ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Երևանում կայացել է գերիատրիայի (ծերաբուժության) երկրորդ միջազգային կոնգրեսը

Տարեցների միջազգային օրվա շրջանակում «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան», «Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիան» և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կազմակերպել են երկրորդ միջազգային համաժողովը՝ ուղղված ծերաբուժության խնդիրներին և Հայաստանում ծերաբուժության զարգացմանը։ Համաժողովի այս տարվա կարգախոսն է. «Կյանք տանք տարիներին և ոչ թե միայն տարիներ՝ կյանքին»։
Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը և Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հիմնադիր/նախագահ Արթուր Թորոսյանը։
«Տարեցները միշտ նշանակալի դեր են խաղացել հասարակության մեջ` որպես առաջնորդներ, խնամատարներ և ավանդույթի պահպանողներ: Այնուամենայնիվ, նրանք նաև շատ խոցելի են, շատերը հայտնվում են աղքատության մեջ, հաշմանդամություն են ձեռք բերում կամ բախվում են խտրականության... Հայաստանը, միջազգային չափանիշներով, ծերացող բնակչություն ունի. 2018-ին երկրում 65+ բնակչության մասնաբաժինը կազմել է 11,6%, և, ՄԱԿ-ի կանխատեսումներով, մինչև 2050 թվականը այն կհասնի 23%-ի... Տարեց լինելը մեր ապագան է։ Եկեք այնպես անենք, որ ունենանք հնարավորինս լավ, առողջ և պտղաբեր ապագա։ Եկեք կյանք տանք տարիներին և ոչ թե միայն տարիներ՝ կյանքին», - նշել է ՄԱԿ-ի մշտական համակարգողը։
Ըստ Լենա Նանուշյանի` տարեցների մասնաբաժինը շարունակելու է աճել, և այդ պայմաններում առողջապահության նախարարության դերակատարումը մեծանում է նոր ծրագրեր մշակելու, նոր լուծումներ գտնելու առումով, որպեսզի կարողանանք ապահովել բնակչության բժշկական ծառայությունների անհրաժեշտ ծավալը։ Առողջապահության նախարարության կողմից մշակվել է հնգամյա ռազմավարական ծրագիր, որտեղ, ի թիվս մի շարք կարևոր խնդիրների, որոնց թվում են ոչ վարակիչ հիվանդությունները, վարակիչ հիվանդությունները, մոր և մանկան առողջության պահպանումը, միաժամանակ առանձնացվել են նաև տարեցների առողջության խնդիրները և ներկայացվել են դրանց ուղղված լուծումներ։
Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից ժամանած անվանի մասնագետները ներկայացրել են տարեց հասակին բնորոշ հիվանդությունների առանձնահատկությունները։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալը նշել է, որ 2020-2024 թվականների ռազմավարության շրջանակներում նախատեսվում են մի շարք ծրագրեր. առաջինը՝ տարիների ընթացքում հրաժարվել մեծ հաստատություններից՝ տուն-ինտերնատներից անցնելով համայնքահեն փոքր տների։ Երկրորդ կարևոր ծրագիրը, որն իրականացնում ենք, այսպես կոչված «ցերեկային ակումբների» գաղափարն է, որոնք լինելու են բազմազան՝ առողջ ապրելակերպի, ակտիվ ծերության շուրջ։ Մեկ այլ շատ կարևոր ծրագիր է սերունդների համերաշխության ակումբների գոյությունը, որի օրինակ կարող են հանդիսանալ ակումբները, որտեղ տարեցները կարող են իրենց գիտելիքները փոխանցել ՀՀ ավելի փոքր տարիքի քաղաքացիներին՝ դասապատրաստման կամ այլ միջոցներով։
«Մեզ համար մեծ պատիվ է արտասահմանից ժամանած մեր հյուրերի ներկայությունը, որոնք եկել են իրենց փորձը կիսելու և մեր երկրում իրենց ներդրումն ունենալու համար։ Այսօր Տարեցների միջազգային օրն է և բոլորիս մտքում կան բազմաթիվ շնորհավորանքներ, բայց եկեք այս անգամ շնորհավորանքների փոխարեն ուղղակի գործ անենք։ Եկեք ամեն պահ մտածենք, թե ինչ կարող ենք անել, որպեսզի փոխվի տարեցների կյանքի որակը», - հավելել է Արթուր Թորոսյանը։


|
Կարդացեք նաև

Ամբողջ աշխարհում թոքի քաղցկեղով հիվանդացությունը զբաղեցնում է առաջին տեղը բոլոր քաղցկեղային հիվանդությունների շարքում, բոլոր զարգացած և զարգացող երկրների առողջապահության թիվ մեկ խնդիրներից է քաղցկեղի կանխարգելումը...



Բժշկական համալսարանում անցկացվեց դասախոսություն՝ նվիրված սեռական առողջության պահպանմանը: «Անվտանգ սեռական վարքագիծ» դասախոսությունը վարում էր ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի դասախոս...



Աղվերանում մեկնարկել է «Պատվաստումները կյանքեր են փրկում» իրազեկման դասընթացը լրագրողների համար, որի ընթացքում ներկայացվել է պատվաստումներում ընդգրկվածությունը մեր երկրում, նաև քննարկվել են...



ԵՊԲՀ-ում անցկացվեց թիրախային գիտաժողով՝ նվիրված ժառանգական անգիոայտուց հիվանդությանը: Գիտաժողովը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, թույլ տվեց ևս մեկ անգամ անդրադարձ կատարել հիվանդության ախտորոշման...



Միջուկային բժշկությունն առողջապահության ամենանորարարական ուղղությունն է ամբողջ աշխարհում, որի միջոցով այսօր արդեն բուժելի են այնպիսի խնդիրներ, որոնք նախկինում անհնար էին թվում, այդ թվում՝ ուռուցքային մի շարք...



Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Դիաբետի համաշխարհային օրվա կապակցությամբ՝ նոյեմբերի 14-ին, Շաքարախտի հայկական ասոցիացիան «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպել էր օրվան նվիրված միջոցառում...



Արմենիա Մարիոթ հյուրանոցում՝ հոկտեմբերի 31-ին, տեղիու նեցավ «ԲԺՇԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ» առողջապահության զարգացման հայկական ասոցիացիայի ՀԿ և «Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղագործական ընկերության համատեղ կոնֆերանսը`...



Զալցբուրգում հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը տեղի ունեցավ Ամերիկա-Ավստրիական հիմնադրամի կողմից կազմակերպած «Բժշկական ինֆորմատիկա» թեմայով սեմինարը, որտեղ մասնակցում էր նաև ԵՊԲՀ «Ինֆեկցիոն հիվանդություններ» ամբիոնի ասիստենտ...



Դպրոցահասակ երեխաների առողջական վարքագծի հետազոտությունը (ԴԵԱՎՀ) Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հովանու ներքո միասնական մեթոդաբանությամբ 4 տարին մեկ իրականացնում են Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի...



Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» ազգային հետազոտության արդյունքների ներկայացում թեմայով միջոցառմանը...



Առողջապահության ազգային ինսիտուտում տեղի ունեցավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի (ՀՀԱ) պաշտոնական պարբերական Հոգեկան առողջության հայկական հանդեսի...



Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոկտեմբերի 25-27-ը մասնակցել է «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2019» միջազգային ցուցահանդեսին։ Կենտրոնը, որը վերջին տարիներին արագընթաց տեմպերով զարգանում է...



Ամփոփվեց հոկտեմբերի 25-27-ը Երևանում անցկացված LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության եւ ՀՀ առողջապահության նախարարության համատեղ` «Առողջապահություն եւ Դեղագործություն EXPO 2019» 18-րդ միջազգային ցուցահանդեսը...



Հոկտեմբերի 28–ին իր աշխատանքներն ավարտեց «Ավանգարդ Մեդ» ԲԿ և Պլաստիկ վերականգնողական և էսթետիկ վիրաբույժների հայկական ասոցիացիայի (ՊՎԷՎՀԱ) համատեղ կազմակերպած «ՊՎԷՎՀԱ 12-րդ միջազգային կոնգրեսը և պլաստիկ վիրաբուժության...



Ֆրանսիայի «Ակցիա-առողջություն. Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպությունը ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Դիմակներ` մազերի համար
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Բնական միջոց իմպոտենցիայի դեմ. 1in.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակը բարձրացնում է մահացության ռիսկը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am