Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը

Ինչպես պատրաստել խնձորի քացախ

Ինչպես պատրաստել խնձորի քացախ

Խնձորի մաքուր, տնական պատրաստված քացախը շատ է օգտագործվում ժողովրդական բժշկության մեջ, խոհանոցում: Խնձորի քացախ կարող եք պատրաստել ինքներդ` տնային պայմաններում:

 

Այն կարող եք պատրաստել խնձորի ցանկացած տեսակից, միայն թե հիշեք` որքան քաղցր է խնձորը, այնքան սպիրտի պարունակությունը շատ է լինում եւ հետեւաբար՝ ավելի լավ է քացախաթթու առաջանում:

 

Խնձորի քացախը հնում նաեւ օգտագործել են մաշկային որոշ հիվանդությունների բուժման համար: Օրինակ, ամերիկացի բժիշկ Դ.Ս.Ջարվիսը` ուսումնասիրելով սննդամթերքի տեսակների բաղադրությունները, հատուկ տեղ է հատկացրել խնձորի քացախին: Նրա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնձորի քացախը շատ արագ վերականգնում է մարդու ուժերը, քանի որ հավասարակշռում-կարգավորում է օրգանիզմի թթվայնություն-ալկալիականությունը:

 

Ժամանակակից բժշկությունը թեեւ խնձորի քացախը բոլոր հիվանդությունների «փրկիչ» չի համարում, սակայն ընդունում է, որ այն նպաստում է մարսողությանը, պայքարում է ճարպերի դեմ: Խնձորի քացախը շատ օգտակար է նրանց համար, ում ստամոքսի արտազատման ֆունկցիան անբավարար է, եւ խախտված են օրգանիզմի փոխանակման պրոցեսները: Խնձորի քացախը բարձրացնում է աշխատունակությունը:

 

Մասնագետների կարծիքով` օրգանիզմի համար շատ օգտակար են նաեւ բալի, կեռասի եւ հաղարջի քացախները:

Բժիշկ Ջարվիսն իր գրքում խորհուրդ է տալիս` ինչպես պատրաստել խնձորի քացախ:

 

Նրա բաղադրատոմսն առանձնահատուկ է նրանով, որ քացախի մաս կազմող բոլոր բաղադրիչների լավ հատկությունները պահպանվում են, եւ այն կալիումի մեծ աղբյուր է հանդիսանում: Ահա այն` դեղատոմս 1. խնձորը լավ լվանալ, հեռացնել վնասված-փչացած մասերը, եւ կեղեւով, միջուկով հանդերձ` խոշոր քերիչով անցկացնել: Քերված զանգվածը լցնել ապակե տարայի/շշի մեջ եւ եռացրած ջուր լցնել վրան (1 լիտր ջրին` 1 կգ խնձորի քերվածք): Յուրաքանչյուր 1 լիտր ջրի վրա 100 գրամ մեղր կամ շաքար ավելացրեք: Մեղրը վերականգնում է կալիումի դեֆիցիտը: Իսկ եթե ցանկանում եք արագացնել քացախի պատրաստման պրոցեսը, ապա կարող եք 10 գրամ խմորիչ (դրոժի) կամ 20 գրամ աշորայի (ռժանոյ) չոր հաց ավելացնել: Առաջին 10 օրը զանգվածով լի տարան/շիշը պահեք բաց վիճակում (կարող եք պարզապես թղթե անձեռոցիկով ծածկել)` 20-30C ջերմաստիճանի տակ` արեւից հեռու` փայտե գդալով օրը 2-3 անգամ խառնելով խնձորով այդ զանգվածը: Այնուհետեւ թանզիֆե կտորից պարկի օգնությամբ քամեք այն: Հյութը քամեք-լցրեք լայն բերանով ապակե տարայի/շշի մեջ: Ցանկության դեպքում կարող եք յուրաքանչյուր 1 լիտր հյութի մեջ եւս 50-100 գրամ մեղր կամ շաքար ավելացնել, լավ խառնել: Տարան փակել մի քանի տակ ծալված թանզիֆե կտորով (մարլյա), ապա տեղադրել տաք տեղում` պատրաստման՝ քացախեցման պրոցեսը շարունակելու համար: Այս պրոցեսը շատ երկար է տեւում` 40-60 օր: Երբ որ քացախը թափանցիկ դառնա, ուրեմն քացախեցման պրոցեսն ավարտված է: Հեղուկը պետք է եւս մեկ անգամ թանզիֆով քամել եւ լցնել շշերի մեջ` պլաստիկ խցաններով փակելով այն: Ստացված քացախը կարող եք պահել սառնարանում կամ զով տեղում` 6-8C ջերմաստիճանի տակ:

Նիհարելու, ճարպերը հալեցնելու համար քացախը պետք է հետեւյալ կերպ օգտագործել. 2 թեյի գդալ քացախը խառնել 1 թեյի բաժակ ջրի մեջ եւ խմել օրը 3-4 անգամ` ուտելուց հետո: Արդյունքը նկատելի է դառնում 2 ամիս հետո:

Նաեւ կարող եք քացախ օգտագործել ամբողջ տարվա ընթացքում` յուրաքանչյուր 20 օրը մեկ 5 օր դադար տալով: Քացախը, սակայն, պետք է բնական լինի: Օրը 2-3 անգամ ուտելու ընթացքում (կամ ուտելուց հետո) 1 թեյի բաժակ եռացրած ջրի մեջ 2 թ/գ քացախ եւ 1-2 թ/գ մաքուր մեղր ավելացրեք եւ խմեք այն:

Խնձորի մաքուր քացախի դեպքում հակացուցումներ գրեթե չկան: Միայն պետք է ուշադիր լինեք խոցային հիվանդությունների, բարձր թթվայնության դեպքում:

Դեղատոմս 2: Խնձորի քացախի պատրաստման մի քանի ձեւեր կան: Լավ հասած խնձորները լավ լվացեք, մանր կտրատեք եւ շարեք էմալապատ տարայի մեջ, ավելացրեք շաքարավազ` 1 կգ քաղցր տեսակի խնձորի վրա` 50 գրամ շաքարավազ: Ոչ շատ քաղցր 1 կգ խնձորի դեպքում` 100 գրամ շաքար: Վրան լցրեք մինչեւ 70 C ջերմաստիճանի տաքության եռացրած ջուր, որպեսզի խնձորից 3-4 սմ բարձր լինի` ծածկի: Կաթսան դրեք տաք տեղում, բայց ոչ արեւի տակ: Օրը 2 անգամ խառնեք այն, որպեսզի չչորանա վերին շերտը: 2 շաբաթ հետո քամեք հյութը մի քանի տակ ծալված թանզիֆով, լցրեք ապակե մեծ տարաների մեջ` քացախեցնելու համար (տարան մինչեւ բերան մի լցրեք, 7-10սմ տեղ թողեք): Եվս 2 շաբաթ պահեք, եւ քացախը պատրաստ է: Նստվածքով հանդերձ՝ լցրեք շշերի մեջ եւ պահեք մութ, սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

Տնական քացախաջրով կարող եք լողանալուց հետո շփել լավ լվացված մազերը. եւ հրաշալի փայլեցնում է, եւ փափկեցնում, եւ սնուցում, եւ պաշտպանում թեփից, մազաթափությունից: Կարող եք նաեւ խնձորի քացախով լոգանք ընդունել: Լոգարանի ջրի մեջ կես թեյի բաժակ քացախ լցրեք եւ լոգանք ընդունեք. մաշկը սնուցում է, թարմացնում:

 

Դեմքը կարող եք լվանալ եւ շփել թույլ քացախաջրով: Քացախը հրաշալի միջոց է միջատների կծոցների դեմ: Հիշեք, որ այս ամենը խորհուրդ է տրվում անել խնձորի տնական քացախով:

 

Բացի այդ, քացախ պատրաստելիս հիշեք, որ էմալապատ տարաները չպետք է վնասված, ժանգոտված լինեն: Եթե տնական քացախ չունեք եւ ստիպված եք խանութից գնել, ապա ընտրեք այնպիսի քացախ, որի բաղադրության մեջ բացի խնձորի քացախից այլ բաղադրիչներ չլինեն:

 

Բացի այդ, խանութի քացախը, սովորաբար, տնականից ավելի բարձր թթվայնության է, այնպես որ, օգտագործելիս` պետք է դա հաշվի առնել եւ ավելի շատ ջրով բացել:

Խնձորի քացախի օգտակարության մասին կխոսենք «168 Ժամի» հաջորդ համարում: Նույնիսկ կզարմանաք, թե որքան կարեւոր է այն մեր օրգանիզմի համար, սրտի աշխատանքի, նյութափոխանակության, նիհարելու, եւ այլն, եւ այլն: Այժմ սկսեք պատրաստելու գործընթացը:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մուգ շոկոլադը թեթևացնում է հազը. գիտնականներ. 1in.am
Մուգ շոկոլադը թեթևացնում է հազը. գիտնականներ. 1in.am

Թեոբրոմին կոչվող նյութը կարող է հանգստացնել սուր և քրոնիկ հազը: Հետազոտությանը մասնակցել է 300 մարդ, ովքեր տառապում են քրոնիկ հազով, հաղորդում է Ladyhealh-ը: Նրանք մի քանի շաբաթ օրական երկու...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Բժիշկները բացահայտել են մասուրի նոր հատկությունները. 1in.am
Բժիշկները բացահայտել են մասուրի նոր հատկությունները. 1in.am

Մեր նախնիները մասուրն օգտագործել են լյարդի և ստամոքսի բուժման համար: Այդ բույսը կարող է ներծծել ուռուցքը և նվազեցնել գլխացավը, հայտնում է ladyhealth.com.ua-ն: Գիտնականները ոչ շատ վաղուց սկսել են մասուրից...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Խաղողն օգտակար է աչքերի համար. 1in.am
Խաղողն օգտակար է աչքերի համար. 1in.am

Խաղողը համարվում է աչքերի հիվանդության դեմ կանխարգելիչ միջոց, որը տարեց հասակում կարող է կուրության պատճառ դառնալ: Ֆորդեհմի համալսարանի գիտնականները խաղողի մեջ հակաօքսիդանտներ են հայտնաբերել, որոնք...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Շոկոլադը՝ հազի դեմ արդյունավետ միջոց. 1in.am
Շոկոլադը՝ հազի դեմ արդյունավետ միջոց. 1in.am

Հազն ընդունված է բուժել մեղրով և կիտրոնով, իսկ Մեծ Բրիտանիայի Հալի համալսարանի պրոֆեսոր Էլլին Մորիսը խորհուրդ է տալիս այդ ցուցակին ավելացնել շոկոլադը: Շոկոլադում պարունակվող թեոբրոմին ալկալոիդը, պարզվել է, ավելի...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Տղամարդկանց համար լավագույն 4 սննդամթերքը. 1in.am
Տղամարդկանց համար լավագույն 4 սննդամթերքը. 1in.am

Սննդաբանների կարծիքով՝ տղամարդիկ ունեն սննդակարգի հատուկ պահանջներ: Տղամարդկանց սննդակարգում պետք է ներառվեն միզասեռական համակարգի համար օգտակար և շագանակագեղձի քաղցկեղից պաշտպանող սննդամթերքներ...

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար Լրահոս տղամարդկանց համար
Սոյան օգնում է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը. 1in.am
Սոյան օգնում է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը. 1in.am

Food Consumer-ի փոխանցմամբ՝ չինացի մասնագետները պարզել են, որ սննդակարգում սոյայի մթերքների առատությունն օգնում է նվազեցնել շագանակագեղձի քաղցկեղի զարգացումը։ Դա ապացուցում է շագանակագեղձի քաղցկեղով և առանց...

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը Լրահոս տղամարդկանց համար
Հավի ապուրն, իրոք, արդյունավետ է մրսածության բուժման դեպքում. news.am
Հավի ապուրն, իրոք, արդյունավետ է մրսածության բուժման դեպքում. news.am

Շատերը մրսածության ժամանակ խորհուրդ են տալիս հավի արգանակ խմել: Պարզվում է, որ այս խորհուրդն այդքան էլ անօգուտ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից. մի քանի հետազոտություններ հաստատել են այդ արգանակի արդյունավետությունը...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Թոքերը մաքրելու բնական միջոց` 5 տարուց ավելի ծխողների համար. tert.am
Թոքերը մաքրելու բնական միջոց` 5 տարուց ավելի ծխողների համար. tert.am

Ծխելը վնասակար սովորություններից է, որից մարդիկ դժվարությամբ են ձերբազատվում: Այն վնասակար ազդեցություն է թողնում յուրաքանչյուր օրգանի վրա, հատկապես` թոքերի...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ
Ակնագարուկն արագ բուժելու բնական միջոցներ. tert.am
Ակնագարուկն արագ բուժելու բնական միջոցներ. tert.am

Եթե կոպի վրա ակնագարուկ է հայտնվել, պետք չէ սպասել, որ այն ահռելի չափսերի հասնի, ընդհակառակը, բուժումը պետք է սկսել առաջին րոպեներից: Healthy food star-ը  խորհուրդ է տալիս դրա դեմ պայքարել բնական միջոցներով` կարտոֆիլի...

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Բնական միջոց` ոսկրերի ամրությունը վերականգնելու համար. tert.am
Բնական միջոց` ոսկրերի ամրությունը վերականգնելու համար. tert.am

Առողջապահության ոլորտի փորձագետները պնդում են, որ մեջքի ցավի պատճառ կարող է լինել ոչ ճիշտ կեցվածքը: Այս մասին գրում է Healthyfoodstar-ը` ներկայանալով  բնական միջոց, որը կօգնի թեթևացնել ցավը և ուժ...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչպես կանխել մրսածությունը նախնական փուլում. 1in.am
Ինչպես կանխել մրսածությունը նախնական փուլում. 1in.am

Մրսածության հետևանքով հիվանդությունների շրջանում շատ կարևոր է այդ տհաճ իրավիճակից խուսափելը: Մրսածության հիմնական ախտանիշներն են՝ ուժեղ գլխացավը, ոսկրերի և հոդերի ցավը, բարձր ջերմությունը, կոկորդի ցավերը...

ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Հիանալի կոկտեյլ խումարի (похмелье) դեմ. tert.am
Հիանալի կոկտեյլ խումարի (похмелье) դեմ. tert.am

Մեկ հում ձուն խառնել մեկ բաժակ տոմատի հյութի հետ, ավելացնել 10 կաթիլ կերակրի քացախ և մեկ ումպով խմել...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Վնասակար սովորություններ
Ինչպես կանգնեցնել սրտի կաթվածը 1-ին րոպեներին տնային պայմաններում. tert.am
Ինչպես կանգնեցնել սրտի կաթվածը 1-ին րոպեներին տնային պայմաններում. tert.am

Կա մեկ բաղադրիչ, որն օգնում է արագ կանխել սրտի կաթվածը: Ինչպես ներկայացնում է Healthy food star-ը` դա կայեն պղպեղն է, որն օժտված է մի շարք օգտակար հատկանիշներով: Բժիշկներն ու հեքիմները հիացած են պղպեղի այս տեսակի բուժիչ...

Առաջին նախաբժշկական օգնություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սնկերն ու ծովային ջրիմուռները կարող են պաշտպանել մաշկի քաղցկեղից. news.am
Սնկերն ու ծովային ջրիմուռները կարող են պաշտպանել մաշկի քաղցկեղից. news.am

Սնկերն ու ծովային ջրիմուռները կարող են կանխարգելել մաշկի քաղցկեղի զարգացումը: Այդ մասին տեղեկացնում են Sanford Burnham Prebys Medical Discovery Institute-ի հետազոտողները: Հազվագյուտ շաքարը, որը պարունակվում է այդ...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Հասարակ միջոց քրոնիկական հոգնածության դեմ. 1in.am
Հասարակ միջոց քրոնիկական հոգնածության դեմ. 1in.am

Մեծ Բրիտանիայի Հալի համալսարանի և տեղի բժշկական դպրոցի փորձագետները պարզել են, որ շոկոլադը կարող է թեթևացնել քրոնիկ հոգնածության համախտանիշը...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

4Life Research USA, LLC ամերիկյան դեղագործական ընկերություն
Трансфер Фактор
Доставка по
России и СНГ.
Без посредников,
от производителя.

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ