Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Դեմքի խնամք

Ինչի՞ կարիք ունի մաշկը գարնանը

Ինչի՞ կարիք ունի մաշկը գարնանը

Ձմռան ցրտից հետո մաշկը նուրբ խնամքի կարիք ունի։ Ահա թե ինչու, ինչպես ձմռանը, այնպես էլ գարնանը, խորհուրդ չի տրվում լվացվել ծորակից հոսող սառը ջրով։

 

Դրա փոխարեն ավելի լավ է օրական երկու անգամ մաշկը շփել մեկը մեկին փոխհարաբերակցությամբ եռացրած ջրի և կաթի խառնուրդով (դեմքը շփելու համար 1 ճաշի գդալի չափաբաժինն էլ բավական է), սպիրտ չպարունակող լոսյոնով կամ մաքրող դիմային կաթով։ Իսկ եթե ձեր մաշկը զգայուն է և գարնանային արևից գրգռվում է, ապա խորհուրդ է տրվում այն շփել երիցուկի կամ լորենու ծաղիկներից պատրաստված եփուկով։

 

Չոր մաշկի վիճակը կբարելավեն տաքացրած բուսական յուղով դիմակները։ Թանզիվը կամ վիրակապը 3-4 շերտով ծալել, թաթախել գոլ բուսական յուղի մեջ և դնել դեմքին` բաց թողնելով միայն քթի և կոպերի հատվածները։ Այնուհետև դեմքը ծածկել չոր շորով կամ սրբիչով, դիմակը պահել 15 րոպե ու հանել, որից հետո դեմքը սրբել խոնավ թղթե անձեռոցիկով կամ սրբիչով, կամ պարզապես չոր բամբակով։ Առաջին հինգ օրերին խորհուրդ է տրվում դիմակը դնել ամեն օր, այնուհետև` շաբաթական երկու անգամ։ Երկու շաբաթ անց դեմքի վիճակը զգալիորեն կբարելավվի, և առավոտյան կարող եք լվացվել սառը ջրով (միայն թե առանց օճառի)։

 

Յուղոտ և խառը տիպի մաշկը սնուցող բաղադրիչներով հարուստ խնամքի կարիք ունի։ Այդ գործում անփոխարինելի դեր ունեն վիտամինային դիմակները։


ՎԻՏԱՄԻՆԱՅԻՆ ԴԻՄԱԿՆԵՐ

 

Խմորիչով դիմակ
Վերցնել 15-20գր խմորիչ, ավելացնել 1,5 թեյի գդալ կիտրոնի, կարմիր կամ սև հաղարջի, կամ էլ թուրինջի հյութ և լավ խառնել։ Ստացված զանգվածը տաքացնել գոլորշու վրա և գոլ վիճակում դիմակը քսել երեսին` պահելով 15 րոպե։

 

Մասուրի պտուղներով դիմակ
3 ճաշի գդալ մանրացրած մասուրին ավելացնել 2 բաժակ եռացրած ջուր և 10 րոպե եփել փակ ամանի մեջ։ Եփուկը լցնել թերմոսի մեջ և պահել ողջ գիշեր։ Առավոտյան փափկած զանգվածը լավ տրորել, խառնել 1 ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռին և ստացված զանգվածը քսել նախապես մաքրած դեմքի մաշկին։ Դիմակը պահել 15 րոպե, որից հետո դեմքը լվանալ մասուրի թուրմով։

 

Մեղրակիտրոնային դիմակ
1 կիտրոնը քամել և ստացված հյութին ավելացնել 2 ճաշի գդալ ծորացող մեղր։ Դիմակը քսել երեսին և պահել 15-20 րոպե։ Այնուհետև դեմքը լվանալ գոլ ջրով։ Ի դեպ, ստացված զանգվածը կարելի է մի ողջ շաբաթ պահել սառնարանում։ Մեղրակիտրոնային դիմակը կարելի է օգտագործել 2-3 օրը մեկ։ Ցանկալի արդյունքի կարելի է հասնել միայն դիմակի15-20 անգամ օգտագործումից հետո։

 

Բուսական դիմակ
Վերցնել հավասար քանակությամբ եղինջ, երիցուկ, անանուխ, կատվախոտ, կտավատի հատիկներ, կեչու տերևներ, եղևնու փշատերևներ, բոլորը խառնել իրար և մանրացնել։ Ստացված զանգվածից առանձնացնել 3 ճաշի գդալ, վրան լցնել այնքան եռացրած ջուր, որ զանգվածը նմանվի խյուսի։ Խառնուրդը 10-15 րոպե պահել գոլորշու վրա։ Պատրաստուկը գոլ վիճակում քսել դեմքին և պահել 10-15 րոպե, որից հետո դեմքը լվանալ գոլ ջրով։

 

Խոտաբույսերով դիմակ
Վերցնել երկուական ճաշի գդալ երիցուկ, լորենու ծաղիկներ, նարդոս և եղեսպակ, մանրացնել, ավելացնել այնքան եռացրած ջուր, որ զանգվածը նմանվի խիտ խյուսի։ Գոլ վիճակում զանգվածը քսել դեմքին և պարանոցին։ 20 րոպե պահելուց հետո դեմքը և պարանոցը լվանալ նախ գոլ, ապա` սառը ջրով։

 

Դիմակ կեչու հյութից
Վերցնել մեկական ճաշի գդալ թարմ կեչու հյութ և մայոնեզ, ավելացնել 1 թեյի գդալ մեղր, խառնել և ստացված զանգվածը քսել դեմքին։ Դիմակը պահել 15 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով։

 

ԿԵՉՈՒ ԲՈՂԲՈՋՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՍԱՌՈՒՅՑ
Վերցնել 1 ճաշի գդալ կեչու բողբոջ կամ կեչու 20 մատղաշ տերև, վրան լցնել 1 բաժակ եռացրած ջուր և թրմել էմալապատ կաթսայում։ Ստացվածին ավելացնել մի պտղունց կերակրի սոդա, կաթսան ծածկել և թողնել ողջ գիշեր։ Առավոտյան թրմուկը քամել, լցնել սառույց պատրաստելու համար նախատեսված տարայի մեջ և դնել սառցարանում։ Խորհուրդ է տրվում ամեն առավոտ և երեկո մաշկը մերսել թրմուկից ստացված սառույցի կտորներով։

 

ՊԱՀՊԱՆԵՆՔ ՄԵՐ ՁԵՌՔԵՐԸ

Գարնանը մեր ձեռքերի մաշկը հաճախ չորանում և ճաքճքում է։ Ահա թե ինչու խորհուրդ է տրվում ամեն լվացվելուց հետո ձեռքերը մերսել պաշտպանիչ քսուքով։ Տեղին է նաև օգտագործել ժողովրդական միջոցները.

 

  •  Ձեռքերը և մանավանդ արմունկները օգտակար է մերսել կիտրոնի կեղևով։

  •  Ձեռքերը մերսել խաշած կարտոֆիլի եփուկով։

  •  Տաքացրած բուսական յուղը իդեալական միջոց է ձեռքերի անհարթ մաշկի համար (բուսական յուղը խորհուրդ է տրվում քսել ձեռքերին և առ ժամանակ հագնել բամբակե գործվածքից ձեռնոցներ։ (Հարկ եղած դեպքում ձեռնոցները կարելի է պահել ողջ գիշեր)։

 

ԵԹԵ ԴԵՄՔԻ ՄԱՇԿԸ ՔԱՄՈՒՑ ԿՈՇՏԱՑԵԼ Է


Եթե դեմքը հողմահարվել է, և արդյունքում մաշկը դարձել է չոր ու թեփոտ, խորհուրդ է տրվում մաքուր մաշկին դնել չորացրած խոտաբույսերի եփուկում թրջած թանզիվե անձեռոցիկներ (վերցնել 3 բաժին լորենու ծաղիկներ, 2 բաժին երիցուկ, 1 բաժին վարդի թերթիկներ և կես բաժին անանուխ։ Ստացված խառնուրդից առանձնացնել 2 ճաշի գդալ և ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր)։

 

ՍՆՈՒՑՈՂ ԴԻՄԱԿՆԵՐ

 

Նորմալ մաշկի համար - 1 ճաշի գդալ աղացած« Հերկուլես», 3 ճաշի գդալ գոլ կաթ, 1 թեյի գդալ մեղր։

 

Չոր մաշկի համար - 2 թեյի գդալ կեչու մատղաշ տերևները 1/2 բաժակ եռացրած ջրի մեջ թրմել 30 րոպե, ավելացնել 1 ճաշի գդալ կետաճարպային (սպերմացետային) քսուք։

 

Յուղոտ մաշկի համար - 1 ձվի դեղնուց, 1 թեյի գդալ բուսական յուղ, 1 թեյի գդալ քերած կիտրոն։

 

Ծերացող մաշկի համար - 1 թեյի գդալ ծլեցրած և տրորած ցորենի հատիկներ, 1 ձվի դեղնուց, 1 ճաշի գդալ բուսական յուղ։

 

Հանգստացնող դիմակ բորբոքված մաշկի համար - 1 ձվի դեղնուց, կես կիտրոնի հյութ, 1 կիտրոնի քերած կեղև, 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ։ Քսել դեմքի և պարանոցի մաշկին և պահել 20 րոպե։

 

ՊԵՊԵՆՆԵՐ ԵՎ ՊԻԳՄԵՆՏԱՅԻՆ ԲԾԵՐ

 

Պեպենների և պիգմենտային բծերի առաջացումից խուսափելու համար խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով առավոտյան և երեկոյան դեմքը շփել մաղադանոսի թրմուկից պատրաստված սառցե կտորներով (1 կապոց մաղադանոսը թրմել 250գր եռման ջրում, քամել և թրմուկը լցնել սառույց պատրաստելու համար նախատեսված տարայի մեջ)։ Դեմքի մաշկը կարելի է շփել նաև կիտրոնով։ Եթե մաշկին արդեն իսկ գոյացել են պեպեններ և պիգմենտային բծեր, խորհուրդ է տրվում օգտագործել հատուկ սպիտակեցնող դիմակներ։


ՍՊԻՏԱԿԵՑՆՈՂ ԴԻՄԱԿՆԵՐ


Չոր մաշկի համար - Վերցնել հավասար քանակությամբ կաթի սերուցք և կիտրոնահյութ, խառնել, ավելացնել 5-10 կաթիլ ջրածնի գերօքսիդ։ Ստացված զանգվածը քսել դեմքին և պարանոցին։

 

Յուղոտ մաշկի համար - 2 ճաշի գդալ 5% ջրածնի գերօքսիդը խառնել 1 թեյի գդալ կաթնաշոռին, ավելացնել 1/4 կիտրոն (քերիչով անցկացված)։ Դիմակը պահել 20 րոպե, այնուհետև դեմքը լվանալ սենյակային ջերմաստիճանի ջրով։

 

Կաթնաթթվային դիմակ - 1/4 բաժակ թթվեցրած կաթը և 1 ճաշի գդալ վարսակալյուրը խառնել այնքան, մինչև մածուկանման զանգված ստացվի։ Դիմակը քսել դեմքին և պահել 15 րոպե։

 

Կաղամբի դիմակ - Թարմ կաղամբի տերևները աղալ, ավելացնել թթվեցրած կաթ (1:1 հարաբերակցությամբ) և խառնել։ Ստացված զանգվածը քսել դեմքին և պահել 10 րոպե։

 

Սպիտակուցային դիմակ - 2-3 թեյի գդալ ձվի սպիտակուցը հարել, ավելացնել 1 թեյի գդալ ջրածնի գերօքսիդ։ Եթե Ձեր մաշկը ծակոտկեն և յուղոտ չէ, ապա խորհուրդ է տրվում հիմնական բաղադրիչներին ավելացնել նաև կես թեյի գդալ կաթնաշոռ։ Դիմակը պահել 15 րոպե, այնուհետև դեմքը լվանալ գոլ ջրով։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-2007 (3)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

 

Պլաստիկ վիրաբուժության և էսթետիկ բժշկության ծառայություններ մասնագետից

 


ԴԱ ՎԻՆՉԻ  ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱ

Հասցե. Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք  

Հեռախոս.

+374 10 54 82 73 ,

+374 55 54 82 73 

+374 96 54 82 73

Էլեկտրոնային հասցե.

davinci-clinic@yandex.com

Վեբ կայք.davinciclinic.am

 

ԴԱ ՎԻՆՉԻ  ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԼԻՆԻԿԱ

 

 

 

Հետևե′ք

մեզ ֆեյսբուքում

 

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Դիմահարդարման 5 սխալ, որոնք ծերացնում են. ինչպես խուսափել սխալներից. 1in.am
Դիմահարդարման 5 սխալ, որոնք ծերացնում են. ինչպես խուսափել սխալներից. 1in.am

ELLE-ն հավաքել է գլխավոր makeup-սխալներն ու ներկայացնում է դրանք վերացնելու խորհուրդները: Գաղտնիք չէ, որ մենք բոլորս միշտ ցանկանում ենք ունենալ երիտասարդ ու թարմ տեսք...

Մաշկի խնամքի կանոններ, որոնց անհրաժեշտ է հետևել. 1in.am
Մաշկի խնամքի կանոններ, որոնց անհրաժեշտ է հետևել. 1in.am

Որոշակի կանոն, թե երբ է հարկավոր սկսել օգտվել տարիքի մասին վկայող anti-age նրբաքսուքնեերից, գոյություն չունի, գրում է elle.ru-ն: Գործել հարկավոր է իրավիճակից ելնելով, իսկ ավելի ճիշտ՝ կոսմետոլոգի խորհուրդներից ելնելով...

Գեղեցկության 5 գաղտնիքներ՝ ամբողջ աշխարհից. 1in.am
Գեղեցկության 5 գաղտնիքներ՝ ամբողջ աշխարհից. 1in.am

Ամբողջ աշխարհում կանայք ունեն դեմքի խնամքի իրենց գաղտնիքները...

Արաբ գեղեցկուհիների գաղտնիքները. բաղադրատոմսեր. 1in.am
Արաբ գեղեցկուհիների գաղտնիքները. բաղադրատոմսեր. 1in.am

Արաբ գեղեցկուհիների գաղտնիքները՝ դիմակներ, սկրաբներ և բնական միջոցներից կոմպրեսներ, հասանելի են գրեթե բոլորին: Հրաշագործ միջոցների բաղադրատոմսերը ստուգված են...

Մազերի խնամք Մարմնի խնամք
7 անփոխարինելի մթերք գեղեցիկ և առողջ մաշկ ունենալու համար. 1in.am
7 անփոխարինելի մթերք գեղեցիկ և առողջ մաշկ ունենալու համար. 1in.am

Մենք այն ենք, ինչ ուտում ենք: Այդ արտահայտությունը ծանոթ է շատերին, սակայն ոչ բոլորն են հետևում դրան: Իսկ իրականում սխալ սնունդը, քաղցր, ճարպոտ, աղի կամ կծու սննդի չարաշահումը վնաս է մաշկին և կարող է...

Սնունդը և առողջությունը Առողջ և գեղեցիկ
Աշնանը մաշկը խնամելու 10 հիմնական սկզբունքներ. 1in.am
Աշնանը մաշկը խնամելու 10 հիմնական սկզբունքներ. 1in.am

Մաշկը հարկավոր է ամեն օր խնամել: Սակայն տարվա յուրաքանչյուր եղանակ իր պահանջներն ունի: Bigpicture.ru-ն ներկայացնում է, թե ինչպես է հարկավոր մաշկը խնամել աշնանը...

Մաշկի խնամքը եւ դիմահարդարումը աշնանը. news.am
Մաշկի խնամքը եւ դիմահարդարումը աշնանը. news.am

Այն, որ դեմքի մաշկը յուրահատուկ խնամքի կարիք ունի տարվա ցանկացած եղանակին, հայտնի փաստ է։ Սակայն հայտնի է նաեւ, որ մեր մաշկը առավել խոցելի է դառնում հատկապես ցուրտ եղանակներին։ NEWS.am STYLE-ը...

Սննդամթերքի 5 տեսակներ, որոնք կարող են մաշկի առողջությանը խանգարել. news.am
Սննդամթերքի 5 տեսակներ, որոնք կարող են մաշկի առողջությանը խանգարել. news.am

Փայլուն, շողշողուն, մաքուր՝ բոլորն էլ ցանկանում են իրենց մաշկն այսպիսի ածականներով բնութագրել: Սակայն ի՞նչ անել, եթե ամենամեծ օրգանի համար բնութագրիչներ փնտրելիս հոգնած, կոշտ, բորբոքված կամ չոր բառերն են մտքին գալիս...

Սնունդը և առողջությունը
Դեմքը լվանալու 10 հիմանական սխալները. elq.am
Դեմքը լվանալու 10 հիմանական սխալները. elq.am

Թվում է դեմքի մաշկի խնամքը ամենապարզ գործողություններից մեկն է: Սակայն, ինչպես պարզվում է, դուք հակված եք մի շարք սխալներ թույլ տալ, որոնք հանգեցնում են մաշկի չորացմանը, գրգռմանը, բորբոքմանը...

Կիտրոնը՝ մաշկի խնամքի միջոց
Կիտրոնը՝ մաշկի խնամքի միջոց

Կիտրոնի բուժիչ հատկությունների մասին վաղուց է հայտնի, եւ հնուց ի վեր կանայք օգտագործում են այն տնային կոսմետոլոգիայի մեջ։ Ներկայացնում ենք կիտրոնի օգտակար հատկանիշները...

Ձևափոխվող նյութը կօգնի վերականգնել դեմքը վնասվածքից հետո. 1in.am
Ձևափոխվող նյութը կօգնի վերականգնել դեմքը վնասվածքից հետո. 1in.am

Բժշկներն իրենց պրակտիկայում հաճախ հանդիպում են հիվանդների անշտկելի թերությունների: Ծանր վնասվածքների կամ բնածին արատների պատճառով` ինչպիսին է գայլի երախը, ոսկորները կարող են չվերականգնվել, որն էլ էապես...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Պլաստիկ վիրաբուժություն ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Մաշկն արթնանալու կարի՞ք ունի. ծերացման դեմ պայքարի 7 արդյունավետ միջոց
Մաշկն արթնանալու կարի՞ք ունի. ծերացման դեմ պայքարի 7 արդյունավետ միջոց

Առավոտյան արթնանալուն պես առաջին հերթին հայելու մեջ եք նայում եւ հասկանում, որ ձեր դեմքի մաշկը եւս արթնանալու կարիք ունի: Ցավոք, այս պարագայում գործ ունենք կյանքի ցավոտ ու անդառնալի կողմերից մեկի...

Անփայլ մաշկ` ամռանը. style.news.am
Անփայլ մաշկ` ամռանը. style.news.am

Գեղեցիկ տեսք ունենալը բավականին պարզ արվեստ է։ Իմանալով խնամված կնոջ մի քանի կանոն՝ կարելի է ցանկացած կարգավիճակում, տարիքում եւ ցանկացած արտաքին տվյալներով միշտ գրավիչ լինել....

Ինչպես պաշտպանել շուրթերը ցրտից
Ինչպես պաշտպանել շուրթերը ցրտից

Ձմռանն ավելի է սրվում ցրտահարված շուրթերի խնդիրը. դրանք ճաքճքում են, շերտավորվում և չորանում: Եթե ձեր շուրթերը նույնպես զգայուն են ցրտի նկատմամբ, ապա LN-ի խորհուրդները կօգնեն ձեզ այս հարցում...

ԼՈՒՐԵՐ։ Առողջ և գեղեցիկ
Մաշկի ձմեռային խնամք. բնական դիմակների 7 բաղադրատոմս
Մաշկի ձմեռային խնամք. բնական դիմակների 7 բաղադրատոմս

Ձմռանը մեր մաշկի հիմնական խնդիրը ցրտահարումն է, թեփոտումը,  ինչի դեմ կարելի է պայքարել միայն ինտենսիվ խնամքով: Ձեզ ենք ներկայացնում դեմքի մաշկի ձմեռային խնամքի համար նախատեսված դիմակների 7...

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնում կատարվել է բացառիկ վիրահատություն. գլխուղեղի արտերիո-վենոզ մալֆորմացիայի էմբոլիզացիա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ