Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

«Ճախրանք»

«Ճախրանք»

Ապրիլի 5-ին տեղի ունեցավ 2000-ին վթարված ուղղաթիռի զոհերից մեկի՝ Տիգրան Հովեսյանի մոր՝ որդուն նվիրված գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էին Հայկական բժշկական ասոցիացիան և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը:


Ուղղաթիռում երեք բժիշկ էին և երեք զինվորական օդաչու, ովքեր մեկնում էին վիրավոր զինծառայողին օգնություն ցուցաբերելու: Վթարի արդյունքում բոլորը զոհվեցին…


Տիգրանը երկու օրից՝ ապրիլի 7-ին, կդառնար 50 տարեկան: Եվ այսօր հուշ-երեկո էր՝ նվիրված Տիգրանին, և, միաժամանակ, նրա մասին գրված «Ճախրանք» գրքի շնորհանդեսն էր: Գիրքը գրել է Տիգրանի մայրը, որտեղ զետեղված են նաև որդու մասին հավաքված հուշերը:

 

 
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի խոսքը հուզիչ էր, անհնարին էր համարում հպարտության զգացում չապրել, որովհետև ուղղաթիռի զոհերից վեցն էլ բանակի հրաշալի սպաներ էին, յուրաքանչյուրը` պրոֆեսիոնալ իր մասնագիտության մեջ… «Մեր երեք ուղղաթիռային օդաչուները և մեր երեք բժիշկները՝ երկու վիրաբույժ և մեկ անեսթեզիոլոգ՝ Տիգրանը», - հուզված կրկնում էր նա, - «Բոլորն էլ պարտաճանաչ և բարեխիղճ սպաներ էին իրենց ծառայության մեջ: Իսկ այդ օրը մտան Հայոց բանակի պատմության մեջ, ցավոք, ողբերգական պատահարի դիպվածով: Բայց այդ պատահարը շարքային պատահարներից չէր, որոնցից ապահովվագրված չէ ոչ-ոք: Ես դրա իմաստն անգամ ծառայողական պարտականություն կատարելու արտահայտության մեջ չեմ ամփոփի: Դա մարտական առաջադրանք էր, որովհետև այդ առաջադրանքի նպատակակետը զինվորի կյանքն էր և նրա առողջությունը:

 


Եղանակային վատ պայմանները հետ չպահեցին ո՛չ օդաչուներին, ո՛չ բժիշկներին, և նրանք գնացին իրենց պարտքը կատարելու: Այսօր ամեն բան նորից վերապրեցի…»,-  հուզված ու խոնավ աչքերով պատմում էր Գ. Հարությունյանը:


Այսօրը խորհրդանշական էր նրանով, որ մայրն էր հավերժացնում որդու հիշատակը՝ հուշ-գիրք գրելով նրա 50-ամյակի կապակցությամբ:


«Մեր ժողովրդի ուժը գալիս է մայրերից: Մեր հերոս տղաներին, իրականում, հերոսացնում են մայրերը և հարազատները: Այն պահից, երբ արդեն նրանք իրենց սրտում ընդունում են այդ զոհաբերությունը, նրանք դառնում են ամբողջ ազգինը: Այն պահից, երբ մայրերից յուրաքանչյուրը դադարում է իրեն հարցնել, թե ինչո՞ւ  հենց ի՛ր որդին, այլ ոչ` մեկ ուրիշինը, այդ պահից նրանք, իսկապես, արդեն հերոսացնում և արժևորում են իրենց որդու-որդիների  զոհաբերությունը: Հատման կետեր են առաջանում այդպիսի կորուստների ժամանակ՝ դեպքից առաջ և դեպքից հետո: Բայց շատ կարևոր է, որ աշխարհը չսահմանափակվի և չմնա «դեպքից առաջ», այլ որդեկորույս մայրը՝ իր որդու աշխարհի հետ զուգահեռ, շարունակի մնալ նաև ներկա իրականության մեջ: Այդ զուգահեռ աշխարհներում ապրելով, ահա, հնարավոր է նաև այսպիսի գրքեր ստեղծել և դրանք շնորհանդեսի բերել»,- այսպես խոսքն ավարտեց Գ. Հարությունյանը:

 


Հուզմունքը զսպելով, որովհետև ասելիք կար, խոսեց մայրը,- «Գիրքը ծնվել է անձնական և անանձնական ապրումներից: Ես գրող կամ բանաստեղծ չեմ, ուղղակի ցավի տողեր էին կուտակվել իմ մեջ, որոնք ուզում էի ի մի բերել, Տիգրանի մասին հուշերը հավաքել մեկ տեղում: Եվ ծնվեց գիրքը…
Գիրքը 10 տարի առաջ գրվեց, հետո ոչինչ չի ավելացվել, պարզապես տպագրվեց հիմա: 20 օրվա ընթացքում տղաները, հիմնականում Պարունակի պատասխանատվությամբ, կազմակերպեցին գրքի հրատարակումը: 19 տարի շարունակ այն միշտ ինձ հետ էր: Ընդհանրապես, ցավի հետ մենակ մնալը սարսափելի է...

 

 

 

 

 


Կարծում եմ, անձնազոհության մեջ անգամ կյանքը հաղթում է… Հունվարի 19-ին Տիգրանի զոհվելուց հետո, մայիսի 9-ին ծնվեցին նրա զույգ երեխաները՝ տղա և աղջիկ… Ուրեմն ինչ-որ անիմանալի բան կար, որ ապրեցրել է այդ երեխաներին: Այսօր նրանք 18 տարեկան են: Տղան հոր անունն ունի՝ Տիգրան:


Ասելիք ուներ նաև Տիգրանի մեծ դուստրը` Ժաննա Տիգրանի Հովեսյանը.  «Հուզված եմ, որովհետև 5 տարեկան էի, երբ հայրս զոհվեց: Գիրքը կարծես ինչ-որ շարունակություն լինի. հիշողությունների հավաքականություն, որը կօգնի քրոջս և եղբորս՝ ստեղծել իրենց մեջ հոր կերպարը, որովհետև նրանք հայրիկից հիշողություններ չունեն…»

 

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հղիություն և տեսողություն. erebunimed.com
Հղիություն և տեսողություն. erebunimed.com

Հղիների շրջանում ամենահաճախ քննարկվող հարցերից է՝ բնական ճանապարհով ծննդաբերություն թե՞ կեսարյան հատում: Կեսարյան հատման ցուցումների շարքում են...

ԵՊԲՀ. Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ
ԵՊԲՀ. Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ

Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ...

«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am
«Միկրոանգիոպաթիան պարզապես հիվանդություն չէ»․ Ալեքսանդր Մակացարիա. morevmankan.am

Մարտի 29-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում «Միկրոանգիոպաթիայի ֆենոմենի նշանակությունը մանկաբարձությունում...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական ֆակուլտետը ևս միջազգային հավատարմագրում անցնելու որոշում ունի․ ԵՊԲՀ ռեկտոր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ստոմատոլոգների միջազգային օրվան նվիրված գիտաժողով՝ «Նորարար ստոմատոլոգիա» խորագրով...

Իրադարձություններ Հայաստանում
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am
Քսան տարի առաջ Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորման մեթոդի կիրառմամբ ծնվեց եռյակ. morevmankan.am

Այսօր Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում իրադարձություն էր՝ նվիրված Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին
Ֆրանսահայ բժիշկները հերթական ծրագրով Հայաստանում էին

«Մեզ համար կարևոր էր ոչ թե բարեգործական ծրագրեր կամ  մարդասիրական օգնություն բերել Հայաստան, այլ Հայաստանը դարձնել առաջին օգնության առումով ինքնաբավ։ Մեր սկզբունքը կրթությունն էր, գործը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում՝ բժշկական համալսարանում
ԵՊԲՀ. Արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում՝ բժշկական համալսարանում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ արգանդի պարանոցի քաղցկեղին նվիրված քննարկում...

Իրադարձություններ Հայաստանում
Հոգեկան առողջության կոալիցիան ամփոփում է 2023թ․
Հոգեկան առողջության կոալիցիան ամփոփում է 2023թ․

Օրերս Երևանում կայացել է հոգեկան առողջության կոալիցիայի ամփոփիչ հանդիպումը։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը մեզ հետ զրույցում ասել է, որ կոալիցիան ստեղծվել է...

Իրադարձություններ Հայաստանում
«Դիագնոստիկա» ԲԿ-ում տեղի ունեցավ պոզիտրոն էմիսիոն ԿՏ բաժանմունքի հանդիսավոր բացումը. med-practic.com
«Դիագնոստիկա» ԲԿ-ում տեղի ունեցավ պոզիտրոն էմիսիոն ԿՏ բաժանմունքի հանդիսավոր բացումը. med-practic.com

Ս/թ դեկտեմբերի 15-ին վերանորոգված և սարքերով վերահագեցած «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ թվային պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիայի բաժանմունքի հանդիսավոր բացումը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Անցկացվել է «Դիմածնոտային վիրաբուժության արդի հիմնահարցեր. մաս 3» գիտաժողովը
ԵՊԲՀ. Անցկացվել է «Դիմածնոտային վիրաբուժության արդի հիմնահարցեր. մաս 3» գիտաժողովը

Անցած շաբաթ ևս մեկ միջոցառում տեղի ունեցավ: Դիմածնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիան ԵՊԲՀ-ի հետ համատեղ անցկացրեց «Դիմածնոտային վիրաբուժության արդի հիմնահարցեր. մաս 3»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Դիմածնոտային վիրաբույժներին և ստոմատոլոգներին երկու կարևոր միջոցառում մեկ հարկի տակ էր համախմբել
ԵՊԲՀ. Դիմածնոտային վիրաբույժներին և ստոմատոլոգներին երկու կարևոր միջոցառում մեկ հարկի տակ էր համախմբել

Երկու կարևոր միջոցառում մեկ հարկի տակ էր համախմբել դիմածնոտային վիրաբույժներին և ստոմատոլոգներին: Ստոմատոլոգիական ֆակուլտետի կլինիկական օրդինատորների համար...

Իրադարձություններ Հայաստանում
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը նոր տնօրեն ունի. morevmankan.am
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը նոր տնօրեն ունի. morevmankan.am

«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ–ի տնօրենների խորհրդի որոշմամբ ս․թ․ դեկտեմբերի 11-ին կենտրոնի գլխավոր տնօրեն է նշանակվել Դավիթ Մելիք-Նուբարյանը...

Իրադարձություններ Հայաստանում
Գիտաժողով «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով. morevmankan.am
Գիտաժողով «Կնոջ առողջություն և ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ» թեմայով. morevmankan.am

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի և Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի XI համագումարը
Կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի XI համագումարը

Երևանի հյուրանոցային համալիրներից մեկում կայացավ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի XI համագումարը։ Ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը ներկայացրեց հաշվետվություն՝ կատարված աշխատանքների վերաբերյալ...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` նվիրված գենոդերմատոզների ախտորոշման ու բուժման հիմնախնդիրներին
ՀՀ ԱՆ. Համաժողով` նվիրված գենոդերմատոզների ախտորոշման ու բուժման հիմնախնդիրներին

Մաշկի բնածին գենետիկ հիվանդությունների խմբի` Գենոդերմատոզների ախտորոշման ու բուժման հիմնախնդիրներին նվիրված «Բուժմիություն» առաջին հայ-ռուսական համաժողովը մեկնարկել է...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ