Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

«ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ». Չորրորդ միջազգային մասնագիտական բժշկական ցուցահանդես, 27-29-ը մարտի, 2015թ., EXPO '15

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը

Դիզենտերիա, դիսբակտերիոզ

Դիզենտերիա, դիսբակտերիոզ

Դիզենտերիան աղիքային (հատկապես հաստ աղիի) սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որն այսօր լայն տարածում ունի: Դրա պատճառներն աղիքային շիգելլ տեսակի բացիլներն են, որոնք երկար ժամանակ պահպանվում են սննդամթերքի (բանջարեղենի, կաթի, յուղի, պանրի, եւ այլն) եւ բաց, աղտոտված ջրահորերի մեջ:

 

Այս հիվանդությունն արտահայտվում է օրգանիզմի ընդհանուր թուլացմամբ, մարմնի դողով, ջերմության բարձրացմամբ, փորի շրջանում ցավերով, փորլուծությամբ (դեղնասպիտակ լորձով, երբեմն` արյունալույծ դրսեւորումներով): Մեր ընթերցողների խնդրանքով այսօր ժողովրդական որոշ միջոցներ կներկայացնենք դիզենտերիայի դեմ:

- 1 ճաշի գդալ գերչակը (կաստորկա) խառնեք 1 բաժակ գարեջրի հետ եւ միանգամից խմեք: Իհարկե, անմիջապես թուլություն կզգաք, ցավեր եւ կծկումներ կունենաք, սակայն հաղթահարեք այդ ցավը եւ քնեք: Հաջորդ առավոտյան ձեզ առողջ եւ թարմ կզգաք:

- Մոշի վրա եռջուր լցրեք եւ որպես թեյ խմեք: Արդյունքը նկատելի կլինի առաջին իսկ օրից:

- Կապույտ հապալասը (գալուբիկա) ժողովրդական բժշկության մեջ առհասարակ ճանաչված է որպես հակադիզենտերիկ միջոց: Նաեւ կարող եք հապալասի չոր պտուղների վրա եռջուր լցնել, թրմել եւ խմել:

- Հիվանդության հենց առաջին նախանշանների ժամանակ եւ բուժման ընթացքում նախաճաշելուց 30 րոպե առաջ օրը 1 անգամ 1-2 թեյի գդալ ալոէի թարմ քամած հյութ խմեք:

- 1 ճաշի գդալ թրթնջուկի արմատները (կորնի սչավելյա կոնսկոգո) 15 րոպե եռացնել 1,5 բաժակ ջրի մեջ, 4 ժամ թրմել, օրը 3-4 անգամ 1 ճ/գ խմել ուտելուց առաջ: Շատ լավ միջոց է:

Ի դեպ, թրթնջուկի մասին. Ավիցենան այս տեսակի թրթնջուկի մասին գրել է. «Թրթնջուկի արմատները քացախի մեջ եռացրած` օգնում է (վնասված) եղունգների հեռացմանը, իսկ գինու մեջ եռացրած թրթնջուկը (դրանով պատրաստված բուժիչ թրջոցները) շատ օգտակար է մկնատամ, որքին (լիշայ) հիվանդությունների դեպքում: Թրթնջուկից եւ ջրից պատրաստված թուրմի թրջոցներն օգտակար են քոսի դեպքում, իսկ բուն թրթնջուկը եւ հյութը օգտագործում են բաղնիքներում: Ատամնացավի դեպքում բերանի խոռոչը ողողում են թրթնջուկի թարմ հյութով եւ գինու հետ եռացրած թրթնջուկի թուրմով: Սա նաեւ օգնում է ականջի տակ առաջացած ուռուցքների դեպքում: Թրթնջուկը եւ նրա սերմերն ամրացնող հատկություն ունեն: Թրթնջուկը, հատկապես վայրի տեսակը, օգնում է կարիճի կծոցների դեպքում, իսկ եթե դրա սերմերն ուտեք կարիճների եւ օձերի խայթոցներից առաջ, ապա այդ կծոցները ձեզ չեն վնասի»:

- Մեր պապերը, պարզվում է, դիզենտերիան բուժել են հազարաթերթիկի միջոցով: 1ճ/գ չորացրած բույսի վրա 1 բաժակ եռջուր լցնել եւ փոքր-ինչ եռացնել: Թողնել սառչի եւ ուտելուց առաջ օրը 1 ճաշի գդալով խմել:

- Առաջին նախանշանների եւ բուժման ժամանակ հավասար քանակությամբ հազարաթերթիկի եւ արեւքուրիկի (զվերաբոյ) 1 ճաշի գդալ չոր տերեւների վրա 1 թեյի բաժակ եռջուր լցրեք եւ խմեք օրվա ընթացքում ճաշելուց առաջ:

- Ժողովրդական բժշկության մեջ այս հիվանդության բուժման համար օգտագործվում է նռան կեղեւը: 1 թեյի գդալ չոր կեղեւի վրա 1 բաժակ եռջուր լցրեք, թրմեք: Օրվա ընթացքում 2 բաժին` 2 բաժակ պատրաստեք եւ խմեք այն:

Դիզենտերիայի բուժիչ դեղատոմսերին կանդրադառնանք առաջիկայում: Այժմ նույն ընթերցողի խնդրանքով մի քանի դեղատոմսեր ներկայացնենք նաեւ դիսբակտերիոզի համար:

Դիսբակտերիոզ

Դիսբակտերիոզը օրգանիզմի, մասնավորապես` աղիների միկրոֆլորայի կազմի եւ քանակական հարաբերակցության փոփոխությունն է: Մարդու օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները չեն կարողանում պայքարել դրանց դեմ: Այս հիվանդության պատճառները մի քանիսն են. ստամոքսահյութի թթվայնության իջեցումը, աղիների անանցանելիությունը, անտիբիոտիկների չափից շատ օգտագործումը, որոնք մահացության են հասցնում միկրոֆլորայի մաս կազմող կարեւոր բաղկացուցիչներին, սննդակարգի խախտումները, ալկոհոլը, եւ այլն: Նախանշաններն են` փորլուծությունը, յուղոտ կղանքը, քաշի անկումը եւ անեմիան:

Ժողովրդական այս բուժամիջոցը ամենաարդյունավետն է համարվում դիսբակտերիոզի դեպքում: Ավելին, պատմում են, որ ակնթարթորեն բուժում է այն` մեկ օրում: Դեղատոմսի տարածման հեղինակն ապրել է գյուղում, բուժման առաջին օրերին նա կաթնամթերք է օգտագործել, քանի որ լսել էր, թե թթված կաթը բուժում է դիսբակտերիոզը: Բայց կաթը, կեֆիրը օգտագործելով հանդերձ` բուժման այդպես էլ չէր հասնում: Եվ ահա նրա ձեռքն է ընկնում մի դեղատոմս, որն օգնում է նրան: Կես լիտր կաթը տաքացնում եք, ավելացնում եք մեկական ճաշի գդալ բնական մեղր եւ շաքար: Մոտ 2 գրամ խմորիչ (դրոժի) եք ցանում վրան եւ 1 ժամ թողնում եք տաք տեղում, որպեսզի թրմվի: Հիշեք, որ 1 ժամից ավելի չի կարելի թրմել, այլապես չի ստացվի դեղամիջոցը: 1 ժամից ավելի թրմելու դեպքում կստացվի տնական յուրօրինակ գարեջուր, օղի: Դրանք հենց այն բակտերիաներն են, որոնք ոչնչացվել են: Թրմելուց հետո, ճաշելուց 1 ժամ առաջ այդ ամբողջը խմում եք: Ցանկալի է` առավոտյան: Մի քանի օր, մի քանի բաժակ դրանից խմելուց հետո դուք ամբողջովին կբուժվեք դիսբակտերիոզից:

- Կաթնաշոռի շիճուկը եւ նախկինում, եւ այսօր` ժամանակակից բժշկության մեջ դիսբակտերիոզի հիմնական բուժիչ միջոց է հանդիսանում: Պատրաստման ձեւը շատ հեշտ է: Կեֆիրը տեղադրեք տաք ջրի մեջ: Հետզհետե կեֆիրը կմասնատվի` կաթնաշոռի եւ շիճուկի: Հենց այդ շիճուկն էլ այն հրաշալի միջոցն է, որն անհրաժեշտ է բուժման` աղիների միկրոֆլորայի վերականգնման եւ նորմալ աշխատանքի համար:

- Դիսբակտերիոզը նաեւ կարող եք բուժել հետեւյալ կերպ. եռացրեք 1 լիտր կաթը, թողեք սառչի: Այնուհետեւ չորացրած սեւ հացը կտոր-կտոր տեղադրեք կաթի մեջ, թողեք 24 ժամ: Հետո կրկին չոր հացից կտորներ լցրեք մեջը: Ընդ որում, հացի այս վերջին կտորները պետք է մինչ այդ լավ ներծծված լինեն սխտորահյութով: Թթվեցրած կաթը պատրաստ է: Պետք է պահել սառնարանում, օգտագործել ուտելուց առաջ: Համեղ է եւ շատ օգտակար:

Այս հիվանդության հետ կապված դեղատոմսերին առաջիկայում եւս կանդրադառնանք։

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. narodnaiamedicina.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Ani

07.09.2012

Shnorhakalutyun ogtakar xorhurdneri hamar

Կարդացեք նաև

Պոմիդորի սոուսը կարող է փրկել կաթվածից. 1in.am
Պոմիդորի սոուսը կարող է փրկել կաթվածից. 1in.am

Սոֆրիտո սոուսը, որը սխտորից, զեյթունի ձեթից, սոխից, եգիպտացորենի ալյուրից և պոմիդորից են պատրաստում, կարող է կանխել կաթվածն ու սրտի նոպաները, հաղորդում է...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Սուրճը նվազեցնում է էնդոմետրիումի քաղցկեղի առաջացման վտանգը. news.am
Սուրճը նվազեցնում է էնդոմետրիումի քաղցկեղի առաջացման վտանգը. news.am

Լոնդոնի կայսերական քոլեջի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ սուրճը նվազեցնում է էնդոմետրիումի՝ արգանդի լորձաթաղանթի...

ԼՈՒՐԵՐ: Առողջ կին ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար Լրահոս կանանց համար
Կարմիր գինին և գետնանուշը կփրկեն հիշողության կորստից. 1in.am
Կարմիր գինին և գետնանուշը կփրկեն հիշողության կորստից. 1in.am

Ռեստվերատրոլ միացություն են պարունակում խաղողը, կարմիր գինին և գետնանուշը: Պարզվում է` այդ միացությունը կարող է կանխարգելել հիշողության տարիքային կորուստը: Այս մասին գրում է...

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Ինչպե՞ս վերահսկել էկզեման. news.am
Ինչպե՞ս վերահսկել էկզեման. news.am

Էկզեման մաշկի բորբոքում է, որը կարող է կրկնվել ամբողջ կյանքի ընթացքում, եւ այդ հիվանդության սրվելը զգալի չափով կախված է այնպիսի արտաքին գործոններից, ինչպիսիք են՝ ալերգենները, քիմիական նյութերը կամ...

ԼՈՒՐԵՐ: Մաշկաբանություն
Բուսական յուղերը դեղորայքից ավելի արդյունավետ են իջեցնում արյան ճնշումը. 1in.am
Բուսական յուղերը դեղորայքից ավելի արդյունավետ են իջեցնում արյան ճնշումը. 1in.am

Շատերը արյան ճնշման հետ կապված խնդիրները լուծում են դեղորայքի միջոցով, սակայն կա դրա ավելի հեշտ տարբերակը` սնունդը հագեցնել բնական բուսական յուղերով, հաղորդում է...

ԼՈՒՐԵՐ: Զարկերակային գերճնշում, առիթմիաներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Կանաչ թեյը պայքարում է բերանի խոռոչի քաղցկեղի դեմ. 1in.am
Կանաչ թեյը պայքարում է բերանի խոռոչի քաղցկեղի դեմ. 1in.am

Նախկինում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանաչ թեյի մեջ պարունակվող EGCG միացությունը սպանում է բերանի խոռոչի քաղցկեղային բջիջները՝ չվնասելով սովորական բջիջներին: Սակայն, դրա պատճառը հայտնի...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Ինչպե՞ս կանխել հիպոթերմիան. news.am
Ինչպե՞ս կանխել հիպոթերմիան. news.am

Հիպոթերմիան մարմնի ջերմաստիճանի անկումն է մինչեւ 35,5◦C: Երբ մարմնի ջերմաստիճանն ընկնում է, մարդկանց զգայարաններն զգալիորեն տուժում են, որի պատճառով ոմանք շատ ապակողմնորոշվող են դառնում, մյուսների մոտ...

Օգտակար խորհուրդներ
Ինչ օգտակար հատկություններ ունի սովորական կիտրոնը. 1in.am
Ինչ օգտակար հատկություններ ունի սովորական կիտրոնը. 1in.am

Ով կարող էր մտածել, որ այդ «համեստ» սովորական կիտրոնը այսքան բազմաֆունկցիոնալ է...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար Առողջ և գեղեցիկ Լրահոս կանանց համար
Դիետոլոգները կարմիր բողկը լավագույն մթերք են ճանաչել
Դիետոլոգները կարմիր բողկը լավագույն մթերք են ճանաչել

Գիտնականները խորհուրդ են տալիս կարմիր բողկ ուտել, քանի որ իր հատկությունների շնորհիվ այն լավագույն մթերքի կոչմանն է արժանացել...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Բրոկոլին և կաղամբի մյուս տեսակներն օգտակար են ասթմատիկների համար
Բրոկոլին և կաղամբի մյուս տեսակներն օգտակար են ասթմատիկների համար

Ինչպես պարզվել է` շոգեխաշած բրոկոլին օգնում է մաքրել շնչուղիները, կանխարգելում է թոքերի բորբոքման խնդիր ունեցող հիվանդների վիճակի վատթարացումը...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ ԼՈՒՐԵՐ: Ալերգոլոգիա
Գարեջրի մեջ մարինացված միսն իջեցնում է քաղցկեղի վտանգը
Գարեջրի մեջ մարինացված միսն իջեցնում է քաղցկեղի վտանգը

Ով չի սիրում սառը գարեջուր խորովածից առաջ` ամռան տապին: Այժմ կարելի է վայելել խորովածը նույնիսկ ավելի շատ, քանի որ նոր հետազոտությունը ցույց է տվել...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Ձմերուկի օշարակը փոխարինում է ճնշումն իջեցնող դեղորայքին
Ձմերուկի օշարակը փոխարինում է ճնշումն իջեցնող դեղորայքին

Ձմերուկն իջեցնում է արյան ճնշումը՝ նվազեցնելով գեր մարդկանց մոտ սրտի կաթվածի ռիսկը: Այս մասին հաղորդում է Meddaily-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Սուրճը կարող է նվազեցնել հաստ աղու քաղցկեղի վտանգը. news.am
Սուրճը կարող է նվազեցնել հաստ աղու քաղցկեղի վտանգը. news.am

Գիտնականները հայտնաբերել են, որ օրը 2 բաժակ սուրճը նվազեցնում է հաստ աղու քաղցկեղի առաջացման վտանգը: Հարավային Քալիֆորնիայի համալսարանի հետազոտողներն Իսրայելում հետեւել են 8500 մարդկանց կողմից սուրճի օգտագործմանը...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Ալկոհոլի չափավոր քանակն օգնում է ամրացնել իմունիտետը. 1in.am
Ալկոհոլի չափավոր քանակն օգնում է ամրացնել իմունիտետը. 1in.am

Գիտնականներն ապացուցել են, որ ոգելից խմիչքն ամրապնդում է իմուն համակարգը: Իսկ տարվա ցուրտ եղանակներին դա ուղղակի անհրաժեշտ է: Սակայն ալկոհոլը կգործի, եթե այն...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

 

4Life Research USA, LLC ամերիկյան դեղագործական ընկերություն
Трансфер Фактор
Доставка по
России и СНГ.
Без посредников,
от производителя.
 
Հանրապետական գիտաբժշկական գրադարան
 

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ