Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սնունդը և առողջությունը

Սուրճի ազդեցությունը առողջության վրա

Սուրճի ազդեցությունը առողջության վրա

ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Սուրճի օգտակար և վնասակար հատկությունների մասին շատ լեգենդներ կան, սակայն ոչ բոլորն են համապատասխանում իրականությանը: Ըստ ICO (International Coffee Organization)-ի  2017 թ. աշխարհում սուրճի  օգտագործումը աճել է 2-3 տոկոսով:Այսօր  սուրճի գլխավոր ներկրողներն ու օգտագործողներն են համարվում ԱՄՆ, Եվրոպական երկրները և Ճապոնիան: Սուրճը դասվում է համային ապրանքների շարքին և օգտագործում են սուրճի մշտադալար բույսի բոված հատիկները, որոնք լինում են տարբեր ձևի, չափի, մեծության և նման են բալի: Ամբողջ աշխարհում գոյություն ունի սուրճի մոտ 40 տեսակ, բայց մեր օրերում ավելի շատ կոմերցիոն նպատակով օգտագործվում է ընդամենը 4-ի բերքը։


Աշխարհում մարդկանց 70%-ը օգտագործում է Արաբիկա  (Coffea Arabica) տեսակի սուրճ, որը առանձնանում է փափուկ համով ու սուր բույրով, իսկ 30%-ը նախընտրում է փոքր ինչ դառը համ ունեցող ու 50% ավելի շատ կոֆեին պարունակող Ռոբուստա (Coffea Canephora) տեսակի սուրճ:  Մյուս երկուսը՝ Coffea Liberica–ն, Coffea Excelsa–ն, հազվադեպ են օգտա-գործվում սուրճի արտադրության մեջ։ Մինչև 70–ական թվականները Եվրոպա ներմուծ-վում էր հիմնականում Ռոբուստա տեսակի սուրճ, այն ժամանակ էսպրեսոն պատրաստում էին միայն դրանից, բայց այսօր Արաբիկան անհամեմատ ավելի հարգի է։ Աշխարհում առկա էլիտար սուրճերի 99% ստացվում է Արաբիկայից։


Սուրճի հայրենիքը համարվում է Բրազիլիան, սակայն աճեցնում են նաև  Վենեսուելա-յում, Գվատեմալայում, Հնդկաստանում, Կոլումբիաում, Եմենում, Պուերտո  Ռիկոյում,   էկվադորում, Եթովպիայում, Յամայկայում։ [1. Блинникова О. М., Товароведение и экспертиза вкусовых товаров, Мичуринск - наукоград РФ, 2007г. , 112стр]

ՆՊԱՏԱԿԸ


Քանի որ սուրճը հանդիսանում է առօրյա կյանքի բաղկացուցիչ մասը կարևոր է դրա անվտանգությունը մարդու օրգանիզմի համար, ուստի կուսումնասիրենք սուրճի հիմնական հատկությունները՝ ինչպես վնասակար, այնպես էլ օգտակար:


Սուրճը, որպես նախընտրելի ըմպելիք, օգտագործում են գրեթե բոլոր երկրներում: Գուցե մեզնից շատերի մոտ առաջացել է այս հարցը' արդյոք կարելի՞ է, որպես նախաճաշ սուրճ խմել, կամ քանի՞ բաժակ սուրճ կարելի է խմել օրական: Սուրճը, համարվում է տոնուսը բարձրացնող միջոց: Մեզանից շատերը սուրճն օգտագործում են քունը ետ վանելու համար, սակայն երևի քչերին է հայտնի, սուրճի մյուս օգտակար հատկությունների մասին:


Հետազոտության նպատակն է պարզել սուրճի ազդեցությունը առողջության վրա, իմանալ որ  տարիքային և սեռային խմբերն են օգտագործում այն,արդյոք մարդկանց իմացական մակարդակն կարող է ազդել սուրճի օգտագործման հաճախականության վրա, ունեն արդյոք կախվածություն սուրճից ,ինչ հաճախականությամբ են օգտագործում, սուրճի ազդեցութունը օրգանիզմի նյութափոխանակության, տարբեր օրգան-համակարգերի վրա, ինչ հաճախականությամբ է առաջացնում  քնի և զարկերակային ճնշման խանգարումներ,  բացահայտել սուրճի արատները:

ԽՆԴԻՐՆԵՐԸ

  1. Կազմել հարցաթերթ
  2. Ուսումնասիրել  համապատասխան գրականություն
  3. Անցկացնել հարցում սուրճ օգտագործողների շրջանում
  4. Ստեղծել տվյալների բազա
  5. Մշակել արդյունքները
  6. Տալ եզրակացություն
  7. Մշակել առաջարկություններ


ՆՅՈՒԹԸ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ

Հետազոտությունն իրականացվել է 2017 թվականի մայիսի 1-ից մինչև 5-ն ընկած ժամանակահատվածում: Հարցմանը մասնակցեցին  շուրջ 1168 հոգի: Մշակվել է հարցաշար, կազմվել հարցաթերթիկ: Այն ընդգրկել է 19 հարց, որոնք վերաբերում  էին սուրճի օգտակար և վնասակար  ազդեցությանը մարդու առողջության վրա:


Սուրճը, որի բաղադրության մեջ մտնում են կոֆեին, շաքարներ, ազոտային միացություններ, ճարպեր և այլն, ազդում է նյարդային համակարգի վրա' խթանելով ուղեղի ֆունկցիաները և ռեֆլեքսների արագությունը: Այն կարող է նաև դրական ազդել տեսողության վրա: Այն ազդում է սրտի և անոթների վրա, արագացնում սրտի ռիթմն ու կծկումները, որն իր հերթին թեթևակի բարձրացնում է արյան ճնշումը' չառաջացնելով ոչ հիպերտոնիա, ոչ սրտի կաթված: Այն նպաստում է մարսողությանը և ազդում թոքերի ֆունկցիաների վրա, ավելացնելով շնչառական շարժումների հաճախականությունը:  Սուրճն օգտակար է ուժեղ գլխացավի դեմ, հատկապես էսպրեսսո, րիստրետտո տեսակը: Սուրճի բաղադրության մեջ չի հայտնաբերվել քաղցկեղ առաջացնող ոչ մի բաղադրամաս միայն խորհուրդ է տրվում չչարաշահել այս ըմպելիքը, հակառակ դեպքում դա կարող է առաջացնել սրտխառնոց, ձեռքերի դող, անքնություն: Ցանկալի չէ սոված ժամանակ սուրճ խմել: Սուրճի ընդունումից հետո առաջացած ակտիվությունը 20-30 րոպե հետո սկսում է նվազել: Սուրճի չարաշահումը (օրական 2 բաժակից ավել) սկսում է հակառակ ազդեցություն թողնել՝ առաջ է գալիս ընդհանուր թուլություն, սրտի աշխատանքի անկանոնություն,  ձեռքերի դող: Արյան ցածր ճնշում ունեցողները սուրճից հետո արագորեն սկսում են լավ զգալ, բայց 40-50 րոպե բարելավման էֆեկտը ցնդում է: Առողջ չափահաս մարդը օրական կարող է խմել 350 – 500 մգ կոֆեին:  [2. Bennett Alan Weinberg, Bonnie K. Bealer ,, The World of Caffeine: The Science and Culture of the World's Most Popular Drug, Routledge New york 2004,  397 page]


Բիրմինգհեմի (Մեծ Բրիտանիա) համալսարանից Սոֆի Կիլլերի կողմից հրապարակված նոր աշխատությունում ոչ միայն չափվել է արտադրվող մեզի ծավալը, այլև՝ ստուգվել, թե ինչպես է հետազոտվողների երիկամների աշխատանքը ազդում արյան անալիզների վրա, ինչպես նաև հաշվարկվել է օրգանիզմում ջրի ընդհանուր քանակը:Փորձարկման ընթացքում տղամարդիկ օրական խմել են չորս բաժակ սուրճ, ինչը շատ ավելի շատ է, քան խմում է միջին սուրճ օգտագործողը: Չի ստացվել որևէ տվյալ, որ կհաստատեին հետազոտվողների ջրազրկումը՝ միայն ջուր խմողների համեմատ:Չնայած այս հետազոտությունը ֆինանսավորվել է սուրճի մասին գիտական տեղեկատվության ինստիտուտի կողմից, որի անդամներ են սուրճ արտադրող ընկերությունները, սակայն այն տպագրվել է գիտական ամսագրում, իսկ հեղինակները հաստատում են, որ այդ Ինստիտուտը որևէ կերպ չի ազդել տվյալների հավաքագրման և վերլուծության, կամ հետազոտության ձևակերպման վրա:Այսպիսով, եթե մենք մեկ գավաթ սուրճ ըմպելուց հետո նկատում ենք, որ ունենք զուգարան գնալու կարիք, ապա չարժի դա համեմատել այն իրավիճակի հետ, երբ ընդհանրապես այն չենք խմում: Դա բացատրվում է նրանով, որ, եթե մենք մեկ գավաթ թեյի կամ սուրճի փոխարեն խմենք մեկ բաժակ ջուր, ապա հավանականորեն ազդեցությունը կլինի նույնը: [3. Killer SC, Blannin AK, Jeukendrup AE (2014) No Evidence of Dehydration with Moderate Daily Coffee Intake, page  8]


Երկու- երեք բաժակ սուրճ խմելը ոչ միայն թարմացնում է և հեշտացնում երկար օրվա ընթացքը, այլ նաև նվազեցնում է մահվան ռիսկը` պայմանավորված սիրտ-անոթային և այլ օրգան համակարգերի ֆունկցիոնալ խանգարումով:Ամերիկյան սրտաբանների ասոցիացիայի ամսագրում տպագրված հետազոտությունը փաստում է այն մասին, որ այն մարդիկ,  ովքեր պարբերաբար ըմպում են չափավոր քանակի սուրճ (ոչ ավելին քան 5 բաժակ ամեն օր), նվազեցնում են մահվան ռիսկը կախված սիրտ- անոթային, նյարդային խանգարումներց, ինչպես նաև 2-րդ տիպի շաքարային դիաբետից և ինքնասպանությունից: Դրական ազդեցություն թողնում են և’ կոֆեինով, և’ առանց կոֆեինի սուրճը, ինչից կարող ենք եզրակացնել, որ կարևոր դերակատարում ունեն սուրճի սերմերում առկա այլ բնական նյութեր ևս: Սուրճում պարունակվող կենսաակտիվ միացությունները նվազեցնում են ինսուլինային ռեզիստենտականությունը և համակարգային բորբոքումը: Նրանք կարող են պատասխանատու լինեն սուրճ –մահ  հակադարձ համեմատական կապի համար: Այնուամենայնիվ,  հետազոտությունները պետք է շարունակվեն, որպեսզի հասկանանք այս ազդեցության բիոլոգիական մեխանիզմները,- հայտնում է հետազոտության հեղինակ բժիշկ Մինգ Դինգը` Հարվարդի համալսարանից։Արդյունքները հիմնված են երեք մեծ, շարունակական հետազոտությունների վրա.

 

  • I խումբ – 74.890 կին-բուժքույր,
  • II խումբ – 93.054 կին-բուժքույր,
  • III խումբ – 40.557 տղամարդ –բուժ աշխատող։


Հետազոտողները հետևում էին մասնակիցներին 30 տարվա ընթացքում: Այս ժամանակահատվածում  տարբեր պատճառներից մահացել են 19.524 կին և 12.432 տղամարդ:Հիմնականում այն մարդիկ,  ովքեր խմում են շատ սուրճ, շատ հաճախ օգտագործում են ծխախոտ և ալկոհոլ: Որպեսզի առանձնացվեն սուրճի ազդեցությունը ծխախոտից,  հետազոտողները կրկնեցին իրենց փորձերը չծխող մարդկանց հետ և տեսան, որ սուրճի ազդեցությունը մահացության նվազեցման մեջ ավելի ակնհայտ է դառնում:


Ինչպես նշում է ավագ հեղինակ Ֆրանկ Հուն, ով Հարվարդի համալսարանում  սնուցման և համաճարակաբանության պրոֆեսոր է, սուրճի ամենօրյա, չափավոր օգտագործումը կարող է ընդգրկվել առողջ, հավասարակշռված դիետայի մեջ:Այնուամենայնիվ, բնակչության որոշ զանգված, ինչպիսիք են հղի կանայք և երեխաները,  չպետք է ընդունեն մեծ քանակով կոֆեին (սուրճի կամ այլ տեսակի խմիչքի ձևով): Երբ մարդիկ դադարեցնում են սուրճի օգտագործումը,առաջ են գալիս մի շարք  սիմպտոմներ՝գլխացավ,հոգնածություն,գրգռվածություն:Սա կարող է շարունակվել մի քանի օր: [ 4. American Heart Association. (2015, November 16). Moderate coffee drinking may be linked to reduced risk of death. ScienceDaily. Retrieved January 2, 2018 from www.sciencedaily.com/releases/2015/11/151116181005.htm ]


Կոֆեինը հայտնի կարգավորիչ է: Ուղեղում այն արգելակում է ադենոզինի ֆունկցիան: Արգելակելով ադենոզինին,ձերբազատում է այլ միջնորդանյութերին՝նորադրենալինին եվ  դոֆամինին: Այս ամենը բերում է հոգնածության իջեցմանը եվ ստիպում է մեզ զգալ ավելի առույգ:  Կան մի շարք հետազոտություններ,որոնք ցույց են տալիս,որ կոֆեինը կարող է բերել ուղեղի ֆունկցիայի կարճաժամկետ ուժեղացմանը (տրամադրության, ուշադրության բարձրացում): Այն մարդիկ, ովքեր օգտագործում են սուրճ,դեպրեսիայի և ինքնասպանության առաջացման հավանականությունը համեմատաբար ավելի ցածր է: 2011թ.-ին Հարվարդում իրականացրած հետազոտություններից մեկում ներկայացվեց,որ մարդիկ, ովքեր շատ են օգտագործում սուրճ ունեն 20%-ով ավելի ցածր հավանականություն դեպրեսիայի: Հետազոտությունները պարզել են, որ սուրճը կարող է իջեցնել Ալցհեյմեր հիվանդության առաջացումը 65%-ով: Սուրճ oգտագործողները ունեն 32-60%-ով ավելի ցածր ռիսկ Պարկինսոնի հիվանդության առաջացման մեջ: [5.Constance N. Wilson, S. Jamal Mustafa, Adenosine Receptors in Health and Disease, Springer Dordrecht Heidelberg London New York 2009, page 651 ]


Սուրճի ոգտագործումը 23-67%-ով իջեցնում է 2րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը:Ինչպես նաև իջեցնում է լյարդի հիվանդության առաջացման հավանականությունը: Կոֆեինը կարող է նաև ուժեղացնել նյութափոխանակությունը 3-11%-ով: Երբ մարդիկ դադարեցնում են սուրճի օգտագործումը,առաջ են գալիս մի շարք

 

սիմպտոմներ՝գլխացավ,հոգնածություն,գրգռվածություն:Սա կարող է շարունակվել մի քանի օր:  [6.John Wiley & Sons , Coffee: Emerging Health Effects and Disease Prevention, Institute of Food Technologists USA, 2012 , page 300]

Նախքան սրճեփը կրակին դնելը պետք է հիշել սուրճի չարաշահման ինը հնարավոր ռիսկերի մասին.

1. Հոգեներգործուն թմրամիջոց 


The Daily Mail-ում հրապարակվել է Մելբուռն համալսարանի ուսումնասիրությունն այն մասին, որ կոֆեինն ամենատարածված «հոգեներգործուն թմրամիջոցն» էաշխարհում: Սուրճի մեծ չափաբաժինը (այսինքն՝ ավելի քան հինգ բաժակ սուրճն օրական) կարող է առաջացնել լսողական զգայախաբություն կամ նույնիսկ գոյություն չունեցող բաների առկայության զգացողություն: Ֆրանսիացի դիետոլոգ Ժան-Դանիել Լալոն համոզված է, որ օրգանիզմում կան որոշակի ընկալիչներ, որոնք մարդուց պահանջում են կոֆեին:

 

Ֆորբսում, Ջոն Հոփկինսի համալսարանի հրատարակած ամերիկյան հետազոտությունների արդյունքների համաձայն կոֆեինի պակասը բացասական ազդեցություն է թողնում մարդու  իմացական գործառույթի եւ տրամադրության վրա:

2. Լյարդին սպառնացող վտանգ


Շաքարախտի եւ մարսողական համակարգի հիվանդությունների ազգային ինստիտուտի հետազոտությունների համաձայն` սուրճի անսահմանափակ օգտագործումը կարող է խախտել լյարդի աշխատանքը: Սա հատկապես կարեւոր է, եթե անձն ընդունում է ցավազրկողներ: Միեւնույն ժամանակ գիտնականները նշել են, որ սուրճի չափավոր օգտագործումը նվազեցնում է առաջնային սկլերոզող խոլանգիտի ռիսկը (լյարդի աուտոիմուն հիվանդություն, որը կարող է ցիրրոզի, լյարդի անբավարարության եւ լեղուղիների քաղցկեղի պատճառ դառնալ):

3. Բացասական ներգործություն զարկերակային ճնշման վրա


Հենց այսպիսի եզրակացության են հանգել Carnegie Mellon համալսարանի հետազոտողները: Բացի այդ, սա բացատրում է այն փաստը, որ սուրճը կարող է խթանելսրտի աշխատանքը եւ առաջացնել շնչառական դժվարություններ:

 

«Սուրճն ունի անմիջական ազդեցություն սիմպատիկ` անդրադարձային համակարգի վրա: Այն արագացնում է զարկերը եւ բարձրացնում զարկերակային արյան ճնշումը: Այնուամենայնիվ, մենք չունենք ապացույց, որ սուրճի սիրահարներն ավելի շատ են տառապում սրտանոթային հիվանդություններով: Ռիսկի գործոն կարելի է համարել միայն այն, որ ենթադրվում է այդպիսի խանգարումների աճ, այսինքն սուրճը համարվում է ոչ թե սրտանոթային հիվանդությունների ռիսկային գործոն, այլեւ դիտարկվում է միայն որպես աթերոսկլերոզի միջանկյալ գործոն»,- ասել է Ժան-Դանիել Լալոն:

4. Ազդեցություն վարքագծի վրա


Սուրճի չարաշահումը կարող է մարդուն դարձնել գրգռված եւ ոչ ադեկվատ: Շնչառության դժվարացումը, պայմանավորված կոֆեինի չափից ավելի լինելու հանգամանքով, կարող է առաջացնել ուղեղին թթվածին մատակարարելու խանգարումներ, որն էլ ազդում է որոշումների կայացման վրա:

5. Անքնություն


Դժվար չէ կռահել, որ տարբեր մարդկանց վրա սուրճն ունի տարբեր ազդեցություն: Մեկը կարող է երեկոյան մի բաժակ էսպրեսսո խմել ու գիշերը հանգիստ քնել նորածնի պես, իսկ մյուսը 16:00-ին կարող է խմել սուրճ եւ չկարողանալ աչք կպցնել: Սուրճի միջին ազդեցությունը տեւում է մոտ վեց ժամ:


Բացի այդ, կոֆեինն էապես ազդում է քնի որակի վրա: Նվազում է քնի արդյունավետությունը, կրճատվում է քնի երկրորդ փուլի տեւողությունը (որի ժամանակ մարմինը պատրաստվում է մտնել խորը քնի փուլ), ինչպես նաեւ նվազում է դելտա ալիքների հաճախականության սպեկտրային խտությունը (որոնք սերտորեն կապված են քնի խորության եւ որակի հետ): Այլ փորձեր ցույց են տվել, որ կոֆեինը ոչ միայնբացասաբար է ազդում քնի խորության եւ որակի վրա, այլև հանգեցնում է գիշերվաընթացքում հաճախակի արթնացումների եւ առավոտյան հոգնածության զգացման:

6. Ճարպակալում


Ըստ ավստրալացի գիտնականների ուսումնասիրությունների, որոնք տպագրվել են The Journal of Agricultural and Food Chemistryում, օրական սուրճի ավելի քան հինգ բաժակը կարող է հանգեցնել գիրության:

7. Գլխացավ


Եթե մարդն սկսում է հոգնել եւ երկար ժամանակ սուրճ չի խմել (12-ից 24 ժամ), դա նրա մոտ կարող է առաջացնել գլխացավ, պնդում են սրտային հիվանդությունների ամերիկյան ասոցիացիայում (կոֆեինը նեղացնում է արյունատար անոթները):

8. Օստեոսկլերոզի զարգացման ռիսկ


Այսպիսի եզրակացության են եկել Օրեգոն համալսարանում: Ոսկրային այս հիվանդությունից խուսափելու համար մարդը պետք է օգտագործի բավարար քանակի կալցիում եւ վիտամին D, ինչպես նաեւ սահմանափակվել սուրճի օրական երեքբաժակով: Սա մասնավորապես վերաբերում է տարեցներին:

9. Անմիզապահություն


Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ սուրճի չարաշահումը կարող է սրել առկա այս խանգարումները: [7. Shawn Steiman,  The Little Coffee Know-It-All , Quatro Publishing Group  USA Inc  2015, page 128 ]
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

  • Հարցմանը մասնակցած 1168 մարդկանց ճնշող մեծամասնությունը՝ 58.7 %-686 մարդ, ընդգրկում էր 18-30 տարիքային խումբը, 22.9 %- 268 մարդ  ընդգրկում էր 30-40 տարիքային խումբը, 13,8%-161 մարդ 40 և ավելի տարիքային խումբը, 4,5%- մինչև 18տ.:

  • Հարցվածների 86,8 % իգական սեռի ներկայացուցիչներն էին, իսկ 13,2 %-ը՝ արական:

  • Հարցման մասնակիցների գերակշռող մասը , այն է 60,7%-ը ուներ բարձրագույն կրթություն:

  • Սուրճից կախվածություն ունեին մասնակիցների շուրջ 38.4 % (448 մարդ ) , մնացած մասնակիցներն կամ չունեին կախվածություն, կամ ունեին քիչ

  • Հարցմանը մասնակիցների 32,4 %-ի 379 մարդ, եթե սուրճ չօգտագործեին կլինեին անաշխատունակ, մնացածի մոտ առանձնապես սուրճը չի ազդում աշխատունակության վրա:

  • Հարցման մասնակիցների շուրջ 33,9 %ը 400 մարդ օգտագործում է սուրճ օրը  2անգամ, 31.4 %ը 366 մարդ օգտ. Է օրը 3անգամ և ավելի, 18.5%ը 216 մարդ օգտ. Է օրը 1 անգամ, շատ հազվադեպ, ամիսը մեկ անգամ օգտ.  Է 9,3%ը 109 մարդ, բացարձակ սուրճ չեին օգտագործում մասնակիցների 4.4%ը այն է 51 մարդ, մնացած մասնակիցները տվել են այլ պատասխան:

  • Հարցման մասնակիցների շուրջ 38,2 %ը-447 մարդ օգտագործում է սուրճ օրվա ցանկացած ժամի,  37,7%-ը 442 մարդ նախընտում է օգտագործել առավոտյան և կեսօրին, 9,3%ը 110 մարդ կեսօրին և երեկոյան, 7,9%ը 92 մարդ միայն առավոտյան, 4,5%ը 52 մարդ տվել է այլ պատասխան, իսկ միայն երեկոյան սուրճ են օգտագործում ընդամենը 24 մարդ 2,1%ը:

  • Օրվա ընթացքում սուրճ օգտագործելուց հետո հարցվածների 70,4%ը 771 մարդ չի նշել քնի հետ կապված խնդիրներ, 15,2%ը 166  մարդ մինչև ուշ գիշեր չի քնում, 10% 109 մարդ լավ չի քնում, 8,1%-ի 89 մարդ արթնանում է գիշերվա ընթացում մի քանի անգամ, մասնակիցների 1%-ի 11 մարդու մոտ դիտվում են հաճախակի մղձավանջներ:

  • Հարցման մասնակիցների 48,1%ը 515 մարդ նախընտրում է սուրճը օգտագործել  ուտելուց հետո, 40,9%ը 438 մարդ սոված վիճակում, 2,1% 23 մարդ օգտ. Է ուտելու ընթացքում, 8,9% 95 մարդ օգտ. Է և սոված և կուշտ վիճակում:

  • Ատամների գույնի փոփոխություն նկատել են սուրճ օգտագործողների  29,2% 325 մարդ, մնացածը առանձնապես չի նկատել:

  • Սուրճի օգտագործումից հետո ճնշան հետ կապված տատանում , մասնավորապես բարձրացում նշում է 13,2%ը 147 մարդ, 84,2%ը 938 մարդ չի նկատել փոփոխություն, իսկ 2,6%ի 29 մարդու մոտ նկատվել է ճնշման անկում:

  • Հարցման մասնակիցների 73,2%ը 813 մարդ չի նշում ախորժակի փոփոխություն, 20.7%ի  230 մարդու մոտ նկատվել ախորժակի կորուստ, իսկ քաղցի զգացում ունեցել է շուրջ 6,1%ը 68 մարդ:

  • Նյութափոխանակության փոփոխություն չի նշում հարցման մասնակիցների 67,8%ը 757 մարդ, նյութափոխ. արագացում դիտվել է 30.1%ի 336 մարդու մոտ, իսկ նյութափոխ.-ը դանդաղում նշում է հարցման մասնակիցների ընդամենը 2,1%ը՝ 23 մարդ:

  • Հարցման մասնակիցների գերակշռող մասը՝  78,5%ը 881 մարդ նախընտրում է սև սուրճ , 12,6%ը 141 մարդ Nesaafe տեսակի սուրճ, 9%ը 101 մարդ Maccoffee

  • Հարցման մասնակիցների մեծամասնությունը 72.1% 841 մարդ սուրճը գերադասում է թեյից:

  • Սուրճ օգտագործելուց հետո հիշողության և ուշադրության հետ կապված փոփոխություններ չեն նկատել են մասնակիցների 76.5%ը 882 մարդ, հիշողության և ուշադրության լավացում դիտվել է 17.4%-ի 201 մարդու մոտ, իսկ 6.1%ը 70 մարդ նշում է վատացում:

  • Քաշի հետ կապված փոփոխություն, կապված սուրճի օգտագործման հաճախականությունից, չեն նշում հարցման մասնակիցների գերակշռող մասը 91.2% 1053մարդ, 5.7%-ի  66 մարդու մոտ նկատվել է քաշի ավելացում. իսկ 3.1%ը 36 մարդ ունեցել է քաշի կորուստ:

  • Տարբեր օրգան-համակարգերի խնդիր նշում է՝

  • շաքարային դիաբետ 2.7%ը 13 մարդ

  • ոսկրային համակարգի խնդիր 8.9% 43 մարդ

  • սիրտ-անոթային 18,3% 88 մարդ

  • մարսողական համ, 34% 164 մարդ

  • այլ 40% 197 մարդ

  • Եվ վերջապես սուճի դրական ազդեցության մասին նշում է մասնակիցների 7.3%ը 85 մարդ, բացասական ազդ, մասին տեղյակ է 4.6% 54 մարդ, իսկ 82.7%ը 965 մարդ տեղյակ է սուրճի և դրական, և բացասական  ազդեցությունից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, հարցման մասնակիցների  գերակշիռ մասը նախընտրում է օգտագործել սև սուրճ, ուտելուց հետո: Օգտագործողների մեծ մասը երիտասարդ անձինք են: Մի մասի մոտ նկատվում է հիշողության և ուշադրության լավացում, քաշի հետ կապված փոփոխություն գրեթե չի առաջանում, նկատվում են ճնշման տատանումներ, քնի որոշակի խանգարումներ:

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Խմեք սուրճ ոչ ավել քան օրական 2-3 անգամ, ստամոքսաաղիքային համակարգի խնդիրներից խուսափելու համար նախընտրելի է օգտագործել ուտելուց հետո, դեպրեսիայի մեջ գտնվողներին խորհուրդ ենք տալիս օգտագործել սև սուրճ: Սուրճի  չափաբաժինը չպետք է միանգամից իջեցնել, այլ պետք է քչացնել աստիճանաբար, կախվածությունից խուսափելու համար:

 

Ներբեռնել.

 


 

 

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

  1. Блинникова О. М., Товароведение и экспертиза вкусовых товаров, Мичуринск - наукоград РФ, 2007г. , 112стр.
  2. Bennett Alan Weinberg, Bonnie K. Bealer ,, The World of Caffeine: The Science and Culture of the  World's Most Popular Drug, Routledge New York 2004,  397 page
  3. Killer SC, Blannin AK, Jeukendrup AE  No Evidence of Dehydration with Moderate Daily Coffee Intake,        (2014) page  8
  4. American Heart Association. (2015, November 16). Moderate coffee drinking may be linked to reduced risk of death. ScienceDaily. Retrieved January 2, 2018 from   www.sciencedaily.com/releases/2015/11/151116181005.htm
  5. Constance N. Wilson, S. Jamal Mustafa, Adenosine Receptors in Health and Disease, Springer Dordrecht
  6. Heidelberg London New York 2009, page 651
  7. John Wiley & Sons , Coffee: Emerging Health Effects and Disease Prevention, Institute of Food
  8. Technologists USA, 2012 , page 300
  9. Shawn Steiman,  The Little Coffee Know-It-All , Quatro Publishing Group  USA Inc  2015, page 128
 


ԵՐԵՎԱՆԻ  Մ.  ՀԵՐԱՑՈՒ  ԱՆՎԱՆ  ՊԵՏԱԿԱՆ  ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ  ԵՎ  ԷԿՈԼՈԳԻԱՅԻ  ԱՄԲԻՈՆ

Կատարող 4-րդ կուրսի 414 խմբի ուսանողներ՝   
Ամիրխանյան Դավիթ
Գրիգորյան  Էլինա

Ղեկավար՝                                  
Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի
դասախոս Ք. Կ. Վարդանյան
ԵՐԵՎԱՆ-2017

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բարձր տարիքային խմբի սնուցումը ուռուցքային հիվանդությունների կանխարգելման և բուժման ժամանակ. oncology.am
Բարձր տարիքային խմբի սնուցումը ուռուցքային հիվանդությունների կանխարգելման և բուժման ժամանակ. oncology.am

Չարորակ ուռուցքները ախտահարում են հիմնականում բարձր տարիքային խմբի մարդկանց։ Վերջին տարիներին նկատվում է ուռուցքային հիվանդությունների աճ բոլոր տարիքային խմբերում, սակայն այն հատկապես նկատվում է 60 տ անց տղամարդկանց...

Ուռուցքաբանություն Սննդակարգեր
Սննդակարգն աթերոսկլերոզի ժամանակ. armeniamedicalcenter.am
Սննդակարգն աթերոսկլերոզի ժամանակ. armeniamedicalcenter.am

Աթերոսկլերոզի զարգացման պատճառները

Աթերոսկլերոզը հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ 40-60 տարեկանում և 50 տարեկանն անց կանանց մոտ: Զարգացման հիմնական գործոններն են` սխալ սնունդը, նյութափոխանակության խանգարումները, ոչ ակտիվ կյանքը...

Սրտանոթաբանություն Սննդակարգեր
Ինչպես պահպանել կանաչու թարմությունը երկար ժամանակ
Ինչպես պահպանել կանաչու թարմությունը երկար ժամանակ

Թարմ կանաչին պետք է լինի ցանկացած մարդու սննդակարգում, քանի որ այն շատ օգտակար է առողջության համար: Սակայն շատ հաճախ, գնելով որոշ չափաքանակով կանաչի օգտագործելով այն տարբեր ճաշատեսակների ու աղցանների մեջ մի խնդիր է առաջանում...

Սննդակարգ այրոցի դեմ. izmirlianmedicalcenter.com
Սննդակարգ այրոցի դեմ. izmirlianmedicalcenter.com

Գրեթե յուրաքանչյուր հասուն մարդ ծանոթ է այրոցի նշաններին՝ կոկորդում այրող զգացողություն և բերանում` դառնահամություն: Եկեք հասկանանք, թե որտեղի՞ց է այն առաջանում և ինչպես վերացնել: Երբեմն առատ սեղանից հետո...

Սննդակարգեր
Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com
Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com

Ավստրալացի փորձագետներն անվանել են այն մթերքները, որոնք կարող են նվազեցնել զարկերակային ճնշման բարձրացումը գերճնշման ժամանակ: Գերճնշումը թույլ արտահայտված ախտանիշների պատճառով համարվում է համր մարդասպան...

Սրտանոթաբանություն Սննդակարգեր
Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com
Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com

Ճիշտ սնուցման շնորհիվ փսորիազով տառապող մարդը կարող է զգալիորեն ազդել հիվանդության ծանրության աստիճանի և ախտանիշների վրա: Փսորիազի ժամանակ ճիշտ սնուցման նպատակն օրգանիզմում որոշակի թթվահիմնային...

Մաշկաբանություն Սննդակարգեր
Բուժական սնունդը պանկրեատիտի ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Բուժական սնունդը պանկրեատիտի ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Ենթաստամոքսային գեղձի ֆերմենտները նպաստում են աղիներում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի ճեղքմանը: Ենթաստամոքսային գեղձի կողմից  անջատված հորմոններից, օրինակ, ինսուլինը, արյան մեջ ապահովում է գլյուկոզայի...

Սննդակարգեր
Ի՞նչ խմել այրոցի ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Ի՞նչ խմել այրոցի ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Հաճախակի այրոցը կարող է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության ախտանշան լինել: Կերակրափողի լորձաթաղանթի և ստամոքսից կերակրափող թափանցած աղաթթվի, պեպսինի, լեղաթթուների, ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների անմիջական...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Սխալ սննդակարգը` տոնական օրերին, և դրա հետևանքները. հարցազրույց Սիրանուշ Փաշինյանի հետ. arabkirjmc.am
Սխալ սննդակարգը` տոնական օրերին, և դրա հետևանքները. հարցազրույց Սիրանուշ Փաշինյանի հետ. arabkirjmc.am

Տոնական օրերին սնունդը երկար ժամանակ մնալով սեղանին, երբեմն, նույնիսկ սենյակային ջերմաստիճանի պայմաններում, կարող է փչանալ և պատճառ դառնալ ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների: Սովորաբար, այդ օրերին...

Երեխայի սնուցումը
ՀՀ ԱՆ. Սննդամթերքի պահպանման ժամկետները
ՀՀ ԱՆ. Սննդամթերքի պահպանման ժամկետները

Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` թթվասերով, մայոնեզով համեմված, կարելի է պահել 12 ժամ:
Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ...

ՀՀ ԱՆ. Մթերքը պահելու, կերակուր պատրաստելու կանոններ
ՀՀ ԱՆ. Մթերքը պահելու, կերակուր պատրաստելու կանոններ

Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում պետք է հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե ձեռք եք տվել հում մթերքի, մասնավորապես` հում մսի: Պետք է մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ...

Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Առաջին նախաբժշկական օգնություն
Հայտնի են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մթերքները. oncology.am
Հայտնի են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մթերքները. oncology.am

Հետազոտությունն իրականացրել են ամերիկացի գիտնականները: Հիվանդությունների վերահսկման Ամերիկյան կենտրոնի տվյալներով այն ամբողջ աշխարհում հանդիսանում է կանանց ուռուցքային հիվանդությունների ամենատարածված...

Առողջ կին
Ո՞րոնք են շագանակագեղձի վրա ազդող ամենավնասակար ուտելիքները. urolog.am
Ո՞րոնք են շագանակագեղձի վրա ազդող ամենավնասակար ուտելիքները. urolog.am

Ամենօրյա սննդակարգը կարող է մեծ ազդեցույուն ունենալ մեծացած շագանակագեղձի վրա։ Կան մի շարք ուտելիքներ, որոնք կարող են գրգռել միզուղիները և առաջացնել միզուղիների բորբոքման ախտանիշների սրացում...

Առողջ տղամարդ Ուրո-անդրոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ