Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկ-արվեստագետ

ՆԱՆԵ. Դեպի քո անհասկանալին, Երկի՛ր

ՆԱՆԵ. Դեպի քո անհասկանալին, Երկի՛ր

 Ես հանելուկներ չեմ սիրում. լավ է, երբ ամեն ինչ պարզ է, ու ես ամեն բան գիտեմ։ Հանելուկն անպայման` ուզեմ, թե չուզեմ, մտքերս խճճելու է իր հանգույցների մեջ, լուծեցի` կարող եմ թեթևացած շունչ քաշել, չլուծեցի` անչափ դժվար, գրեթե անհնարին բան է թիկունք անել, մի կերպ տեր կանգնել սեփական խոհերին ու գնալ այլ ճանապարհով։

 

Իսկ երբ այն հենց ճանապարհիդ է կանգնած, քոնն է, ու ոնց էլ քայլդ շեղես` երթդ անվերջ խանգարող քարի պես, ոտքիդ տակ է ընկնելու, իսկ եթե դա հենց քո կյանքի, քո ճակատագրի Սֆինքսն է կամ Սֆինքսներից մեկը։


 Ու ահա, ամեն Աստծո օր, արևից էլ հաստատուն ու համառ իրավունքով հորիզոնին բազմած, կանաչ աչքերն ինձ է հառում քո մեծ հանելուկը, Երկիր, քո Սֆինքսը, որ նաև իմն է։ Ճամփաս ամեն օր, ամեն պահ հատող նույն հարցականներով։


 Ու ես` ուզեմ, թե չուզեմ, թեկուզ չգայթելու համար, հավաքում եմ դրանք ու նորից` ամեն օրվա պես ծանրացած ու կորացած, շարունակում քայլել։ Եվ…. բնական է. ինչ էլ անելու լինեմ` ջանք ու տքնանքս նախ նրանցն է, ինչ էլ խորհելու լինեմ` մտքերիս մեծ բաժինը նրանցն է։ Իսկ, ախր, ես ուզում եմ թեթև քայլել, ճախրե՜լ եմ ուզում… Բայց միշտ կա քո հանելուկը, և դու ծանրացնում ես իմ քայլքը, Երկիր։


 Ու այսօր Սֆինքսի աչքերն ավելի են կանաչ, ու պարզ է` ավելի շատ է ինձ հառված պահանջը, սաստումը… աղո՜րսը… Կհաջողվի՞ ինձ լուծել այս հանելուկը մի օր, չգիտեմ, բայց, որ մինչ այդ ես չեմ ունենալու կենտ օր անգամ, որը միայն իմն է լինելու, արդեն հաստատ է։ Ու հնազանդ հավաքում եմ հարցականների փունջը ու արդեն նույնիսկ վաղուցվա ծանոթի ու հարազատի փայփայանքով գրկում դրանք և նորից խճճվում քեզ հետ քո անելք լաբիրինթի ուղիներում։


 Ես դեռ այնքան էլ երկար չեմ քայլել այս բավիղներով, ես դեռ իրավունք ունեմ մոլորվելու, բայց դո՛ւ, դո՛ւ, որ դարերով դոփում ես նրա ամեն մի թիզ ու կեռմանը, դո՛ւ, որ այսօր ի՛նձ պետք է բաց ճանապարհ հանեիր, ինչո՞ւ իմ ձեռքն ես փնտրում։ Դժգոհե՞լ քո ճակատագրի Աստծուց, որը քո հանդեպ բարի-բարի` որքան բան տվեց, բայց չշնորհեց այնքան կարևորը` արդեն ապրածն հիշելու ունակությունը, և դու միշտ ամեն բանի վրա զարմացար, ինչպես առաջին անգամ։ Դու մի հարյուր անգամ նույն տեղում, նույն փոսը գլորվեցիր, քեզ որքան անգամ նույն գազանը` նույն արյունակալած, քաղցած աչքերով, նույն դավերով իր ծուղակն առավ, և ամեն անգամ դու հանկարծակիի եկար ու միշտ պատրաստ չեղար պաշտպանվելու /բացառություններն այսօր մի կողմ թողնենք/։ Եվ մշտապես ապրելով իր կրքերից ու մութ բնազդներից անհանգիստ, մաղձոտ ու խառնաշփոթ մի աշխարհում, անվերջ փնթփնթացիր, որ քեզ չեն թողնում հանգիստ ապրել։ Դու միշտ ցանկացար աշխարհը համապատասխանեցնել քեզ, ավելի ճիշտ, աչքերդ փակեցիր ու ցնորեցիր, թե այդպես է, ինքդ երբեք չփորձեցիր հարմարվել ու միշտ օտար մնացիր նրան. իսկ «նորմալ երևույթը աննորմալ միջավայրում նույնպես աննորմալ է»։


Վիրավորվո՞ւմ ես, սա դեռ ի՜նչ է, ես ավելի ցավեցնող բաներ եմ քեզ ասելու։ Բայց ես արդարացնող ու մեղմացուցիչ հանգամանք ունեմ` ես սիրո՜ւմ եմ քեզ, ավելի ճիշտ` ես ինձ եմ սիրում, և ամեն մի ինքնասիրահարվածի պես սիրում եմ այն ամենը, ինչը իմն է։ Իսկ դու իմն ես, իմն ես քո ամեն ինչով` կորուստներով, ցավով, քո բարձրությամբ ու քո ցածրով, քո հպարտությամբ ու սնապարծությամբ, քո համբերությամբ նաև…այդ համբերությամբ, որն ինչպե՜ս է հանում ինձ համբերությունից։ Համբերանքը լավ է միայն ի՛ր ժամանակին, երբ դժվար վիճակից դուրս պրծնելու անգամ մի սողանցք էլ չկա, երբ սպառված է ամեն ճիգ ու ջանք, երբ աչք ու ունկ փակելը, բոլոր զգայարանները բթացնելը, գոյատևության բնազդի պահոցներից այժմ արդեն անփոխարինելի վերջին «զենքը»` համբերության եղած-չեղած պաշարները վեր հանելը փրկության միակ միջոցն է։


Միայն այդպես, ամենավերջին ելքն անհուսորեն փակվելուց հետո միայն։ Բայց մենք միշտ ու միշտ, հենց բաց ելքերի առաջ, ամե՜ն բանից առաջ, նախ համբերանքի դրոշն ենք պարզում, ու … ելքերը, փրկության բոլոր -բոլոր ճամփաները հասցնում են մեկ առ մեկ փակվել` մեր ծույլ ու քնատ հայացքի տակ։


 Մեր համբերությո՜ւնը… ժամանակի ու փորձության չափ ու կշիռ, սահման ու գիծ չհասկացող, անմտորեն ձգվող ու ձգվող և հավերժությանն աղերս նետած։


 Եվ կոշմարային երազների մեջ անընդհատ շուռումուռ, կոշմարային իրականության կրունկներից այս ու այն կողմ շպրտվելով, միևնույն է, չենք սթափվում, ու անխաթար է մեր նինջը։ Ու ես չեմ կարող չհարցնել. «Ներեցեք, գուցե ես խանգարո՞ւմ եմ ձեզ քնել»։


 Ես միշտ զարմանում եմ, թե ինչպե՞ս մենք դեռ կանք` գոյատևության բոլոր կանոններին անվերջ հակառակ մեր ընթացքով, կիսանինջ թմբիրի մեջ «Ձախորդ օրերի» էլ ավելի քուն բերող երգը անծայր ձմեռվա մեջ ձգելուց չձանձրանալու մեր ապշեցուցիչ կարողությամբ։ Զարմանում, երբ ի հեճուկս մեր բազում սխալների, ինչպե՜ս ենք սիրում հպարտանալ մեր բացառիկ խելոք ազգ լինելով։ Ինչ-որ տեղ համաձայն եմ` մեզ իսկապես տրված է այդ խելք կոչվածը շռայլորեն, մի բան էլ` ավելիով, սակայն. «Կարելի է շատ բան իմանալ, բայց չիմանալ ամենակարևորը»։


 Ինչպիսի՜ արհամարհանքով և որպես հայհոյանք ենք նետում. «թուրքի դիվանագիտություն» արտահայտությունը։ Այդ վայրենամիտ, խոհին ու բանականին անգետ ցեղի խարդավանքներից` մի ափ հողի վրա ծվարած։ Դե իհարկե, նրանցը խելքից չի բխում, այլ թելադրվում է շորթելու, խոշտանգելու, ավերելու, հետո արյունոտ հետքերը ծածկելու ստոր բնազդներից։ Բայց … խելոք համարվել առանց դիվանագետ լինելո՜ւ, պարծենալ մտքի բարձրությամբ, երբ ուրիշներն են գնում ու հիանալիորեն օգտագործում այն, երբ գիտության ու կրթության վեր ու վեր ընթացքի մղումն է միայն ամեն մեկիս մեջ, բայց ի՞նչ անել հետո` արդեն չգիտենք…


Գուցե` խե՞լք միայն, բայց ո՛չ իմաստություն…


Իմաստությունն այլ է. այն կթելադրեր մեզ համբերության անտեղի ու դրանից էլ` նենգ լինելը, իմաստությունը կարթնացներ մեզ քնից` վտանգը դեռ շեմին չհասած, իսկ հիմա մենք քնած ենք նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն մեր մարմնի ստվերով ծածկված հողն էլ է աճուրդի հանված։ Իմաստությունը չէր թողնի, որ միշտ վերջում, միայն ամենավերջում, լոկ հրաշքի ու Երկնավորի հույսին մնար մեր փրկությունը։ Չէր թողնի` Արևմուտքի շողշողուն, պայթող պղպջակների շքերթ հիշեցնող փայլը, որպես ազգային մի մեծ երազ կախ տալ երկնքում ու ձգտել դեպի այդ «Ոչինչը»։


 Ժողովրդի, երկրի ճանապարհը հեծանիվ չէ, որը «չարժե նորից հորինել», ինչը հաճախ են սիրում կրկնել ոմանք։ Ամեն երկիր ի՛ր ճանապարհը պետք է բացի։ Ու եթե անգամ, ընդօրինակել ենք ուզում, ինչո՞ւ չենք նայում դեպի Արևելք` ի՛նչ թափով զարգացող երկրներին /Ճապոնիա, Չինաստան…/, որոնք, սակայն, վերցնելով գիտության, տեխնիկայի վերջին նվաճումները, մի նշույլն անգամ չեն կորցրել իրենց ազգայինի, իրենց ավանդույթների։ Նրանք ծառայեցնում են նյութը մարդուն, մի պահ անգամ չիջնելով հոգևորի բարձունքներից և չկորցնելով իրենց դեմքը։


 «Կարելի է շատ բան իմանալ, բայց չիմանալ ամենակարևորը»… որ ազգի իմաստությունը մեկն է, միակը, ու նրա առաջ պարզապես խոնարհում է պետք ու հնազանդություն, այլ ոչ թե սեփական խելքի վարժանքի ցույցեր…. Բայց…ինչպես Անիում եկեղեցի ուներ գրեթե ամեն ընտանիք, այնպես էլ` ամեն հայ իր իմաստությունն ունի… Ու դրա համար համընթաց չէ մեր քայլքը, ու դրա համար… մերը խելք է, բայց ոչ իմաստություն։


 Ինչպես Անիում ամեն հայ ընտանիք իր եկեղեցին ուներ, այնպես էլ ամեն հայ իր առանձին ազգային արժանապատվությունն ունի։ Բայց, եթե փորձենք գումարել դրանք, արդյունքում զրո կամ լրիվ այլ բան է ստացվում։ Ես ինչո՞ւ պետք է նախանձեմ այն ռուս կնոջը, որը թղթակիցներին բողոքում էր` ջեռուցում չլինելու պատճառով, հագուստներով անկողին մտնելու ստորացուցիչ վիճակից, միայն մեկ գիշեր, այն էլ` ինչ թեթև հագուստներով. ըչ մի ընդհանուր բան մեր մուշտակ ու վերարկու գիշերազգեստների հետ։ Այդ կինն իրեն մարդ չէ՜ր զգացել ու բողոքում էր այնպիսի վրդովմունքով ու կրքով, որ, պարզ էր, այդ օրը, եթե կրկնություն էլ ունենար, այն երկար չէր տևի…


 Միայն մեկ գիշեր…


 Իսկ մենք, որ երկար ու ձիգ տարիների երկար ու ձիգ ձմեռների անկրակ գիշերներում ու օրերում ինչե՜ր տարանք ու… տանում ենք, տարեցտարի թույլ տալով, որ մեր մեջ ավելի խեղճացնեն ու կործանեն մարդուն. ի՞նչ ենք զգում մեզ… ի՞նչ ենք զգում` երթուղային տաքսիների մեջ ծռմռված, կորացած, երբ իջնելուց հետո փորձում ենք ձևափոխված, թմրած իրանը մի կերպ շտկելով, քայլել այնպես, ասես ոչինչ չի պատահել։ Բայց, ախր, մեկ… երկու… եթե մեջքն էլ շտկվում, հոգի՛ն արդեն չի ուղղվում ու մնում է ջարդված…


Ի՞նչ ենք մեզ զգում` մարդ չզգալու այս տարիներին, ապահովության ու պաշտպանվածության բացարձակ բացակայության պայմաններում, հուսահատության վերջին սահմաններին արդեն հասած ու անցած։ Պարզից էլ պարզ է` ինձ ոչ ոք չի պատասխանի։ Ծանր է ու դաժան այս ճշմարտությունը։ Բայց ե՞րբ պետք է վերջապես ուղիղ նայենք նրա աչքերին… Էլ ե՞րբ, եթե ոչ գոնե այսօր, երբ չե՞ք զգում, հաճախ թվում է` արագիլի պես մեկ ոտքի վրա ենք կանգնած մեր սեփական հողին։ Թե՞` մերն ուրիշ է, ու մենք այստեղ էլ մեր ելքն ունենք, որովհետև…
 Ինչպես Անիում ամեն հայ` իր հավատը, այնպես էլ ամեն հայ իր սեփական հայրենասիրությունն ունի, ու հայրենիքը երբեմն տան սահմաններից այն կողմ չի անցնում։ Իսկ տուն… տուն ամեն տեղ կարելի է ունենալ….


 Ես տագնապում եմ։ Դու իմն ես, ու ես` ինքնասիրահարվածի խանդով տագնապում եմ իմ ամենասիրելի ունեցածի համար։ Իսկ ի՞նչ է, այս երկրում ուրիշ ինքնասիրահարվածներ չկա՞ն, թե՞ մեր տագնապների գումարման արդյունքում էլ լրիվ մի այլ բան կամ ոչինչ է ստացվում։
 Վստահ չեմ, այդ մեկը չգիտեմ, ես դեռ այնքան բան չգիտեմ։ Իսկ Սֆինքսի աչքերը դեռ ավելի ու ավելի կանաչ փայլով են տանում ինձ դեպի քո անհասկանալին, Երկիր։

Հեղինակ. ՆԱՆԵ, մանկական նյարդաբան, բանաստեղծ-հրապարակագիր, գեղանկարիչ
Սկզբնաղբյուր. ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ 14. 4. 2006 թ.
Լուսանկարը. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ» ՕՊԵՐԱՑԻԱՆ
«ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ» ՕՊԵՐԱՑԻԱՆ

Այսօրվա զենքերի հնարավորություններն արդեն ասես կտրել-հատել են մարդկային երևակայության սահմաններն անգամ, կամ էլ, դրանց վրա կենտրոնացածները մոռացել են, որ այդ զենքերը այս միամորիկ, չափ ու սահմաններով...

Պատմության էջերից Հիշարժան տարեթվեր
2015-ը … Հարության և շարունակության տարի. ՆԱՆԵ
2015-ը … Հարության և շարունակության տարի. ՆԱՆԵ

Արդեն մեկ դար է, որ, իհարկե, ոչ բավարար չափով, բայց միևնույն է` մեր երկրի և սփյուռքի հայության ջանքերի գնով, փորձում ենք աշխարհին համոզել, որ մարդկություն բառի արմատը մարդն է` Աստծո պատկերով ու նմանությամբ...

ՆԱՆԵ. Նոստալգիա
ՆԱՆԵ. Նոստալգիա

Ես քեզ որոնեցի երեկ գիշեր նորից,
Թեկուզ մեր այն վերջին...

ՆԱՆԵ. Երկնագույն ծաղիկների ամիսը
ՆԱՆԵ. Երկնագույն ծաղիկների ամիսը

–   Զինվորը կգա, զինվորը չի գա, - Երկնագույն ծաղիկների նրբին թերթերը հատ-հատ պոկելով մրմնջում էր Արփին: Հետո գլուխը բարձրացեց ու հայացքը սահեցրեց երկնագույն ծաղիկներով ծփացող դաշտին...

ՆԱՆԵ. Վերադառնամ...
ՆԱՆԵ. Վերադառնամ...

…Վերադառնամ դաշտը այն բաց .

Բաղեղները հյուսած ծամիս`

Սպասեմ քույր մուսաներին...

ՆԱՆԵ. Երկուսը
ՆԱՆԵ. Երկուսը

Հակոբն ամբողջ գիշեր աչք չփակեց… Եվ դա վերջին ամիսներին առաջին անքուն գիշերը չէր։ Անքուն ժամերն անցնում էին ինչ-որ ելքի փնտրտուքով…Վարկից վարկ պարտքերը  տոկոսների հետ աճում  ու աճում էին։ Եվ հիմա ինքը նման էր ճահճի...

ՆԱՆԵ. Երկիրս
ՆԱՆԵ. Երկիրս

Ինչ էլ լինի`  ծաղկելու է ծիրանենիդ.

Ծիծեռնակը ծանոթ քիվին –              

                   նորոգելու բույնը իր հին,

Պայթելու է հունդը հողում...

Մենք բոլորս ենք տեսնում, թե ինչպես արդեն մոլորակով մեկ ծավալվում ու տիրաբար իշխում են ստորը, դաժանը, ցածրը, գարշելին
Մենք բոլորս ենք տեսնում, թե ինչպես արդեն մոլորակով մեկ ծավալվում ու տիրաբար իշխում են ստորը, դաժանը, ցածրը, գարշելին

Ձեզ ենք ներկայացնում Արթուր Հովհաննիսյանի հարցազրույցը բանաստեղծ և հրապարակագիր, Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Նանեի հետ, ով մասնագիտությամբ...

Լևոն Անդրանիկի Ճաղարյան. բարձրակարգ վիրաբույժ
Լևոն Անդրանիկի Ճաղարյան. բարձրակարգ վիրաբույժ

Մարդ, ահա' թե ինչն է ինձ հետաքրքրում:

Մարդկային դեմքը բնության բարձրագույն ստեղծագործությունն է,

և այն ինձ համար անսպառ աղբյուր է:

Ամադեո Մոդիլյանի...

Ֆարմացևտ պրակտիկ 3-4.2009 (15)
Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան
Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան

- Զարմանալի բան է բժշկությունը, և արդյոք կապ ունի՞ արվեստի հետ, թե՞ ոչ` դժվար է ասել։ Բայց եթե Բուլգակովը, Շիլլերը, Կոնան Դոյլը, Չեխովը բժիշկներ էին, ուրեմն` արվեստի հետ բժշկությունն իսկապե՛ս...

Ֆարմացևտ պրակտիկ 9-10.2008 (14)
Հրանտ Սապոնջյան
Հրանտ Սապոնջյան

Մեր հյուրն է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, բ.գ.դ. Հրանտ Սապոնջյանը, ով տարիներ շարունակ իր հիմնական աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև նկարչությամբ...

Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13)
Մեկ դար... Մեկ կյանք...
Մեկ դար... Մեկ կյանք...

Օրեցօր վերափոխվում է Երևանը։ Նոր սերնդի համար այն վիթխարի, բարձրահարկ շինություններով, անթիվ-անհամար գովազդային վահանակներով ու գունավոր ցուցափեղկերով մի քաղաք է, որի հատուկենտ...

Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12)
Բժիշկ-նկարիչ` Պավել Անանիկյան
Բժիշկ-նկարիչ` Պավել Անանիկյան

Մեր հյուրն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս...

Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11)
Բժիշկ-արվեստագետ - Տաթևիկ Շահյան
Բժիշկ-արվեստագետ - Տաթևիկ Շահյան

- Նկարել սիրել եմ միշտ։ Միշտ ասելով` նկատի ունեմ դպրոցական տարիքից, երբ գրադարանից գրքեր էի վերցնում ու դրանց մեջ եղած պատկերները արտանկարում։ Վերջերս ձեռքս ընկավ «Մյունհաուզենի արկածները» գրքի մի հին...

Ֆարմացևտ պրակտիկ 1-2.2008 (10)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ