Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սնունդը և առողջությունը

Սխալ սննդակարգը` տոնական օրերին, և դրա հետևանքները. հարցազրույց Սիրանուշ Փաշինյանի հետ. arabkirjmc.am

Սխալ սննդակարգը` տոնական օրերին, և դրա հետևանքները. հարցազրույց Սիրանուշ Փաշինյանի հետ. arabkirjmc.am

Տոնական օրերին սնունդը երկար ժամանակ մնալով սեղանին, երբեմն, նույնիսկ սենյակային ջերմաստիճանի պայմաններում, կարող է փչանալ և պատճառ դառնալ ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների: Սովորաբար, այդ օրերին ծնողներն այնքան էլ ուշադրություն չեն դարձնում, թե ինչ են ուտում երեխաները, այն դեպքում, երբ սեղանն այդ օրերին առատ է դժվարամարս և անառողջ, վնասակար մթերքով՝ երշիկներ, գունանյութերով գեղեցկացրած քաղցրավենիք, գազավորված ըմպելիք, որոնց մեջ շատ են վնասակար սննդային հավելումները և նյութերը: Ծնողները հաճախ չեն արգելում իրենց երեխաներին նման սնունդ օգտագործել` հատկապես այդ օրերին, որն էլ կարող է բերել հիվանդագին վիճակների:

Ի՞նչ հիվանդություններ կարող են ի հայտ գալ սննդի չարաշահման արդյունքում:

Տոնական օրերին ոչ ճիշտ սնվելու արդյունքում կարող են հիվանդանալ մարսողության հետ կապված սուր խանգարումներով՝ սուր գաստրիտ, գաստրոէնտերիտ և այլն:

Վերոնշյալ խնդիրների դեպքում հիմնական գանգատները որովայնացավ , փսխումներ, սրտխառնոց, անկայուն կղանք։ Ջերմության բարձրացումը, սովորաբար, բակտերիալ և/կամ վիրուսային վարակներին է բնորոշ, և ընդհանրական չէ սննդային խանգարումների հետ: Եթե կա ջերմություն, փսխում, լուծ, հարկ է մտածել աղիքային վարակի մասին:

Ստամոքս-աղիքային համակարգի խանգարումը կարող է բարդանալ և շարունակվել,հիմնականում այն դեպքերում, երբ երեխայի մոտ արդեն առկա են խնդիրներ, օրինակ, գաստրիտ, դուոդենիտ, ռեֆլյուքսային հիվանդություն, խոցային հիվանդություն և այլն: Նման դեպքերում տոնական օրերին հիվանդությունների սրացման հավանականությունը մեծ է, եթե չարաշահվում են ճարպոտ սնունդը, քաղցրավենիքը, աղցաններն ու գազավորված ըմպելիքը, ինչը կտրականապես արգելվում է:

Ո՞ր սննդամթերքներն են առավել վտանգավոր երեխաների համար:

Սննդատեսակներից վտանգավոր են հատկապես կաթնամթեքով, ձվով պատրաստված աղցանները, մսով կերակրատեսակները, որոնք կարող են երկար մնալ տոնական սեղաններին: Սովորաբար, թթվասերով պատրաստված աղցանները պետք է մատուցել հենց ուտելու ժամանակ, կամ պահվել սառնարանում:
Սառնարանում սնունդը 3 օրից ավելի պահել ցանկալի չէ, և նաև այն պատճառով, որ վիտամինները և այլ օգտակար նյութերը քայքայվում են:

Ի՞նչ ախտանշաններով են արտահայտվում մարսողական խանգարումները:

Ախտանշաններն են՝ ցավ որովայնում, սրտխառնոց, փսխում, ընդհանուր թուլություն, ախորժակի բացակայություն, անկայուն կղանք:

Եթե երեխան ունի որովայնի ցավ, բոլոր դեպքերում ճիշտ է դիմել բժշկի և չզբաղվել ինքնաբուժությամբ: Որքան երեխան փոքր է, այնքան վիճակը վտանգավոր է: Եթե երեխան փսխում ունի, պետք է աշխատել չկերակրել նրան, հնարավորինս անցնել թեթև սննդի, շատ հեղուկներ տալ՝ հիմնականում` ջուր, և որքան հնարավոր է՝հաճախ բայց քիչ չափաբաժիններով:

Եթե երեխան սկսում է անզուսպ փսխել յուրաքանչյուր կերակրումից կան հեղուկ ընդունելուց հետո , միանշանակ, ցուցված է հոսպիտալացումը` խուսափելու ջրազրկումից և  հետագա բարդություններից: Բոլոր դեպքերում, բուժումը պետք է սկսել` պահպանելով խիստ սննդակարգ (թեթև, դյուրամարս սնունդ և առատ հեղուկներ): Ոչ մի դեպքում չի կարելի լուծը կանգնեցնել դեղորայքով:

Վիրուսային և բակտերիալ վարակների ժամանակ լուծը կանգնեցնելու արդյունքում տոքսինները ներծծվում են արյան մեջ, այսինքն, լուծն օգնում է ազատվել թունավոր արգասիքներից:

Ի՞նչ այլ բարդություններով է հղի տոնական սեղանը:

Տոնական օրերի բարդություններից է նաև շատ սնունդ ընդունելու հետևանքով քաշի ավելացումը` կարճ ժամանակահատվածում: Երեխաների մոտ ավելորդ քաշը հղի է գրեթե նույն բարդություններով, ինչ մեծահասակների մոտ. սիրտ-անոթային համակարգի խնդիրներ, լյարդի ճարպակալում, ողնաշարի ծանրաբեռնվածություն և այլն: Հարկ է խուսափել նստակյաց կյանք վարելուց, լյարդի ճարպակալումն առավել մեծ բարդություններ կարող է առաջացնել հետագայում մեծահասակ տարիքում:

Երեխաների մոտ կարո՞ղ են լինել ալկոհոլային թունավորման խնդիրներ:

Ծնողները երբեմն մտածում են, որ եթե երեխան արդեն 15-16 տարեկան է, ապա տոնի առիթով կարելի է նրան չարգելել ալկոհոլային խմիչք օգտագործել: Բայց դա պատճառ է դառնում շատ լուրջ խնդիրների: Կարող է զարգանալ ալկոհոլային թունավորում, օրգանիզմի ինտոքսիկացիա, ընդհանուր վիճակի կտրուկ վատացում, մարսողական համակարգի հիվանդություններ։

Եթե արդեն մարսողական խնդիրներ են առաջացել, ի՞նչ է անհրաժեշտ ձեռնարկել:

Եթե խանգարումը թեթև է, պետք է կերակրել թեթև սննդով՝ շիլաներ, անգույն սուպեր, շատ հեղուկներ տալ, որպեսզի ստամոքսի լորձաթաղանթը հանգստանա և ինքնուրույն վերականգնվի:

Կարելի է թեթև, բուսական, ոչ քաղցր թեյեր տալ (ուրց, նանա), բայց ոչ` թուրմեր: Քաղցրը հաճախացնում է փսխումները և լուծը:

Ինչպե՞ս պետք է սնվի երեխան, որպեսզի խուսափի նման վիճակներից

Երեխան պետք է սնվի կարգավորված և չշեղվի ռեժիմից, քիչ չափաբաժիններով հաճախակի կերակրումներով,խուսափելով երեկոյան սննդի ընդունումից։ Օրվա ընթացքում պետք չէ խառնել տարբեր սննդատեսակներ: Ճիշտ է, տոն օրերին դա բարդ խնդիր է, բայց ցանկալի է հնարավորինս հետևել ճիշտ սնուցմանը, այդ օրերին երեխային կերակրել ամենօրյա կերակրացանկով, որից հետո  նա արդեն ավելի քիչ կօգտվի տոնական սեղանից:

Սիրանուշ Փաշինյան,
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ
Մանկական գաստրոէնտերոլոգ,
գաստրոէնտերոլոգիական դիսպանսերի բժիշկ

Սկզբնաղբյուր. arabkirjmc.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սննդակարգն աթերոսկլերոզի ժամանակ. armeniamedicalcenter.am
Սննդակարգն աթերոսկլերոզի ժամանակ. armeniamedicalcenter.am

Աթերոսկլերոզի զարգացման պատճառները

Աթերոսկլերոզը հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ 40-60 տարեկանում և 50 տարեկանն անց կանանց մոտ: Զարգացման հիմնական գործոններն են` սխալ սնունդը, նյութափոխանակության խանգարումները, ոչ ակտիվ կյանքը...

Սրտանոթաբանություն Սննդակարգեր
Ինչպես պահպանել կանաչու թարմությունը երկար ժամանակ
Ինչպես պահպանել կանաչու թարմությունը երկար ժամանակ

Թարմ կանաչին պետք է լինի ցանկացած մարդու սննդակարգում, քանի որ այն շատ օգտակար է առողջության համար: Սակայն շատ հաճախ, գնելով որոշ չափաքանակով կանաչի օգտագործելով այն տարբեր ճաշատեսակների ու աղցանների մեջ մի խնդիր է առաջանում...

Սննդակարգ այրոցի դեմ. izmirlianmedicalcenter.com
Սննդակարգ այրոցի դեմ. izmirlianmedicalcenter.com

Գրեթե յուրաքանչյուր հասուն մարդ ծանոթ է այրոցի նշաններին՝ կոկորդում այրող զգացողություն և բերանում` դառնահամություն: Եկեք հասկանանք, թե որտեղի՞ց է այն առաջանում և ինչպես վերացնել: Երբեմն առատ սեղանից հետո...

Սննդակարգեր
Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com
Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com

Ավստրալացի փորձագետներն անվանել են այն մթերքները, որոնք կարող են նվազեցնել զարկերակային ճնշման բարձրացումը գերճնշման ժամանակ: Գերճնշումը թույլ արտահայտված ախտանիշների պատճառով համարվում է համր մարդասպան...

Սրտանոթաբանություն Սննդակարգեր
Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com
Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com

Ճիշտ սնուցման շնորհիվ փսորիազով տառապող մարդը կարող է զգալիորեն ազդել հիվանդության ծանրության աստիճանի և ախտանիշների վրա: Փսորիազի ժամանակ ճիշտ սնուցման նպատակն օրգանիզմում որոշակի թթվահիմնային...

Մաշկաբանություն Սննդակարգեր
Բուժական սնունդը պանկրեատիտի ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Բուժական սնունդը պանկրեատիտի ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Ենթաստամոքսային գեղձի ֆերմենտները նպաստում են աղիներում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի ճեղքմանը: Ենթաստամոքսային գեղձի կողմից  անջատված հորմոններից, օրինակ, ինսուլինը, արյան մեջ ապահովում է գլյուկոզայի...

Սննդակարգեր
Ի՞նչ խմել այրոցի ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Ի՞նչ խմել այրոցի ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Հաճախակի այրոցը կարող է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության ախտանշան լինել: Կերակրափողի լորձաթաղանթի և ստամոքսից կերակրափող թափանցած աղաթթվի, պեպսինի, լեղաթթուների, ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների անմիջական...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
ՀՀ ԱՆ. Սննդամթերքի պահպանման ժամկետները
ՀՀ ԱՆ. Սննդամթերքի պահպանման ժամկետները

Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` թթվասերով, մայոնեզով համեմված, կարելի է պահել 12 ժամ:
Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ...

ՀՀ ԱՆ. Մթերքը պահելու, կերակուր պատրաստելու կանոններ
ՀՀ ԱՆ. Մթերքը պահելու, կերակուր պատրաստելու կանոններ

Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում պետք է հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե ձեռք եք տվել հում մթերքի, մասնավորապես` հում մսի: Պետք է մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ...

Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Առաջին նախաբժշկական օգնություն
Սուրճի ազդեցությունը առողջության վրա
Սուրճի ազդեցությունը առողջության վրա

ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Սուրճի օգտակար և վնասակար հատկությունների մասին շատ լեգենդներ կան, սակայն ոչ բոլորն են...

Հայտնի են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մթերքները. oncology.am
Հայտնի են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մթերքները. oncology.am

Հետազոտությունն իրականացրել են ամերիկացի գիտնականները: Հիվանդությունների վերահսկման Ամերիկյան կենտրոնի տվյալներով այն ամբողջ աշխարհում հանդիսանում է կանանց ուռուցքային հիվանդությունների ամենատարածված...

Առողջ կին
Ո՞րոնք են շագանակագեղձի վրա ազդող ամենավնասակար ուտելիքները. urolog.am
Ո՞րոնք են շագանակագեղձի վրա ազդող ամենավնասակար ուտելիքները. urolog.am

Ամենօրյա սննդակարգը կարող է մեծ ազդեցույուն ունենալ մեծացած շագանակագեղձի վրա։ Կան մի շարք ուտելիքներ, որոնք կարող են գրգռել միզուղիները և առաջացնել միզուղիների բորբոքման ախտանիշների սրացում...

Առողջ տղամարդ Ուրո-անդրոլոգիա
ԼՂՀ ԱՆ. Զգուշացեք աղիքային վարակիչ հիվանդություններից
ԼՂՀ ԱՆ. Զգուշացեք աղիքային վարակիչ հիվանդություններից

Շոգ եղանակին բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը: Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են հիվանդության հարուցիչներով վարակված սննդի...

Օգտակար խորհուրդներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ