Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մարմնի խնամք

10 յուրահատուկ SPA-պրոցեդուրաներ. 1in.am

10 յուրահատուկ SPA-պրոցեդուրաներ. 1in.am

  1. Ձկնային փիլինգ
    Ցանկանո՞ւմ եք արագ ազատվել արդեն չորացած մաշկից: Երբ հաճախորդը մտնում է ձկնիկներով լողավազանը, ապա ձկնիկները հարձակվում են նրա վրա և զգուշորեն պոկում միայն մեռած մաշկը: Ընդ որում, զգացողությունները շատ հաճելի են և նման են թեթև խուտուտի:

  2. Օձերով մերսում
    Որպես մերսողներ սովորաբար հանդես են գալիս 4-5 բավական խոշոր օձեր: Եթե դուք չեք վախենում օձերից և սիրում եք դրանց մաշկը, ապա այս մերսումը ձեզ մեծ բավականություն կպատճառի:

  3. Կակտուսով մերսում
    Կակտուսով իսկական մերսման համար հարկավոր է Մեքսիկա մեկնել: Սա բավական դժվար պրոցեդուրա է, որի ժամանակ մաշկը մերսում են կակտուսից, ավոկադոյից և տեկիլայից պատրաստված հատուկ քսուքով: Այն նույնպես հատուկ կակտուսի միջոցով են քսում, որը փշեր չունի:

  4. Դեմքի ոսկե դիմակ
    Ասում են՝ Կլեոպատրա թագուհին մաշկի երիտասարդությունը պահպանելու համար ոսկե դիմակով է քնել: Սակայն նա 39 տարեկան հասակում ինքնասպան է եղել, այդ պատճառով էլ մաքուր ոսկուց պատրաստված այդ դիմակի ազդեցությունը հնարավոր չի եղել գնահատել: Սակայն մեր օրերում դրա օգտագործումը բավական արդյունավետ է:

  5. Կոնքերի դիմակ
    Այսօր դեմքի համար նախատեսված բազաթիվ դիմակներով ոչ-ոքի չես զարմացնի: Իսկ ահա Դեթրոյթի SPA-սրահներից մեկում կոնքերի յուրահատուկ դիմակ են առաջարկում: Այս դիմակով մերսումն օգնում է ազատվել մաշկի այնպիսի խնդրից, ինչպիսին է «սագամաշկը»:

  6. Ձիավազք
    Ձիեր վարժեցնող ֆերմայի սեփականատեր Քրիստինա Դի Բարտոլոն կարծում է, որ նրա կենդանիները կարող են տիեզերքից բուժող էներգիա փոխանցել մարդկանց: Դա փորձելու համար բավական է նրա ֆերմայում մի ձի վարել: Ցանկացած դեպքում հաճախորդը չի տուժում, չբուժվելու դեպքում էլ նա կարող է լավ ժամանակ անցկացնել:

  7. Գինիով լողավազան
    Կարմիր գինիով լցված լողավազանում լողալը, անկասկած, շատ հաճելի է: Հատկապես այս պրոցեդուրան տարածված է Ճապոնիայում: Կնճիռներից այն իհարկե չի ազատի, սակայն մի քանի ժամով այն մոռացության կտա:

  8. Մերսում նավակով զբոսանքի ժամանակ
    Վենետիկում բազմաթիվ տեսարժան վայրեր կան, իսկ զբոսաշրջիկների ժամանակը սուղ է: Թանգարաններ այցելելուց հետո իսկական ժամանակն է նավակ նստել և փորձառու մերսողի հմուտ ձեռքերին վստահել:

  9. Ձնե քարանձավում հակասաունա
    Այստեղ ձյունը արհեստական է և հասանելի տարվա բոլոր եղանակներին: Հատկապես այս պրոցեդուրան դուր է գալիս անգլիացիներին, այն օգնում է հիպերտոնիայի և լայնացած անոթների դեպքում:

  10. Գարեջրով դեմքի մերսում
    Եթե սիրում եք գարեջուր խմել, ապա կարող եք բախվել ավելորդ քաշի հետ կապված խնդիրների հետ: Իսկ ահա գարեջրի արտաքին օգտագործումը կարող է ձգել և ամրացնել մաշկը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը
Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը

Ինչպես մարմնի մյուս բոլոր մասերը՝ արմունկներն ու ծնկները ևս ժամանակի ընթացքում մգանում են և չորանում, և դա տեղի է ունենում, քանի որ մաշկի տակ են կուտակվում մեռած բջիջները...

Ինչպես ազատվել ցելյուլիտից
Ինչպես ազատվել ցելյուլիտից

Կանանց մեծ մասին անհանգստացնում է ցելյուլիտի առաջացման հնարավորությունը:Պարզելու համար` սպառնու՞մ է ձեզ ցելյուլիտը, թե` ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը և սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղևի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է...

Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից
Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից

Ոտքերի համար նախատեսված վաննաներ օճառով և սոդայով. պահանջվում է սոդա, օճառ և ջուր: Անհրաժեշտ է 3 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ քերած օճառ: Այդ ամենը լուծում ենք 1 լիտր տաք ջրի մեջ: Եթե ոտքերի լոգանքի...

Գլիցերինի օգտակարությունը. 168.am
Գլիցերինի օգտակարությունը. 168.am

Գլիցերինը խոնավացնում է մաշկը, ունի մի շարք օգտակար հատկություններ: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այն դրական է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա...

Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com

Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...

Վարակաբանություն
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com

Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...

Առողջ և գեղեցիկ
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից

Մեջքին բշտիկների առաջացման պատճառը բակտերիաներն են: Fithacker.ru-ն ներկայացրել է դրանցից ազատվելու մի քանի եղանակ...

​Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com
​Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com

Միայն երեխաների ու դեռատի աղջիկների արմունկներն են լինում սպիտակ: Ժամանակի ընթացքում արմունկների մաշկն անխուսափելիորեն մգանում է, դառնում անհարթ, որոշ դեպքերում թեփոտում է ու նույնիսկ ցավում...

Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am
Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am

Ոտքերի հատվածում մաշկը հաճախ է չորանում և ճաքճքում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է ազատվել չոր, կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից...

Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին
Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին

Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...

Վիտամիններ և միներալներ
Ինչո՞ւ քնելուց առաջ մերսել ոտքերը. 168.am
Ինչո՞ւ քնելուց առաջ մերսել ոտքերը. 168.am

Ոտքերի մերսումը կարևոր է ինքնազգացողության լավացման համար։ Fithacker.ru-ն գրում է, որ այս սովորությունը կարող է դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

5 բնական միջոց ցելյուլիտի դեմ. 168.am
5 բնական միջոց ցելյուլիտի դեմ. 168.am

Ցելյուլիտն առավել հաճախ հանդիպում է մեծահասակ կանանց շրջանում, բայց երիտասարդ տարիքում ևս կանայք բախվում են այս տհաճ խնդրին։ Առավել հաճախ այն առաջանում է ոտքերի հատվածում...

Ոտքերի խնամքի դասական ու նորագույն մեթոդները
Ոտքերի խնամքի դասական ու նորագույն մեթոդները

Ամռանը յուրաքանչյուր կնոջ համար ոտքերի խնամքը դառնում է առաջնային: Առանց գեղեցիկ ու խնամված ոտքերի հնարավոր չէ պատկերացնել կնոջ լիարժեք տեսքը: Դա է պատճառը, որ պեդիկյուրի ծառայությունը գեղեցկության...

Ինչպես սպիտակեցնել ծնկներն ու արմունկները. 168.am
Ինչպես սպիտակեցնել ծնկներն ու արմունկները. 168.am

Ծնկների ու արմունկների հատվածում մաշկը հաճախ է սևանում։ Այս հատվածում մաշկն ավելի բարակ է. մելանին պիգմենտի անհավասար բաշխումը կարող է հանգեցնել նրան, որ մաշկի որոշ հատվածներ ավելի մուգ լինեն, քան մյուսները...

Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am
Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am

Fithacker.ru-ն ներկայացրել է մի քանի պարզ միջոց, որոնք կօգնեն ազատվել անցանկալի մազերից...

Անձնական խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ