Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Մրցանակ՝ «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում

ԵՊԲՀ. Մրցանակ՝ «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում օրերս կայացած «Կրթության գերազանցություն, գլոբալ ընտրություն» մրցանակաբաշխությանը ԵՊԲՀ-ն հաղթող ճանաչվեց  «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում: Հնդկաստանում ԵՊԲՀ-ի շրջանավարտների միության նախագահ Դալջետ Սինգ Չաուհանին և ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանին մրցանակը հանդիսավոր կերպով հանձնեց Հնդկաստանում ճանաչված դերասան Ջեկի Շրոֆֆը:

Այս անվանակարգում Հնդկաստանի կողմից շնորհվող մրցանակը բժշկական կրթության ոլորտում երկարատև աշխատանքի գնահատական է, որն ավելի կսերտացնի ու կամրապնդի կրթության բնագավառում երկու երկրի համագործակցությունը: ԵՊԲՀ-ն, կարևորելով բժշկական կրթության արտահանումը որպես ռազմավարություն, շարունակում է ընդունել, կրթել ու բժիշկներ պատրաստել այլ երկրների համար: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր բազմաթիվ արտասահմանցի ուսանողների կողքին հնդիկ ուսանողների թիվը մնում է գերակշռող՝ ավելի քան 600 ուսանող: 

Համաձայն Հնդկաստանի ազգային քննական հանձնաժողովի տվյալների՝ արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննություն (Foreign Medical Graduates Examination (FMGE)) հանձնելու վիճակագրությամբ ԵՊԲՀ-ն ևս առաջատարների շարքում է: Բժշկական համալսարանում կրթություն ստացած հնդիկ ուսանողները վերադառնալով իրենց երկիր՝ բժշկական գործունեություն սկսելուց առաջ, բարեհաջող հանձնում են արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննությունը՝ բարձրացնելով թե՛ բժշկական բուհի, և թե՛ Հայաստանի վարկանիշը միջազգային կրթական հարթակներում:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կայացավ Հայ-ռուսական 5-րդ առողջապահական ամենամյա համաժողովը
Կայացավ Հայ-ռուսական 5-րդ առողջապահական ամենամյա համաժողովը

Հոկտեմբերի 21-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում իր աշխատանքը սկսեց Հայ-ռուսական 5-րդ առողջապահական համաժողովը: Այն կրում է ամենամյա բնույթ` հերթականության սկզբունքով յուրաքանչյուր տարի կազմակերպվելով...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է
ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնը 20 տարեկան է

ԵՊԲՀ-ում օրերս կայացած «Սեռական և վերարտադրողական առողջության մուլտիդիսցիպլինարային ասպեկտները» միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակում սեռական և վերարտադրողական առողջության բնագավառի արտասահմանցի և տեղացի...

Իրադարձություններ Հայաստանում
Տեսողության համաշխարհային օր 2019. «Մեր տեսողությունը կարևոր է». ցուցահանդես-մրցույթ « Աշխարհն իմ աչքերով»
Տեսողության համաշխարհային օր 2019. «Մեր տեսողությունը կարևոր է». ցուցահանդես-մրցույթ « Աշխարհն իմ աչքերով»

Հոկտեմբերի 17-ին Հայկական ակնաբուժության նախագիծ բարեգործական հիմնադրամի գրասենյակում Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակներում,  տեղի ունեցավ «Աշխարհն իմ աչքերով»...

Իրադարձություններ Հայաստանում
Տեսողության համաշխարհային օր. մեր տեսոությունը կարևոր է
Տեսողության համաշխարհային օր. մեր տեսոությունը կարևոր է

Հայաստանում շարունակվում են Տեսողության համաշխարհային օրվա միջոցառումները, որոնք սովորաբար նշվում են ամբողջ շաբաթվա ընթացքում: Ինչ է Տեսողության համաշխարհային օրը և ինչու է այն տոնվում: 2000 թվականից...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Վաշինգտոնի բժշկական համալսարանի և Քաղցկեղի վերահսկման միջազգային միության մասնագետները դասախոսությամբ հանդես եկան
ԵՊԲՀ. Վաշինգտոնի բժշկական համալսարանի և Քաղցկեղի վերահսկման միջազգային միության մասնագետները դասախոսությամբ հանդես եկան

Վաշինգտոնի բժշկական համալսարանի և Քաղցկեղի վերահսկման միջազգային միության մասնագետներն այսօր ԵՊԲՀ-ում էին:

Անվանի հյուրերն անդրադարձան կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղի տարածվածության թեմային...

Իրադարձություններ Հայաստանում
Երևանում կայացավ Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումը
Երևանում կայացավ Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումը

Հոկտեմբերի 9-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում կայացավ Օստեոպորոզի ամենամյա 13-րդ սիմպոզիումը։ Սիմպոզիումին ներկա էին ավելի քան 60 աշխարհահռչակ մասնագետներ և 500-ից ավելի մասնագետներ՝ Հայաստանի մարզերից և Երևանից...

Իրադարձություններ Հայաստանում
Մեկնարկեց Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթը. Հայաստան են ժամանել ոլորտի ավելի քան 60 առաջատար մասնագետներ
Մեկնարկեց Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթը. Հայաստան են ժամանել ոլորտի ավելի քան 60 առաջատար մասնագետներ

Հոկտեմբերի 8-ին  Մարիոթ հյուրանոցում մեկնարկեց Օստեոպորոզի միջազգային 3-րդ սամմիթը, որը այս տարի թեմայի շուրջ համախմբել է ավելի քան 60 մասնագետների՝ թվով 25 երկրներից...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Գիտխորհրդի արտահերթ նիստում քննարկվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը
ԵՊԲՀ. Գիտխորհրդի արտահերթ նիստում քննարկվեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

ԵՊԲՀ-ում հոկտեմբերի 4-ին հրավիրվել էր գիտական խորհրդի արտահերթ նիստ՝ քննարկելու «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի աշխատանքային նախագծի վերաբերյալ գիտխորհրդի անդամների դիտողություններն ու առաջարկությունները...

Իրադարձություններ Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. Հանդիպում «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մասնագետների հետ
ԼՂՀ ԱՆ. Հանդիպում «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մասնագետների հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մի խումբ մասնագետների, ովքեր սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը տեղի մասնագետների հետ...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կայացել է առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստը
ՀՀ ԱՆ. Կայացել է առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի նիստը

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը, որը նախագահում է Արսեն Թորոսյանը: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարը բացել է նոր կազմավորված խորհրդի անդրանիկ նիստը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանը մասնակցել է Ավստրիայում ընթացող Եվրոպական առողջապահական համաժողովին
ՀՀ ԱՆ. Հայաստանը մասնակցել է Ավստրիայում ընթացող Եվրոպական առողջապահական համաժողովին

Ավստրիայի Բադ Հոֆգաստայն քաղաքում ընթանում է Եվրոպական առողջապահական համաժողովը, որին մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: Միջոցառումը կազմակերպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Երևանում կայացել է գերիատրիայի (ծերաբուժության) երկրորդ միջազգային կոնգրեսը
ՀՀ ԱՆ. Երևանում կայացել է գերիատրիայի (ծերաբուժության) երկրորդ միջազգային կոնգրեսը

Տարեցների միջազգային օրվա շրջանակում «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիան», «Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիան» և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կազմակերպել են երկրորդ...

Իրադարձություններ Հայաստանում
Միջոցառում` նվիրված Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 80-ամյակին
Միջոցառում` նվիրված Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 80-ամյակին

Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ Հանրապետական գիտաբժշկական գրադարանի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որը մեկնարկվեց գրադարանին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Անցկացվեց գիտակրթական սեմինար՝ գիտնականների և ուսանողների համար
ԵՊԲՀ. Անցկացվեց գիտակրթական սեմինար՝ գիտնականների և ուսանողների համար

ԵՊԲՀ-ում գիտնականների և ուսանողների համար անցկացվեց գիտակրթական սեմինար՝ «Գենոմի խմբագրման, բջիջների վերլուծության և բիոիմիջինգի ժամանակակից մեթոդները» թեմայով...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ներկայացվել է դեղերի անվտանգության համակարգի հզորացման ծրագրի ընթացքը
ՀՀ ԱՆ. Ներկայացվել է դեղերի անվտանգության համակարգի հզորացման ծրագրի ընթացքը

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը մասնակցել է 3S (Smart Safety Surveillance) ծրագրի շրջանակներում կազմակերպված դեղազգոնության համակարգի հզորացմանն ուղղված միջոցառմանը...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ