Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեմքի խնամք

Պիլինգ. մաշկը թարմացնելու ժամանակն է. ankakh.com

Պիլինգ. մաշկը թարմացնելու ժամանակն է. ankakh.com

Չոր, թոշնած, գունատ կամ յուղոտ մաշկ... Կնճիռներ, սպիներ, ծակոտիներ ու կորյակներ… Հավերժական այս խնդիրներին 21-րդ դարում նոր լուծում է տրվել. պիլինգ` մաշկի արտաքին շերտի կենսաբանական թեփոտումը, որի միջոցով հեռացվում են մաշկի մեռած բջիջները, կորյակները, մաքրվում ու նեղանում են ծակոտիները, բարելավվում է դեմքի գույնը, բարձրանում մաշկի տոնուսը:

«Պիլինգի ծառայությունը մեծ պահանջարկ է ստանում, հատկապես ամռանը, քանի որ մաշկն ավելի շատ է աղտոտվում ու փոշոտվում»,-ասում է կոսմետոլոգ Արևիկ Բեկնազարյանը:Ըստ ազդեցության միջոցների, մասնագետները պիլինգը բաժանում են 3 մասի.

  1. մեխանիկական պիլինգ (ձեռքերի միջոցով և տարբեր հղկանյութերով` սկրաբ, քսուկներ, գելեր, ընկույզի մանրացված կեղև, ծովային աղ, ավազ, շաքարեղեգ և այլն)
  2. ուլտրաձայնային և լազերային պիլինգ (սարքի միջոցով)
  3. քիմիական պիլինգ:


Պիլինգը տարբերակում են նաև ըստ ազդեցության աստիճանի`մակերեսային, միջին և խորը: Կոսմետոլոգն է որոշում, թե տվյալ մաշկին որն է անհրաժեշտ:

Ընդհանրապես, երիտասարդ մաշկին բավական է մակերեսային պիլինգը, - ասում է Բեկնազարյանը, – Միջին և խորը պիլինգն իրականացնում են մաշկի տարիքային փոփոխությունների, խորը կնճիռների, սպիների, մաշկի չորության և պիգմենտացիայի դեպքում»:

Կոսմետոլոգն ասում է, որ խորը պիլինգն, ի տարբերություն մակերեսայինի, ավելի ժամանակատար է և մաշկի ավելի լուրջ խնդիրներ է լուծում: Երիտասարդ մաշկի դեպքում այն ցանկալի չէ, եթե լուրջ պատճառներ չկան: Օրինակ, Շվեյցարիայի լեռնային, բարձրադիր գոտիներից մեկում կա կլինիկա, որտեղ խորը պիլինգի միջոցով մաշկն ամբողջությամբ փոխում են: Այդ վայրը հատուկ է ընտրված, որպեսզի մաշկի վերականգնման շրջանում, որն այդ դեպքում մոտ 1-2 ամիս է տևում, մթնոլորտը լինի անթերի, և վարակ չանցնի:

Մեխանիկական պիլինգ. պիլինգի ամենագործածական ձևն է: Այն ցանկացած տարիքում թույլատրվում է և կարելի է կիրառել նաև տնային պայմաններում: Բժիշկ-կոսմետոլոգները վստահեցնում են, որ մեխանիկական պիլինգն անցավ է, և բացառվում է վարակը: Տնային պայմաններում մեխանիկական պիլինգ կատարելու համար Բեկնազարյանը խորհուրդ է տալիս. «Դեմքը մաքրեք, թրջեք, ապա սկրաբով մոտ 10-15 րոպե մերսեք պիլինգի համար նախատեսված խոզանակով` ընթացքում մաշկն անընդհատ թրջելով, վերջում սառը ջրով շփեք: Այդ գործընթացը ո՛չ միայն մաքրում ու բարելավում է մաշկը, այլև բարձրացնում է դեմքի մկանային տոնուսը: Միջամտությունը միանգամայն անվնաս է և կարելի է շաբաթական մեկ անգամ կատարել»:

Մասնագետներն ասում են, որ պիլինգի արդյունավետությունն առաջին միջոցառումից արդեն ակնհայտ է, սակայն ավելի ամբողջական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է որոշակի պարբերականություն` կախված մաշկի խնդիրներից ու առանձնահատկություններից:

Ուլտրաձայնային և լազերային. իրականցվում է պիլինգ սարքի միջոցով:

Լազերային պիլինգ

«Ամենաագրեսիվ» միջոցներից մեկն է, սակայն կոսմետոլոգները վստահեցնում են, որ դրա միջոցով կարելի է հասնել տպավորիչ արդյունքների: «Այն վերացնում է մեռած բջիջները, սպիները, բարելավում արյան շրջանառությունը,- ասում է Բեկնազարյանը,- արդյունքը կարելի է տեսնել 7-10 օր անց: Սակայն լազերային պիլինգի միակ թերությունն այն է, որ լազերն աշխատում է միայն մաշկի ամենավերին շերտում և չի հեռացնում խորը կնճիռներն ու պիգմենտացիաները: Լազերային պիլինգն արգելվում է, եթե մաշկի վրա կան բորբոքային մասեր կամ առկա են մաշկի թարախային հիվանդություններ: Այն արգելվում է նաև շաքարային դիաբետի, էպիլեպսիայի և մի շարք այլ հիվանդությունների դեպքերում»:

Քիմիական պիլինգ

Քիմիական պիլինգ. ոչ վիրահատական միջամտությամբ երիտասարդացման ամենատարածված մեթոդներից է, բացի այդ` ամենաարդյունավետը: Քիմիական պիլինգն ավելի շատ է ներթափանցում մաշկի խորքերը և ավելի լուրջ խնդիրներ է լուծում: Մաշկի մեռած բջիջները մաքրվում են տարբեր քիմիական թթուների` առավել հաճախ օրգանական թթուների միջոցով: Քիմիական պիլինգն իրականացնում են միմիայն կոսմետոլոգիական սրահներում:

«Դրա շնորհիվ բուժվում են կորյակներն ու ցանը, պիգմենտային բծերը, փոքր սպիները, որոնք մնում են ջրծաղիկի ու կորյակների բուժումից հետո, հարթվում են կնճիռները, վերականգնվում է մաշկի առաձգականությունը, նեղանում են ծակոտիները, նվազում է մաշկի յուղոտությունը,-թվարկում է կոսմետոլոգը,- քիմիական պիլինգը, սակայն, կարող է ալերգիա առաջացնել, ուստի նախքան միջոցառումը փորձում են ձեռքի մաշկի վրա: Սակայն հաճախ դա ևս խաբուսիկ է լինում. ձեռքի մաշկն ընդունում է, իսկ դեմքի մաշկը` ոչ»: Այդ դեպքում կոսմետոլոգը խորհուրդ է տալիս դեմքը շտապ լվանալ սոդայաջրով, որպեսզի փոխազդեցությունը չհասցնի ներթափանցել մաշկի խորքերը:

Մարմնի պիլինգ

Մարմնի էսթետիկ խնդիրների լուծման հիանալի տարբերակ է` առանց վիրահատական միջամտության: Այն ո՛չ միայն լուծում է մաշկի խնդիրները, այլև թեթևություն ու թարմություն է հաղորդում մարմնին, բարձրացնում տրամադրությունը: Հայաստանում այնքան էլ տարածված չէ, սակայն Եվրոպայում ու Ամերիկայում վաղուց է մտել կանանց կենսակերպի մեջ:

Մասնագետները նախազգուշացնում են` անհրաժեշտ է պիլինգից հետո լրջորեն խնամել մաշկը: Օրինակ, պիլինգի միջոցառումից հետո արգելվում է արևահարվել, քանի որ մաշկի խորը շերտերը բաց են, խոցելի և ի վիճակի չեն ինքնուրույն դիմակայելու արտաքին գործոնների ազդեցությանը: Մաշկի վերականգնողական փուլում խորհուրդ չի տրվում ակտիվ ֆիզիկական աշխատանք ու լարվածություն, քանի որ քրտնարտարդությունը կարող է դանդաղեցնել մաշկի վերականգնումը:

Ինչպես ցանկացած թերապիա, պիլինգը ևս ունի հակացուցումներ:


«Պիլինգը խորհուրդ չի տրվում զգայուն մաշկ ունեցողներին, - զգուշացնում է կոսմետոլոգը, – շատ կոսմետոլոգներ դա հաշվի չեն առնում, սակայն ամենամակերեսային պիլինգի դեպքում անգամ միջոցառումը կարող է հակառակ արդյունք ունենալ, իսկ հղիության, կրծքով կերակրելու, հերպեսի սուր վիճակի և ջերմության դեպքում այն պարզապես արգելվում է»:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Պիգմենտային բծերի դեմ միջոցներ
Պիգմենտային բծերի դեմ միջոցներ

Մաշկի պիգմենտը` մելանինը, երբեմն կարող է դավադիր լինել: Տարիքային փոփոխությունները, հորմոնալ խանգարումները, արևի տակ անցկացրած տևական ժամանակը, ստամոքս-աղիքային համակարգի խնդիրները...

Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեղաբույսեր
Երբ աչքերի տակ պարկեր են գոյանում
Երբ աչքերի տակ պարկեր են գոյանում

Աչքերի տակ գոյացած պարկերը տարիք են ավելացնում առանց այդ էլ հոգնած դեմքին: Աչքերի տակի մուգ շրջանակների նմանվող պարկերը ևս օրգանիզմի օգնության աղերսանքի ազդանշաններն են: Դրանք հոգնածության, թերի քնի ու մի շարք այլ...

Մեղրով ու դարչինով դիմակ` բշտիկների դեմ. 168.am
Մեղրով ու դարչինով դիմակ` բշտիկների դեմ. 168.am

Բշտիկներից ազատվելու համար պարտադիր չէ միայն քիմիական միջոցներ օգտագործել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու դարչինը կօգնեն նմանատիպ խնդիրների դեպքում...

Ինչպե՞ս ազատվել դեմքի ծակոտիներից. 168.am
Ինչպե՞ս ազատվել դեմքի ծակոտիներից. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ բոլորի մաշկի վրա առկա են ծակոտիներ, սակայն խնդիրն առավել սուր է այն անձանց մոտ, ովքեր յուղոտ մաշկ ունեն։ Այս դեպքում դրանք կարող են տգեղացնել մաշկը։ Դրանցից ազատվելու համար...

Խառնուրդ հոնքերի և թարթիչների համար. 168.am
Խառնուրդ հոնքերի և թարթիչների համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ կանանց մեծ մասը ցանկանում է հաստ հոնքեր ու թարթիչներ ունենալ։ Այս գործում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք օգնում են լավագույն արդյունքի հասնել կարճ ժամանակի ընթացքում...

Բնական միջոցներով բաղադրատոմս` ազատվելու դեմքի վրա մուգ կետերից ու հետքերից. 168.am
Բնական միջոցներով բաղադրատոմս` ազատվելու դեմքի վրա մուգ կետերից ու հետքերից. 168.am

Մի շարք գործոնների ազդեցությամբ դեմքի մաշկին խնդիրներ են առաջանում, որոնք շատերին են անհանգստացնում։ Fithacker.ru-ն ներկայացրել է բնական միջոցներով պատրաստվող բաղադրատոմս, որը կօգնի կարճ...

Դիմակներ դեմքի համար` վիտամին E-ով. 168.am
Դիմակներ դեմքի համար` վիտամին E-ով. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ վիտամին E-ն մաշկի համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն օգնում է արգելափակել ազատ ռադիկալները, որոնք մեծ դերակատարում ունեն ծերացման գործընթացում։ Ազատ ռադիկալների դեմ...

Ձմռանը մաշկը խնամեք ամբողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց. ankakh.com
Ձմռանը մաշկը խնամեք ամբողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց. ankakh.com

Ջերմաստիճանի յուրաքանչյուր փոփոխություն կնոջ մաշկը ենթարկվում է սթրեսի, առավել ևս` ձմռանը. դրսում օդը ցուրտ է և թաց, իսկ ներսում` տաք և չոր, և ջերմային փոփոխությունը բացասական ազդեցություն է թողնում մաշկի վրա...

Ինչպես ազատվել մուգ կետերից մի քանի օրվա ընթացքում. 168.am
Ինչպես ազատվել մուգ կետերից մի քանի օրվա ընթացքում. 168.am

Կարտոֆիլը, կիտրոնի և նռան հյութերը հրաշալի համադրություն են մաշկը երիտասարդացնելու համար։ Դրանք արդյունավետ են նաև մուգ կետերի դեմ պայքարում։ Fithacker.ru-ն գրում է, որ կիտրոնը բնական ճանապարհով կսպիտակեցնի մաշկը...

Միջոց, որը կօգնի ազատվել կնճիռներից. 168.am
Միջոց, որը կօգնի ազատվել կնճիռներից. 168.am

Fithacker.ru-ն բաղադրատոնս է առաջարկում, որի օգնությամբ կարճ ժամանակահատվածում կարող եք ազատվել դեմքին առաջացած կնճիռներից։ Այս բաղադրատոմսը կօգնի նաև խոնավացնել մաշկը: Այն չունի կողմնակի ազդեցություն...

Ավոկադոն և վարսակի փաթիլները` գեղեցիկ մաշկի համար. 168.am
Ավոկադոն և վարսակի փաթիլները` գեղեցիկ մաշկի համար. 168.am

Սննդաբանները խորհուրդ են տալիս ավոկադոն ներառել սննակարգ, քանի որ այն մի շարք օգտակար հատկություններ ունի։ Fithacker.ru-ն գրում է, որ քչերը գիտեն, որ ավոկադոն մաշկի խնամքի լավագույն միջոցներից է...

Խնձորի քացախով լվացվելու 4 պատճառ. 168.am
Խնձորի քացախով լվացվելու 4 պատճառ. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ խնձորի քացախը հաջողությամբ կարող է օգտագործվել մաշկային մի շարք խնդիրների լուծման նպատակով:
Օգնում է ազատվել հետքերից: Խնձորի քացախը թթուներ է պարունակում, որոնք հեռացնում են մահացած մաշկը...

Ինչպես ազատվել կախ ընկած կոպերից. 168.am
Ինչպես ազատվել կախ ընկած կոպերից. 168.am

Տարիքի հետ՝ կոպերը կարող են կախվել։ Դրա հետևանքով՝ աչքերն ուռած են թվում։ Բացի այդ՝ աչքերի տակ կարող են մուգ շրջանակներ առաջանալ, որոնք ևս տգեղացնում են արտաքինը։ Fithacker.ru-ն գրում է, որ այս փոփոխություններն...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ