Ինչպես խնամել մաշկը գարնանը

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Դեմքի խնամք

Ինչպես խնամել մաշկը գարնանը

Ինչպես խնամել մաշկը գարնանը

Գարնանն առաջին հերթին պետք է հիշել մաշկի խոնավության մասին: Ձմռանը մենք օգտագործել ենք ավելի խիտ ու յուղոտ բաղադրություններով կրեմներ, որը պետք է մաշկը պահպաներ ցրտից ու սառը քամուց: Իսկ հիմա նման կրեմները պետք է փակել սառնարանում, քանի որ գարնան գալու հետ մեզ անհրաժեշտ են ավելի թեթեւ բաղադրությամբ քսուքներ: Օրինակ` չոր մաշկին ավելի հարմար կլինեն զեյթունի ձեթի բաղադրությամբ կրեմները: Նորմալ կամ խառը տիպի մաշկի դեպքում` բավական է գլիցերինի բաղադրությամբ թեթեւ կրեմը, իսկ յուղոտ մաշկին լիովին բավական են թեթեւ գելերը, քանի որ այս տիպի մաշկին ավելորդ ճարպ պետք չէ, կարելի է պարզապես պահպանել բջիջների խոնավությունը: Հետո անպայման պետք է հոգ տանել մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պահպանելու մասին:

 

Ընդհանրապես կանայք ընտրում են ցերեկային կրեմներ կամ տոնային հիմք` SPF գործոնով: Սա մոտ է տրամաբանությանը` ինչու մի քանի շերտով քսուք օգտագործել, պետք չէ մաշկը ծանրաբեռնել: Ի դեպ, քանի դեռ արեւն այնքան էլ շատ չի տաքացնում, կարելի է կատարել մաշկի խորը պիլինգ: Տարբերակները շատ են` սկսած տնային պայմաններում կատարած աղային պրոցեդուրաներից: Պիլինգն անհրաժեշտ պրոցեդուրա է, քանի որ այն ազատում է մաշկը մահացած ու կեղտոտ բջիջներից:

 

Եթե ձեր մաշկը չոր է, ավելի լավ է հրաժարվել պիլինգից ու նման պրոցեդուրաներից, քանի որ առանց այդ էլ զգայուն մաշկը եւս մեկ անգամ ենթարկվում է վնասման: Այս տիպի մաշկն անհրաժեշտ է պարզապես առավոտյան ու երեկոյան մաքրել ոչ սպիրտային լոսյոններով: Այն խնամքով կազատի մաշկը մահացած բջիջներից ու կվերադարձնի մաշկի տոնուսը: Այս լոսյոնները լավացնում են նաեւ մաշկի արյան շրջանառությունը:

 

Մաշկի մյուս տիպերը` յուղոտ, նորմալ ու խառը, կարելի է մաքրել ավելի ակտիվ հաճախականությամբ: Եթե դուք նախընտրում եք պիլինգը, ապա տանն ավելի լավ է օգտագործել այն, ինչը պատրաստված է մրգաթթուների հիմքով, որովհետեւ դրանց ազդեցությունը մաշկի վրա ավելի նուրբ է լինում: Տնային պայմաններում խորհուրդ չի տրվում օգտագործել քիմիական պիլինգ, քանի որ նման գործողությունները պետք է անցկացնեն մասնագետները:

 

Սկրաբներ ու նմանատիպ բաներ կարելի է օգտագործել շաբաթվա մեջ մեկ անգամ, իսկ յուղոտ մաշկ ունեցողներին` կարելի է ավելի հաճախ: Աշխատեք ընտրել արհեստական պոլիմերային հիմքով սկրաբներ, քանի որ դրանք ավելի հարթ են ու չեն վնասի մաշկի արտաքին շերտը:

 

Գոյություն ունեն սկրաբներ` պատրաստված խաղողի ու ծիրանի կորիզների հիմքով: Դրանք հարմար են ավելի շատ յուղոտ մաշկի համար, իհարկե, այս դեպքում եւս պետք է պաշտպանել մաշկը մեխանիկական ճնշումից: Թեկուզ յուղոտ մաշկը հաստ է բոլոր մյուս տեսակներից, միեւնույն է, այն եւս կարելի է վնասել: Եթե սկրաբի կամ պիլինգի մեջ կա սալիցիլաթթու, ուրեմն այն օժտված է հակաբակտերիալ հատկություններով, որն էլ նախընտրելի տարբերակ է մաշկի պրոբլեմատիկ հատվածների համար:

 

Ինչպես գիտեք, հատկապես կանանց մոտ աչքերի շուրջ ամենաշուտն են սկսում կնճիռներ առաջանալ, քանի որ այս հատվածում մաշկային ծածկն ավելի նուրբ է: Կոպերի հատվածի խնամքը պետք է սկսել 20-22 տարեկանից ոչ ուշ:

 

Կոպերի համար մի քանի դիմակները կպահպանեն դրանք շուտ կնճռոտվելուց: Օրինակ` մաղադանոսից պատրաստած պարզ ու հասարակ կոմպրեսը փակ կոպի վրա դրականորեն է ազդում կոպերի մաշկի վրա: Մաղադանոսով կարելի է մեկ այլ դիմակ եւս պատրաստել, որի համար անհրաժեշտ է նաեւ թթվասեր: 1 թեյի գդալ ծեծած մաղադանոսին ավելացնել 2 թեյի գդալ թթվասեր ու ստացված խառնուրդը լցնել թանզիֆի մեջ ու դնել աչքերին` փակ վիճակում, թողնելով 15-20 րոպե:

 

Հաջորդ դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է 2 թեյի գդալ հում քերած կարտոֆիլ, ալյուր եւ հում կաթ: Այս ամենը լավ խառնել, լցնել թանզիֆե տամպոնի մեջ ու պահել փակ աչքերին մոտ 15 րոպե:

 

Կոպերի մաշկի համար շատ օգտակար է ծիրանի ձեթը: Ծիրանի ձեթը 100 տոկոսանոց ձեթ է` պատրաստված ծիրանի սերմերից, որը պատրաստվում է հատուկ եղանակով: Այն պարունակում է տրիգլիցերիդ, բնական վուշ, վիտամին F եւ այլն: Այն օժտված է բարձր կենսաբանական ակտիվությամբ, դանդաղեցնում է մաշկի կնճռոտումը: Նմանատիպ ազդեցություն ունի նաեւ դեղձի յուղը, որը պատրաստվում է նույն եղանակով:

 

Գարնանն աշխատեք ազատվել մի քանի վնասակար սովորություններից: Օրինակ` չարժե մազերի գույնը հաճախակի փոփոխել: Մազերի հաճախակի գունավորումը կամ քիմիական գանգրացումը փչացնում են մազերի որակը: Հեռուստաէկրանից աստղերը երեւում են գրեթե ամեն շաբաթ մազերի տարբեր գույնով, բայց պետք չէ դրանից գայթակղվել, որովհետեւ շատ հաճախ դրանք կեղծամներ են: Մազերը փչանում ու ջրազրկվում են հատկապես գունաթափումից: Ինչի մասին կարող է խոսք լինել, եթե միայն մազերը 1 տոն բաց գույնի ներկելու համար նույնիսկ, մասնագետները խորհուրդ են տալիս դա անել 7-8 շաբաթից ոչ շուտ: Իսկ եթե ռադիկալ փոփոխություն եք ուզում, ուրեմն պետք է աշխատել մազերի գույնը աստիճանաբար բացել` ամիսների ընթացքում:

 

Մազերը մուգ գույնի ներկելը պակաս վնաս է մազերին, քան գունաթափումը, քանի որ մազին դուք գույն եք տալիս եւ ոչ թե` զրկում վերջինիս իր սեփական պիգմենտից: Մազերը մուգ գույնի կարելի է ներկել յուրաքանչյուր 4 շաբաթը մեկ, իսկ եթե ներկը ամիակ չի պարունակում, նույնիսկ` 3 շաբաթը մեկ: Եթե մազերը գունաթափում եք, ապա գոնե օգտագործեք դիմակներ` նախատեսված մազերի համար:

 

Վնասակար սովորություն է համարվում նաեւ դեմքի մաշկը առանց մաքրելու անկողին մտնելը: Եթե նույնիսկ օրվա ընթացքում չեք օգտագործել հիգիենիկ կոսմետիկական միջոցներ կամ դիմահարդարում, միեւնույն է, մաշկի վրա հավաքվում է մեծ քանակությամբ աղտ ու մաշկային ճարպ: Դրանք փակում են մաշկի ծակոտիները` չթողնելով, որ այն «շնչի»: Իսկ դա էլ հանգեցնում է պզուկների առաջացմանը, մաշկի այտուցվածությանը, եւ երբեմն նույնիսկ՝ մաշկի ուժեղ բորբոքման: Դրությունն ավելի կարող է բարդանալ, եթե դուք պառկում եք քնելու դիմահարդարված:

 

Վնասակար սովորությունների թվին է պատկանում արդեն բազմիցս նշված սոլյարին, որն, իզուր չէ, որ կոսմետոլոգիայում անվանում են ծերության ճառագայթներ:

 

Եղունգների կուտիկուլաներ կտրելը եւս պատկանում է վնասակար սովորությունների թվին:

 

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Պիգմենտային բծերի դեմ միջոցներ
Պիգմենտային բծերի դեմ միջոցներ

Մաշկի պիգմենտը` մելանինը, երբեմն կարող է դավադիր լինել: Տարիքային փոփոխությունները, հորմոնալ խանգարումները, արևի տակ անցկացրած տևական ժամանակը, ստամոքս-աղիքային համակարգի խնդիրները...

Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեղաբույսեր
Պիլինգ. մաշկը թարմացնելու ժամանակն է. ankakh.com
Պիլինգ. մաշկը թարմացնելու ժամանակն է. ankakh.com

Չոր, թոշնած, գունատ կամ յուղոտ մաշկ... Կնճիռներ, սպիներ, ծակոտիներ ու կորյակներ… Հավերժական այս խնդիրներին 21-րդ դարում նոր լուծում է տրվել. պիլինգ` մաշկի արտաքին շերտի կենսաբանական թեփոտումը, որի միջոցով հեռացվում են մաշկի...

Երբ աչքերի տակ պարկեր են գոյանում
Երբ աչքերի տակ պարկեր են գոյանում

Աչքերի տակ գոյացած պարկերը տարիք են ավելացնում առանց այդ էլ հոգնած դեմքին: Աչքերի տակի մուգ շրջանակների նմանվող պարկերը ևս օրգանիզմի օգնության աղերսանքի ազդանշաններն են: Դրանք հոգնածության, թերի քնի ու մի շարք այլ...

Մեղրով ու դարչինով դիմակ` բշտիկների դեմ. 168.am
Մեղրով ու դարչինով դիմակ` բշտիկների դեմ. 168.am

Բշտիկներից ազատվելու համար պարտադիր չէ միայն քիմիական միջոցներ օգտագործել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու դարչինը կօգնեն նմանատիպ խնդիրների դեպքում...

Ինչպե՞ս ազատվել դեմքի ծակոտիներից. 168.am
Ինչպե՞ս ազատվել դեմքի ծակոտիներից. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ բոլորի մաշկի վրա առկա են ծակոտիներ, սակայն խնդիրն առավել սուր է այն անձանց մոտ, ովքեր յուղոտ մաշկ ունեն։ Այս դեպքում դրանք կարող են տգեղացնել մաշկը։ Դրանցից ազատվելու համար...

Խառնուրդ հոնքերի և թարթիչների համար. 168.am
Խառնուրդ հոնքերի և թարթիչների համար. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ կանանց մեծ մասը ցանկանում է հաստ հոնքեր ու թարթիչներ ունենալ։ Այս գործում օգնության են հասնում բնական միջոցները, որոնք օգնում են լավագույն արդյունքի հասնել կարճ ժամանակի ընթացքում...

Բնական միջոցներով բաղադրատոմս` ազատվելու դեմքի վրա մուգ կետերից ու հետքերից. 168.am
Բնական միջոցներով բաղադրատոմս` ազատվելու դեմքի վրա մուգ կետերից ու հետքերից. 168.am

Մի շարք գործոնների ազդեցությամբ դեմքի մաշկին խնդիրներ են առաջանում, որոնք շատերին են անհանգստացնում։ Fithacker.ru-ն ներկայացրել է բնական միջոցներով պատրաստվող բաղադրատոմս, որը կօգնի կարճ...

Դիմակներ դեմքի համար` վիտամին E-ով. 168.am
Դիմակներ դեմքի համար` վիտամին E-ով. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ վիտամին E-ն մաշկի համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Այն օգնում է արգելափակել ազատ ռադիկալները, որոնք մեծ դերակատարում ունեն ծերացման գործընթացում։ Ազատ ռադիկալների դեմ...

Ձմռանը մաշկը խնամեք ամբողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց. ankakh.com
Ձմռանը մաշկը խնամեք ամբողջ օրը. օգտակար խորհուրդներ կանանց. ankakh.com

Ջերմաստիճանի յուրաքանչյուր փոփոխություն կնոջ մաշկը ենթարկվում է սթրեսի, առավել ևս` ձմռանը. դրսում օդը ցուրտ է և թաց, իսկ ներսում` տաք և չոր, և ջերմային փոփոխությունը բացասական ազդեցություն է թողնում մաշկի վրա...

Ինչպես ազատվել մուգ կետերից մի քանի օրվա ընթացքում. 168.am
Ինչպես ազատվել մուգ կետերից մի քանի օրվա ընթացքում. 168.am

Կարտոֆիլը, կիտրոնի և նռան հյութերը հրաշալի համադրություն են մաշկը երիտասարդացնելու համար։ Դրանք արդյունավետ են նաև մուգ կետերի դեմ պայքարում։ Fithacker.ru-ն գրում է, որ կիտրոնը բնական ճանապարհով կսպիտակեցնի մաշկը...

Միջոց, որը կօգնի ազատվել կնճիռներից. 168.am
Միջոց, որը կօգնի ազատվել կնճիռներից. 168.am

Fithacker.ru-ն բաղադրատոնս է առաջարկում, որի օգնությամբ կարճ ժամանակահատվածում կարող եք ազատվել դեմքին առաջացած կնճիռներից։ Այս բաղադրատոմսը կօգնի նաև խոնավացնել մաշկը: Այն չունի կողմնակի ազդեցություն...

Ավոկադոն և վարսակի փաթիլները` գեղեցիկ մաշկի համար. 168.am
Ավոկադոն և վարսակի փաթիլները` գեղեցիկ մաշկի համար. 168.am

Սննդաբանները խորհուրդ են տալիս ավոկադոն ներառել սննակարգ, քանի որ այն մի շարք օգտակար հատկություններ ունի։ Fithacker.ru-ն գրում է, որ քչերը գիտեն, որ ավոկադոն մաշկի խնամքի լավագույն միջոցներից է...

Խնձորի քացախով լվացվելու 4 պատճառ. 168.am
Խնձորի քացախով լվացվելու 4 պատճառ. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ խնձորի քացախը հաջողությամբ կարող է օգտագործվել մաշկային մի շարք խնդիրների լուծման նպատակով:
Օգնում է ազատվել հետքերից: Խնձորի քացախը թթուներ է պարունակում, որոնք հեռացնում են մահացած մաշկը...

Ինչպես ազատվել կախ ընկած կոպերից. 168.am
Ինչպես ազատվել կախ ընկած կոպերից. 168.am

Տարիքի հետ՝ կոպերը կարող են կախվել։ Դրա հետևանքով՝ աչքերն ուռած են թվում։ Բացի այդ՝ աչքերի տակ կարող են մուգ շրջանակներ առաջանալ, որոնք ևս տգեղացնում են արտաքինը։ Fithacker.ru-ն գրում է, որ այս փոփոխություններն...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ