Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Օգտակար խորհուրդներ

«Նարեկ». աստվածային գիրք, որ բուժում է մարմինն ու հոգին. ankakh.com

«Նարեկ». աստվածային գիրք, որ բուժում է մարմինն ու հոգին. ankakh.com

«Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ» կամ «Սրտի խորքերից խոսք Աստծո հետ»: Ահա սա է շուրջ 11 դար առաջ ստեղծված և մինչ օրս իր տեսակի մեջ եզակի, խորհրդավոր ու պաշտելի, աստվածային ու ժողովրդական գրքի պարզ մեկնաբանությունը, որը տվել է հենց ինքը՝ սրբերի շարքը դասված միջնադարյան հանճարեղ հոգևորական, բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացին:

Նրա «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Նարեկը», մի գիրք է, որը համարել են «դեղ կենաց» և ավելի շատ ոչ թե կարդացել, այլ պաշտամունքի առարկա են դարձրել՝ որպես աղոթագիրք ու բժշկարան: Եվ չնայած խորհրդային տարիներին այդ ստեղծագործության կրոնական կողմը դիտավորյալ անտեսվել է, և գիրքն ասես հավատազրկվել է՝ ներկայացվելով զուտ որպես գրական ստեղծագործություն, միևնույն է, ժողովուրդը միշտ էլ ակնածանքով է վերաբերվել դրան՝ չդադարելով հավատալ նրա աստվածային զորությանը:

Բարեբախտաբար, անկախությունից հետո ստեղծագործությունից հանված շատ գլուխներ վերահրատարակվել են, իսկ գիրքը դարձել է լուրջ ուսումնասիրությունների առարկա: Այսօր այն արդեն կիրառվում է հոգեթերապիայում և բուժական նպատակներով, իսկ «Նարեկի» նկատմամբ հետաքրքրությունն էլ ավելի է մեծանում ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս: Այս առումով, անկախությունը նաև «Նարեկի» վերածննդի խորհրդանիշն է:

Նարեկաբուժություն

«Նարեկաբուժություն» տերմինը, ըստ հոգեթերապևտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանի, հենց իր կողմից է առաջին անգամ շրջանառության մեջ մտել:

Տարիներ շարունակ ուսումնասիրելով հոգեթերապիայի տարբեր մեթոդներ՝ մի օր բժիշկ-հոգեթերապևտը հասկանում է, որ դրանք իրեն չեն բավարարում, պետք է մի նոր մեթոդ: Նոր մեթոդը գտնելու հարցում նրան օգնում է գենետիկ հիշողությունը. «Իմ երկու տատն էլ հեքիմ են եղել: Հիշում եմ՝ մեկը դեղաբույսերով էր բուժում, մյուսն աղոթք էր կարդում»,- պատմում է արդեն 18 տարի նարեկաբուժությամբ զբաղվող Արմեն Ներսիսյանը:

Նա սկսում է «Նարեկ» կարդալ: Բայց քանի որ խորհրդային ժամանակաշրջանում «Նարեկը» պոեմների էր վերածվել, իսկ իրականում դա արձակ ստեղծագործություն է, հոգեթերապևտը զգում էր, որ դրանք այն չեն, ինչն իրեն պետք է:

1993 թվականն էր: Մի օր արթնանում է և ասես նախախնամության ցուցումով քայլերն ուղղում դեպի Վերնիսաժ: Գնում կանգում է գրքերի մի կույտի առջև, նայում վերևից ներքև ու ամենաստորին մասում հայտնաբերում «Նարեկը»՝ առաջին աշխարհաբար թարգմանությամբ, չափածո վիճակում, հրատարակված 1902 թ.՝ Միսաք Գոչունյանի կողմից:

Հոգեթերապևտը հենց առաջին էջին կարդում է գրքի բովանդակությունն ու տեսնում, որ այնտեղ կան ցուցումներ: Ուշագրավ է հետևյալ ցուցումը. «Զորավոր սպեղանի անբժշկելի վերքերի, անտեսանելի ցավերի վրա ազդող դեղ»:

Նա տեսնում է, որ գրքում մանրամասն ներկայացված են մարդկային մտքի և հոգու բոլոր շեղումները՝ դեպրեսիա, անձի խանգարում, մաշկային հիվանդություններ և այլն և այլն: Նկարագրված են և տրված բուժման աղոթքները:

Եվ այսպես, տարեցտարի նա հայտնաբերում է «Նարեկի» ողջ զորությունը, հասկանում ու հավատում, որ այն պարզապես գիրք չէ, այլ ողջ մարդկությանը տրված մի հրաշալի նվեր, երկրորդ Աստվածաշունչ:

Սակայն այդ ամենին զուգահեռ` պետք էր կարողանալ հասկանալ այդ գրքի ճիշտ մեկնությունը, որպեսզի այն իսկապես հրաշագործ ազդեցություն թողներ: Այլ կերպ ասած՝ պետք էր մեռած գիրը դարձնել կենդանի խոսք: «Խոսքը հզորագույն բուժական միջոց է: «Նարեկում» կա այդ կատարյալ խոսքը, որը կարող է հրաշքներ գործել: Այսօր ես՝ որպես բժիշկ և գիտությունների թեկնածու, մի կողմ դրած իմ բժշկությունը, զբաղվում եմ խոսքի բժշկությամբ և միջազգային կոնգրեսներում ցույց եմ տալիս, որ «Նարեկը» հոգեբուժության գիրք է»,- ասում է Արմեն Ներսիսյանը:

Ըստ նրա՝ «Նարեկը» նաև համամարդկային ֆենոմեն է. անգամ օտարերկրացին կարող է նրա ազդեցությունն իր վրա զգալ՝ թեկուզև չհասկանալով բառերը, քանի որ խոսքն իր ազդեցությունը թողնում է՝ արմատավորվելով մարդու ենթագիտակցությանբ մեջ:

2004 թ. Արմեն Ներսիսյանը թողարկում է «Նարեկի» աղոթքներով իր առաջին ձայնասկավառակը: Այս տարիների ընթացքում նա բուժել է տարբեր հիվանդություններ, որոնք բժշկությունը համարել է բարդ ու անբուժելի. չարորակ ուռուցքներ, երևանյան հիվանդություն, նյարդային, մաշկային հիվանդություններ, անգամ Դաունի համախտանիշ: Այժմ նա աշխատում է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնում՝ որպես բժիշկ-հոգեթերապևտ, որտեղ նույնպես, մյուս մեթոդներին զուգահեռ, կիրառում է այս մեթոդը: Արդյունքները, ըստ հոգեթերապևտի, ապշեցուցիչ են: «Նարեկի» աղոթքները կարողանում են բարձրացնել մարդու իմունային համակարգը: Արմեն Ներսիսյանը համոզված է, որ «Նարեկով» կարելի է բուժել դարի չարիք համարվող այս հիվանդությունը:

Եկել է «Նարեկը» բարձի տակից հանելու ժամանակը

«Մարդիկ ուզում են «Նարեկով» բուժվել, սակայն համապատասխան տեղեկատվություն չունեն: Առաջ «Նարեկը» բարձի տակ դնելու ավանդույթ կար, սակայն կարծում եմ, որ եկել է «Նարեկը» բարձի տակից հանելու ժամանակը,- ասում է հոգեթերապևտը:- Չի կարելի խաբվելով ապրել, թե «Նարեկը» գլխի տակ դնելով` բոլոր հարցերը կլուծվեն, իսկ արդյունք չլինելու դեպքում` արժեզրկել ողջ ճշմարտությունը: «Նարեկը» պիտի կարդալ, Նարեկը պիտի խոսք դարձնել: Եվ ամենակարևորը՝ պետք է հավատալ, քանի որ այս ճանապարհով լավանում է միայն նա, ով հավատով է ընտրում բուժման այս տարբերակը»,- ասում է Ներսիսյանը:

Ըստ նարեկաբույժի՝ հրաշագործ այս գիրքն այլ ցուցումներ էլ ունի և կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ: Օրինակ` երեխայի մեջ ավելի մաքուր արժեհամակարգ ստեղծել՝ զերծ պահելով նրան ապագայում կատարելիք մեղքերից ու դրանցից բխող հետևանքներից: Ուստի, նա կարծում է, որ երեխան, սկսած մանկապարտեզից, պետք է անընդհատ «Նարեկ» լսի, որպեսզի լինի խաղաղ, ներդաշնակ ու առաքինի:

Նարեկաբույժն իր փորձից գիտի, թե դա ինչ ազդեցություն է թողել 10-12 երեխաների վրա, որոնք լսել են իր աղոթքների սկավառակները և հետո իրենց տպավորությունները գրել: «Էսօր որոշել էի մեկին ծեծել, բայց պետք ա ներողություն խնդրեմ, որովհետև ես էի մեղավոր: Որ կարենամ խնդրեմ` շատ լավ կլինի»,- լսելուց հետո գրել է աշակերտներից մեկը:

«Չեմ կարում չխաբեմ, սուտ չխոսեմ, դրանից կայֆ եմ բռնում: Հիմա վատ եմ զգում, որ էդքան խաբել եմ: Հետո կթարգեմ, թե չէ, չգիտեմ»,- գրել է մեկ ուրիշը:

«Նարեկում» կան աղոթքներ, որոնք մարդուն զղջման և հոգու թեթևացման են տանում: Դրանք օգտակար են հատկապես այն մարդկանց համար, որոնք հասել են կյանքի մայրամուտին և ինչ-ինչ պատճառներով տանջվում են՝ չհասկանալով տանջանքի բուն պատճառները: Այդ աղոթքներն օգնում են մարդուն տեսնելու իր հոգու խորքը, վերաիմաստավորելու իր կյանքը, բացահայտելու իր մեղքերն ու զղջալու, ապա հանգիստ խղճով հոգին ավանդելու:

«Նարեկն ազդում է և՛ մարմնի, և՛ հոգու վրա,- ասում է Արմեն Ներսիսյանը,-ընդհանրապես, մարդ իր խնդիրները, հարցերը լուծելու համար նախևառաջ պետք է ձերբազատվի ատելությունից ու չարությունից: Ինչպես հաճախ մաքրում ենք մեր մարմինը, հոգին էլ ժամանակ առ ժամանակ մաքրվելու կարիք ունի, քանի որ մի օր կարող է հիվանդանալ, որից էլ ի հայտ են գալիս բոլոր երևացող հիվանդությունները»:

Նարեկաբույժը կարծում է, որ հիմա հոգու սովի ժամանակաշրջան է, և մարդուն խոսք է պետք՝ բարի, ճշմարիտ խոսք: «Նարեկը» հենց այդ խոսքն է՝ ուղենիշը դեպի Աստված:

Վերածնված Անին ու «Նարեկը»

Անի Մաջնունյանը ծնվել է Իրանի Ուրմիա քաղաքում: Նրա պապը՝ տեր Հովսեփը, տեղի քահանան էր, որը մի օր երազ է տեսնում և երազի հետքերով գնալով՝ գտնում «Նարեկը», որն այլ մասունքների հետ թաքցված էր եկեղեցում:

Այսպիսով, XIX դարից փրկված սուրբ գիրքը հավանաբար հենց Աստծո կամքով գտնում է իր տիրոջը՝ Տեր Հովսեփին, որը սկսում է դրանով բուժել մարդկանց: Անիի մայրը պատմել է, թե ինչպես է պապը մեկ օրում բուժել հոգեկանը խանգարված մի երիտասարդի, որին ոչ մի հոգեբույժ չի կարողացել օգնել: «Երբ տեսնում են, որ այլևս ոչինչ հնարավոր չէ անել, գյուղի ժողովուրդը որոշում է դիմել հարևան գյուղերից մեկում գտնվող մի մոլլայի, որը մարդկանց բուժում էր: Տղային տանում են նրա մոտ: Սակայն մոլլան ասում է, որ չի կարող հիվանդին օգնել և խորհուրդ է տալիս դիմել գյուղի հոգևոր հորը՝ տեր Հովսեփին՝ ասելով, որ վերջինս թող իր գրքից աղոթք գրի, միայն դա կբուժի»:

Տեր Հովսեփը երկար մի թղթի վրա «Նարեկից» աղոթք է գրում: Երբ տղան քնած է լինում, դա ամրացնում են նրա հագուստին, «Նարեկն» էլ դնում գլխի տակ: Մեկ էլ տղան առանց ծնկները ծալելու, աչքերը փակ վիճակում՝ կանգնում է և սկսում խոսել Հիսուսի հետ: Երբ խոսքը վերջացնում է, նորից նույն ձևով պառկում է: Քիչ անց արթնանում է, ձեռքը տանում բարձի տակ, գիրքը հանում, համբուրում և ասում, որ տեր Հովսեփին կանչեն: «Երբ պապս գալիս, է ընկնում է ոտքերը, շնորհակալություն հայտնում, ասում, որ այլևս հիվանդ չէ»,- պատմում է Անին:

Անին փոքր է եղել, լավ չի հիշում պապի հրաշագործությունները, բայց հիշում է, որ նրա գիրքն իրենց տան սուրբ մասունքն էր, որը միշտ իրենց գլխի տակ էր, երբ հիվանդանում էին: Այդ գիրքն իրենց ընտանիքի պահապանն էր, մահից փրկել էր եղբորը, իրեն: Գրքի սուրբ ուժն առաջինը տարածվել է հենց Անիի վրա դեռ նորածին հասակում, երբ նրան բժիշկները հաշված օրերի կյանք էին կանխատեսել՝ համարելով նվազ երեխա: Պապն էլ, որպես եկեղեցու սպասավոր, որոշել էր մինչև «հոգին Աստծուն հանձնելը»` կնքել երեխային, որպեսզի անկնունք չմահանա: Կնքել էր «Նարեկով»: Երբ պապը գրքի աղոթքը կարդացել էր, նորածին երեխան խորը քուն էր մտել և… արթնացել բոլորովին առույգ ու առողջ:

Երկրորդ անգամ Անին «Նարեկի» շնորհիվ վերածնվում է 1992 թ.՝ սարսափելի ավտովթարից հետո, երբ նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: «Մորս խնդրեցի, որ «Նարեկը» բերի: Դրեցի գլխիս տակ,- պատմում է նա,- իհարկե, ես իմ բժշկին պաշտում եմ, նրան համարում իմ երկրորդ ծնողը, բայց այդ ժամանակ իմ վիճակն այնպիսին էր, որ ոչ ոք հրաշքի չէր սպասում»:

Մի օր էլ, երբ Շողակաթ եկեղեցում հոգևոր երգեր երգող Անին Գևորգյան ճեմարանի սաներից մեկին ասում է, որ տանը «Նարեկ» ունի, մեկ շաբաթ անց վերջինս իր տուն է գալիս՝ ձեռքին «Նարեկի» այն աղոթքների ցանկը, թե որով որ հիվանդությունն են բուժում: «Հասկացա, որ դա նախանշան է»,-ասում է Անին:

Նա սկսում է «Նարեկով» բուժել: Նախ իր հարազատների, ընկերների վրա է զգում գրքի հրաշագործ ազդեցությունը, հետո շատ-շատերին է իր գրքի սուրբ զորությունը մատուցում:

Տարիներ առաջ «սկայպով» մի գերմանացի կնոջ հետ է ծանոթանում, որի որդին հոգեկան խնդիրներ ուներ: Աղոթքներ է կարդում հենց «սկայպի» միջոցով: Արդյունքը դրական էր: Հետագայում այդ կինն իր որդու հետ գալիս է Հայաստան, մկրտվում հայկական եկեղեցում: «Ես երբեք չեմ հայտարարում, որ քաղցկեղ եմ բուժում կամ բնածին արատներ: Բայց իմ փորձից կարող եմ ասել, որ շնորհիվ «Նարեկի» աղոթքների՝ կարող եմ բուժել հոդացավեր, մաշկային հիվանդություններ, սեռական, հոգեկան խնդիրներ և այլն»,- թվարկում է նա:

Մինչ բուն հիվանդության դեմ ուղղված աղոթքը կարդալը, Անին նախ կարդում է չարխափան աղոթքը, որը մարդու բացասական էներգետիկան է մաքրում, խաղաղեցնում հոգին, որպեսզի բուժական աղոթքն իր ազդեցությունն ունենա: Բուժական գործընթացն ավարտվում է «Հայր մեր» աղոթքով:

Պապի սուրբ գիրքն այժմ Անիի անբաժան ընկերն է: Նա այդ գրքով է ապրում և օրեցօր ավելի ու ավելի ոգևորվում նրա զորությամբ: Դա նրա համար ավելին է, քան գիրքը, մի պաշտելի երևույթ, որին մեծ ակնածանքով է վերաբերվում և դիպչում միմիայն թաշկինակով:

«Մատեանն այս ողբերի, որ քո անունով սկսեցի, բարձրեա՜լ,

Թո՛ղ կենսատու դեղ ու դարման լինի

Եվ բժշկի քո արարածների հոգու և մարմնի ցավերը բոլոր:

Սկսածն այս իմ իր ավարտին հասցրու դու,

Եվ թող քո հոգին խառնվի սրան:

Մեծիդ նորոգող շունչը թող միանա ինձ շնորհածդ այս բանաստեղծությանը,

Քանզի դո՛ւ ես լոկ տալիս զորություն վհատ սրտերին

Եվ ընդունում փա՜ռք բոլորից. Ամեն…»:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Օգտակար է իմանալ, եթե որոշել եք ճամփորդել
ՀՀ ԱՆ. Օգտակար է իմանալ, եթե որոշել եք ճամփորդել

Ճամփորդությունը, դրական միտումներով հանդերձ, կարող է ենթադրել նաև որևէ երկրում, որևէ վարակիչ հիվանդության ձեռք բերման վտանգ: Կան մի շարք երկրներ, որտեղ այցելելու դեպքում խորհուրդ է տրվում որոշ հիվանդությունների դեմ ստանալ կանխարգելիչ...

ՀՀ ԱՆ. Խորհուրդներ՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման

Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի կապակցությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները...

Աշխատավայրում
ՀՀ ԱՆ. Ինչպես հաղթահարել շոգ եղանակը
ՀՀ ԱՆ. Ինչպես հաղթահարել շոգ եղանակը

Երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը, ուլտրամանուշակագույն ճառագայթումը մարդու մոտ կարող է առաջացնել մի շարք առողջական խնդիրներ...

ՀՀ ԱՆ. Շոգերն ուժեղանում են. ինչպես դիմակայել` ԱՆ խորհուրդները
ՀՀ ԱՆ. Շոգերն ուժեղանում են. ինչպես դիմակայել` ԱՆ խորհուրդները

Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման  բացասական  ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից...

ԼՂՀ ԱՆ. Զգուշացեք աղիքային վարակիչ հիվանդություններից
ԼՂՀ ԱՆ. Զգուշացեք աղիքային վարակիչ հիվանդություններից

Շոգ եղանակին բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը: Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են հիվանդության հարուցիչներով վարակված սննդի...

Սնունդը և առողջությունը
ՀՀ ԱՆ. Զգու՛յշ օգտագործեք թունաքիմիկատները
ՀՀ ԱՆ. Զգու՛յշ օգտագործեք թունաքիմիկատները

Եղանակային առանձնահատկություններով պայմանավորված մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները: Թունաքիմիկատների օգտագործման հետևանքով առաջացող առողջական խնդիրներից` թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է....

Խոհանոցային հետաքրքիր բացահայտումներ
Խոհանոցային հետաքրքիր բացահայտումներ

1. Որպեսզի ձվածեղը փարթամ լինի, 1 բաժակ ձվի վրա կարելի է ավելացնել 2 գդալ սառը ջուր և լավ հարել:

2. Խմորիչի փոխարեն խմորի մեջ կարելի է մի փոքր կոնյակ ավելացնել...

Սնունդը և առողջությունը
Ինչ պետք է ստուգել՝ պլաստմասե շշերով ջուր գնելիս
Ինչ պետք է ստուգել՝ պլաստմասե շշերով ջուր գնելիս

Ի՞նչ գիտենք պլաստմասե շշերով ջրի մասին: Պլաստմասե շշերի տակ միշտ գրություն է լինում, որը ցույց է տալիս՝ ինչ նյութից է շիշը պատրաստված: Իսկ այդ տեղեկատվությունը չափազանց կարևոր է: Վերջիվերջո, այն իր մեջ պարունակում է քիմիկատներ...

Սնունդը և առողջությունը
Պարզ շնչառական վարժություն, որը կօգնի արագ քնել. 168.am
Պարզ շնչառական վարժություն, որը կօգնի արագ քնել. 168.am

Մեզանից շատերը բախվել են անքնության հետ, բայց քչերը գիտեն, որ այն կարելի է հաղթահարել պարզ շնչառական վարժությունների օգնությամբ, գրում է interesnoznat.com-ը...

Քուն, քնի խանգարումներ
​Կենցաղային խորհուրդներ. ankakh.com
​Կենցաղային խորհուրդներ. ankakh.com

Կերակրի աղը անփոխարինելի միջոց է խոհանոցում: Շատերը գիտեն, թե որքան է այն օգնում կենցաղում` հետքերից ազատվելու համար: Միշտ չէ, որ ձեռքի տակ ունենում ենք կենցաղային մաքրության պարագաներ...

Բրնձաջրի մի քանի քիչ հայտնի հատկություններ. 168.am
Բրնձաջրի մի քանի քիչ հայտնի հատկություններ. 168.am

Բրնձի ջուրը կարող է օգտագործվել մաշկի համար։ Այն հանքանյութեր, վիտամիններ ու հակաբորբոքային ազդեցություն ունեցող հակաօքսիդանտներ է պարունակում, օգնում է սրտխառնոցի ու փսխման դեպքում։ Fithacker.ru-ն գրում է, որ այն հեշտ է պատրաստվում...

Հագուստ և աքսեսուարներ, որոնք վնասում են ողնաշարը
Հագուստ և աքսեսուարներ, որոնք վնասում են ողնաշարը

Եթե մշտական ցավեր եք ունենում պարանոցի ու մեջքի շրջանում, ապա մի շտապեք ցավազրկող դեղեր ընդունել, քանի որ ցավի պատճառը կարող է ձեր զգեստապահարանի նորաձև հագուստը լինել կամ էլ աքսեսուարը...

«Օդի վիտամիններ»
«Օդի վիտամիններ»

Մարդն իր գիտակցության մեջ վիտամինները զուգորդում է պտուղ-բանջարեղենի, մթերքի կամ դեղատնից գնված վիտամինային հաբերի հետ: Սակայն գոյություն ունեն նաև աչքի համար ոչ տեսանելի, առանց համի ու հոտի վիտամիններ...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Նյութափոխանակությունն արագացնելու և նիհարելու 12 միջոց. 168.am
Նյութափոխանակությունն արագացնելու և նիհարելու 12 միջոց. 168.am

Budetezdorovy.ru-ն գրում է, որ ավելորդ քաշը լուրջ սպառնալիք է առողջության, հատկապես՝ անոթների և սրտի համար։ Ավելորդ քաշից ազատվելու և քաշը պահպանելուն նպաստում է արագ նյութափոխանակությունը...

Ճարպակալում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ