Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Վիտամիններ և միներալներ

Տնական մթերք առաքում Երևանում

Վիտամիններ

Վիտամիններ

Վիտամին են անվանում կենսաբանորեն ակտիվ այն միացությունները, որոնք ճարպերի, ածխաջրերի, սպիտակուցների և հանքային նյութերի համակցությամբ անփոխարինելի դեր են կատարում կենդանի օրգանիզմի նյութափոխանակության համար։

 

Վիտամինները ոչ մեծ քանակությամբ օրգանիզմ են ներթափանցում սննդի միջոցով և յուրացվում թթվային միացությունների միջոցով (ամիդային, եթերային, նուկլեինային և այլն)։ Այդ թթվային միացությունները, միանալով սպիտակուցներին, արտադրում են ֆերմենտներ (բիոկատալիզատորներ), որոնք խթանում են տարաբնույթ նյութերի սինթեզումն օրգանիզմում։ Վիտամիններն ակտիվորեն ներազդում են բոլոր օրգանների վրա, մասնակցում նյութափոխանակության և նյարդառեֆլեկտոր համակարգի կարգավորմանը։ Մեծ է նաև վիտամինների դերը տարբեր հիվանդությունների բուժման գործում։ Մեր օրերում հայտնի են մոտ 100 ֆերմենտներ, որոնց մոլեկուլների մեջ կան նաև վիտամիններ։ Վիտամինները հիմնականում տոքսիկ չեն, սակայն դրանցից մի քանիսը (օրինակ, վիտամիններ A-ն և D-ն), այնուամենայնիվ, դեղաչափերի չարաշահման պարագայում օրգանիզմում որոշակի խանգարումներ կարող են առաջացնել։ Այս խանգարումներն անվանում են հիպերվիտամինոզ։

 

Վիտամինների դասակարգումը

 

Վիտամինների ազդեցության ոլորտը բացահայտվել է մինչ դրանց կառուցվածքի հայտնաբերումը և հիմք է հանդիսացել վերջիններիս դասակարգման համար։ Ի սկզբանե շրջանառության մեջ է դրվել վիտամինների այբբենական դասակարգումը, և չնայած այն հանգամանքին, որ վերջինս չի արտացոլում  վիտամինների ո՛չ կենսաբանական, ո՛չ էլ ֆիզիկական հատկությունները` այն մինչ օրս ամենալայն կիրառություն ունեցող դասակարգումն է։ Մեր օրերում գիտնականները բացահայտել են մի քանի տասնյակի հասնող վիտամիններ, որոնց ուսումնասիրությունն առավել մատչելի դարձնելու նպատակով վիտամինները դասակարգում են ըստ իրենց ֆիզիկական հատկությունների. ա) ճարպալույծ վիտամիններ, բ) ջրալույծ վիտամիններ։

 

Ճարպալույծ վիտամիններն են`

  • վիտամին A-ն

  • վիտամին D-ն

  • վիտամին E-ն

  • վիտամին K-ն

 

Ջրալույծ վիտամիններն են`

- B խմբի վիտամինները, որոնք մոտ երկու տասնյակի են հասնում։ B խմբի վիտամիններից յուրաքանչյուրն ունի իր քիմիական ու կենսաբանական առանձնահատկությունները և օրգանիզմի վրա կենտրոնական նյարդային համակարգի միջոցով ներազդելու մեխանիզմները։

  • Վիտամին C-ն

  • Վիտամին PP-ն

 

Վիտամինների ազդեցությունը

 

Սննդի մեջ վիտամինների պակասն օրգանիզմում տարբեր խանգարումների տեղիք կարող է տալ, որոնք արտահայտվում են ընդհանուր կամ ոչ հատկանշական ախտանիշներով, օրինակ. ախորժակի բացակայությամբ, մազաթափությամբ, աճի դադարով, քաշի կտրուկ նվազումով և այլն։ Այս ընդհանուր ախտանիշներին այնուհետև հաջորդում են այնպիսիք, որոնք հատուկ են հենց այս կամ այն վիտամինի պակասին։ Դրանք հատկանշական ախտանիշներն են։ Այն հիվանդությունները, որոնք զարգանում են վիտամինների քաղցի կամ պակասի պայմաններում, կոչվում են ավիտամինոզներ (աճի դանդաղում, ռախիտ, պելլագրա և այլն)։ Վիտամինային անբավարարության, իսկ այնուհետև ավիտամինոզի պատճառ կարող են լինել, օրինակ, սննդի ոչ լիարժեք վիտամինային հագեցվածությունը, աղեստամոքսային համակարգի կողմից վիտամինների և ճարպերի ոչ լիարժեք յուրացումը, մեզի միջոցով դրանց մեծ քանակությամբ արտանետումը (լյարդի և երիկամների հիվանդությունների ժամանակ միզամուղ դեղամիջոցների երկարատև օգտագործման պարագայում), վիտամինների մեծ պահանջարկը (օրինակ. պալարախտի ժամանակ վիտամին C-ի գերածախսը)։

 

A, B12, D, E, PP հիպովիտամինոզներն օրգանիզմում կարող են զարգանալ լյարդի տարաբնույթ հիվանդությունների և մարսողական համակարգի խանգարման ժամանակ սննդի մեջ ճարպերի, ինչպես նաև ձկան ոչ անհրաժեշտ քանակությամբ օգտագործման պարագայում։ B1, B2, B6, C, K հիպովիտամինոզները կարող են սկսվել դիսբակտերիոզի պայմաններում սննդում ոչ լիարժեք քանակությամբ կանաչեղեն, բանջարեղեն, միրգ, հաց օգտագործելու դեպքում։ Տարբեր հիպովիտամինոզների զարգացման համար ազդակներ կարող են դառնալ զանազան ինֆեկցիոն հիվանդությունները, առատ միզարտադրությունն ու փորլուծությունը։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 6-7-2008 (13)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

,,,,,,

17.05.2011

վիտամինների մասին նորմալ բան կաաա

CHEM ASI

12.03.2011

ES VITAMIN JOXOVURD JAN

Կարդացեք նաև

Երկաթի պակասը լրացնող սննդամթերք. tert.am
Երկաթի պակասը լրացնող սննդամթերք. tert.am

Երկաթի պակասն օրգանիզմում ևս հիվանդություն է և եթե չբուժվի, կարող է հանգեցնել լուրջ առողջական բարդությունների, ինչպես օրինակ` սակավարյունության: Այս հիվանդության առաջացման հիմնական պատճառը երկաթի ցածր...

Երկաթի 5 հրաշալի աղբյուր. news.am
Երկաթի 5 հրաշալի աղբյուր. news.am

Երկաթն անհրաժեշտ է իմունիտետի, ուղեղի, ինչպես եւ ամբողջ օրգանիզմի նորմալ գործունեության համար: Ներկայացնում ենք այն մթերքները, որոնք հարուստ են երկաթով...

Սնունդը և առողջությունը
B3-ը՝ երիտասարդ մնալու լավագույն վիտամին. գիտնականներ. 1in.am
B3-ը՝ երիտասարդ մնալու լավագույն վիտամին. գիտնականներ. 1in.am

Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցի հետազոտողները մի շարք փորձերից հետո պարզել են, որ B3 վիտամինը 10%-ով նպաստում է կյանքի տևողության ավելացմանը, հետևաբար, երկարացնելով մարդու երիտասարդությունը...

Սխտորի գաղտնիքները (գերմանիում)
Սխտորի գաղտնիքները (գերմանիում)

Սխտորի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ կան: Բույսի բուժիչ ազդեցության ոլորտը շատ լայն է, հայտնի են հարյուրավոր բարադրատոմսեր, որոնց մի մասը հրապարակվել է «Մոգական բուժարարներ» մատենաշարի թիվ 1 «Սոխը եւ սխտորը...

Սնունդը և առողջությունը Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Մոլիբդեն
Մոլիբդեն

Մոլիբդենը մարդու օրգանիզմում հանդես է գալիս որպես օրգանիզմից թունավոր նյութերը հեռացնող խմորիչների բաղկացուցիչ մաս կամ, այլ կերպ` կոֆակտոր: Մեծապես ազդում է օրգանիզմում պահեստավորված երկաթի վերաբաշխման վրա...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
5 միֆ և փաստ վիտամին C-ի մասին. 1in.am
5 միֆ և փաստ վիտամին C-ի մասին. 1in.am

Շատերը C վիտամինի մասին գիտեն, որ այն պարունակում է ցիտրուսներում, և նրա անբավարությունը կարող է խախտել օրգանիզմի աշխատանքը: healthyliving.com.ua-ը ներկայանցում է վիտամին C-ի մասին...

Մակրոտարրերն՝ արևածաղկում (ընդլայնված տեղեկատվություն մակրոտարրերի մասին)
Մակրոտարրերն՝ արևածաղկում (ընդլայնված տեղեկատվություն մակրոտարրերի մասին)

ՖՈՍՖՈՐ. 100 գ սերմը պարունակում է 660-705 մգ ֆոսֆոր, օրգանիզմի 1 օրվա պահանջարկի 85.3 % -ն է...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Վիտամիններն` արևածաղկում (ընդլայնված տեղեկատվություն վիտամինների մասին)
Վիտամիններն` արևածաղկում (ընդլայնված տեղեկատվություն վիտամինների մասին)

ԹԻԱՄԻՆ՝ նույնն է B1, 100 գ սերմում պարունակվում է 1.5-2.1 մգ B1: Տղամարդկանց անհրաժեշտ է օրը 1.2-1.5 մգ, կանանց 1.0-1.1 մգ, հղիներին ու կերակրող մայրերին՝1.5 ու 1.6 մգ...

Ջուլիետա Սահակյանի բուժարանը
Հիմալայան աղի օգտակարությունը բոլոր օրգանների աշխատանքի համար. tert.am
Հիմալայան աղի օգտակարությունը բոլոր օրգանների աշխատանքի համար. tert.am

Ամենաարժեքավոր սննդային հավելումը` հիմալայան աղը ամենաառողջարարն ու մաքուրն է ամբողջ աշխարհում: Այն հազվագյուտ թանկարժեք իր է համարվել դեռևս հնագույն ժամանակներից, երբ հիմալայան աղով առևտուր են արել հին...

Մթերքներ, որոնք հարուստ են յոդով. 1in.am
Մթերքներ, որոնք հարուստ են յոդով. 1in.am

Յոդի պակասը կարող է առաջացնել շատ առողջական խնդիրներ, որոնք հաճախ վերագրում ենք գերհոգնածությանը, անքնությանը և այլն: Սակայն այնպիսի ախտանշանները, ինչպիսիք են` մշտական թուլությունը, մոռացկոտությունը...

Սնունդը և առողջությունը
3 անսպասելի փաստ վիտամինների մասին. news.am
3 անսպասելի փաստ վիտամինների մասին. news.am

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ մեծ քանակությամբ վիտամին ընդունելը ո՛չ միայն չի կարող պաշտպանել քաղցկեղից, այլ՝ հակառակը: Ֆոլաթթվի, բետա-կարոտինի եւ վիտամին E-ի...

Ինչպես հասկանալ, թե օրգանիզմում որ վիտամինն է պակասում. 1in.am
Ինչպես հասկանալ, թե օրգանիզմում որ վիտամինն է պակասում. 1in.am

Սթրեսը հյուծում է օրգանիզմը`  կորզելով նրանից բոլոր վիտամիններն ու օգտակար նյութերը, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին նորմալ գործունեության համար, գրում է...

Ձկան յուղի 7 օգտակար հատկություն. tert.am
Ձկան յուղի 7 օգտակար հատկություն. tert.am

Շատերը խուսափում են ձկան յուղ օգտագործելուց՝ դրա տհաճ հոտի պատճառով, սակայն այն ունի մի շարք օգտակար հատկություններ, որոնք հնարավոր չէ ստանալ այլ մթերքից: Այս մասին գրում է...

​«Արևի» վիտամինը. ankakh.com
​«Արևի» վիտամինը. ankakh.com

Հայտնի է, որ մեր օրգանիզմն ինքնուրույն չի կարող վիտամիններ արտադրել: Վիտամինները ստանում է միայն սննդի հետ: Սակայն մի բացառություն կա` «արևի» կամ D վիտամինը, որը ճարպալույծ է, չի քայքայվում...

Բրոկկոլի օգտակար հատկությունները. fact.am
Բրոկկոլի օգտակար հատկությունները. fact.am

Բրոկկոլին պարունակում է ավելի շատ սպիտակուց, քան միսը: Այս բանջարեղենը հարուստ է միկրոէլեմենտներով և վիտամիններով, մասնավորապես С եւ К: Վիտամին A-ի պարունակությամբ գերազանցում է կաղամբի...

Սնունդը և առողջությունը

Արեգակ ստոմատոլոգիական կլինիկան

 

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Meditech.am

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

4Life Research USA, LLC ամերիկյան դեղագործական ընկերություն
Трансфер Фактор
Доставка по
России и СНГ.
Без посредников,
от производителя.

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ