Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սնունդը և առողջությունը

Մարգարիտա Կորոլյովայի սննդակարգը. 168.am

Մարգարիտա Կորոլյովայի սննդակարգը. 168.am

Հանրահայտ սննդաբան Մարգարիտա Կորոլյովային, անկասկած, կարելի է վստահել: Չէ՞ որ նրա մեթոդով նիհարում են ռուսական էստրադայի ու կինոյի աստղերը: Կորոլյովան գիտական փաստարկներով ապացուցված իսկապես բազում ունիվերսալ խորհուրդներ է տալիս սննդակարգի վերաբերյալ:

Սակայն Մ. Կորոլյովան մի հաղթաթուղթ ունի՝ իննօրյա սննդակարգը, ինչը նրա այցեքարտն է: Մարգարիտա Կորոլյովայի 9-օրյա սննդակարգը մեծ ճանաչում ունի, և դա պատահական չէ: Այս ոչ այնքան խորամանկ նիհարելու տարբերակը բավականին արդյունավետ է: Այս սննդակարգին հետևելով՝ կարելի է հեշտությամբ մինչև 9 կգ քաշ կորցնել 9 օրվա ընթացքում, ամրապնդել իմունիտետը և օրգանիզմն ազատել թույներից:

Շատ խելամտորեն մտածված այս ինքնատիպ մոնոդիետան ընթանում է 3 փուլով, և նրանցից յուրաքանչյուրում գերակշռում է մեկ մթերք՝ բրինձ, հավ կամ բանջարեղեն: Առաջին 2 մթերքը հարուստ են ածխաջրերով և սպիտակուցներով, իսկ բանջարեղենը՝ բջջանյութով՝ աղիները մաքրելով շլակներից և տոքսիններից:

1-3 օր


Մարգարիտա Կորոլյովայի սննդակարգը. նրա մեթոդիկայով նիհարում են ռուսական էստրադայի ու կինոյի աստղերը Մարգարիտա Կորոլյովայի սննդակարգը. նրա մեթոդիկայով նիհարում են ռուսական էստրադայի ու կինոյի աստղերը


Սննդակարգի առաջին 3 օրը բրնձային է: Առավոտյան լավ լվացեք նախօրեին թրջած 250 գրամ բրինձը, վրան 1/2 հարաբերությամբ տաք ջուր լցրեք և եփեք 15 րոպե: Խաշված բրնձի ամբողջ զանգվածը բաժանեք 6 հավասար մասերի և կերեք օրվա ընթացքում: Վերջին անգամ օրվա մեջ ուտել կարելի է երեկոյան ժամը 20:00-ից ոչ ուշ: Բրնձային օրվա ընթացքում սննդաբանը խորհուրդ է տալիս ուտել 3 ճաշի գդալ մեղր և խմել առնվազն 2.5 լիտր մաքուր, չգազավորված ջուր:

4-6 օր


Մարգարիտա Կորոլյովայի սննդակարգը. նրա մեթոդիկայով նիհարում են ռուսական էստրադայի ու կինոյի աստղերը


Դիետայի հաջորդ 3 օրը` հավն է: Մեկ ճուտը կամ ոչ մեծ, 1.2 կգ-ից ոչ ավելի կշռող հավը եփեք գոլորշու վրա, հանեք մաշկը վրայից, առանձնացրեք միսը ոսկրից: Մսի կտորները կրկին բաժանեք 6 հավասար մասերի և մինչև երեկոյան ժամը 20:00-ն կերեք այն: Այս 3 օրերի ընթացքում մեղր չի կարելի, բայց առատորեն ջուր խմելը պարտադիր է:

7-9 օր


Մարգարիտա Կորոլյովայի սննդակարգը. նրա մեթոդիկայով նիհարում են ռուսական էստրադայի ու կինոյի աստղերը


Հաջորդ, եզրափակիչ 3 օրերին պետք է վերցնել 500 գրամ շոգեխաշած բանջարեղեն և նույնքան՝ հում, թարմ: Ամբողջ քանակությունը կրկին բաժանել 6 հավասար մասերի ու ուտել օրվա ընթացքում: Մեղրը կարելի է և պետք է ավելացնել խմելու ջրի մեջ, որը նախկինի պես անհրաժեշտ է խմել բավարար քանակությամբ: Գլխավոր բոնուսը կանաչ թեյն է, որը թույլատրված է օգտագործել ցանկացած քանակությամբ:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպես պահպանել կանաչու թարմությունը երկար ժամանակ
Ինչպես պահպանել կանաչու թարմությունը երկար ժամանակ

Թարմ կանաչին պետք է լինի ցանկացած մարդու սննդակարգում, քանի որ այն շատ օգտակար է առողջության համար: Սակայն շատ հաճախ, գնելով որոշ չափաքանակով կանաչի օգտագործելով այն տարբեր ճաշատեսակների ու աղցանների մեջ մի խնդիր է առաջանում...

Սննդակարգ այրոցի դեմ. izmirlianmedicalcenter.com
Սննդակարգ այրոցի դեմ. izmirlianmedicalcenter.com

Գրեթե յուրաքանչյուր հասուն մարդ ծանոթ է այրոցի նշաններին՝ կոկորդում այրող զգացողություն և բերանում` դառնահամություն: Եկեք հասկանանք, թե որտեղի՞ց է այն առաջանում և ինչպես վերացնել: Երբեմն առատ սեղանից հետո...

Սննդակարգեր
Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com
Սնուցումը գերճնշման ժամանակ. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել. izmirlianmedicalcenter.com

Ավստրալացի փորձագետներն անվանել են այն մթերքները, որոնք կարող են նվազեցնել զարկերակային ճնշման բարձրացումը գերճնշման ժամանակ: Գերճնշումը թույլ արտահայտված ախտանիշների պատճառով համարվում է համր մարդասպան...

Սրտանոթաբանություն Սննդակարգեր
Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com
Փսորիազ. ճիշտ սնուցում և սննդակարգ. izmirlianmedicalcenter.com

Ճիշտ սնուցման շնորհիվ փսորիազով տառապող մարդը կարող է զգալիորեն ազդել հիվանդության ծանրության աստիճանի և ախտանիշների վրա: Փսորիազի ժամանակ ճիշտ սնուցման նպատակն օրգանիզմում որոշակի թթվահիմնային...

Մաշկաբանություն Սննդակարգեր
Բուժական սնունդը պանկրեատիտի ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Բուժական սնունդը պանկրեատիտի ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Ենթաստամոքսային գեղձի ֆերմենտները նպաստում են աղիներում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի ճեղքմանը: Ենթաստամոքսային գեղձի կողմից  անջատված հորմոններից, օրինակ, ինսուլինը, արյան մեջ ապահովում է գլյուկոզայի...

Սննդակարգեր
Ի՞նչ խմել այրոցի ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Ի՞նչ խմել այրոցի ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Հաճախակի այրոցը կարող է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության ախտանշան լինել: Կերակրափողի լորձաթաղանթի և ստամոքսից կերակրափող թափանցած աղաթթվի, պեպսինի, լեղաթթուների, ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների անմիջական...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Սխալ սննդակարգը` տոնական օրերին, և դրա հետևանքները. հարցազրույց Սիրանուշ Փաշինյանի հետ. arabkirjmc.am
Սխալ սննդակարգը` տոնական օրերին, և դրա հետևանքները. հարցազրույց Սիրանուշ Փաշինյանի հետ. arabkirjmc.am

Տոնական օրերին սնունդը երկար ժամանակ մնալով սեղանին, երբեմն, նույնիսկ սենյակային ջերմաստիճանի պայմաններում, կարող է փչանալ և պատճառ դառնալ ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների: Սովորաբար, այդ օրերին...

Երեխայի սնուցումը
ՀՀ ԱՆ. Սննդամթերքի պահպանման ժամկետները
ՀՀ ԱՆ. Սննդամթերքի պահպանման ժամկետները

Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` թթվասերով, մայոնեզով համեմված, կարելի է պահել 12 ժամ:
Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ...

ՀՀ ԱՆ. Մթերքը պահելու, կերակուր պատրաստելու կանոններ
ՀՀ ԱՆ. Մթերքը պահելու, կերակուր պատրաստելու կանոններ

Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում պետք է հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե ձեռք եք տվել հում մթերքի, մասնավորապես` հում մսի: Պետք է մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ...

Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com
Առաջին օգնությունը սննդային թունավորումների ժամանակ. izmirlianmedicalcenter.com

Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ,  հակառակ դեպքում, պատրաստ լինելու...

Առաջին նախաբժշկական օգնություն
Սուրճի ազդեցությունը առողջության վրա
Սուրճի ազդեցությունը առողջության վրա

ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Սուրճի օգտակար և վնասակար հատկությունների մասին շատ լեգենդներ կան, սակայն ոչ բոլորն են...

Հայտնի են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մթերքները. oncology.am
Հայտնի են կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման մթերքները. oncology.am

Հետազոտությունն իրականացրել են ամերիկացի գիտնականները: Հիվանդությունների վերահսկման Ամերիկյան կենտրոնի տվյալներով այն ամբողջ աշխարհում հանդիսանում է կանանց ուռուցքային հիվանդությունների ամենատարածված...

Առողջ կին
Ո՞րոնք են շագանակագեղձի վրա ազդող ամենավնասակար ուտելիքները. urolog.am
Ո՞րոնք են շագանակագեղձի վրա ազդող ամենավնասակար ուտելիքները. urolog.am

Ամենօրյա սննդակարգը կարող է մեծ ազդեցույուն ունենալ մեծացած շագանակագեղձի վրա։ Կան մի շարք ուտելիքներ, որոնք կարող են գրգռել միզուղիները և առաջացնել միզուղիների բորբոքման ախտանիշների սրացում...

Առողջ տղամարդ Ուրո-անդրոլոգիա
ԼՂՀ ԱՆ. Զգուշացեք աղիքային վարակիչ հիվանդություններից
ԼՂՀ ԱՆ. Զգուշացեք աղիքային վարակիչ հիվանդություններից

Շոգ եղանակին բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը: Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են հիվանդության հարուցիչներով վարակված սննդի...

Օգտակար խորհուրդներ
Տարբեր երկրների սիրված բաղադրատոմսեր
Տարբեր երկրների սիրված բաղադրատոմսեր

Վիետնամական սառը սուրճ: Աշխարհում սառը սուրճի ամենահայտնի տեսակը կոչվում է cà phê sua đá. խտացրած կաթով ու սառույցով պինդ խմիչքը վիետնամյան փողոցների առևտրականների այցետոմսն է դարձել: Այն պարզ է, խլում է 10 րոպե...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ