Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Առաջին անգամ Հայաստանում կատարվել է երեխայի լյարդի փոխպատվաստում

ՀՀ ԱՆ. Առաջին անգամ Հայաստանում կատարվել է երեխայի լյարդի փոխպատվաստում

«Արաբկիր» բժշկական համալիրում այսօր տեղի է ունեցել «Լյարդի փոխպատվաստման կազմակերպում» թեմայով հայ-բելառուսական սիմպոզիումը, որին մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև բժշկական համալիրի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, Մինսկի «Վիրաբուժության, տրանսպլանտոլոգիայի և հեմատոլոգիայի գիտապրակտիկ կենտրոնի» տնօրեն Օլեգ Ռումմոն:

«Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, քանի որ կարող ենք փաստել, որ հոկտեմբերի 22-ին առաջին անգամ Հայաստանում կատարվել է երեխայի լյարդի փոխպատվաստում: Սա մեր երկու երկրի` Հայաստանի և Բելառուսի, բարեհաջող և բեղմնավոր համագործակցության ապացույցն է»,- ասել է Լենա Նանուշյանը սիմպոզիումի բացման խոսքում:

Հայ-բելառուսական սիմպոզիումի ժամանակ մասնագետները քննարկել են օրգանների փոխպատվաստման կազմակերպման հարցերը, մեծահասակների և երեխաների լյարդի փոխպատվաստման խնդիրները, նախա և հետվիրահատական վարման մոտեցումները:

Նշենք, որ Բելառուսի գործըներկների հետ փոխպատվաստումային բժշկության շուրջ համագործակցության մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս հունվարին` Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Բելառուսի առողջապահության նախարար Վալերի Մալաշկոյի Մինսկում կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ: Եվ երեկ Հայաստանում առաջին անգամ իրականացվել է կենդանի դոնորի լյարդի ձախ բլթի փոխպատվաստում` երեխային: Հայ-բելառուսական համագործակցության ծրագրի շրջանակներում մինչ օրս բելառուսական մասնագետների կողմից իրականցվել է 5 պացիենտի լյարդի փոխպատվաստում Մինսկում ու 11 հայ մասնագետի վերապատրաստում Մինսկում:

Նման բարդ վիրահատությունների կատարումը խոսում է Հայաստանի բժշկության և բժշկագիտության զարգացման մասին:

Դոնորի և ռեցիպիենտի վիճակը այս պահին բավարար է և համապատասխանում է հետվիրահատական նորմալ ընթացքին:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Ներկայացվել են «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» հետազոտության արդյունքները
ՀՀ ԱՆ. Ներկայացվել են «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» հետազոտության արդյունքները

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» ազգային հետազոտության արդյունքների ներկայացում թեմայով միջոցառմանը...

Իրադարձություններ Հայաստանում
Հոգեկան առողջության հայկական հանդեսը 10 տարեկան է
Հոգեկան առողջության հայկական հանդեսը 10 տարեկան է

Առողջապահության ազգային ինսիտուտում տեղի ունեցավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի (ՀՀԱ) պաշտոնական պարբերական Հոգեկան առողջության հայկական հանդեսի...

Իրադարձություններ Հայաստանում
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը մասնակցել է «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2019» միջազգային ցուցահանդեսին. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը մասնակցել է «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2019» միջազգային ցուցահանդեսին. oncology.am

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոկտեմբերի 25-27-ը մասնակցել է «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2019» միջազգային ցուցահանդեսին։ Կենտրոնը, որը վերջին տարիներին արագընթաց տեմպերով զարգանում է...

Իրադարձություններ Հայաստանում
Ամփոփվեց «Առողջապահություն և դեղագործություն Expo 2019» 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը
Ամփոփվեց «Առողջապահություն և դեղագործություն Expo 2019» 18-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

Ամփոփվեց հոկտեմբերի 25-27-ը Երևանում անցկացված LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության եւ ՀՀ առողջապահության նախարարության համատեղ` «Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2019» 18-րդ միջազգային ցուցահանդեսը...

Իրադարձություններ Հայաստանում
Պլաստիկ վիրաբուժության միջազգային գիտաժողովը Երևանում. med-practic.com
Պլաստիկ վիրաբուժության միջազգային գիտաժողովը Երևանում. med-practic.com

Հոկտեմբերի 28–ին իր աշխատանքներն ավարտեց «Ավանգարդ Մեդ» ԲԿ և Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի (ՊՎԷՎՀԱ) համատեղ կազմակերպած «ՊՎԷՎՀԱ 12-րդ միջազգային կոնգրեսը և պլաստիկ վիրաբուժության...

Իրադարձություններ Հայաստանում
Սրտաբանության եվրակովկասյան 7-րդ համաժողովը` Երևանում. med-practic.com
Սրտաբանության եվրակովկասյան 7-րդ համաժողովը` Երևանում. med-practic.com

Ֆրանսիայի «Ակցիա-առողջություն. Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպությունը ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
Դասընթաց՝«Պրե- և պոստմենոպաուզալ տարիքի կանանց առողջության հարցեր» թեմայով
Դասընթաց՝«Պրե- և  պոստմենոպաուզալ տարիքի կանանց առողջության հարցեր» թեմայով

Մոր և մանկան առողջապահության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ)  և Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ, Ռուսաստանից ժամանած...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը 30 տարեկան է
ՀՀ ԱՆ. ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը 30 տարեկան է

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը նշում է հիմնադրման 30-ամյակը: Միջոցառմանը մասնակցել են առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՀՀ-ում...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ականավոր սրտաբան, ակադեմիկոս Կառլեն Ադամյանին նվիրված նիստ՝ ԵՊԲՀ-ում
ԵՊԲՀ. Ականավոր սրտաբան, ակադեմիկոս Կառլեն Ադամյանին նվիրված նիստ՝ ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ-ում այսօր տեղի ունեցավ Հետբուհական շարունակական կրթության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնի նիստ, որը նվիրված էր սրտաբանության հիմնադիր, ակադեմիկոս Կառլեն Ադամյանի գիտական ժառանգությանը...

Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ Հայ-ռուսական 5-րդ առողջապահական ամենամյա համաժողովը
Կայացավ Հայ-ռուսական 5-րդ առողջապահական ամենամյա համաժողովը

Հոկտեմբերի 21-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում իր աշխատանքը սկսեց Հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովը: Այն կրում է ամենամյա բնույթ` հերթականության սկզբունքով յուրաքանչյուր տարի կազմակերպվելով...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է

ԵՊԲՀ-ում օրերս կայացած «Սեռական և վերարտադրողական առողջության մուլտիդիսցիպլինարային ասպեկտները» միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակում սեռական և վերարտադրողական առողջության բնագավառի արտասահմանցի և տեղացի...

Իրադարձություններ Հայաստանում
Տեսողության համաշխարհային օր 2019. «Մեր տեսողությունը կարևոր է». ցուցահանդես-մրցույթ « Աշխարհն իմ աչքերով»
Տեսողության համաշխարհային օր 2019. «Մեր տեսողությունը կարևոր է». ցուցահանդես-մրցույթ « Աշխարհն իմ աչքերով»

Հոկտեմբերի 17-ին Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի գրասենյակում Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակներում,  տեղի ունեցավ «Աշխարհն իմ աչքերով»...

Իրադարձություններ Հայաստանում
Տեսողության համաշխարհային օր. մեր տեսոությունը կարևոր է
Տեսողության համաշխարհային օր. մեր տեսոությունը կարևոր է

Հայաստանում շարունակվում են Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումները, որոնք սովորաբար նշվում են ամբողջ շաբաթվա ընթացքում: Ինչ է Տեսողության համաշխարհային օրը և ինչու է այն տոնվում: 2000 թվականից...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Վաշինգտոնի բժշկական համալսարանի և Քաղցկեղի վերահսկման միջազգային միության մասնագետները դասախոսությամբ հանդես եկան
ԵՊԲՀ. Վաշինգտոնի բժշկական համալսարանի և Քաղցկեղի վերահսկման միջազգային միության մասնագետները դասախոսությամբ հանդես եկան

Վաշինգտոնի բժշկական համալսարանի և Քաղցկեղի վերահսկման միջազգային միության մասնագետներն այսօր ԵՊԲՀ-ում էին:

Անվանի հյուրերն անդրադարձան կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի տարածվածության թեմային...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ