Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԵՊԲՀ. Պլաստիկ վիրաբույժները քննարկեցին ոլորտին վերաբերող խնդիրները

ԵՊԲՀ. Պլաստիկ վիրաբույժները քննարկեցին ոլորտին վերաբերող խնդիրները

Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր պլաստիկ վիրաբույժները քննարկեցին Հայաստանի պլաստիկ վիրաբուժության ոլորտում առկա խնդիրները, անդրադարձան դրանց լուծման ուղիներին ու միջոցներին:

ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ այսպիսի հանդիպումներ պետք է կազմակերպել պարբերաբար, քանի որ այս ոլորտում խնդիրներն օրեցօր ավելանում են, և դրանք ժամանակին չլուծելու դեպքում կարող են ավելի բարդանալ:

«Պլաստիկ վիրաբույժների քանակն աստիճանաբար շատանում է, սակայն դրան զուգահեռ պետք է աշխատել նաև որակի բարելավման ուղղությամբ»,- նշեց նա: Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ պլաստիկ վիրաբուժությանը վերաբերող որոշումներն անհրաժեշտ է ընդունել համատեղ քննարկումների արդյունքում: «Պետք է ձևակերպենք՝ ինչ է պլաստիկ վիրաբուժությունը, ով իրավունք ունի զբաղվել դրանով, ու գծենք այն սահմանները, որոնցից այն կողմ իրավունք չունենք անցնել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս մասնագիտության սահմանները շատ լայն են, և կլինկական օրդինատորները, մինչ մասնագիտական գործունեությունը սկսելը՝ վերապատրաստումների միջոցով, պետք է ձեռք բերեն հմտություններ ՝ տարբեր ուղղություններով:

Հանդիպմանը, որը անցկացվում է Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի կողմից, ներկա էին ոլորտի մասնագետները: Քննարկումների ընթացքում նրանք հանդես եկան տարբեր առաջարկություններով՝ կարևորելով պլաստիկ վիրաբուժությանը վերաբերող խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև 2019 թվականին կայանալիք Հայաստանի պլաստիկ վիրաբույժների 12-րդ միջազգային կոնգրեսի կազմակերպչական աշխատանքներին վերաբերող հարցերը:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման 30-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս՝ ԵՊԲՀ-ում
ԵՊԲՀ. Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման 30-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս՝ ԵՊԲՀ-ում

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր՝ Մանկական ստոմատոլոգիայի ամբիոնի ստեղծման 30-ամյակին նվիրված, տեղի ունեցավ «Մանկական ստոմատոլոգիայի արդի խնդիրները» թեմայով գիտագործնական կոնֆերանս...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հանդիպում բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ.
ՀՀ ԱՆ. Հանդիպում բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ.

Առողջապահության նախարարության ներկայացուցիչները «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում հանդիպել են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ...

Իրադարձություններ Հայաստանում
ԼՂՀ ԱՆ. Սեմինար վիճակագիրների հետ
ԼՂՀ ԱՆ. Սեմինար վիճակագիրների հետ

Այսօր Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում-սեմինար առողջապահության նախարարության ենթակա բոլոր բուժհիմնարկների վիճակագիրների, գյուղական բժշկական ամբուլատորիանների...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ-ում կայացավ «Սեռակրթության այբուբենը» հանրամատչելի դասախոսությունը
ԵՊԲՀ-ում կայացավ «Սեռակրթության այբուբենը»  հանրամատչելի դասախոսությունը

Օրերս Երևանի բժշկական համալսարանում կայացավ «Սեռակրթության այբուբենը» հանրամատչելի դասախոսությունը՝ Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպոթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Եզրափակվեց թեմատիկ միջառարկայական դասախոսությունների այս ուսումնական կիսամյակի շարքը
ԵՊԲՀ. Եզրափակվեց թեմատիկ միջառարկայական դասախոսությունների այս ուսումնական կիսամյակի շարքը

ԵՊԲՀ-ում հոկտեմբեր-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ուսանողների և կլինիկական օրդինատորների համար անցկացվեցին թեմատիկ միջառարկայական դասախոսություններ...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ-ում մեկնարկեց միոֆունկցիոնալ թերապիային նվիրված երկօրյա վեհաժողովը
ԵՊԲՀ-ում մեկնարկեց միոֆունկցիոնալ թերապիային նվիրված երկօրյա վեհաժողովը

Այսօր ԵՊԲՀ նիստերի դահլիճում մեկնարկեց Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի կողմից կազմակերպված մասնագիտական «Միոֆունկցիոնալ թերապիայի դերը բերանի խոռոչի հիվանդությունների կանխարգելիչ և բուժական...

Իրադարձություններ Հայաստանում
«Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը Հայաստանում. oncology.am
«Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը Հայաստանում. oncology.am

Այս տարվա դեկտեմբերի 7-8-ը Երևանում անցկացվեց «Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը: Առաջին գիտաժողովը մեկնարկել է 2018 թվականի մայիսին: Ներկա գիտաժողովը թվով երկրորդն է, հաջորդն ակնկալվում է գալիք...

Իրադարձություններ Հայաստանում
Բարեգործական համերգ Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո. հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը. oncology.am
Բարեգործական համերգ Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո. հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը. oncology.am

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «City of smile»  (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կայացավ ՈՎՀ ռիսկի գործոնների ազգային STEPS հետազոտության զեկույցի շնորհանդեսը
ՀՀ ԱՆ. Կայացավ ՈՎՀ ռիսկի գործոնների ազգային STEPS հետազոտության զեկույցի շնորհանդեսը

Առողջապահության նախարարության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային  գրասենյակի միջև կնքված 2018-2019թթ. երկամյա համագործակցության համաձայնագրի շրջանակներում տեղի...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անցկացվել են տեսակոնֆերանս ու հրամանատարաշտաբային վարժանք
ՀՀ ԱՆ. Անցկացվել են տեսակոնֆերանս ու հրամանատարաշտաբային վարժանք

Ռուսաստանի Դաշնության «Զասչիտա» աղետների բժշկության համառուսական կենտրոնի (ԱԲՀԿ) ղեկավարությամբ անցկացվել է ԱՊՀ երկրների հետ համատեղ տեսակոնֆերանս` Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության...

Իրադարձություններ Հայաստանում
Սկիզբ դրվեց Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիայի գործունեությանը
Սկիզբ դրվեց Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիայի գործունեությանը

Հասարակության շրջանում անոթային հիվանդությունները, ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, եղել և մնում են արդիական գերխնդիր:  Հայաստանի անոթային վիրաբույժները լրջագույնս մոտենալով...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկել է «Գիտության շաբաթ 2018»-ը. ԵՊԲՀ-ում ուսանողական գիտական օր է
ԵՊԲՀ. Մեկնարկել է «Գիտության շաբաթ 2018»-ը. ԵՊԲՀ-ում ուսանողական գիտական օր է

«Գիտության շաբաթ 2018»-ի շրջանակում երիտասարդ գիտանականները կամփոփեն բժշկագիտության մեջ կատարված հետազոտությունները...

Իրադարձություններ Հայաստանում
Երևան քաղաքի չափահաս ազգաբնակչության 30 տոկոսն ունի զարկերակային գերճնշում. ներկայացվեց սքրինինգային հետազոտության նախնական արդյունքները
Երևան քաղաքի չափահաս ազգաբնակչության 30 տոկոսն ունի զարկերակային գերճնշում. ներկայացվեց սքրինինգային հետազոտության նախնական արդյունքները

Նոյեմբերի 15-ին «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» մշակութագործարարական կենտրոնի դահլիճում կայացած միջոցառմանը մասնակիցներին ներկայացվեցին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Ածխաջրատային փոխանակության խանգարմամբ...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
ՀՀ ԱՆ. Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

ՀՀ առողջապահության նախարարության և Արաբական Միացյալ Էմիրություններում առողջապահության ոլորտում գործող «Բայնոնա էնջինիրինգ քնսալթանսի» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ