Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մարմնի խնամք

Մարմնի հոտի յոթ առանձնահատկություններ, որոնց մասին դուք չգիտեք

Մարմնի հոտի յոթ առանձնահատկություններ, որոնց մասին դուք չգիտեք

Այս երեւույթը շատերին է մտահոգում, հատկապես՝ ամռանը, երբ այս կամ այն գործողության արդյունքում քրտնելու շանսերն այնքան բարձր են, հիշեցնում է FoxNews-ը: Ուրեմն փորձենք պարզել, թե ինչպես է մարդը հոտ արձակում եւ ինչպես կարող ենք դրա տհաճ հետեւանքներից խուսափել:

  1. Քրտնքի արտադրության համար պատասխանատու գեղձերը երկու տեսակ են լինում՝ էկրին եւ ապոկրին: Էկրին քրտնագեղձերը տարածված են մարմնի ամբողջ մակերեսով եւ ջրախառը քրտինք են արտադրում՝ օրգանիզմի համար անհրաժեշտ ջերմություն ապահովելու համար: Իսկ ահա ապոկրին գեղձերը մազերի ֆոլիկուլների մոտակայքում են գտնվում եւ լիպիդների օգնությամբ ճարպոտ քրտինք արտազատում:

  2. Քրտնահոտի պատճառը մազերն են. իրականում ապոկրին գեղձերից արտազատված քրտինքը սեփական հոտ չունի: Երեւույթի պատճառը կլանվող մանրէներն են, որոնք ապոկրին քրտնքի բաղադրության մեջ առկա ճարպերը տարալուծելու արդյունքում վանող հոտ արձակելու հատկություն ունեն: Եւ որքան շատ է մազածածկույթը, այնքան մեծ տարածք է ապահովվում՝ մանրէների ազատ տեղաշարժի համար:

  3. Հակապերսպիրանտներն արգելակում են ապոկրին գեղձերի աշխատանքը՝ թույլ չտալով, որ քրտինքն անգամ դուրս գա մարմնից, իսկ ահա դեզոդորանտները պարզապես փորձում են արտազատված քրտնքի հոտը թաքցնել:

  4. Սուր արտահայտված քրտնարտադրության դեպքում մարդիկ կարող են նաեւ մաշկաբանի օգնությանը դիմել: Մասնավորապես, բոտոքսի օգնությամբ կարելի է ապոկրին քրտնարտադրության կանխարգելման հասնել, սակայն այդ դեպքում ստիպված կլինեք երեք-չորս ամիսը մեկ ներարկման ներկայանալ: Բացի այդ, կարելի է miraDry կոչվող սարքն օգտագործել. այն միկրոալիքային տեխնոլոգիայի օգնությամբ թեւերի տակի գեղձերը հեռացնելու կարողություն ունի:

  5. Սնունդը կարող է ազդել հոտի վրա: Սոխը, սխտորը եւ կարրին կարող են քրտնարտադրությունը առավել «բուրումնավետ» դարձնել։

  6. Հիգիենայի չարաշահումը կարող է իրավիճակի վատթարացման հանգեցնել: Ապոկրին քրտնարտադրությամբ աչքի ընկնող հատվածներն, իհարկե, կարող եք հակաբակտերիալ օճառով մաքրել, բայց մարդիկ կան՝ ալկոհոլ են օգտագործում՝ խոցելի մակերեսը չորացնելու համար, ինչի արդյունքում օրգանիզմը, որպես հակամիջոց, սկսում է առավել շատ քրտինք արտադրել:

  7. Սթրեսը բարձր քրտարտադրության է հանգեցնում: Այնպես որ, պատահական չէ, երբ աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցի ներկայանալիս թեւերի տակն առավել քրտնում է:

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. zhenskoe-mnenie.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը
Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը

Ինչպես մարմնի մյուս բոլոր մասերը՝ արմունկներն ու ծնկները ևս ժամանակի ընթացքում մգանում են և չորանում, և դա տեղի է ունենում, քանի որ մաշկի տակ են կուտակվում մեռած բջիջները...

Ինչպես ազատվել ցելյուլիտից
Ինչպես ազատվել ցելյուլիտից

Կանանց մեծ մասին անհանգստացնում է ցելյուլիտի առաջացման հնարավորությունը:Պարզելու համար` սպառնու՞մ է ձեզ ցելյուլիտը, թե` ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը և սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղևի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է...

Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից
Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից

Ոտքերի համար նախատեսված վաննաներ օճառով և սոդայով. պահանջվում է սոդա, օճառ և ջուր: Անհրաժեշտ է 3 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ քերած օճառ: Այդ ամենը լուծում ենք 1 լիտր տաք ջրի մեջ: Եթե ոտքերի լոգանքի...

Գլիցերինի օգտակարությունը. 168.am
Գլիցերինի օգտակարությունը. 168.am

Գլիցերինը խոնավացնում է մաշկը, ունի մի շարք օգտակար հատկություններ: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այն դրական է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա...

Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com

Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...

Վարակաբանություն
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com

Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...

Առողջ և գեղեցիկ
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից

Մեջքին բշտիկների առաջացման պատճառը բակտերիաներն են: Fithacker.ru-ն ներկայացրել է դրանցից ազատվելու մի քանի եղանակ...

​Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com
​Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com

Միայն երեխաների ու դեռատի աղջիկների արմունկներն են լինում սպիտակ: Ժամանակի ընթացքում արմունկների մաշկն անխուսափելիորեն մգանում է, դառնում անհարթ, որոշ դեպքերում թեփոտում է ու նույնիսկ ցավում...

Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am
Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am

Ոտքերի հատվածում մաշկը հաճախ է չորանում և ճաքճքում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է ազատվել չոր, կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից...

Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին
Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին

Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...

Վիտամիններ և միներալներ
Ինչո՞ւ քնելուց առաջ մերսել ոտքերը. 168.am
Ինչո՞ւ քնելուց առաջ մերսել ոտքերը. 168.am

Ոտքերի մերսումը կարևոր է ինքնազգացողության լավացման համար։ Fithacker.ru-ն գրում է, որ այս սովորությունը կարող է դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

5 բնական միջոց ցելյուլիտի դեմ. 168.am
5 բնական միջոց ցելյուլիտի դեմ. 168.am

Ցելյուլիտն առավել հաճախ հանդիպում է մեծահասակ կանանց շրջանում, բայց երիտասարդ տարիքում ևս կանայք բախվում են այս տհաճ խնդրին։ Առավել հաճախ այն առաջանում է ոտքերի հատվածում...

Ոտքերի խնամքի դասական ու նորագույն մեթոդները
Ոտքերի խնամքի դասական ու նորագույն մեթոդները

Ամռանը յուրաքանչյուր կնոջ համար ոտքերի խնամքը դառնում է առաջնային: Առանց գեղեցիկ ու խնամված ոտքերի հնարավոր չէ պատկերացնել կնոջ լիարժեք տեսքը: Դա է պատճառը, որ պեդիկյուրի ծառայությունը գեղեցկության...

Ինչպես սպիտակեցնել ծնկներն ու արմունկները. 168.am
Ինչպես սպիտակեցնել ծնկներն ու արմունկները. 168.am

Ծնկների ու արմունկների հատվածում մաշկը հաճախ է սևանում։ Այս հատվածում մաշկն ավելի բարակ է. մելանին պիգմենտի անհավասար բաշխումը կարող է հանգեցնել նրան, որ մաշկի որոշ հատվածներ ավելի մուգ լինեն, քան մյուսները...

Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am
Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am

Fithacker.ru-ն ներկայացրել է մի քանի պարզ միջոց, որոնք կօգնեն ազատվել անցանկալի մազերից...

Անձնական խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ