. կատետրը ամրացնել կպչուն սպեղանիով (այն անմիջապես կտրել ամրացնելուց առաջ),
  19. կատետրավորման ամսաթիվը փաստագրել կպչուն սպեղանու վրա,
  20. շիթով կամ կաթիլային ներարկման ընթացքում անհրաժեշտ է հետևել որ կատետրի տեղադրման հատվածը չփքվի, երակում կատետրի կամ ասեղի ծայրը շոշափվի, հիվանդը ներարկման տեղում այրոցի զգացում չունենա:


Արգելվում է դիպչել մաշկի արդեն հականեխիչ նյութով մշակված դաշտին:
Արգելվում է երակը հականեխիչ նյութով մշակելուց հետո կրկնակի շոշափել:

4. ԾԵԿ-ի հեռացումը իրականացվում է հետևյալ հաջորդական քայլերով.

 

  1. կրկին լվանալ ձեռքերը տեսանելի աղտոտման դեպքում
  2. դադարեցնել ներարկումը և եթե դրված է պաշտպանիչ թանզիֆե վիրախծուծ` հեռացնել այն,
  3. ձեռքերը մշակել հականեխիչով և հագնել ձեռնոցները (թույլատրվում է մաքուր, ոչ մանրէազերծ, միանվագ),
  4. առանց մկրատ օգտագործելու` հեռացնել ֆիքսող վիրակապը, ծայրամասից կենտրոն շարժումով,
  5. դանդաղ և զգուշորեն հեռացնել կատետրը,
  6. 2-3 րոպե սեղմել կատետրավորման տեղը մանրէազերծ վիրախծուծով,
  7. կատետրավորման տեղը մշակել հականեխիչով, ամրացնել կպչուն սպեղանիով` «santavik», (սանտավիկ)
  8.  կատետրի հեռացման մասին փաստագրել ըստ բժշկական օգնություն ևս պասարկում իրականացնող կազմակերպությունում ընդունված կարգի
  9. օգտահանել թափոնները սահմանված կարգով

 

5. ԾԵԿ-Ի տեղափոխումը իրականացվում է հետևյալ հաջորդական քայլերով.

 

  1. մեծահասակների մոտ` բարդությունների բացակայու- թյան դեպքում, անհրաժեշտ է ԾԵԿ-ը հեռացնել 72-96 ժամ հետո,
  2. երեխաների մոտ` ԾԵԿ-ը թույլատրվում է պահել մինչև բուժման ավարտը, այն կարելի է փոխել միայն կլինիկական ցուցման դեպքում,
  3. ժամկետը լրանալու կամ բարդություններ առաջա- նալու պատճառով կատետրը հանելուց հետո հաջորդը` անհրաժեշտ է տեղադրել նոր տեղում (հակառակ ձեռքին կամ նախորդ կատետրավորման տեղից` երակի ընթացքով ավելի վեր):


6. ԾԵԿ-ի ամենօրյա խնամք` իրականացվում է հետևյալ հաջորդական քայլերով.

 

  1. կատետրին դիպչել միայն ըստ անհրաժեշտության` խստիվ պահպանելով ասեպտիկայի կանոնները,
  2. կատետրը փակել մանրէազերծ փականներով,
  3. միացման հատվածները մշակել 700 սպիրտով,
  4. հակաբիոտիկներ, հակաբորբոքային ոչ ստերոիդներ, գլյուկոզայի լուծույթ, արյան պատրաստուկներ ներարկելուց անմիջապես հետո կատետրը լվանալ ֆիզիոլոգիական լուծույթով,
  5. կատետրի լուսանցքի խցանման և թրոմբագոյացման կանխարգելման նպատակով կատետրը փակելուց առաջ լուսանցքը լվանալ ֆիզիոլոգիական լուծույթով, ապա ներնուծել 100 միավոր/մլ հեպարին,
  6. բարդությունների վաղ հայտնաբերման նպատակով պարբերաբար, ոչ պակաս քան օրը երկու անգամ, ստուգել կատետրի տեղադրման հատվածըª այտուցի, կարմրության, տեղային ջերմության բարձրացման, կատետրի անանցանելիության, արտադրության կամ ներարկման ընթացքում ցավային զգացողությունների առկայության դեպքում այն անմիջապես հեռացնել,
  7. 7. կատետրի տեղադրման հատվածը գնահատել, այն շոշոփելով վիրակապի վրայից: Եթե շոշափվում է լար- վածություն կամ հիվանդը նշում է տեղային ցավ, ապա վիրակապը անմիջապես հանել և տեսանելիորեն ուսումնասիրել այն,
  8. 8. ներարկման համակարգերը փոխել 72 ժամ հետո, իսկ արյան փոխարինիչների և յուղային էմուլսիաների ներարկման դեպքում` անմիջապես,
  9. 9. խուսափել բազմադեղաչափ հեղուկների օգտագոր- ծումից, անհրաժեշտության դեպքում դրանք պահպանել կից հրահանգի համաձայն, բայց ոչ ավել քան 12 ժամը:


7. ԾԵԿ-ի տեղադրման հավաքածուն ներառում է.

 

  1. մաքուր, ախտահանված տեփյուր` հավաքածուն տեղափոխելու համար,
  2. տեփյուր` թափոնների համար,
  3. մանրէազերծ վիրակապական գնդիկներ
  4. կպչուն սպեղանի, մկրատ,
  5. մաշկային հականեխիչ,
  6. լարան, ձեռնոց,
  7. տարբեր չափսերի ծայրամասային երակային կատետրներ:


8. ԾԵԿ-ի հեռացման հավաքածուն ներառում է`

 

  1. ոչ ստերիլ ձեռնոցներ,
  2. մանրէազերծ վիրակապական գնդիկներ,
  3. կպչունսպեղանի` սանտավիկ` ՙsantavik՚
  4. մաշկային հականեխիչ,
  5. տեփյուր` թափոնների համար:

 
«ՀՀ ԱՆ ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ
ՀՀ, Երևան 0087, Տիտոգրադյան 14
Հեռ.` (+37410) 47 23 50 Ֆաքս` (+37410) 45 82 87
Էլ. հասցե` [email protected] www.epidemiology.am

Սկզբնաղբյուր. ՀՐԱՄԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Լուսանկարը. ambulance-russia.blogspot.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԼՂՀ ԱՆ. Ի՞նչ անել օձի խայթոցի դեպքում
ԼՂՀ ԱՆ. Ի՞նչ անել օձի խայթոցի դեպքում

Եթե օձը հասցրել է խայթել, ապա անհրաժեշտ է սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ և տարածվել...

Մարդկանց հոգեվիճակն արտակարգ իրավիճակներում
Մարդկանց հոգեվիճակն արտակարգ իրավիճակներում

Աղետները, խոշոր ավտովթարներն ու պատահարները, դրանց հետևանքները մարդկանց մոտ առաջացնում  են խորը հուզական լարվածություն: Որոշ դեպքերում կարող է խանգարվել մարդկանց մտածողության բնականոն ընթացքը...

Հոգեկան առողջություն
Առաջին հոգեբանական օգնությունն արտակարգ իրավիճակներում
Առաջին հոգեբանական օգնությունն արտակարգ իրավիճակներում

Արտակարգ իրավիճակներում հոգեբանական տրավմայի ենթարկված մարդկանց օգնություն ցուցաբերելու հիմնական սկզբունքները հետևյալն են...

Հոգեկան առողջություն
Բարդություններ, որոնք շտապ բուժման կարիք ունեն
Բարդություններ, որոնք շտապ բուժման կարիք ունեն

Դոկտոր Մայք Ֆենսթերը մտաբերում է այն օրը, երբ անհապաղ բուժման կարեւորության առաջին դասը ստացավ: Հիվանդանոցում հերթապահության էր, երբ շտապ օգնության բաժին երկու տղամարդ եկան...

Ծայրամասային երակային կատետրների տեղադրման և խնամքի մեթոդական ցուցումներ
Ծայրամասային երակային կատետրների  տեղադրման և խնամքի մեթոդական  ցուցումներ

Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով

ԾԱՅՐԱՄԱՍԱՅԻՆ ԵՐԱԿԱՅԻՆ  ԿԱՏԵՏՐԱՎՈՐՈՒՄ  


I. Ներածություն...

Վարակաբանություն Վիրաբուժություն ՀՀ հրամաններ Թերապիա
«Ժամանակակից մոտեցումներ ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական ձեռնարկ
«Ժամանակակից մոտեցումներ  ձեռքերի հիգիենայի վերաբերյալ» մեթոդական  ձեռնարկ

 Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով

 I.   ՆԱԽԱԲԱՆ

Ձեռքերի ժամանակին և ճիշտ  հիգիենիկ մշակումը  բժշկական անձնակազմի և հիվանդների անվտանգության...

Վարակաբանություն Վիրաբուժություն ՀՀ հրամաններ Թերապիա
Սրածայր գործիքներով վնասվելու և արյան հետ պատահական շփման դեպքում բուժաշխատողների մասնագիտական վարակվածության կանխարգելման մեթոդական ուղեցույց
Սրածայր գործիքներով  վնասվելու և արյան հետ  պատահական շփման դեպքում բուժաշխատողների  մասնագիտական վարակվածության կանխարգելման   մեթոդական  ուղեցույց

Հավելված. Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով


Նպատակը`  սույն մեթոդական ուղեցույցը  նպաստելու է բուժօգնություն և սպասարկում իրականացնող  կազմակերպություններում բուժաշխատողների...

Վարակաբանություն Վիրաբուժություն ՀՀ հրամաններ Թերապիա
Հաստատվել են մահվան պահը արձանագրելու կանոնները
Հաստատվել են մահվան պահը արձանագրելու կանոնները

Ռուսաստանի կառավարությունն առաջին անգամ հաստատել է մարդու մահվան պահը արձանագրելու և վերակենդանացման միջոցառումները դադարեցնելու կանոնները: Համապատասխան դրույթը ընդունվել է սեպտեմբերի 20-ին և տպագրվել է...

Առողջապահության լրատու 14-15.2012
Ամերիկացի գիտնականին հաջողվել է կենդանի պահել անշնչացած մարդուն` արյան մեջ թթվածին ներարկելով
Ամերիկացի գիտնականին հաջողվել է կենդանի պահել անշնչացած մարդուն` արյան մեջ թթվածին ներարկելով

Բոսթոնի մանկական հիվանդանոցի բժիշկ Ջոն Քեյրը բացահայտել է մի տարբերակ, որով հնարավոր է անշնչացած մարդուն կանդանի պահել, գրում է Science Daily -ն...

Ինտենսիվ թերապիա ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Բարեփոխումներ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ծառայությունում
Բարեփոխումներ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ծառայությունում

Ամանորյա տոնակատարություններից հետո, հավանաբար, շտապբուժօգնության կանչերի մեծ մասն առնչվում են սննդային, ալկահոլային թունավորումներին, այրվածքներին...

Հրատապ թեմա Հայաստանում Առողջապահության լրատու 1.2010
Ինֆուզիոն թերապիայի առանձնահատկույթունները հետվիրահատական շրջանում

Ժամանակակից գրականության մեջ ինֆուզիոն թերապիայի խնդիրները վերանայվել են և ստացել հետևյալ ձևակերպումը. 1) համալրել ծավալը, 2) հա­մալրել հեղուկը և 3) համալրել էլեկտրոլիտները...

Վիրաբուժություն Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ուսուցման սիմուլյացիոն մեթոդներ ներդրման անհրաժեշտությունն անհետաձգելի բուժօգնության ուսուցման շրջանակներում

Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի հա­մարվում են այն ախտաբանական փոփո­խու­թյուն­ները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետա­ձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում...

Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Ավտո-ճանապարհային պատահարների հետևանքով առաջացած գանգուղեղային վնասվածքներ առանձնահատկությունները երեխաների մոտ

Տրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքների աճը, ցավոք, չի շրջանցել մաև մանկահասակ բնակչությանը, և առավել հաճախ կրում է պոլիտրավմայի (բազմավնասվածքների) բնույթ...

Մանկական հիվանդություններ Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)
Արձանագրային բուժումը ծանր վնասվածքներով հիվանդների վարման նախահիվանդանոցային փուլում

Տեղափոխման խնդիրը հանդիսանում է նախա­հի­վան­դանոցային փուլում ծավալվող գործունեության հիմնահարցերից մեկը: Անվտանգ տեղափոխում ապա­հովելու համար հարկավոր են ոչ միայն անհրա­ժեշտ սարքավորումներով և դեղամիջոցներով հագեցած տրանսպորտային միջոցներ, այլև որոշակի տեսա­կան գիտելիքների և գործնական հմտություն­ների քաջ իմացություն: Այս տեսանկյունից...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Ինտենսիվ թերապիա Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ