Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Վիտամիններ և միներալներ

Ին՞չ վիտամիններ են անհրաժեշտ օրգանիզմին` հուշում է մաշկը

Ին՞չ վիտամիններ են անհրաժեշտ օրգանիզմին` հուշում է մաշկը

Ձմեռ-գարուն ժամանակաշրջանը մաշկի համար դժվարին փորձություն է: Ցրտերի սեզոնին մաշկը թոշնած ու անփայլ տեսք է ստանում: Ջերմաստիճանի տատանումը, արևային լույսի անբավարարությունն ու վիտամինների պակասն արտահայտվում են արտաքինի վրա:

 

Ու ոչ մի կոսմետիկ միջոց չի կարող քողարկել այս կամ այն վիտամինի պակասը: Մաշկի կարգին տեսքի համար օրվա սննդաբաժնում պետք է լինեն և՛ վիտամիններ, և՛ միկրոտարրեր: Իսկ թե ինչ կոնկրետ վիտամիններ են հարկավոր ձեր օրգանիզմին, կհուշի մաշկը: Այսպես:

Եթե մաշկն անհարթ է ու թեփոտում է, ապա դա խոսում է  օրգանիզմում նիկոտինաթթվի պակասի մասին (վիտամին РР): Նշանակում է,  որ օրվա սննդաբաժնում պետք է կոշտ աղացած ալյուրից պատրաստված հաց, ձավարեղեն ու լոբի օգտագործեք:

Չոր, անհարթ ու մուգ բծերով, տեղ-տեղ թարախակույտով մաշկը A վիտամինի (ռետինոլ) և A պրովիտամինի (կարոտին) կարիք է զգում: Այս վիտամինն անհրաժեշտ է մաշկի  և լորձաթաղանթի վիճակը  նորմալ  պահելու համար: Այն բավարար քանակությամբ կա լյարդի, գազարի, լոլիկի, ծիրանաչրի մեջ: Այդ վիտամինը շատ է նաև հում ձվի դեղնուցում: Կարոտին պարունակում են գրեթե բոլոր մրգերն ու հատապտուղները, որոնք ունեն վառ դեղին կամ կարմիր երանգավորում, ինչպիսիք են լոլիկը, չիչխանը, մասուրը, դդումը, բազուկը, ծիրանը ևն: Եթե մաշկն ասես կորցրել է առաձգականությունը ու թոշնած տեսք ունի, ապա դա խոսում է E վիտամինի պակասի մասին, որն այլ կերպ անվանում են «երիտասարդության վիտամին»: Դրանից մեծ քանակությամբ պարունակում են ձեթը, կանաչ բանջարեղենն ու գազարը:  Ձեթի ամենօրյա կիրառման դեպքում օրգանիզմն այդ պակասը կլրացնի:

Որպեսզի ատամներն ու ոսկրերը նորմալ վիճակում լինեն, օրգանիզմին անհրաժեշտ է D վիտամին (կալցիֆերոլ): Դրանից կա կարագի մեջ: Իսկ օրգանիզմում այդ վիտամինն առաջանում է արեգակի ճառագայթների ազդեցությամբ: Իսկ  C վիտամինի (ասկորբինաթթվի) գլխավոր աղբյուրը սև հաղարջն է, կարմիր քաղցր տաքդեղը, կաղամբը, նեխուրը, սպանախը: Սակայն պետք է հիշել, որ սխալ պահպանման դեպքում այդ բանջարեղենում C վիտամինն աստիճանաբար քայքայվում է:

B (1, 2, 6, 12) խմբի վիտամիների անբավարարության մասին  խոսում են մկանային հաճախակի կծկումները,  քայլելիս շուտ հոգնելը, բերանի անկյուններում հաճախակի առաջացող ճաքերը: Այդ վիտամինների մեծ քանակ  կա ձավարեղենի, ընկույզների, ցիտրուսազգիների ու կարտոֆիլի մեջ: Մսի, ձկան, կաթի, կաթնաշոռի, պանրի ու լյարդի մեջ նույնպես այդ խմբի վիտամիններ կան: Լնդերի արյունահոսությունը հուշում է P և PP վիտամինների անբավարարության  մասին, ընդ որում, այդ ժամանակ մաշկի վրա առաջանում է ցան, մշտական հոգնածության ու թուլության զգացում: Այդ դեպքում ճիշտ կլինի սննդաբաժնի մեջ հնդկահավի միս, հունական ընկույզ ու ընդեղեն ընդգրկել:

Ձմեռն ու գարունը մաշկի համար ամենախնդրահարույց ժամանակն են համարվում: Մաշկը անկենդան է դառնում: Խոնավացնող լոգանքները պետք է ամենօրյա պարտադիր գործողության վերածվեն: Տաք ջրի մեջ կարելի է ավելացնել  կաթի մեջ լուծված թուրինջի կամ նարնջի յուղ: Ավելի արագ արդյունքի հասնելու համար պետք է մեկ լոգանքի համար օգտագործել 1 լ անյուղ կաթ` մեկ  ճաշի գդալ մեղրով: Մի քանի պրոցեդուրայից հետո մաշկը ձեր աչքի առջև կվերափոխվի:

Ճարպոտ մաշկը ճարպի ավելցուկից հաճախ է բորբոքվում. առաջանում է անցանկալի փայլ, որն ուղեկցվում է տարաբնույթ ցանով: Նման մաշկը պարբերաբար պետք է մաքրել, կարելի է տարբեր դիմակներ պատրաստել. օրինակ` 2 ճաշի գդալ կեֆիրը, մեկ գդալ ալյուրն ու մեկ կիտրոնի հյութը խառնել, ստացված զանգվածը քսել դեմքին ու թողնել 15 րոպե: Ե՛վ դեմքի մաշկի գույնը կթարմանա, և՛ փայլը կնվազի:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. roditeli.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ցինկի օգտակար և վնասակար կողմերը
Ցինկի օգտակար և վնասակար կողմերը

Ցինկը սննդային անհրաժեշտ հանքանյութ է, որն օրգանիզմում ունի բազմաթիվ գործառույթներ, և, որպես կատալիզատոր ու կառուցվածքային տարր, մտնում է հարյուրավոր մետալոպրոտեինների կառուցվածքի մեջ...

Վիտամին D-ն և արևայրուքը
Վիտամին D-ն և արևայրուքը

Արևապաշտպան քսուքների առանձին բաղադրիչները հաճախ մտահոգության տեղիք են տալիս։ Դրանից բացի կա նաև ընդհանուր կասկած, որ այդ քսուքներն արգելակում են մարդու օրգանիզմ վիտամին D-ի մուտքը...

Սալուտեմ 3.2021
Վիտամին C. Սալուտեմ ամսագիր № 1
Վիտամին C. Սալուտեմ ամսագիր № 1

Ինչո՞ւ է կորոնավիրուսային վարակի բուժման գործընթացում ներառվում վիտամին C-ն, պարզ կդառնա կարևորագույն միկրոտարր-սննդանյութի «ծննդյան օրվան» նվիրված հոդվածից, որի չնչին չափաքանակն...

Սալուտեմ 1.2021
Յոդի անբավարարություն` օրգանիզմում. nairimed.com
Յոդի անբավարարություն` օրգանիզմում. nairimed.com

Հավանաբար լսել եք օրգանիզմում յոդի անբավարարության մասին: Հիմնականում վահանաձև գեղձի հիվանդությունների պատճառը մարդու օրգանիզմում յոդի պակասն է...

Ներզատաբանություն Թերապիա
Գունավոր վիտամինները. ankakh.com
Գունավոր վիտամինները. ankakh.com

Վիտամինները գույներ ունեն. կարմիրը` հակաօքսիդանտներն են, կանաչը` ոսկրերի ու ատամների համար են: Իսկ մրգերում ու բանջարեղենի մեջ վիտամինների մի ամբողջ ծիածան կա: Մրգերն ու բանջարեղենը բաժանվում են ոչ միայն ընտանիքների...

Մագնեզիումի դերն օրգանիզմում. armeniamedicalcenter.am
Մագնեզիումի դերն օրգանիզմում. armeniamedicalcenter.am

Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական կարևորություն ունեցող քիմիական էլեմենտներից է: Այն ակտիվ մասնակցություն ունի մոտավորապես 350 ֆերմենտատիվ ռեակցիաներում: Մագնեզիումը մտնում է բոլոր հյուսվածքների...

Ավիտամինոզ. armeniamedicalcenter.am
Ավիտամինոզ. armeniamedicalcenter.am

Ավիտամինոզը օրգանիզմին և օրգան-համակարգերի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ վիտամինների լիովին բացակայությունն է: Այս վիճակը հաճախ շփոթում են հիպովիտամինոզի հետ...

Թերապիա
B խմբի վիտամիններ. nairimed.com
B խմբի վիտամիններ. nairimed.com

B  խմբի վիտամինները սերտորեն կապված են միմյանց հետ: Այս խմբի վիտամիններից մեկի պակասը կարող է ընդհատել կենսաքիմիական ռեակցիաների ամբողջ շղթան և առաջացնել այս խմբի բոլոր վիտամինների անբավարարությանը բնորոշ ախտանիշներ...

Ի՞նչ հավելել սննդակարգում, եթե կա վիտամին E-ի պակաս. 168.am
Ի՞նչ հավելել սննդակարգում, եթե կա վիտամին E-ի պակաս. 168.am

Վիտամին E-ն անհրաժեշտ է օրգանիզմին բազմաթիվ գործառույթների համար, և դրա անբավարար քանակը կարող է վնասել։ Fithacker.ru-ն գրում է, որ այս վիտամինը կարելի է ստանալ մթերքի միջոցով...

Սնունդը և առողջությունը
Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին
Վիտամիններ, որոնք անհրաժեշտ են մաշկին

Վիտամինների պակասը մի շարք բացասական երևույթների պատճառ է դառնում. մարմնի քաշի և օրգանիզմի դիմադրողականության անկում, գերհոգնածություն, որոնք էլ իրենց ազդեցությունն են թողնում կնոջ մաշկի ու մազերի վրա...

Մարմնի խնամք
Վիտամինների պակասի մասին հուշում է օրգանիզմը. 168.am
Վիտամինների պակասի մասին հուշում է օրգանիզմը. 168.am

Երբ օրգանիզմին չի բավարարում վիտամինների, հանքանյութերի, սննդարար նյութերի քանակը, այն, սովորաբար, մեզ հուշում է դրա մասին։ Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե ինչ նշաններ են նկատվում նման խնդիրների դեպքում...

Սնունդը և առողջությունը
Ձկան յուղի օգտակարությունը. 168.am
Ձկան յուղի օգտակարությունը. 168.am

Օմեգա-3 ճարպաթթուների բավարար մակարդակը չափազանց կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ ձուկը մեծ քանակով օմեգա-3 է պարունակում...

Սնունդը և առողջությունը
Եթե օրգանիզմում կա մագնեզիումի պակաս. 168.am
Եթե օրգանիզմում կա մագնեզիումի պակաս. 168.am

Մագնեզիումի մասնակցությամբ օրգանիզմում տեղի են ունենում գրեթե բոլոր կենսական կարևոր գործընթացները։ Օրվա ընթացքում օրգանիզմին անհրաժեշտ է 350 մգ մագնեզիում։ Դրա անբավարար քանակը հանգեցնում է մի շարք...

Ինչպե՞ս ընդունել կալցիումը, որպեսզի այն լավ յուրացվի
Ինչպե՞ս ընդունել կալցիումը, որպեսզի այն լավ յուրացվի

Կալցիումը հանդիսանում է օրգանիզմի բազմաթիվ ֆիզիոլոգիական պրոցեսներում մասնակցություն ունեցող տարր: Նրա բավարար ընդունումը չափազանց կարևոր է առողջության պահպանման համար: Իմացեք, թե ինչն է...

Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am
Օրգանիզմում երկաթի ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը. news.am

Օրգանիզմում երկաթի նույնիսկ աննշան ավելցուկը մեծացնում է II տիպի շաքարախտի առաջացման հավանականությունը, զգուշացնում են Արեւելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքով՝ այս տարրի...

Ներզատաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ