Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը

Եղեսպակը (շալֆեյ)՝ հազար հիվանդության դեմ

Եղեսպակը (շալֆեյ)՝ հազար հիվանդության դեմ

Այս դեղաբույսի անվանումը հին հունական ծագում ունի եւ նշանակում է արեւ, առողջություն եւ բարեկեցություն: Հիպոկրատն այն անվանում էր «սուրբ դեղաբույս»:

 

Սովորաբար եղեսպակն օգտագործում են որպես բերանի ողողման միջոց` անգինայի սուր ընթացքի դեպքում, քրոնիկական տոնզիլիտի, ստոմատիտի ու բերանի խոռոչի էլի շատ հիվանդությունների դեպքում: Օրինակ` հերպեսիկ ստոմատիտի ժամանակ շատ լավ օգնում է հետեւյալ բաղադրատոմսը. 1 ճաշի գդալ եղեսպակի խոտը լցնել 1 բաժակ եռջրի մեջ ու թրմել 1 ժամ: Հետո քամել ու ստացված թուրմով կատարել ողողումներ: Կամ կարելի է նաեւ եղեսպակ օգտագործել ատամի ցավը հանգստացնելու համար: 1 գդալ եղեսպակը 10 րոպե եռացնել 1 բաժակ ջրով ու սառելուց հետո ողողել բերանը` մի քանի անգամից հետո ցավը կանցնի:

 

Բացի այս, եղեսպակ կարելի է օգտագործել նաեւ ստամոքսի հիվանդությունների, խոլեցիստիտի, հեպատիտի, շաքարային դիաբետի թույլ ձեւերի դեպքում: Եղեսպակով լոգանքները շատ օգտակար են պսորիազի, էկզեմաների ու այլ մաշկային հիվանդությունների դեպքում: Եղեսպակը նաեւ շատ օգտակար միջոց է կորյակների դեպքում: Դրա համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ եղեսպակը թրմել 30 րոպե, քամել, վրան լցնել 0,5 թեյի գդալ մեղր, լավ խառնել ու այս խառնուրդով տաք թրջոցներ դնել դեմքին` օրվա մեջ 2-3 անգամ:

 

Եղեսպակի օգնությամբ կարելի է բարձրացնել դիմադրողականությունը: Վերցնել հավասար քանակությամբ երիցուկ, մասուր եւ եղեսպակ: 3 ճաշի գդալ այս խառնուրդի վրա լցնել երեք բաժակ եռջուր ու ողջ գիշեր թողնել թերմոսում: Առավոտյան քամել ու խմել օրը 3 անգամ` 100-ական գրամ` ուտելուց 30 րոպե առաջ:

 

Ընդհանրապես բուսաբույժները գտնում են, որ եղեսպակը լավացնում է հիշողությունը եւ մաքրում արյունատար անոթները: Պարզվել է, որ այն ունի կատալիզատորի դեր եւ նման է մարդկային հորմոններին, օրինակ, էստրոգեններին` կանանց սեռական հորմոնին: Ահա թե ինչու կանանց հատկապես 35-ից հետո խորհուրդ է տրվում անցկացնել երիտասարդացման կուրս` խմելով տարվա մեջ երեք անգամ, առավոտյան, 1 ամիս շարունակ՝ 1 բաժակ եղեսպակի թուրմ` 1 թեյի գդալ եղեսպակին 1 բաժակ եռջուր: Այս դեպքերում համի համար կարելի է ավելացնել կիտրոն կամ մեղր:

 

Իսկ Հին Եգիպտոսում պատերազմներից հետո քրմերն այս խոտաբույսը ձրի բաժանում էին կանանց, որպեսզի անպայման խմեն թուրմը` սերունդը բազմացնելու համար: Դրանում զարմանալի բան չկա, որովհետեւ եղեսպակն ազդում է բեղմնավորման վրա` ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց օգտագործելու դեպքում:

 

Եղեսպակը Հին Հունաստանում համարվում էր նաեւ «երկարակեցության բույս», եւ դրա թուրմը տալիս էին խմելու տարեցներին: 100գ եղեսպակի ծաղիկները, 800 մլ օղին եւ 400գ ջուրը խառնել ու թողնել 40 օր արեւի տակ փակ ապակե անոթի մեջ: 40 օր հետո ընդունել առավոտյան քաղցած վիճակում` լուծելով կես ճաշի գդալ հումքը նույնքան ջրի մեջ:

 

Այս հումքը ժամկետի մեջ է 1 տարի:

 

Այն տոնուսը բարձրացնող հատկություն ունի, բացի այդ, պարունակում է բնական հակաօքսիդանտներ: Հիշողությունը լավացնելու համար կարելի է եղեսպակի տերեւներից պատրաստել փոշի եւ ընդունել օրական երեք անգամ, մի պտղունց, վրայից խմելով ջուր: Եղեսպակը նաեւ շատ օգտակար է նեւրոզների դեպքում:

 

Պետք է նշել, որ այսքան դրական ազդեցությունների հետ մեկտեղ՝ դեղատնային եղեսպակն ունի նաեւ լուրջ հակացուցումներ, օրինակ` վահանագեղձի հիվանդություն ունենալու դեպքում պարզապես պետք է հեռու մնալ այս դեղաբույսից: Այն հակացուցված է նաեւ երիկամային հիվանդություն ունեցողներին` նեֆրիտ, պիելոնեֆրիտ, գլոմերոնեֆրիտ եւ այլն:

 

Չի կարելի եղեսպակ ընդունել ուժեղ հազի դեպքում. այն միայն կուժեղացնի հազը: Եղեսպակը լավ չի ազդում նաեւ հիպոտոնիկների վրա: Օգտագործելու դեպքում էլ չարժե ընդունել 3 ամսից ավելի, անպայման պետք է ընդմիջում տալ: Եղեսպակը հակացուցված է հղիներին ու կերակրող մայրերին:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. plantarium.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Gayane

24.11.2015

Knereq mi ban harcnem,hnaravor e sisindr xotabuyse yexespaki myus barbarayin anunn e?? yes nuynpes lsel em vor yezdinere xotabuysi anun giten vor ognum e hxianal,hnaravor e ardyoq yexespake lini?? (Ruseren shalfei)

Syuzi

10.02.2015

Bjshkuhi jan da ezdineri buys e kochvum talis en nor amusnacac harsnerin hxianalu hamar idep nayev txamardun es russastanum em aprum mayrs xndrel e tvel en vor uxarki Sisindr. Aydpes en asum shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

17.12.2014

Հարգելի Սյուզի, ցավոք, տվյալներ չկան նշված բույսի մասին: Խնդրում ենք ճշտել անունը, միգուցե բարբառային տարբերակն է, կամ գուցե սխալ է գրված:

Սյուզի

04.12.2014

Բարև բժշկուհի Սիսինդր բույսի մասին կգցեք տեղեկություն ես լսել եմ որ թրմում և խմում են հղիության համար ինչ կասեք այդ մասին

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ