Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում

Գործն է անմահ. մանկաբույժ Վիլեն Աստվածատրյան

Գործն է անմահ.  մանկաբույժ Վիլեն Աստվածատրյան

Մանկաբույժ Վիլեն Աստվածատրյանը բոլորի համար մեծություն էր... Պուշկինի 31 հասցեում է ապրել գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկաբույժ Վիլեն Աստվածատրյանը։ Այդ մասին է վկայում նաեւ շենքին փակցված հուշատախտակը։ Հուշատախտակի բացումը երեկ էր։ Այն շենքին է ամրացվել մանկաբույժի ծննդյան օրվա առթիվ։ Այս տարի նա կդառնար 80 տարեկան։


«Շատ հուզիչ է։ Հուզված եմ։ Շնորհակալ եմ նրանց, ովքեր հիշեցին եւ այսօր եկան այստեղ։ Արդեն 7 տարի է հայրս մահացել է։ Իսկ նրա մահից մի քանի ամիս անց՝ ճիշտ հորս ծննդյան օրը մայրս մահացավ»,-լրագրողներին ասաց Աստվածատրյանի ավագ որդին՝ Գրիգոր Աստվածատրյանը։ Բժշկի մասնագիտությունը ընտանիքի մյուս անդամները շարունակում են, թեեւ նրանցից ոչ ոք մանկաբույժ չէ։


Այդ ուղղությամբ կրթությունը բժշկական համալսարանում պետք է շարունակվի։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը վստահ է, որ եթե Աստվածատրյանը հիմա մեզ հետ լիներ՝ կոչ կաներ, որ համալսարանի մանկաբուժության ֆակուլտետը վերաբացեին. «Կոչ կաներ, որ մանկաբուժության զարգացման համար Հայաստանում նոր ուղղություններ մշակեին։ Մենք տխուր ենք, որովհետեւ նա մեզանից շուտ հեռացավ։ Երկար տարիներ դեռ կարող էր ապրել։ Նա բժշկական համալսարանի ռեկտորներից լավագույնն էր։ Բոլորիս համար մեծություն էր, հիմա էլ շարունակում է մնալ մեծություն»։


Ընկերներն ասում են՝ բացի լավ մասնագետ լինելուց, նա նաեւ շատ լավ մարդ էր։ «25 տարի աշխատել եմ նրա հետ։ Նա գործի նվիրյալ լինելուց բացի, նաեւ հոյակապ կազմակերպիչ էր, լավ անձնավորություն։ Նա մեծ գործ է կատարել բժշկական համալսարանի համար։ Առաջընթաց էր ապահովում երիտասարդ կադրերի համար»,—նշեց ԵՊԲՀ–ի նախկին ռեկտոր Վիլեն Հակոբյանը։


ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանն իր վրա զգացել է դասախոս Աստվածատրյանի դրական ազդեցությունը. «Կարծում եմ, որ չկա բժիշկ, ով իր վրա Աստվածատրյանի ազդեցությունը չի զգացել։ Ինձ դասավանդել է։ Այն հմայքը եւ ամբողջ էներգիան, որը տալիս էր, ամեն մարդու տրված չէ։ Նա չափազանց օրինակելի բժիշկ եւ մարդ էր։ Հազվագյուտ հայ բժիկներից էր, ով կենդանության օրոք ստեղծել է իր անմահությունը։ Հռչակավոր գիտնական, հռչակավոր մանկավարժ, հռչակավոր քաղաքացի, ընտանիքի հայր...»։

Հեղինակ. Թ. ՄՈՒՐԱԴՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ