Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջ և գեղեցիկ

7 միջոց օծանելիքի բուրմունքը երկար պահելու համար. tert.am

7 միջոց օծանելիքի բուրմունքը երկար պահելու համար. tert.am

Եթե սիրելի օծանելիքի  բույրը կայուն չէ, ապա դա չի նշանակում, որ այն անորակ է: Պարզապես հնարավոր է որ ճիշտ չեք օգտագործում: Ներկայացնում ենք 7 միջոց, որոնք կօգնեն երկարացնել օծանելիքի բույրը:

1. Քսեք բույրը լոգանքից անմիջապես հետո.

 

Լավ կլինի, որպեսզի հետևեք այն կանոնին, որ լոգանքից հետո կարելի է մարմնի վրա ցողել մի քանի կաթիլ օծանելիք, քանի որ այդ պահին, երբ  մաշկը դեռ խոնավ է ու գոլորշիահարված, այն ավելի լավ կներծծի հոտն ու կպահի ավելի երկար, իսկ տնից դուրս գալուց առաջ կարող եք թարմացնել բույրը:

2. Խոնավեցրեք մաշկը.

Ամենակոպիտ սխալը համարվում է չոր մաշկի վրա բույրի տարածումը, որը, միանշանակ, չի կարող պահել օծանելիքի բույրը: Առահասարակ, աշխատեք օգտվել օծանելիքի բույրով մարմինը խոնավեցնող նրբաքսուքից: Խոնավեցման արդյունքում օծանելիքի բույրը  մաշկի վրա 2-ից 3 անգամ ավելի երկար է պահպանվում:

3. Օգտագործեք վազելին.

Վազելինը կարողանում է պահպանել օծանելիքի բույրը մաշկի վրա: Ամբողջ գաղտնիքը թաքնված է վերջինիս ճարպային բաղադրության մեջ, որը թույլ չի տալիս օծանելիքին մաքրվել մաշկի վրայից: Կարելի է պարզապես մի փոքր վազելին քսել պարանոցի, ականջների հետևում ու նոր միայն ցողել օծանելիքը:

4. Մի տրորեք օծանելիքը.

Ամենատարածված սխալներից մեկն այն է, որ շատ կանայք ու աղջիկներ օծանելիքը ցողելուց հետո սկսում են մարմնի այդ հատվածը տրորել (տարածել): Սակայն իրականում այդ կերպ մենք նպաստում ենք նրան, որ բույրն ավելի արագ է մաքրվում մաշկի վրայից: Որպեսզի հնարավոր լինի ճիշտ տարածել օծանելիքը մաշկի վրա ու երկարացնել վերջինիս բույրի տևողությունը, անհրաժեշտ է այն մարմնի վրա ցողել 25-ից 30 սմ տարածությունից: Կատարեք մի քանի սեղմում ու թույլ տվեք բույրին ինքնուրույն ներծծվել:

5. Ընտրեք մարմնի հատվածները.

Օծանելիքն առավել լավ պահպանվում է մարմնի այն հատվածներում, որտեղ նրա ջերմությունն առավել բարձր է, հիմնականում արյունատար անոթների դասավորվածության պատճառով: Բույրն առավել լավ պահպանվում է դաստակների, ականջների հետևի մասում, կոկորդի արտաքին հատվածում, քունքերի, արմունկների հակառակ կողմի անկյուններում ու ծնկների հետևի մասում:

6. Մի մոռացեք մազերի մասին.

Կա տարածված կարծիք, որ մազերի վրա չի կարելի ցողել օծանելիք, քանի որ նրանում առկա սպիրտը կարող է վնասել մազարմատները, սակայն իրականում այդ միջոցից առաջացած վնասն աննշան է: Իրականում կարելի է մազերի վրա ցողել օծանելիք, իհարկե՛, քիչ քանակությամբ, քանի որ նրանք հիանալի կարողանում են բահել բույրը:

7. Ընտրեք առավել կայուն կոմպոզիցիաններ.

Բույրի կայունությունը կախված է ո՛չ միայն վերջինիս ճիշտ ցողումից, այլ նաև նրա բաղադրիչներից, քանի որ որոշ բաղադրիչներ, անգամ ամենաթանկ օծանելիքների դեպքում, շուտ մաքրվելու հատկություններ ունեն: Օրինակ ծաղկային, ծովային ու որոշ մրգային բույրեր: Առավել կայուն համարվում են մուշկե, փայտային ու շիպրային բույրերը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. lady7.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com

Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...

Մարմնի խնամք
Գեղեցկության գաղտնիքներ աշխարհի 7 երկրներից
Գեղեցկության գաղտնիքներ աշխարհի 7 երկրներից

Յուրաքանչյուր երկրում կանայք ունեն մաշկի, մազերի խնամքի տեղային, յուրահատուկ միջոցներ, որոնցից օգտվել են դարեր շարունակ, մինչև կստեղծվեին համընդհանուր օգտագործման կոսմետիկ միջոցները: Woman.ru-ն առանձնացրել է...

Կրկնակզակի առաջացման 5 գլխավոր պատճառները. 1in.am
Կրկնակզակի առաջացման 5 գլխավոր պատճառները. 1in.am

Ամերիկացի կոսմետոլոգները և առողջ ապրելակերպի ոլորտի մասնագետները խոսել են կրկնակզակի առաջացման պատճառների մասին, ներկայացնում է newsyou.info-ն...

Ինչպե՞ս ճշտ օգտագործել դեզոդորանտը
Ինչպե՞ս ճշտ օգտագործել դեզոդորանտը

Սովորական ամենօրյա օգտագործվքղ հիգիենիկ միջոցը` դեզոդորանտը, ունի իր օգտագործման առանձնահատկությունները...

Սննդաբանները հրապարակել են ցելյուլիտի դեմ պայքարի գլխավոր մթերքները. tert.am
Սննդաբանները հրապարակել են ցելյուլիտի դեմ պայքարի գլխավոր մթերքները. tert.am

Ցելյուլիտի դեմ պայքարելու համար գոյություն ունի որոշակի սննդակարգ: Հարկավոր է բանան ուտել, որը նպաստում է օրգանիզմից ավելորդ ջրի դուրս բերմանը: Ցիտրուսային մրգերը նպաստում են մաշկի հարթությանը...

Սնունդը և առողջությունը
Ինչպես պահպանել հոնքերի գեղեցիկ տեսքը. bestinfo.am
Ինչպես պահպանել հոնքերի գեղեցիկ տեսքը. bestinfo.am

Գեղեցիկ ունքերը յուրաքանչյուր աղջկա այցեքարտն է: Բայց միշտ չէ, որ մեզ հաջողվում է այն պահպանել իդեալական վիճակում: Դրա մեղավորները հիմնականում վատ շպարի պարագաներն են կամ` առողջական խնդիրները...

Օգտակար խորհուրդներ Անձնական խնամք
Իդելական դիմահարդարման 4 գաղտնիք. orer.am
Իդելական դիմահարդարման 4 գաղտնիք. orer.am

Յուրաքանչյուր կին գիտի՝ որպեսզի դեմքը օրվա ընթացքում թարմ երևա, դիմահարդարումը պետք է պարբերաբար թարմացվի: Ավելորդ չէ ծանոթանալ կանանց փոքրիկ խորամանկությունների հետ, որոնք կօգնեն թարմացնել...

Անձնական խնամք
Առողջ ու թարմ մաշկ` մեկ ամսում. 8 պարզ կանոն. newmag.am
Առողջ ու թարմ մաշկ` մեկ ամսում. 8 պարզ կանոն. newmag.am

Որպեսզի ձեր դեմքն ու արտաքինը չմատնեն հոգնածությունը, հետևեք պարզ կանոնների: Արդյունքն ակնհայտ կլինի մեկ ամսից...

Անձնական խնամք
Ինչպես բացացնել թևատակերի գույնը. orer.am
Ինչպես բացացնել թևատակերի գույնը. orer.am

168.am-ը գրում է. թևատակերը մարմնի ամենածածկված հատվածներից են, այնուամենայնիվ, բոլորն էլ ցանկանում են կատարյալ և սպիտակ թևատակեր ունենալ, հատկապես՝ ամռանը...

Օգտակար խորհուրդներ Անձնական խնամք
Ո՞ր մթերքներն են նպաստում դեմքի կնճիռների առաջացմանը. news.am
Ո՞ր մթերքներն են նպաստում դեմքի կնճիռների առաջացմանը. news.am

Մեր ամենօրյա սննդակարգը մեր մաշկի վիճակի վրա ավելի լուրջ ազդեցություն է գործում, քան մենք կարող ենք պատկերացնել, պնդում է Լոնդոնից սննդի մասնագետ Կիմ Պիրսոնը: Նրա խոքով, որոշ սննդամթերքներ նպաստում են...

Սնունդը և առողջությունը
Գեղեցկության 10 «ամենատարօրինակ սարքերը». 1in.am
Գեղեցկության 10 «ամենատարօրինակ սարքերը». 1in.am

newsyou.info-ն ներկայացնում է 10 ամենատարօրինակ խնամքի «սարքերը» Չինաստանից...

Կարտոֆիլի օգտագործման 4 մեթոդ գեղեցկության և երիտասարդացման համար. 1in.am
Կարտոֆիլի օգտագործման 4 մեթոդ գեղեցկության և երիտասարդացման համար. 1in.am

Կարտոֆիլը կարելի է օգտագործել որպես կոսմետիկական միջոց, հայտնում է healthinfo.ua-ն...

Օգտակար խորհուրդներ
Օգտակար մթերքներ առողջ և գեղեցիկ մաշկի համար. 1in.am
Օգտակար մթերքներ առողջ և գեղեցիկ մաշկի համար. 1in.am

zdorovia.com.ua-ն ներկայացնում է օգտակար մթերքներ առողջ և գեղեցիկ մաշկի համար...

Սնունդը և առողջությունը
Ինչպե՞ս այրել ավելորդ ճարպերը սառույցի օգնությամբ. realnews.am
Ինչպե՞ս այրել ավելորդ ճարպերը սառույցի օգնությամբ. realnews.am

Մենք սովորել ենք օգտագործել սառույցը որպես հակաբորբոքային, այտուցվածության դեմ միջոց: Իսկ ահա Կենտուկիի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ սառույցն արդյունավետորեն վերացնում է ցելյուլիտը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ