Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սնունդը և առողջությունը

Քացախ

Քացախ

 Քացախն իր տեղն ունի յուրաքանչյուրի խոհանոցում: Քացախը գինու տարեկիցն է: Շատ վաղուց մարդիկ նկատել են, որ բաց բերանով տակառի գինին թթվում է` վերածվելով յուրահատուկ համով ու հոտով հեղուկի: Իսկ հետո պարզվեց, որ այդ հեղուկի մեջ միսը, բանջարեղենը կամ միրգը երկար ժամանակ չեն փչանում:

Հենց այդպես են «ծնվել» առաջին պահածոները: Դեռևս հռոմեացի լեգիոներներն էին մարինացնում միսն ու մյուս ուտելիքները` մարտերի երկար արշավների ընթացքում դրանք պահպանելու համար:


Ավելի ուշ մարդիկ նկատեցին, որ այդ հեղուկը ո՛չ միայն պահածոյացնելուն է հարմար, այլև օգնում է մարսողությունը բարելավելուն, լրացնում վիտամինների պակասն ու նաև կանխում վարակների տարածումը: Բանն այն է, որ քացախի բաղադրության թթուներն ախտահանող հատկություն ունեն, ու դրա համար էլ ջրով բացած քացախով ողողում էին կոկորդը, քսում վերքերին ու նույնիսկ փորձել են բուժել ժանտախտը, սակայն` ապարդյուն:


Քացախն օգտագործվել է նաև որպես կոսմետիկ միջոց, երբ բացահայտել են, որ այդ թթու հեղուկի օգնությամբ կարելի է մաշկի գույնը բացել ու նաև ազատվել պեպեններից: Իսկ Միջնադարում, երբ նորաձև էր գունատությունը, կանայք քացախ էին խմում` մաշկին բաղձալի ճերմակություն հաղորդելու համար: Սակայն այդ գեղեցկության համար առողջությամբ էին հատուցում, քանի որ օրական կարելի է մեկ թեյի գդալ քացախ օգտագործել, այն էլ` ոչ մաքուր վիճակում, ջրի կամ ձեթի հետ խառնած: Իսկ դրանից ավելին կարող է վնասել ստամոքսի լորձաթաղանթն ու գաստրիտի կամ խոցային հիվանդության պատճառ դառնալ ու բացասական հետևանք թողնել երիկամների վրա:


Գինի, թե խնձոր


Արդեն ասվեց, որ առաջին անգամ քացախը պատահական է ստացվել, գինուց: Հետո քացախի տեսակներ սկսեցին ստանալ տարբեր հումքերից, որոնցից ամենատարածվածը խնձորինն է: Դրա համար որպես հումք է ծառայում սիդրը (խմորված խնձորներից պատրաստված ալկոհոլային ըմպելիք): Խնձորի քացախը շատ օգտակար է, հարուստ մի շարք վիտամիններով ու միկրոտարրերով, այդ թվում նաև` ասկորբինաթթվով, В խմբի վիտամիններով, կալիումով, կալցիումով ու երկաթով: Եվ քանի որ խնձորի քացախի մեջ թթուների պարունակությունը նվազ է (ընդամենը 5-6%), մեղմ համ ունի ու չի նվազեցնում մյուս մթերքների հոտը: Շատ հարմար է ձկնով ու թռչնամսով կերակուրների հետ որպես լրացում օգտագործել, կարելի է օգտագործել նաև այլ ըմպելիքներ թեթևակի թթվեցնելու համար: Ի դեպ, միջնադարում Եվրոպայում խնձորի քացախից, մեղրից ու ջրից պատրաստում էին ըմպելիք, որը համով նման էր լիմոնադին: Եղել է ժամանակ, երբ քացախը ձմեռային ավիտամինոզի ու ցինգայի կանխարգելիչ միջոց է ծառայել: Եվ, այնուամենայնիվ, պահածոյացնելու նպատակով այն հարմար չէ, քանի որ թթուների պարունակության չնչին քանակը չի կարող մթերքը պահպանել փչանալուց:


Գինու քացախ. կար ժամանակ, երբ քացախ էին ստանում միայն անորակ գինուց: Սակայն ժամանակի ընթացքում գինեգործները հասկացան, որ որքան որակյալ է գինին, այնքան որակյալ քացախ է ստացվում: Կախված խաղողի տեսակից ու տեխնոլոգիայից` գինու քացախը լինում է կարմիր կամ սպիտակ: Կարմիրը գերազանց է թանձրահյութերի ու մարինադների պատրաստման համար, իսկ սպիտակով համեմված աղցանը լավ համ ունի:


Բալզամիկ քացախ. անվանումը ստացել է բժիշկների շնորհիվ: Կար ժամանակ, երբ նման քացախն օգտագործվում էր մրսածության դեպքում կոկորդը ողողելու միջոց: Բալզամիկ քացախը գինու քացախի տարատեսակ է: Այն ստանում են շատ քաղցր խաղողատեսակներից, կաղնե տակառներում: Թնդեցման համար 10-12 տարի է պահանջվում. այդ ընթացքում այն հասցնում է շատ գոլորշիանալ, ասենք` 100-լիտրանոց տակառիկից ստացվում է 15 լ բալզամիկ: Այդ է պատճառը, որ քացախի այդ տեսակը թանկ է, իսկ համադամասերները վստահեցնում են, որ գինն արդարացված է, քանի որ շատ բուրավետ է: Այդ քացախի ու ձեթի խառնուրդը լավագույն համեմունքն է աղցանի համար :


Էկզոտիկ քացախ. կան քացախների շատ անսովոր տեսակներ: Օրինակ` մեծ Բրիտանիայում օգտագործում են մատուտակի քացախ, որը գարեջրի «բարեկամն» է, իսկ Ասիայում քացախ են ստանում նաև բրնձից:


Որպես քացախի հումք կարելի է օգտագործել տանձը, բալը, սալորը, համարյա բոլոր մրգերն ու հատապտուղները:


Բնական քացախի ստացման գործընթացը բավականին երկարատև է ու աշխատատար: Ուստի, հիմա քացախ են ստանում հատուկ տեխնոլոգիաներով` բնական գազից, սննդի մնացորդներից ու նույնիսկ փայտի տաշեղներից: Սինթետիկ քացախը հարմար է պահածոյացման համար ու դրա միակ առավելությունը պահպանման ժամկետի բացակայությունն է:


Բնական քացախների թնդությունը 9% է, ոչ ավելի: Այն պետք է պահել ապակյա տարայի մեջ: Պահպանման ժամկետն էլ անսահմանափակ չէ:


Ի դեպ, հաճախ հետաքրքրող մի փաստ. բնական քացախի մեջ նստվածքի առկայությունը ամենևին էլ որակի կորստի վկայություն չէ:


Քացախի օգտակարարությունը


Ինչպես նշվեց, քացախն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ որպես բուժիչ կամ հիվանդությունները կանխարգելող միջոց:

 

Ամենաօգտակարը խնձորի կամ մրգային քացախն է:


1. Օգնում է քաշ գցելուն


Ճապոնացի բժիշկներն ապացուցել են, որ քացախն այրում է ճարպերը և օգնում նիհարելուն: Փորձեր են կատարվել կրծողների վրա, որոնց կերակրել են քացախով համեմված սնունդով. հետևանքը եղել է մարմնի զանգվածի 10% կորուստը:


2. Նպաստում է արյան մեջ շաքարի նվազմանը


Քացախն օգտագործելուց հետո շաքարը դանդաղ ներծծվում է արյան մեջ: Ուստի քացախ է առաջարկվում օգտագործել նրանց, ովքեր սիրում են քաղցրեղեն:


3. Վերացնում է հոգնածությունն ու վերականգնում մկանային ուժը


Օգտակար է ֆիզիկական աշխատանքով կամ ուժային մարզումներով զբաղվողներին: Օգնում է պահպանելու մկանների տոնուսն ու օրգանիզմից դուրս է բերում կաթնաթթուն, որը մկանների ցավ է առաջացնում մարզումներից հետո:


4. Սպանում է բերանի խոռոչի մանրէները


Քացախն օգնում է ազատվելու բերանի վատ հոտից ու օգնում մանրէների հետևանքով առաջացած հիվանությունների դեմ պայքարին: Դրա համար բավական է առավոտյան ջրով բացած քացախով բերանի խոռոչը ողողելը:


5. Բարելավում է մարսողությունը


Օգնում է վատ մարսողության դեպքում, ինչպես և աղիքային վարակների ժամանակ: Սակայն չի կարելի օգտագործել, եթե գաստրիտ կամ ստամոքսի խոց ունեք:


6. Օգնում է զկրտոցի ժամանակ


Քացախի օգնությամբ կարելի է դադարեցնել զկրտոցը. քացախաթթուն հանգստացնում է ստամոքսն ու վերացնում սպազմը:


7. Ազատում է գիշերային ջղակծկումներից


Եթե քնից առաջ մեկ բաժակ քացախալուծույթ խմեք (մեկ բաժակ ջրին 8 թ. գդալ խնձորի քացախ) ապա ջղակծկումներից մասին կմոռանաք:


8. Օգնում է մրսածության ժամանակ


Մրսածության ժամանակ քացախով թրջոցներն իջեցնում են ջերմությունը: Օգնում է հարբուխի ու կոկորդաբորբի ժամանակ, պայքարում մանրէների դեմ` մաքրելով քթի խոռոչը: Քացախալուծույթով պետք է լվանալ քիթն ու ողողել կոկորդը:


Առողջարարական միջոցառումների համար լավ կլինի բարձրորակ քացախ օգտագործել կամ ինքնուրույն պատրաստել: Սինթետիկներն այս դեպքում պիտանի չեն:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ