Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

«Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում ի փառս առողջության». Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի ամփոփում. 5imca.am

«Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում  ի փառս առողջության». Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ամփոփում. 5imca.am

Հուլիսի  4-ից 6-ը՝ Երևանի սրտում,  կայացավ  Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը:

Պլենարների և մասնագիտական նիստերի, սեմինարների, սատելիտային սիմպոզիումների և դասախոսությունների տեսքով անցկացված  համագումարի ուղղվածություններն էին՝ հանրային առողջությունը, բժշկական կրթությունը և առողջապահության քաղաքականությունը, առողջապահության թվայնացումը, պրակտիկ առողջապահությունը և դեղագործությունը:

Համաժողովը մեծ ներդրում ունեցավ Հայաստանի, Արցախի և սփյուռքահայ բժիշկների համագործակցության, բժշկագիտության, առողջապահության ոլորտների հետագա զարգացման առումով:

 

«Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում  ի փառս առողջության». Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ամփոփում

Միջոցառումն ամփոփեցին և պաշտոնական փակումն ազդարարեցին 5-րդ միջազգային բժշկական համագումարի նախագահ, «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ռեպրոդուկտոլոգ-էնդոկրինոլոգ, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (AMIC) նախագահ Վիգեն Սեպիլյանը:

 

«Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում  ի փառս առողջության». Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ամփոփում


«Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը՝ ամփոփելով համագումարը,այն առանձնահատուկ համարեց:  Հիմնական գրանցված  405  մասնակիցներից զատ,  համագումարին ապահովվեց 1200-ից ավելի ազատ ունկնդիրների մասնակցությունը:

Համգումարին ներկա էին մասնագետներ տարբեր երկրներից՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Անգլիայից և Կանադայից:

 

«Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում  ի փառս առողջության». Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ամփոփում

Արմեն Չարչյանը հավելեց՝ 5-րդ միջազգային բժշկական համագումարի ամբողջ ընթացքը ուղիղ հեռարձակվել է պաշտոնական կայքէջում՝ ապահովելով հասանելիություն ամբողջ աշխարհում:
Համագումարի նախագահը հատուկ շնորհակալություն հայտնեց ամբողջ կազմակերպչական թիմին՝ կատարած աշխատանքի և նվիրման, ՀՀ առողջապահության նախարարությանը՝ նախարարի և փոխնախարարների ակտիվ մասնակցության համար, ինչպես նաև իր խոնարհումը հայտնեց աշխարհի տարբեր անկյուններից ժամանած մասնագետներին՝ իրենց փորձն ու գիտելիքը գործընկերներին փոխանցելու համար:

 

«Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում  ի փառս առողջության». Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ամփոփում

Պարոն Չարչյանը՝ անդրադառնալով թվով 6-րդ համագումարին, ասաց, որ այն անցկացվելու է 2023 թվականին, նախնական պայմանավորվածության համաձայն՝ Շուշիում: Համագումարը կնախագահի Շուշիի հիվանդանոցի տնօրեն Վիգեն Խաչատրյանը, իսկ համանախագահները` Համբարձում Սիմոնյանն ու  Գևորգ Յաղջյանը:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն հայտնեց  համգումարի նախագահին և ամբողջ կազմակերպչական թիմին՝ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար:
Նախարարի խոսքով՝ համագումարը նպաստեց բժշկագիտական նոր ձեռքբերումներին ծանոթանալուն, ինչպես նաև՝ մասնագետների միջև անձնական շփում հաստատելուն:

 

«Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում  ի փառս առողջության». Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ամփոփում

Նախարարը ողջունեց Արցախում հաջորդ համագումարը անցկացնելու որոշումը՝ կարևորելով այն թե՛ բժշկագիտական, թե՛ քաղաքական տեսանկյունից:

Նախարարն իր խոսքն ավարտեց համագումարի խորագրով՝ «Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում ի փառս առողջության»:

Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (AMIC) նախագահ Վիգեն Սեպիլյանը ևս շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին, նաև  սփյուռքում գործող այն կազմակերպություններին, որոնք իրենց ներդրումն ունեցան համագումարի կայացման գործում:

 

«Հայաստան-Սփյուռք-Արցախ` միաձուլում  ի փառս առողջության». Հայաստանի  5-րդ միջազգային բժշկական համագումարի ամփոփում

Վիգեն Սեպիլյանը հատուկ կարևորեց Հայաստանի և Արցախի առողջապահության նախարարների ներգրավվածությունը և մասնակցությունն այս միջոցառմանը և ավարտեց իր խոսքը` շեշտելով, որ իրենք Հայաստանից հեռանում են լցված մեծ ոգևորվածությամբ և լավատեսությամբ:

Սկզբնաղբյուր. 5imca.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ-ն կիրականացնի Հունաստանի զինված ուժերի բուժանձնակազմի պատրաստում
ԵՊԲՀ-ն կիրականացնի Հունաստանի զինված ուժերի բուժանձնակազմի պատրաստում

Երևանի պետական բժշկական համալսարանը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության հուշագրի շրջանակում կիրականացնի ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի զինված ուժերի առաջին բուժօգնություն ցուցաբերող բուժանձնակազմի...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Վրաստանի ռազմաբժշկության վարչության պատվիրակությունը՝ ԵՊԲՀ-ում
ԵՊԲՀ. Վրաստանի ռազմաբժշկության վարչության պատվիրակությունը՝ ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ-ն կարևորելով միջազգայնացման իր ծրագրերը՝ շարունակում է տարբեր երկրների հետ համագործակցության հնարավորություններ ստեղծել, ինչը թույլ կտա ավելի զարգացնել թե՛ ընդհանուր բժշկությունը, թե՛ ռազմաբժշկական կրթությունը...

Իրադարձություններ Հայաստանում
Թոքի ու կրծքագեղձի քաղցկեղ. ինչպե՞ս բուժումները դարձնել առավել արդյունավետ
Թոքի ու կրծքագեղձի քաղցկեղ. ինչպե՞ս բուժումները դարձնել առավել արդյունավետ

Կրծքագեղձի և թոքի քաղցկեղները քաղցկեղի ամենատարածված տեսակներն են Հայաստանում: Այս առումով կարևոր է, որ քաղցկեղի այդ տեսակների բուժման արդյունավետ ու ժամանակակից մոտեցումների ներկայացմանը միտված մասնագիտական քննարկումները պարբերական լինեն...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Գերմանացի պրոֆեսորները ԵՊԲՀ-ում դասախոսեցին ուռուցքաբանության ազգային ծրագրերի իրականացման և կառավարման մասին
ԵՊԲՀ. Գերմանացի պրոֆեսորները ԵՊԲՀ-ում դասախոսեցին ուռուցքաբանության ազգային ծրագրերի իրականացման և կառավարման մասին

ԵՊԲՀ-ում մեկնարկեց հագեցած օրակարգով «Ուռուցքաբանության ազգային ծրագրերի իրականացում և կառավարում» թեմայով համաժողով՝ Գերմանիայի տարբեր համալսարանների պրոֆեսորների մասնակցությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկել է Ուսանողական խորհրդարանի «Օրացույց» խորագրով ծրագիրը
ԵՊԲՀ. Մեկնարկել է Ուսանողական խորհրդարանի «Օրացույց» խորագրով ծրագիրը

Սեպտեմբերի 10-ը ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է: ԵՊԲՀ Ուսանողական Խորհրդարանը իր նոր` «Օրացույց» խորագրով ծրագրի շրջանակներում այսօր հանդես եկավ ինքնասպանությունների կանխարգելմանը նվիրված միջոցառմամբ...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության կողմից անցկացվեց կրթաթոշակային ծրագրի տեղեկատվական օր
ԵՊԲՀ. Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության կողմից անցկացվեց կրթաթոշակային ծրագրի տեղեկատվական օր

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) ԵՊԲՀ-ում անցկացրեց կրթաթոշակային ծրագրի տեղեկատվական օր: DAAD Հայաստանյան գրասենյակի ուսումնական և կրթաթոշակային ծրագրերի գլխավոր խորհրդատու Մերի Նավասարդյանը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ Գերմանիայի տարբեր համալսարանների պրոֆեսորներ ԵՊԲՀ-ում հանդես կգան դասախոսությամբ
ԵՊԲՀ Գերմանիայի տարբեր համալսարանների պրոֆեսորներ ԵՊԲՀ-ում հանդես կգան դասախոսությամբ

Սիրով տեղեկացնում ենք, որ ս/թ սեպտեմբերի 11-13-ը Երևանի պետական բժշկական համալսարանը կազմակերպում է «Ուռուցքաբանության ազգային ծրագրերի իրականացում և կառավարում» և «Միջդիսցիպլինար մոտեցումը որպես ուռուցքաբանության հիմնահարց»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ հիմնանորոգված 4-րդ լսարանը կկրի ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունը
ԵՊԲՀ հիմնանորոգված 4-րդ լսարանը կկրի ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր վերաբացվեց բուհի խորհրդանիշներից մեկը՝ 4-րդ լսարանը: ԵՊԲՀ գիտական խորհուրդն արտահերթ նիստում որոշեց՝ բժշկական կրթության զարգացման, առողջապահության ոլորտում...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Արարատի գագաթը հաղթահարած եռագույնը կծածանվի Հայրենքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
ԵՊԲՀ. Արարատի գագաթը հաղթահարած եռագույնը կծածանվի Հայրենքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

Հայրենքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի գլխավերևում այսուհետև կծածանվեն վիրավոր զինվորների ստորագրությամբ Արարատ լեռան բարձրունքը հաղթահարած եռագույնն ու ԵՊԲՀ դրոշը, որը Արարատի գագաթը կբարձրացվի 2020 թվականին...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մրցանակ՝ «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում
ԵՊԲՀ. Մրցանակ՝ «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում օրերս կայացած «Կրթության գերազանցություն, գլոբալ ընտրություն» մրցանակաբաշխությանը ԵՊԲՀ-ն հաղթող ճանաչվեց  «Օտարերկրյա լավագույն բժշկական համալսարան հնդիկների համար» անվանակարգում...

Իրադարձություններ Հայաստանում
Արագացուցչային եռաչափ ճառագայթային բուժմանը նվիրված մասնագիտական վերապատրաստման ազգային դասընթաց. oncology.am
Արագացուցչային եռաչափ ճառագայթային բուժմանը նվիրված մասնագիտական վերապատրաստման ազգային դասընթաց. oncology.am

2019թ․ հուլիսի 22-26-ը Ուզբեկստանի հանրապետական ուռուցքաբանական գիտական կենտրոնում (Տաշքենդ) Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ - МАГАТЭ) տեխնիկական համագործակցության RER0044 ծրագրի շրջանակներում տեղի...

Իրադարձություններ Հայաստանում Լուրեր
ԼՂՀ ԱՆ. Դասընթաց `էլ. առողջապահական համակարգը գործարկողների համար
ԼՂՀ ԱՆ. Դասընթաց `էլ. առողջապահական համակարգը գործարկողների համար

Հուլիսի 22-23-ը Ստեփանակերտի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում ընթացավ Էլեկտրոնային առողջապահական համակարգին վերաբերող թրեյնինգներ...

Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը
Կայացավ Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը

Հուլիսի 22-ին Երեւանում մեկնարկեց Հայկական ակնաբուժության նախագծի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 17-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված ակնաբուժությանը, նեոնատոլոգիային...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ֆարմացիայի մագիստրոսները մասնակցեցին Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողովին
ԵՊԲՀ. Ֆարմացիայի մագիստրոսները մասնակցեցին Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողովին

ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի պատվիրակությունը հուլիսի սկզբին մասնակցեց ՌԴ Յարոսլավլ քաղաքում կայացած միջազգային մասնակցությամբ III Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողովին: Դեղագիտության ոլորտի ամենամյա միջոցառումն այս տարի...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմն արժանացավ ՀՀ ՊՆ պարգևների
ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմն արժանացավ ՀՀ ՊՆ պարգևների

ՀՀ պաշտպանության նախարության և Բժշկական համալսարանի ամուր փոխգործակցության շնորհիվ իրականություն են դառնում մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր՝ հզոր բանակ, հաղթանակած Հայաստան, առողջ զինվոր...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ