Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մարմնի խնամք

Գորտնուկներ

Գորտնուկներ

Գորտնուկները մաշկի կամ էլ լորձաթաղանթի գերազանցապես բարորակ գոյացություններ են, որոնց առաջացման պատճառը երբեմն նաև մաշկի վարակումն է պապիլոմայի մանրէով: Այս մանրէի բազմացման համար նպաստավոր են հատկապես խոնավ պայմանները (հասարակական բաղնիք, լոգարան, հանդերձարան ևն):

 

Գորտնուկները մաշկի վրա առաջացած անհարթ և ուռուցիկ կամ պտկիկանման հանգույցներ են, որոնք հանդիպում են կղզյակներով` կուտակումների տեսքով կամ մեկական: Տարբերում են սովորական, հարթ և ծերունական գորտնուկներ: Սովորական, հարթ գորտնուկների ինկուբացիոն շրջանը 2-5 ամիս է:

 

Սովորական գորտնուկները, որոնք այլ կերպ կոչվում են նաև պատանեկան գորտնուկներ, առաջանում են ձեռքի դաստակներին, ոտնաթաթերին, մատներին: Դրանք հիմնականում լինում են կոշտ:

 

Սովորական գորտնուկների տարատեսակ են ներբանային գորտնուկները, որոնք առաջանում են կոշիկի հարած տեղում ու հատկապես ուժեղ քրտնող մարդկանց մոտ: Շատ կոշտ, մոխրագույն ու եղջրացած գորտնուկները շատ ցավոտ են լինում, որոնք խանգարում են քայլելու ժամանակ, երբեմն կարող են ժամանակավոր անաշխատունակության հանգեցնել: Ոտնատակին առաջացած գորտնուկները լինում են հարթ մակերեսով ու կարծր, քանի որ անընդհատ ուժեղ ճնշման տակ են գտնվում: Դրանք կոչվում են եղջրային ու հիմնականում առանց որևիցե միջամտության էլ անցնում են: Սակայն կարող են նույնիսկ տարիներ անհանգստացնել կամ ժամանակ առ ժամանակ հայտնվել ու անհետանալ:

 

Իսկ եթե այն ցավ է պատճառում, ուրեմն հարկավոր է դիմել բժշկի. մասնագիտական ցուցումներով ու միջամտությամբ կարելի է ազատվել անհարմարության զգացում ու տհաճություն պատճառող կոշտուկից:

 

Բարդությունը գորտնուկների տարածումն է մարմնի մյուս հատվածների վրա:

 

Ծերունական գորտնուկները վիրուսային ծագում չունեն:

 

Ինչ կարող ենք անել մենք` ինքներս

 

Հիշեք. գորտնուկը չի կարելի կտրել, քանի որ դա ավելի կխթանի վարակի տարածումը: Մինչ տեղային կիրառման միջոցներ ընդունելը դիմեք բժշկին ու կրկին` դիմեք մասնագետին, եթե այն սկսել է ցավ ու անհարմարություն պատճառել:

 

Նա կարող է հեռացնել գորտնուկը սառեցման մեթոդով (հեղուկ ազոտի կիրառմամբ), թթվով , հոսանքի կամ լազերի միջոցով այրելով: Երբեմն պատահում է, որ մեկ գորտնուկը բուժելուց հետո անհետանում են մնացածները:

 

Ծերունական գորտնուկները, որոնք առաջանում են 40-ն անց տարիքում, հիմնականում լինում են մեջքին ու կրծքին: Դրանք լինում են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ, սակայն վերջիններիս մոտ` ավելի հաճախ:

 

Կանխարգելիչ միջոցներ

 

Խուսափեք գորտնուկներ ունեցող մարդկանց հետ ուղիղ շփումից: Երբեք ուրիշի կոշիկ, գուլպաներ մի հագեք, եթե մանավանդ գիտեք, որ նրանք գորտնուկ ունեն: Հասարակական բաղնիքում, լողավազանում ու հանդերձարանում երբեք ու ոչ մի դեպքում բոբիկ մի քայլեք:

 Ահա գորտնուկներից ազատվելու մի քանի ժողովրդական միջոց ու օրինակ.

 

-  Ես ունեի գորտնուկներ, որոնցից ոչ մի կերպ չէի կարողանում ազատվել: Ինչ ասես, որ չեմ փորձել. դա իսկական մղձավանջ էր, չգիտեի` որտեղ թաքցնեմ գորտնուկոդ ձեռքերս: Ու մի անգամ մայրս ինչ-որ տեղ կարդաց, որ պետք է թեյածառի յուղ քսեմ (այսօր այն հասանելի է բոլորին): Ի զարմանս ինձ, երկու անգամ քսելուց հետո արդեն գորտնուկները փոքրացան, իսկ թե ինչպես վերջնականապես անհետացան` չեմ էլ նկատել: Անսահման ուրախ էի, իսկ հետո իմացա նաև, որ թեյածառի յուղը մանրէասպան հատկություն ունի, և գրեթե բոլոր մանրէների դեմ արդյունավետ է աշխատում:

 

-  Իմ կարծիքով էլ միայն լազերային վիահատությամբ կարելի է վերջնականապես ազատվել այդ գլխացավանքից:

 

-  Իսկ ես էլ միջոց չմնաց, որ չփորձեմ ու վերջապես գորտնուկներից ազատվեցի գերչակի յուղով: Դրա համար պարզապես հարկավոր է գորտնուկը կամ էլ պապիլոման տրորել գերչակի յուղով թաթախված խծուծով, ասենք` շաբաթական երկու անգամ: Նույնիսկ սպի չի մնացել:

Ժողովրդական միջոցներից է նաև սխտորով բուժումը. դրա համար ամեն օր պետք է կիսած սխտորով տրորել գորտնուկները:

 

Ի դեպ, ժողովրդական բժշկությունն ասում է, որ գորտնուկների բուժման հաջողությունը կախված է լուսնի փուլերի հետ. պնդում են, որ պետք է բուժումը սկսել լիալուսնից նորալուսին ընկած փուլում` (նվազող լուսնի ժամանակ) ու կտրականապես արգելվում է աճող Լուսնի փուլում կատարվող բուժումը:

 

Ի դեպ, սա ամենը չէ, ասում են, որ գորտնուկների առաջացումը նաև հոգեբանական պատճառներ ունի. հավանական պատճառներից են ատելությունն ու սեփական անձի թերագնահատումը:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

29.02.2016

Հարգելի Գ, բարև Ձեզ: Բուժման համար հարկավոր է դիմել մաշկաբանի: Հարկավոր է ստուգել մարդու պապիլոմավիրուսի առլայությունը, դրա շտամը: Գորտնուկները հիմնականում հեռացվում են լազերի միջոցով, բուժումը հարկավոր է զուգակցել հակավիրուսային և իմունոմոդուլյատոր միջոցների հետ:

Գ

27.01.2016

Բարև ձեզ,ես դեմքիս վրա ունեմ տափակ գորտնուկներ :Արդեն 2 տարի է ինչ կան:Բուժման ինչ խորհուրդ կտաք:

Մեդ-Պրակտիկ

07.11.2015

Հարգելի Lusy, բարև Ձեզ: Նախ պետք է համոզվել, որ իսկապես գործ ունենք գորտնուկների հետ: Գորտնուկների տարածումը եղունգների տակ, այնքան էլ տիպիկ չէ, միգուցե այլ բան է: Բացի այ գորտնուկների դեպքում "Супер чистотел"-ի օգտագործումը փորձված և արդյունավետ միջոց է: Ցանկալի է դիմել մաշկաբանի համար պարզելու համար, թե կոնկրետ ինչ խնդիր է երեխայի մոտ:

lusy

04.10.2015

hargeli doktor ,es uzum em avelacnem nayev,vor gortnuknerq arden exungi tak en ancel ,xndrum em inz asek inch anel ev ur tanel .bardutyunneric xusabelu hamar.shnorhakalutyun .

lusy

04.10.2015

hargeli bjiortnuk shk im txan arden mi kani amis e inch uni zerki bra gortnuk.hima ayn taratvum e ogtagortel em super chistatel ,isk hima krem,bayc vochmi gohacnox ardyunk chenk stanum.inch anem txas 5tarekan e ardyok lazerayin bujum harkavor e//naxapes shnorhakalutyun/.

Մեդ-Պրակտիկ

05.05.2015

Հարգելի Ֆ, "Супер чистотел" հեղուկը հարկավոր է օգտագործել 5 օր, որից հետո կնկատեք, որ գորտնուկի մակերեսը սևացել է, դա նշանակում է, որ պրոցեսն արդեն սկսվել է, և 2-3 շաբաթվա ընթացքում աստիճանաբար մահացած հյուսվածքը կպոկվի իր տեղը զիջելով առողջ մաշկին: Ինչ վերաբերում է գորտնուկի շուրջ եղած մաշկի կարմրելուն և թեփոտվելուն, տուփի վրա նշված է, որ ոչ մի դեպքում հեղուկը չպետք է քսվի առողջ մաշկին: Հարկավոր է օգտագործելուց առաջ գորտնուկի շուրջ քսել փափկեցնող որևէ քսուք, ցանկալի է մանկական, դա կօգնի խուսափել մաշկի չորացումից:

Մեդ-Պրակտիկ

02.05.2015

Հարգելի AN, պապիլոմաների կամ այլ կերպ սեռական գորտնուկների  հեռացման ամենաարդյունավետ մեթոդներն են էլեկտրոկոագուլյացիան և կրիոթերապիան: Նշված մեթոդներով պապիլոմաների հեռացումը զուգակցվում է հակավիրուսային և իմունոմոդուլյատոր միջոցների հետ, վիրուսի ակտիվությունն ընկճելու և ռեցիդիվներից խուսափելու համար: 

ֆ

02.05.2015

Բժիշկ "Супер Чистотел "-ը օգտագործում եմ արդեն չորս օր, բայց նշանակալի փոփոծություն չկա, այլ հակառակը` գորտնուկի կողքի մակերեսը այրվում է և հեղուկով լցված բշտիկներ են առաջանում: Դա հենց այդպես էլ պետք է լինի, թե ինչ-որ բան այն չէ? (Օգտագործել եմ այնպես, ինչպես նշված էր տուփի վրա)

AN

30.04.2015

BJISHK ETE AYD VIRUS@ ARTAHAYTVAC E SERAKAN GORTNUKNERI DZEVOV EV DRANQ ARKA EN MIAYN ACHUKAYIN SHRJANUM INCH METOD@ DRANQ AVELI ARDYUNAVET KHERACNI??

Մեդ-Պրակտիկ

24.04.2015

Հարգելի AN, մարդու պապիլոմա վիրուսով կարելի վարակվել ինչպես սեռական, այնպես էլ կենցաղ-կոնտակտային ճանապարհով` վնասված մաշկի միջոցով: Կախված, թե կոնկրետ պապիլոմավիրուսի որ շտամով է վարակված մարդը և ինչ կլինիկական ախտանիշներ կան, բուժման եղանակները տարբեր են: Սակայն պետք է նշել, որ պապիլոմավիրուսը վերջնական բուժում չունի, այն մնում է օրգանիզմում, և իմունիտոտի անկման, սթրեսային կամ այլ անբարենպաստ պայմաններում նորից կարող է արտահայտվել:

Ֆ

24.04.2015

Շնորհակալություն բժիշկ:

Մեդ-Պրակտիկ

20.04.2015

Հարգելի Ֆ, բարև Ձեզ: Գորտնուկներն առաջանում են մարդու պապիլոմավիրուսով վարակվելու դեպքում: Այս դեպքում կարող է օգնել ծիծեռնախոտը կամ  "Супер Чистотел "-ը , օգտագործման եղանակը նշված է տուփի վրա, կարող եք ձեռք բերել դեղատներից;

AN

19.04.2015

BAREV DZEZ BJIHK MARDU PAPILOMA VIRUS@ MIAYN SERAKAN CHANAPARHOV E POXANCVUM EV INCH MIJOCNEROV AYN KARELI E ARDYUNAVET HERACNEL NAXAPES SHNORHAKALUTYUN

ֆ

17.04.2015

Բարև Ձեզ, ես 17 տարկեկան եմ, նախկինում չեմ ունեցել գորտնուկներ, սակայն մեկ տարի առաջ չգիտես որտեղից մեկ հատ ձեռքիս դրսային կողմը հայտնվեց, չգիտեմ ինչ անեմ , արդյոք կօգնի թեյածառի յուղը, եթե օգտագործեմ ? իսկ գերչակի յուղը կօգնի? նախապես շնորհակալություն:

Մեդ-Պրակտիկ

04.04.2015

Հարգելի Ա, պապիլոմաների հեռացման ամենաարդյունավետ մեթոդներըն էլեկտրոկոագուլյացիան և կրիոթերապիան են, դրանք բնական է վիրուսը չեն այրում, այլ միայն պապիլոման: Նշված մեթոդներով պապիլոմաների հեռացումը զուգակցվում է հակավիրուսային և իմունոմոդուլյատոր միջոցների հետ, վիրուսի ակտիվությունն ընկճելու և ռեցիդիվներից խուսափելու համար: Ինչ վերաբերում է, արգանդի վզիկի քաղցկեղի առաջացմանը, ապա այն առաջանում է պապիլոմավիրուսի այլ շտամով վարակվելու դեպքում, և եթե կինը վարակված է պապիլոմավիրուսի այն շտամով, որն առաջացնում է պապիլոմաներ, նրա մոտ արգանդի վզիկի քաղցկեղ չի առաջանա: Եթե իհարկե առանձին վարակում չլինի վիրուսի քաղցկեղ առաջացնող շտամով:

Ա

01.04.2015

Bjishk isk ayd goyacutyunner@ ayrel kareli e xosq@ papiloma virusi masin e ev evs mek harc ete kin@ varakvac e ayd virusov vorqan e havanakanutyun@ vor na argandi vziki qaxcqez unena ete varakvac lini 5 amis kam 1 tari

Մեդ-Պրակտիկ

28.03.2015

Հարգելի Ա, հնարավոր է, որ դրանք լինեն սեռական պապիլոմաներ, լիպոմաներ և այլն: Հստակ որոշել, թե ինչ գոյացություններ են դժվար է: Տնային պայմաններում որևէ միջոց կիրառելը ցանկալի չէ, քանի որ չգիտեք ինչ գոյացության հետ գործ ունեք: Հարկավոր է դիմել մաշկաբանի: Եթե դրանք լիպոմաներ են, բնական է սեռական զուգընկերոջ առողջական վիճակը այստեղ կապ չունի: Եթե դրանք սեռական պապիլոմաներ են, ապա չնայած նրան որ փոխանցվում են սեռական ճանապարհով, պարտադիր չէ որ կինը նույնպես հիվանդ լինի: Հնարավոր է Դուք եղել եք ուղղակի վիրուսի կրող և օրգանիզմի իմունիտետի անկման պատճառով ախտանիշներն ի հայտ են եկել: Ամեն դեպքում հարկավոր է անպայման նեղ մասնագետի խորհրդատվություն: Սեռական պապիլոմաների դեպքում հարկ կլինի, որ կինը նույնպես բուժում ստանա: Քանի որ հնարավոր է, նա նույնպես վիրուսակիր է:

Ա

26.03.2015

DRANQ AVELI KONKRET TAPAK GOYACUTYUNNER EN EV AVELI SHAT NMAN EN GORTNUKI EV ARKA EN ARDEN MEK TARI INCH XORHURD KTAQ?? EV BJSHKAKAN SPIRTI EV SXTORI OGTAGORCUM@ KAROX E INCH VOR VNASI HANGECNEL MI HARC EVS BJISHK INCHIC DA KAROX E ARAJAN AYN DEPQUM ERB KIN@ HETAZOTVEL E EV VOCH MI AYDPISI XNDIR CHI UNECEL??

Մեդ-Պրակտիկ

25.03.2015

Հարգելի Ա, բարև Ձեզ: Միանշանակ ասել թե դա ինչ է, դժվար է: Մի փոքր անհասկանալի է, ինչ նկատի ունեք " ճյուղավորված գոյացություն" ասելով, միգուցե նկատի ունեք անհարթ եզրերով :Հարկավոր է նաև ճշտել Ձեր նշված գոյացությունները մաշկի վրա են, թե մաշկի տակ: Եթե դրանք մաշկի տակ են, միանշանակ գորտնուկ չէ: Այդ հատվածում ավելի է հավանական է սեռական գորտնուկների կամ կոնդիլոմաների առաջացումը: Քանի որ դեռ չգիտեք թե դրանք ինչ գոյացություններ են, ցանկալի չէ որևէ միջոցի կիրառումը Հարկավոր է մաշկաբանի խորհրդատվություն:

Ա

24.03.2015

Barev dzez hargeli bjishk neroxutyun cheiq asi erb txamardu achukayin hatvacnerum kan tapak chyuxavorvac goyacutyunner dranq ardyoq gortnukner en? Ev vtangavor en dranq te voch? Inch xorhurd ktayiq??

Մեդ-Պրակտիկ

04.08.2014

Հարգելի Մարիա, դիմեք մաշկաբանի անցեք համապատասխան հեազոտություններ, քանի որ գորտնուկները որպես կանոն վիրուսային ծագում ունեն: մաշկաբանները Ձեզ կոգնեն:

Մարիա

01.08.2014

ես 14 տարեկան եմ և իմ ձեռքերին գորտնուկներ կան խնդրում ե ձեզ օգնեք ազատվել դրանցից ես օգտագործել եմ супер чистотел,բայց կարծես թե դա էլ չի օգնում այլ ընդհակառակը վնասել է և փոքր ինչ մաշկս վառել... գորտնուկները գրեթե 1-2տարի է արդեն կան ձեռքիս դաստակի հատվածում ,բայց չեն անցնում,ինչ խորհուրդ կտաք?

Մեդ-Պրակտիկ

10.07.2014

Հարգելի Kristina, նախ առաջին հերթին Ձեզ հարկավոր է դիմել մաշկաբանի, անցնել համապատասխան հետազոտություն: Հարկավոր է որոշել մարդու պապիլոմա վիրուսի գենետիկական տեսակը: Միայն դրանից հետո կարելի է մտածել դրանց հեռացման մասին:

Kristina

06.07.2014

Բարև Ձեզ ,ես դեմքիս վրա ունեմ գորտնուկ սուր ծայրերով ծաղկակաղամբի նման - պապելոմա : Կխնդրեի խորհուրդ տալ ,որ եղանակով հեռացնեմ և որտեղ , որպեսզի անցակալի սպիներից խուսափեմ : Կանխավ շնորհակալ եմ :

Մեդ-Պրակտիկ

12.04.2014

Հարգելի Սաթենիկ, բարև Ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:

Սաթենիկ

31.03.2014

-Ես ունեմ ձեռքիս վրա գորտնուկ երևի 2-3ամիս է արդեն, օգտագործել եմ ծիծեռնախոտի (чистотель) հյութը,կարտոֆիլն եմ կիսել քսել ու թաղել հողի մեջ...մի խոսքով ինչեր ասեք, որ չեմ փորձել 2-3ամսվա մեջ չի օգնում չգիտեմ ոնց ազատվեմ գորտնուկից, որը ցավ է պատճառում ու շատ եմ նեղվում...Ի դեպ վախենում եմ լազերային վիրահատությունից:

Մեդ-Պրակտիկ

03.11.2013

Հարգելի Lucy, բարև Ձեզ, այդ հարցն ավելի տեղին կլինի ուղղել նշված կայքի ադմինիստրացիային:

Lucy

01.11.2013

Գորտնուկների բուժման այս մեթոդները,որոնք կան այս կայքում ճիշտ են? http://luys.ucoz.ru/publ/bjhshkowt'yown/jhoghovrdakan/gortnowkneri_bowjhowm/7-1-0-29

Կարդացեք նաև

Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը
Բնական միջոցներով փափկեցրեք արմունկների և ծնկների մաշկը

Ինչպես մարմնի մյուս բոլոր մասերը՝ արմունկներն ու ծնկները ևս ժամանակի ընթացքում մգանում են և չորանում, և դա տեղի է ունենում, քանի որ մաշկի տակ են կուտակվում մեռած բջիջները...

Ինչպես ազատվել ցելյուլիտից
Ինչպես ազատվել ցելյուլիտից

Կանանց մեծ մասին անհանգստացնում է ցելյուլիտի առաջացման հնարավորությունը:Պարզելու համար` սպառնու՞մ է ձեզ ցելյուլիտը, թե` ոչ, երկու մատների օգնությամբ բռնեք ազդրը և սեղմեք. եթե մաշկը ստանա նարնջի կեղևի տեսք, դա ցելյուլիտի նախանշան է...

Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից
Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից

Ոտքերի համար նախատեսված վաննաներ օճառով և սոդայով. պահանջվում է սոդա, օճառ և ջուր: Անհրաժեշտ է 3 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ քերած օճառ: Այդ ամենը լուծում ենք 1 լիտր տաք ջրի մեջ: Եթե ոտքերի լոգանքի...

Գլիցերինի օգտակարությունը. 168.am
Գլիցերինի օգտակարությունը. 168.am

Գլիցերինը խոնավացնում է մաշկը, ունի մի շարք օգտակար հատկություններ: Fithacker.ru-ի փոխանցմամբ՝ այն դրական է ազդում մաշկի բոլոր տեսակների վրա...

Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com
Եղունգների սնկային խնդիրների բուժման ժողովրդական միջոցներ. ankakh.com

Երկրագնդի բնակչության կեսը տառապում է սնկային այս կամ այն հիվանդությունից: Երբեմն այն կարող է սուր չարտահայտվել, սակայն բազում անհարմարություններ պատճառել, և մնում է հարմարվել դրան` առանց լուրջ քայլեր ձեռնարկելու...

Վարակաբանություն
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com
Նիհարելու ընթացքում կուրծքը խնամելու համար նախատեսված միջոցներ. ankakh.com

Շատ կանանց ծանոթ է ավելորդ կիլոգրամներ ունենալու խնդիրը, որոնք առաջին հերթին կուտակվում են կոնքերում, որովայնի, իսկ այնուհետև կրծքի շրջանում: Սակայն նիհարելու ընթացքում ցանկացած կին մտահոգվում է կուրծքը գեղեցիկ պահելու...

Առողջ և գեղեցիկ
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից
Ինչպես ազատվել մեջքին առաջացած բշտիկներից

Մեջքին բշտիկների առաջացման պատճառը բակտերիաներն են: Fithacker.ru-ն ներկայացրել է դրանցից ազատվելու մի քանի եղանակ...

​Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com
​Ի՞նչ անել արմունկների մուգ գույնի դեպքում. ankakh.com

Միայն երեխաների ու դեռատի աղջիկների արմունկներն են լինում սպիտակ: Ժամանակի ընթացքում արմունկների մաշկն անխուսափելիորեն մգանում է, դառնում անհարթ, որոշ դեպքերում թեփոտում է ու նույնիսկ ցավում...

Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am
Ոտքերի ճաքերի դեմ ավանդական բաղադրատոմս. 168.am

Ոտքերի հատվածում մաշկը հաճախ է չորանում և ճաքճքում։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս միջոցն օգնում է ազատվել չոր, կոշտացած մաշկից, ճաքերից ու կոշտուկներից...

Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին
Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին

Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...

Վիտամիններ և միներալներ
Ինչո՞ւ քնելուց առաջ մերսել ոտքերը. 168.am
Ինչո՞ւ քնելուց առաջ մերսել ոտքերը. 168.am

Ոտքերի մերսումը կարևոր է ինքնազգացողության լավացման համար։ Fithacker.ru-ն գրում է, որ այս սովորությունը կարող է դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

5 բնական միջոց ցելյուլիտի դեմ. 168.am
5 բնական միջոց ցելյուլիտի դեմ. 168.am

Ցելյուլիտն առավել հաճախ հանդիպում է մեծահասակ կանանց շրջանում, բայց երիտասարդ տարիքում ևս կանայք բախվում են այս տհաճ խնդրին։ Առավել հաճախ այն առաջանում է ոտքերի հատվածում...

Ոտքերի խնամքի դասական ու նորագույն մեթոդները
Ոտքերի խնամքի դասական ու նորագույն մեթոդները

Ամռանը յուրաքանչյուր կնոջ համար ոտքերի խնամքը դառնում է առաջնային: Առանց գեղեցիկ ու խնամված ոտքերի հնարավոր չէ պատկերացնել կնոջ լիարժեք տեսքը: Դա է պատճառը, որ պեդիկյուրի ծառայությունը գեղեցկության...

Ինչպես սպիտակեցնել ծնկներն ու արմունկները. 168.am
Ինչպես սպիտակեցնել ծնկներն ու արմունկները. 168.am

Ծնկների ու արմունկների հատվածում մաշկը հաճախ է սևանում։ Այս հատվածում մաշկն ավելի բարակ է. մելանին պիգմենտի անհավասար բաշխումը կարող է հանգեցնել նրան, որ մաշկի որոշ հատվածներ ավելի մուգ լինեն, քան մյուսները...

Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am
Թևատակերի անցանկալի մազերից ազատվելու պարզ միջոց. 168.am

Fithacker.ru-ն ներկայացրել է մի քանի պարզ միջոց, որոնք կօգնեն ազատվել անցանկալի մազերից...

Անձնական խնամք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ