Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման 30-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս՝ ԵՊԲՀ-ում

ԵՊԲՀ. Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման 30-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս՝ ԵՊԲՀ-ում

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր՝ Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման 30-ամյակին նվիրված, տեղի ունեցավ «Մանկական ստոմատոլոգիայի արդի խնդիրները» թեմայով գիտագործնական կոնֆերանս

Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբոնի վարիչ Հրանտ Տեր-Պողոսյանի խոսքով՝ Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման 30-ամյակը վկայում է, որ ոլորտում ձեռքբերումների ակտիվ շրջանը պետք է համարենք բացված: «Իմ մեծ ցանկություն է, որ տարիներ անց այս ոլորտի ձեռքբերումները կարողանանք կիսել միասին»,- ասաց ամբոնի վարիչը:

Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Վալերի Տատինցյանն անդրադառնալով ամբիոնի ստեղծմանն ու գործունեությանն՝ ընդգծեց, որ Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման գործում հսկայական դեր է ունեցել ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը: «Այս մասնագիտության առանձնահատկությունների համաձայն՝ հիմքը պետք է այնպիսին լիներ, որ հետագայում խնդիրներ չառաջանային»,- նշեց նա՝ ավելացնելով, որ մանկական ստոմատոլոգիան ակտիվ զարգանում է, և պետք է առաջ շարժվել՝ եղածը պահպանելով:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի խոսքով՝ այս տարին հոբելյանական է, և Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի կայացման գործում իրենց ուրույն տեղն ունեն մի շարք մեծանուն մասնագետներ: «Այս կոնֆերանսին նրանցից շատերի ներկայությունը փաստում է, որ նրանք ինչպես եղել են, այնպես էլ այսօր շարունակում են մեր կողքին մնալ»,- նշեց դեկանը:

ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը շնորհավորելով Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման 30-ամյակն՝ ասաց, որ անցյալի հիշողությունները բավականին հաճելի են: «Դրանք կրկնակի հաճելի են դառնում, երբ հիշում եմ՝ ինչ էինք և ինչ դարձանք»,- նշեց ակադեմիկոսն՝ ավելացնելով, որ առողջ ատամներն առողջ հոգեբանության գրավականն են, իսկ մարդու առողջությունը սկսվում է բերանի խոռոչից, որի պահպանումը չափազանց կարևոր նշանակություն ունի:

Վիլեն Հակոբյանը հույս հայտնեց, որ տարիներ հետո ԵՊԲՀ կազմի մեջ Ստոմատոլոգիական ֆակուլտետը կդառնա ինստիտուտ, և ստոմատոլոգների քանակի ավելացմանը զուգահեռ՝ կբարձրանա նաև որակը:

Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբոնի պրոֆեսոր Մարինա Մարգարյանը ևս անդրադարձավ ամբիոնի ստեղծմանն ու դրա ակունքներում կանգնած, նրա զարգացման գործընթացում ներդրում ունեցողներին՝ նշելով, որ այսօրվա միջոցառումը հաճելի հիշողությունների միջոցառում է: «Նրանք մանկական ստոմատոլոգիական ծառայությունը հասցերել էին այնպիսի մակարդակի, որ խորհրդային մյուս պետությունների կողքին Հայաստանն առաջին տեղերում էր»,- ասաց նա:

Առաջին զեկույցը, որը նվիրված էր երեխաների ստոմատոլոգիական ընդունելության կազմակերպմանը, հիմնական ստոմատոլոգիական հիվանդությունների ախտորոշմանն և բուժման ալգորիթմերին ներկայացրեց Մանկական ստոմատոլոգիայի և օրթոդոնտիայի ամբիոնի դոցենտ Իզաբելա Վարդանյանը:

Կոնֆերանսի ընթացքում ոլորտի մասնագետները հանդես եկան դասախոսություններով ու գիտական զեկույցներով:

Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման և ոլորտի զարգացմանը ներդրված ակնառու ավանդի համար ոլորտի մի շարք ներկայացուցիչներ ստացան շնորհակալագրեր ու հուշանվերներ:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագիտական խումբը` ՀՀ նախագահի մրցանակակիր
ՀՀ ԱՆ. ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագիտական խումբը` ՀՀ  նախագահի մրցանակակիր

Հունիսի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Մի շարք բնագավառներում նշանակալի հայտնագործության կամ ներդրած ավանդի համար շնորհված մրցանակները հանձնել են...

Իրադարձություններ Հայաստանում
Բժշկության եւ արվեստի տարբերության միաձուլումը
Բժշկության եւ արվեստի տարբերության միաձուլումը

Մայիսի 30-31-ը Հանրապետական գիտաբժշկական գրադարանի այգին լցված էր բժիշկների կողմից արարված արվեստի շնչով: Այդ օրերին այգում միածուլվել էին բնության եւ մարդու ստեղծագործությունները: Ստեղծագործող բժիշկները գտել էին...

Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 23-ին «Իզմիրլյան» ԲԿ-ում կայացավ Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի կազմկոմիտեի անդամների նիստը. izmirlianmedicalcenter.com
Մայիսի 23-ին «Իզմիրլյան» ԲԿ-ում կայացավ Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի կազմկոմիտեի անդամների նիստը. izmirlianmedicalcenter.com

Օրակարգում քննարկվեցին մի շարք հարցեր` առանձնացնելով ամենաառաջնային հարցերի լուծումները, մասնավորապես, ամփոփվեցին Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի կատարված ընթացիկ աշխատանքները, պլանավորվեցին մոտակա...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ . Նոբելյան մրցանակակիրը հանդիպեց ԵՊԲՀ ուսանողների և ապագա գիտնականների հետ
ԵՊԲՀ . Նոբելյան մրցանակակիրը հանդիպեց ԵՊԲՀ ուսանողների և ապագա գիտնականների հետ

Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով Հայաստան ժամանած 6-րդ նոբելյան մրցանակակիր Հարալդ զուր Հաուզենն այսօր հանդիպեց ԵՊԲՀ ուսանողների, ավագ դպրոցների աշակերտների ու երիտասարդ հետազոտողների հետ...

Իրադարձություններ Հայաստանում
«Որակի կառավարումը բժշկական լաբորատորիաներում՝ ISO 15189 ստանդարտին համապատասխան» թեմայով սեմինար. izmirlianmedicalcenter.com
«Որակի կառավարումը բժշկական լաբորատորիաներում՝ ISO 15189 ստանդարտին համապատասխան» թեմայով սեմինար. izmirlianmedicalcenter.com

Ս/թ մայիսի 17-ին Երևանում («Իզմիրլյան» ԲԿ) տեղի ունեցավ Բժշկական լաբորատոր ախտորոշման մասնագետների ասոցիացիայի կողմից ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Տարեվերջյան եզրափակիչ կոնֆերանս՝ օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնում
ԵՊԲՀ. Տարեվերջյան եզրափակիչ կոնֆերանս՝ օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնում

Այսօր ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ուսանողական գիտական ակումբի տարեվերջյան եզրափակիչ կոնֆերանսը, որը կրում էր  «Ուսանողի առաջադեմ խոսքը սկիզբն է...

Իրադարձություններ Հայաստանում
Գիտական միջոցառում՝ նվիրված ակնաբուժության արդի խնդիրներին
Գիտական միջոցառում՝ նվիրված ակնաբուժության արդի խնդիրներին

Ապրիլի 13-ին Ծաղկաձորի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի է ունեցել ակնաբուժության ոլորտում առաջատար արտադրող «Ալկոն» ընկերության եւ Հայաստանի ակնաբուժների ասոցիացիայի համատեղ գիտական միջոցառումը՝ նվիրված ակնաբուժության...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Գենետիկայի նվաճումները» պատանեկան կոնֆերանս՝ ԵՊԲՀ-ում
ԵՊԲՀ. «Գենետիկայի նվաճումները» պատանեկան կոնֆերանս՝ ԵՊԲՀ-ում

Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր «Հերացի» ավագ դպրոցի նախաձեռությամբ անցկացվեց «Գենետիկայի նվաճումները» պատանեկան ուսումնահետազոտական կոնֆերանսը։ Երևանի 6 տարբեր դպրոցների աշակերտները...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է Հարվարդի համալսարանի «Ֆլագշիփ» դասընթացը
ՀՀ ԱՆ. Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է Հարվարդի համալսարանի «Ֆլագշիփ» դասընթացը

Համաշխարհային բանկն առողջապահության նախարարության հետ համատեղ առողջապահության ոլորտի բարեփոխումների հնարավոր տարբերակների քննարկման նպատակով Հայաստանում առաջին անգամ կազմակերպել է Հարվարդի համալսարանի...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկ շաբաթ՝ լի բազմաթիվ քննարկումներով, հանդիպումներով, սեմինարներով և այցերով
ԵՊԲՀ. Մեկ շաբաթ՝ լի բազմաթիվ քննարկումներով, հանդիպումներով, սեմինարներով և այցերով

Ավարտվեց Երիտասարդ հետազոտողների միության նախաձեռնությամբ կյանքի կոչված «Կլինիկական հետազոտությունների հետքերով» խորագիրը կրող միջոցառումների շարքը...

Իրադարձություններ Հայաստանում
«Էրեբունի» ԲԿ եւ Ռեւմատոլոգների հայկական ասոցիացիայի համագործակցությամբ կայացել է ռեւմատոլոգների 5-րդ ազգային գիտաժողովը. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ եւ Ռեւմատոլոգների հայկական ասոցիացիայի համագործակցությամբ կայացել է ռեւմատոլոգների 5-րդ ազգային գիտաժողովը. erebunimed.com

Միջոցառմանը մասնակցել է Եվրոպայից, Ռուսաստանից, ինչպես նաեւ Հայաստանի տարբեր բուժհաստատություններից շուրջ 120 բժիշկ: Նիդեռլանդների, ռուսական եւ ուկրաինական հեղինակավոր բժշկական կենտրոններից եւ ասոցիացիաներից...

Իրադարձություններ Հայաստանում
Շաքարային դիաբետ + սրտանոթային խնդիրներ. ինչպես պայքարել hամակցված դեպքերում. med-practic.com
Շաքարային դիաբետ + սրտանոթային խնդիրներ. ինչպես պայքարել hամակցված դեպքերում. med-practic.com

Շաքարային դիաբետն այսօր հիվանդությունների շարքում ոչ պասիվ դիրքերում է: Իսկ ինչպե՞ս է այն դրսեւորվում եւ ընթանում սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց մոտ...

Իրադարձություններ Հայաստանում
Մելանոման` արդիական խնդիր. մաշկի ուռուցքներին նվիրված միջոցառում. nairimed.com
Մելանոման` արդիական խնդիր. մաշկի ուռուցքներին նվիրված միջոցառում. nairimed.com

Երևանում, ապրիլի 11-12 -ին տեղի ունեցավ մելանոմային և մաշկի ուռուցքներին նվիրված միջոցառում, որի կազմակերպիչն էր Հայկական հակաքաղցկեղային լիգան: Ամեն տարի Հայկական հակաքաղցկեղային լիգան կազմակերպում է ուռուցքային...

Իրադարձություններ Հայաստանում
Բրիտանացի մասնագետները երկօրյա դասընթաց են անցկացրել «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com
Բրիտանացի մասնագետները երկօրյա դասընթաց են անցկացրել «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com

Մեծ Բրիտանիայից ժամանած մասնագետներ՝ նեոնատալ բուժքույր-դասավանդող Քեթի Մելորը, ավագ կլինիկական նեոնատալ լոգոպեդ և լակտացիայի խորհրդատու Էնի Ալոիսուսը և բուժքույր և լակտացիոն խորհրդատու Քերոն Պլատոնոսը...

Իրադարձություններ Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել հանրապետության առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ
ԼՂՀ ԱՆ. Բակո Սահակյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել հանրապետության առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ

Այսօր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանի ուղեկցությամբ այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ