Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մարմնի խնամք

7 բնական միջոց կօգնեն ազատվելու թևատակերի տհաճ հոտից. 168.am

7 բնական միջոց կօգնեն ազատվելու թևատակերի տհաճ հոտից. 168.am

Stepthhealth.ru կայքը գրում է, որ թևատակերի տհաճ հոտը միշտ չէ, որ առողջական խնդիրների առկայություն է։ Քրտնարտադրության հետևանքով մաշկի վրա բազմանում են մանրէներ, ինչի արդյունքում առաջանում է տհաճ հոտ։
Քիմիական միջոցների փոխարեն՝ կարող եք ինքներդ բնական միջոց պատրաստել։

1. Կիտրոն և կերակրի սոդա։ Այս երկուսի համադրությունն արդյունավետ բնական անտիպերսպիրանտ է, որը կարող է կանոնակարգել չափից շատ քրտնարտադրությունը և մանրէների առաջացումը։ Այս համադրությունը կօգնի նաև սպիտակեցնել թևատակերը։ Անհրաժեշտ է 1 թեյի գդալ կերակրի սոդա, կես կիտրոն։ Կիտրոնի հյութի մեջ լցրեք սոդան, ստացված խառնուրդը քսեք թևատակերին։ Որոշ ժամանակ անց այն մաքրեք։ Այս գործողությունը կատարեք ամեն օր։

2. Սոճու եփուկ։ Անհրաժեշտ են սոճու տերևներ և 1 լիտր ջուր։ Լցրեք դրանք ջրի մեջ, դրեք դանդաղ կրակին և թողեք 20 րոպե։ Ստացված եփուկը բացեք ջրով՝ դրանով լոգանք ընդունելու համար։


Ալոէ վերա
3. Հալվե։ Հալվեն հակաբակտերիալ և սպիտակեցնող հատկություն ունի, ինչն առավել օգտակար է։ Անհրաժեշտ է 30 գրամ հալվե։ Հալվեյի կտրած շերտը քսեք թևատակին և թողեք՝ մինչև չորանա, այհնուհետև մաքրեք անձեռոցիկով։

4. Խնձոր քացախ։ Անհրաժեշտ է 4 ճաշի գդալ խնձորի քացախ, 1 ճաշի գդալ սպիրտ և բամբակ։ Խնձորի քացախը խառնեք սպիրտի հետ և քսեք թևատակերին։ Թողեք մինչև քացախը չորանա, կրկնեք օրվա ընթացքում երկու անգամ։


Ուրց և ռոզմարին
5. Ուրց և ռոզմարին։ Անհրաժեշտ է մի կապ ուրց և մի կապ ռոզմարին։ 2 լիտր ջուր եռացրեք և ավելացրեք ուրցն ու ռոզմարինը։ 10 րոպե անց անջատեք կրակը։ Կարող եք այդ ջրով լոգանք ընդունել։

6. Հում կարտոֆիլ։ Թևատակերին հում կարտոֆիլ դրեք և թողեք 20 րոպե։ Օրվա ընթացքում կրկնեք 2-3 անգամ։


Եգիպտացորենի օսլա։
7. Եգիպտացորենի օսլա։ Անհրաժեշտ է 1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա և 1 թեյի գդալ կերակրի սոդա։ Լվացեք թևատակերը, երկու բաղադրիչները խառնեք, քսեք ստացված խառնուրդը։

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. Шаг к Здоровью
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը
Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը

Ինչպես մարմնի մյուս բոլոր մասերը՝ արմունկներն ու ծնկները ևս ժամանակի ընթացքում մգանում են և չորանում, և դա տեղի է ունենում, քանի որ մաշկի տակ են կուտակվում մեռած բջիջները...

Ինչպես ազատվել ցելյուլիտից
Ինչպես ազատվել ցելյուլիտից

Կանանց մեծ մասին անհանգստացնում է ցելյուլիտի առաջացման հնարավորությունը:Պարզելու համար` սպառնու՞մ է ձեզ ցելյուլիտը, թե` ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը և սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղևի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է...

Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից
Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից

Ոտքերի համար նախատեսված վաննաներ օճառով և սոդայով. պահանջվում է սոդա, օճառ և ջուր: Անհրաժեշտ է 3 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ քերած օճառ: Այդ ամենը լուծում ենք 1 լիտր տաք ջրի մեջ: Եթե ոտքերի լոգանքի...

Գլիցերինի օգտակարությունը. 168.am
Գլիցերինի օգտակարությունը. 168.am

Գլիցերինը խոնավացնում է մաշկը, ունի մի շարք օգտակար հատկություններ: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այն դրական է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա...

Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com

Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...

Վարակաբանություն
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com

Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...

Առողջ և գեղեցիկ
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից

Մեջքին բշտիկների առաջացման պատճառը բակտերիաներն են: Fithacker.ru-ն ներկայացրել է դրանցից ազատվելու մի քանի եղանակ...

​Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com
​Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com

Միայն երեխաների ու դեռատի աղջիկների արմունկներն են լինում սպիտակ: Ժամանակի ընթացքում արմունկների մաշկն անխուսափելիորեն մգանում է, դառնում անհարթ, որոշ դեպքերում թեփոտում է ու նույնիսկ ցավում...

Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am
Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am

Ոտքերի հատվածում մաշկը հաճախ է չորանում և ճաքճքում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է ազատվել չոր, կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից...

Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին
Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին

Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...

Վիտամիններ և միներալներ
Ինչո՞ւ քնելուց առաջ մերսել ոտքերը. 168.am
Ինչո՞ւ քնելուց առաջ մերսել ոտքերը. 168.am

Ոտքերի մերսումը կարևոր է ինքնազգացողության լավացման համար։ Fithacker.ru-ն գրում է, որ այս սովորությունը կարող է դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

5 բնական միջոց ցելյուլիտի դեմ. 168.am
5 բնական միջոց ցելյուլիտի դեմ. 168.am

Ցելյուլիտն առավել հաճախ հանդիպում է մեծահասակ կանանց շրջանում, բայց երիտասարդ տարիքում ևս կանայք բախվում են այս տհաճ խնդրին։ Առավել հաճախ այն առաջանում է ոտքերի հատվածում...

Ոտքերի խնամքի դասական ու նորագույն մեթոդները
Ոտքերի խնամքի դասական ու նորագույն մեթոդները

Ամռանը յուրաքանչյուր կնոջ համար ոտքերի խնամքը դառնում է առաջնային: Առանց գեղեցիկ ու խնամված ոտքերի հնարավոր չէ պատկերացնել կնոջ լիարժեք տեսքը: Դա է պատճառը, որ պեդիկյուրի ծառայությունը գեղեցկության...

Ինչպես սպիտակեցնել ծնկներն ու արմունկները. 168.am
Ինչպես սպիտակեցնել ծնկներն ու արմունկները. 168.am

Ծնկների ու արմունկների հատվածում մաշկը հաճախ է սևանում։ Այս հատվածում մաշկն ավելի բարակ է. մելանին պիգմենտի անհավասար բաշխումը կարող է հանգեցնել նրան, որ մաշկի որոշ հատվածներ ավելի մուգ լինեն, քան մյուսները...

Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am
Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am

Fithacker.ru-ն ներկայացրել է մի քանի պարզ միջոց, որոնք կօգնեն ազատվել անցանկալի մազերից...

Անձնական խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ