Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սնունդը և առողջությունը

Տնական մթերք առաքում Երևանում

Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)

Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)

Կոճապղպեղը շատ հայտնի և աշխարհի տարբեր ազգերի խոհանոցներում իր տեղը գտած արևելյան համեմունք է: Սովորաբար այն օգտագործվում է որպես որևէ ճաշատեսակի բաղադրամաս: Մենք բացառություն չենք, և կոճապղպեղը հաճախ է կիրառվում բազմազան  ուտեստների պատրաստման ժամանակ:


Կոճապղպեղի սև և սպիտակ տեսակներն միմյանցից տարբերվում են մշակման ձևով: Սպիտակն ավելի մանրակրկիտ է մշակվում, դրա համար էլ այն ավելի նուրբ համ ունի, իսկ սևն ավելի կծու և տտպող է: Կտրվածքի վրա կոճապղպեղը հիմնականում սպիտակ է, սակայն ժամանակի ընթացքում այն դեղնավուն երանգ է ձեռք բերում: Այս մթերքն օգտագործվում է ո՛չ միայն որպես համեմունք, այն նաև շատ արդյունավետ դեղաբույս է: Որպես դեղամիջոց կոճապղպեղը մտնում է մի քանի նիհարելու համար նախատեսված բաղադրատոմսերում: Օգտագործում են հում և երիտասարդ վիճակում:


Կոճապղպեղ՝ նիհարելու համար օգտագործման օգուտը և հակացուցումները


Այժմ կոճապղպեղը կիրառման լայն շրջանակ ունի: Ծովագնացներին շատ լավ օգնում է սրտխառնոցի, գլխապտույտի ժամանակ: Հաճախ ճանապարհորդողների համար պարզապես անհրաժեշտություն է, եթե դժվար են տանում երկար ուղևորությունները՝ այն փրկում է սրտխառնոցիցն: Այս բույսը վիտամինների մեծ քանակ է պարունակում, նպաստում օդակաթիլային եղանակով փոխանցվող հիվանդությունների բուժման արագացմանը, հոդերում նվազեցնում ցավը, իսկ գլխավորը՝ լավացնում օրգանիզմի նյութափոխանակության գորժառույթները, դրանով իսկ նպաստելով ճարպային կուտակումների արագ քայքայմանը:


Նիհարելու նպատակով կոճապղպեղն օգտագործելիս անհրաճեշտ է հաշվի առնել, որ օգուտի հետ մեկտեղ այն ունի նաև որոշ հակացուցումներ: Ալերգիայով տառապող մարդկանց կոճապղպեղի կիրառումից առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ, քանի որ հնարավոր է ցանի առաջացում: Խորհուրդ չի տրվում կիրառել լյարդի և սրտի հիվանդությունների, խոցային հիվանդությունների, կանանց հիվանդությունների, արյունահոսությունների ժամանակ: Կոճապղպեղն արգելված է կիրառել հղիության և կրծքով կերակրելու ժամանակ: Տվյալ կծու մթերքի չափազանց օգտագործումը կարող է ստամոքսի այրոց առաջացնել, երբեմն նաև՝ փորկապություն: Նկատի ունենալով վերոնշյալ նկարագրությունը, կոճապղպեղի կիրառման ժամանակ անհրաժեշտ է ցուցաբերել զգուշություն:


Կոճապղպեղ՝ նիհարելու համար. ազդեցության սկզբունքը


Այսօր ոչ մի գիտական հետազոտություն չկա, ինչը կբացատրի, թե ինչպես է ազդում կոճապղպեղը և օգնում այրել ճարպերը: Այնուամենայնիվ, համեմունքը, արմատը և դրա թուրմը հավելումների ձևով զարմանալիորեն օգտակար են մարսողական համակարգի համար: Դրանք օգնում են մաքրել ստամոքսաղիքային տրակտը, լյարդը, հաստ աղիքը և կարգավորել աշխատանքը, վերացնել աղիքային մակաբույծներին: Ահա պատճառներ՝ հիմնավորելու նիհարելու նպատակով կոճապղպեղի օգտագործման արդյունավետությունը: Կոճապղպեղն օգնում է նվազեցնել մարմնի անառողջ զանգվածը, փորի և ազդրերի շրջանից վերացնել ավելորդ ճարպը: Այս մթերքը համարձակորեն կարելի է մտցնել առողջ սննդի ցանկում: 


Կոճապղպեղը նիհարելու համար կիրառվող ամենահասարակ միջոցներից է: Անհրաժեշտ է միայն համեղ սնվել և այս մթերքն ավելացնել ցանկացած ուտեստի մեջ, այդ թվում նաև թեյի մեջ: Նիհարողների հիմնական խնդիրը էներգիայի և նյութերի սխալ փոխանակությունն է: Չհավասարակշռված և սխալ սնվելու ժամանակ նյութափոխանակության գործառույթները խախտվում են, ինչն էլ հանգեցնում է կիլոգրամների կուտակմանը, ընդ որում, նաև դանդաղում է օրգանիզմից թունավոր նյութերի դուրսբերումը: Օրակարգում կոճապղպեղի կանոնավոր ավելացումը կարգավորում է մետաբոլիզմը և դրանով իսկ նպաստում նիհարելուն:


Սթրեսները ավելորդ քաշի դաշնակիցներն են, որոնք խթանում են ախորճակը: Այս տհաճ երևույթից ազատվելու համար անհրաժեշտ է հաճախակի խմել կոճապղպեղի արմատից պատրաստված թեյ: Ցանկացած կարևոր իրադարձությունից առաջ այս ըմպելիքի օգտագործումը նրանում հակաօքսդանտների մեծ պարունակության շնորհիվ հանգստություն կպարգևի:

Կոճապղպեղ՝ նիհարելու համար. կիրառումը


Նիհարելու նպատակով կոճապղպեղը կարելի է կիրառել զանազան եղանակներով: Այն հիանալի ընդգծում է տարբեր ուտեստների համը, երբ ավելացվում է որպես համեմաունք: Օրինակ, քերած կոճապղպեղը կարելի է ավելացնել շոգեխաշած բանջարեղենին: Լավ արդյունք է տալիս նաև սնունդն ընդունելուց առաջ կոճապղպեղի արմատի կտորը ծամելը:


Բեռնաթափման օրերին լավ արդյունքի հասնելուն կօգնի կոճապղպեղով աղցանը: Այն պատրաստվում է հետևյալ կերպ.


վերցնել հավասար քանակներով նարնջի կեղև, նեխուր, կոճապղպեղի արմատ, երկու անգամ ավելի կիտրոն և եփած ճակնդեղ, երեք անգամ ավելի՝ գազար: Այս բոլոր բաղադրամասերն կտրատել, խառնել և ավելացնել բուսական յուղ:


Կոճապղպեղ՝ նիհարելու համար. կոճապղպեղով թեյ


Շատ հայտնի է նիհարելու համար կոճապղպեղով թեյը: Ինչու° են դա այդքան խորհուրդ տալիս: Տիբեթյան պատկերացումների համաձայն կոճապղպեղը «տաքացնող» մթերք է,  խթանում է արյան շրջանառությունը, արագացնում՝ նյութափոխանակությունը: Ավանդական բժշկությունն ասում է, որ այս թեյն աշխատում է նրանում պարունակվող եթերային յուղի, նաև այն ակտիվ նյութերի շնորհիվ, որոնք ուժեղացնում են մետաբոլիզմը: Բացի այդ, կոճապղպեղի արմատն օգնում է մաշկին ավելի երկար երիտասարդ մնալ, ուստի ցանկալի է օրակարգում դրա մշտական առկայությունը: Կոճապղպեղով թեյի պատրաստման բազմաթիվ եղանակներ կան:


Կոճապղպեղով թեյ. առաջին տարբերակ


Սա նիհարելու համար ըմպելիքի պատրաստման ամենապարզ եղանակն է. անհրաժեշտ է կոճապղպեղի արմատները մանր կտրատել և լցնել թերմոսի մեջ, ավելացնել եռացրած ջուր, թողնել, որ թրմվի ոչ պակաս, քան 30 րոպե և խմել օրվա ընթացքում: Դիետա պահպանելու պարագայում այն կարելի է խմել ցանկացած ժամանակ, իսկ սովորական սնվելու ժամանակ՝ ուտելուց 30 րոպե առաջ: Հարաբերությունները. մեկ լիտր ջրին՝ երկու ճաշի գդալ մանրացված կոճապղպեղի արմատներ:


Կոճապղպեղով թեյ. երկրորդ տարբերակ


Կոճապղպեղի արմատները կտրատել բարակ շերտերով, ավելացնել մաքուր ջուր և թույլ կրակի վրա հասցնել մինչև եռման ջերմաստիճանի: Եփել ¼ ժամ: Հետո թողնել, որ թեյը սառչի մինչև մարմնի ջերմաստիճանը, այնուհետև ավելացնել կիտրոնի հյութ և մեղր: Այստեղ կարելի է նաև անանուխի կամ մելիսայի տերևներ ավելացնել:


Կոճապղպեղով թեյ. երրորդ տարբերակ


Սա խորհուրդ է տրվում այն անձանց, ովքեր ուզում են շատ ավելորդ կիլոգրամներից ազատվել: Կարևոր բաղադրամասերը կոճապղպեղն ու սխտորն են: Այս բաղադրամասերից վերցնել մեկական չափաբաժին և ավելացնել քսան չափաբաժին ջուր, թրմել 15 րոպե և խմել օրվա ընթացքում:


Կոճապղպեղով թեյ. չորրորդ տարբերակ


Ահս տարբերակում անհրաժեշտ է անանուխի 60 գրամ լավ մանրեցված տերև: Ավելացնել կիսով չափ կոճապղպեղի լավ մանրեցված արմատներ: Ստացված խառնուրդին ավելացնել մեկ պտղունց աղացած հիլ և եռացրած ջուր: Թրմել 30 րոպե: Ավելացնել 1/3 բաժակ կիտրոնի հյութ, ¼ բաժակ նարինջի հյութ: Ըմպելիքն օգտագործել սառը վիճակում:

Կոճապղպեղով նիհարացնող թեյին վերաբերող մի քանի կարևոր պահեր էլ կան: Այն կարելի է օգտագործել ո՛չ միայն նիհարելու համար հատուկ ընտրված օրերին, այլև անընդհատ՝ ավելացնելով սովորական սև կամ կանաչ թեյին: Կիտրոն օգտագործել ոչ ավելի, քան մեկ բարակ կտրած շրջանակ՝ մեկ բաժակին: Այսպիսի թեյն անհրաժեշտ է անպայման քամել, այլապես շատ խիտ կլինի: Ստացված ըմպելիքն ունի առույգացնող հատկություն, որի պատճառով ցանկալի չէ կիրառել երեկոյան: Կոճապղպեղով թեյի պատրաստման համար դրա արմատներն անհրաժեշտ է կտրատել անպայման բարակ շերտերով: 


Կոճապղպեղ՝ նիհարելու համար. խորհուրդներ և առաջարկություններ


Կոճապղպեղի արմատն ավելի լավ է պահել սառնարանում և օգտագործել մեկ շաբաթվա ընթացքում, ավելի երկար պահպանման ժամանակ այն կորցնում է իր արդյունավետությունը: Կոճապղպեղը կարելի է պահպանել նաև երեք ամսվա ընթացքում՝ սառցարանում սառեցրած վիճակում, մթերային տոպրակով լավ փաթաթված: Եթե ձեռքի տակ չկա թարմ  կոճապղպեղի արմատ, ապա կարելի է օգտագործել աղացած ձևով: Աղացած մթերքի 1/8 թեյի գդալը փոխարինում է թարմ մթերքի մեկ ճաշի գդալին: Սակայն աղացած կոճապղպեղը խորհուրդ չի տրվում օգտագործել կոճապղպեղով թեյի պատրաստման համար, քանի որ դրա արդյունավետությունը զգալիորեն իջնում է:


Կոճապղպեղով թեյը կարելի է կիրառել առավոտյան սրտխառնոցի ախտանշանների թեթևացման համար: Դրա համար այն հարկավոր է խմել փոքր կումերով: Կոճապղպեղի չափազանց շատ կիրառումը կարող է առաջ բերել սրտխառնոց, բերանի խոռոչի գրգռում, այրոց: Օրակարգում այն մեծ քանակով ներմուծելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ: 


Բժշկի հետ առանց նախորոք խորհրդակցելու կոճապղպեղը խորհուրդ չի տրվում միաժամանակ օգտագործել ասպիրինի կամ արյունը ջրիկացնող այլ դեղերի հետ միասին:

 

Հոդվածի ռուսերեն տարբերակը՝ zhenskoe-mnenie.ru կայքից

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. kak-pohudet2.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Armine

03.02.2016

Barev dzez.xndrum em ogneq,es unem ostrioxodryoz kareliya asel xronikakana.hima es niharelu hamar xmum em imbirn limoni het xarnac(blender arac),u xmum em mi bajak jrin xarnac 2 chashi gdal xarnud@.u xmeluc heto sksec mechqs ahavor caval,aysinqs mrmruma. xndrum em aseq karoxa vnas lini te ogut lini....shatem xndrum patasxaneq

Մեդ-Պրակտիկ

19.01.2016

Հարգելի ARMINE, բարև Ձեզ: Խնդրում եմ մանրամասնեք, կոնկրետ որ հորմոնների մասին է խոսքը: Եթե նկատի ունեք սեռական հորմոնները, հաճախ կոճապղպեղը օգտագործվում է դաշտանային ցիկլի խանգարումների ժամանակ:

ARMINE

14.01.2016

ISK IMBIR KARELIE OGTAGORCEL ERB HORMONAL XNDIRNER UNEN

Մեդ-Պրակտիկ

24.10.2015

Հարգելի'  կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել:  Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Մեդ-Պրակտիկ

25.07.2015

Հարգելի Ani, բարև Ձեզ: Ցիտոմեգալովիրուսային ինֆեկցիային դեպքում բուժման էֆեկտիվությունը կարելի է մեծացնել իմունիտետը խթանելով Կարող եք օգտագործել կոճապղպեղից  պատրաստած թեյ: 1 ճաշի գդալ մանրացված կոճապղպեղին ավելացնում եք 1լ եռացրած ջուր, մի փոքր դարչինի փոշի, ցանկության դեպքում մեկ երկու շերտ կիտրոն: Թողնում եք որոշ ժամանակ, այնուհետև օրական մեկ բաժակ օգտագործում: Նշված բաղադրատոմսը ոչ միայն բարձրացնում է իմունիտետը այլև մաքրում օրգանիզմը: Պետք է նշել, որ կոճապեղպեղ ունի որոշ հակացուցումներ: Օգտակար է նաև ստորև ներկայացված բաղադրատոմսերի օգտագործումը.

 

 Դիմադրողականությունը բարձրացնող դեղատոմսեր

Մեկ օրվա չափաբաժին. մեկ փափկեցրած ադամաթուզին ավելացնել 100 մլ կաթ, 1 թեյի գդալ մեղր, 1 թեյի գդալ կոճապղպեղ։ Խառնիչով լավ խառնել։ Օգտագործել 7-10 օր։
- Խառնել 1 թեյի գդալ սրոհունդի ծաղիկները, կեսական թեյի գդալ ուրց եւ կոճապղպեղի փոշի։ Ավելացնել 500 մլ եռջուր։ Թրմել 1 ժամ, քամել։ Բաժանել մասերի, խմել օրվա ընթացքում։

Ani

23.06.2015

Barev dzez, es uni citomegalovirus vori hamar stanumem dexorayqayin ev mijmkanayin srskman tesqov bujum, xndrumem patasxanel hnaravorins shut, vorqanov ardyunavet klini miarjamanak kochapxpexi tey ogtagorcel@, ardyoq chen xangari mek@ myusin...naxapes shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

02.06.2015

Հարգելի Anna, բարև Ձեզ: Իմբիրն ունի օրգանիզմն ակտիվացնելու հատկություն և նյարդային լարվածության դեպքում ցանկալի չէ օգտագործել: Բացի այդ որոշ դեղերի հետ, այդ թվում նաև հոգեմետ, հակացուցված է իմբիրի օգտագործումը:

anna

25.05.2015

Barev dzez.kaseq kareli e imbirn ogtagorcel hogemet dexeri kam nyardern hangstacnox dexerin zugaher

Մեդ-Պրակտիկ

17.04.2015

Հարգելի Anna, բարև Ձեզ: Իմբիրի չորացման եղանակի մասին մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղման մեջ.

 

http://imbyr.ru/susheniy

Anna

13.04.2015

Barev dzez isk inchpes choracnel ev axal imbiry?shnorhakal em

Մեդ-Պրակտիկ

19.06.2014

Հարգելի ANNA, ստորև ռուսական աղյբուրից հղում է, որը կօգնի՝ գտնելու Ձեր հարցի պատասխանը.

http://womans-week.ru/index.php/polezniyesovety-dlya-vashego-zdorovia/481-poleznie-svoystva-molotogo-imbirya

ANNA

09.06.2014

BARAV DZEZ MEZ INC XORHURD KTAQ AXACAC IMBIR OGTAGORCELU HAMAR

ELNA

08.06.2014

SHNORAKALENQ VOR DUQ KAQ. MED-PRAKTIK

Մեդ-Պրակտիկ

04.06.2014

Հարգելի ELNA, բարև Ձեզ, մենք միշտ ուրախ ենք մեր այցելուների անձնական փորձի արձագանքը կարդալու:

ELNA

26.05.2014

HARGELI MED PRAKTIK. ES KAROXEM PATASXANEL SUSIKI HARCIN QANI VOR OGTAGORCELEM AYD BAXADRATOMS@.ETE CHAPAVOR SNVEQ APA 4 AMSUM KNIHAREQ ~6 kg.

Մեդ-Պրակտիկ

18.05.2014

Հարգելի Susik, բարև Ձեզ, դժվարանում ենք Ձեր հարցին պատասխանել, քանի որ նման փորձի տեղեկատվության չենք տիրապետում: Շնորհակալ կլինենք, եթե արդյունքների մասին գրեք մեզ:

Մեդ-Պրակտիկ

18.05.2014

Հարգելի ELNA, բարև Ձեզ, ստորև հոդվածների հղումներ են, որոնք կօգնեն Ձեզ.

http://ivona.bigmir.net/health/advice/340141-Kak-lechit--furunkuly-v-domashnih-uslovijah

http://www.doctorvlad.com/index.php/2011/09/kak-lechit-furunkuly-v-domashnix-usloviyax/

http://zapdoc.ru/gnojnye-zabolevaniya/11-sovetov-chego-delat-nelzya-pri-lechenii-furunkula.html

Մարիա

16.05.2014

barev dzez,isk kasaeq qani or kareli e xmel kojapxpexov u sxtorov tey,ev inchqan jamanak @ndmijum tal u noric xmel? isk ete dexer enq ogtagorcum (srti het kapvac) kareli e ogtagorcel imbir?xndrum em patasxanel harceris

susik

15.05.2014

nereceq cheq asi te qani orum qani kilogram karox e niharecnel sxtori ev imbiri xarnurd@.menq karox enq ayn poshu tesqov ogtagorcel,aysinqn gnenq axacac sxtor ev imbir

ELNA

12.05.2014

BAREV DEZ.SHAT EM XNDRUM PATASXANEQ MI HARCIS.INSHPES BUJENQ SHIBAN@.NAXAPES SHNORAKALUTYN.

ELNA

06.05.2014

SHAT SHNORAKALEM PATASXANI AMAR.

Մեդ-Պրակտիկ

27.04.2014

Հարգելի ELNA, բարև Ձեզ, օրվա ընթացքում կոճապղպեղի քանակը չպետք է գերազանցի չոր վիճակում 4 գրամը: Այն կողմնակի ազդեցություն չունի, սակայն չափից ավելի օգտագործելը կարող է առաջացնել այրոցք, երբեմն փորկապություն, բերանի լորձաթաղանթի գրգռում, ուստի հարկավոր է օգտագործել զգուշությամբ, ինչպես ցանկացած դեղ կամ դեղաբույս՝ չգերազանցելով օրվա հասանելիք քանակը ու վերոնշյալ երևույթների ի հայտ գալու դեպքում՝ ընդհատել:

ELNA

24.04.2014

Barev dez.Xndrumem aseq vorqan jamanakahatvac karelia ogtagorcel imbir@.

Մեդ-Պրակտիկ

12.04.2014

Հարգելի այցելուներ, բարև ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:

armenuie

21.03.2014

neretsek isk kani or petke xmel vorpeczi artyunk ctanank niharelu hamar

ELNA

19.03.2014

BAREV DEZ.NERKAYATCVAC BAXADRATOMSER@ HIANALI ARDYUNQ EN TALIS.SHAT SHNORAKALEM.

Seda

17.03.2014

Kaseq inchpea ogtagorcem imbirov tey@ zgali ardyunqi hasnwlu hamar? Ogtagorcman dzev@, chapabajinner@, uteluc araj, te heto. Sxtorov tarberak@. Shnorhakalutyun naxapes.

ANI

02.03.2014

BAREV DEZ.SHAT SHNORAKALEM ARZAGANQI HAMAR.

Մեդ-Պրակտիկ

01.03.2014

Հարգելի Ani, բարև Ձեզ, չափաբաժին ասելով նկատի է առնվում, ասենք, եթե վերցնում եք թեյի, կամ ճաշի գդալ, կամ գրամի տեսքով, ուրեմն բորրից վերցնել նույն քանակով: Օրինակ, տվյալ պարագայում. վերցնում եք կոճապղպեղ՝ 20գր, սխտոր 20գր, ջուր՝ 20 x 20գր = 400գր ջուր, այսինքն՝ 400մլ:

 

Anna

26.02.2014

Barev Dzez isk vor xndrem karoxeq asel inchpes patrastel kojapxpexov kanach surj?

Կարդացեք նաև

Հավկիթի 7 օգտակար հատկությունները. 168.am
Հավկիթի 7 օգտակար հատկությունները. 168.am

Հավկիթը բավականին հասանելի մթերք է: Թվում է, թե դա մեզ շատ ծանոթ մթերք է, բայց հավկիթի բոլոր օգտակար հատկությունների մասին ամեն ինչ չէ, որ գիտենք...

Մրգեր, որոնք օգնում են ազատվել փորկապությունից. 168.am
Մրգեր, որոնք օգնում են ազատվել փորկապությունից. 168.am

Փորկապությունն անտանելի անհարմարություն է առաջացնում, ինչը նկատելիորեն ազդում է կյանքի որակի վրա։ Steptohealth.ru կայքը գրում է, որ գոյություն ունեն մրգեր, որոնք կարող են օգնել պայքարելու փորկապության դեմ...

Բուժիչ սննդակարգ հնդկաձավարով և կեֆիրով. 168.am
Բուժիչ սննդակարգ հնդկաձավարով և կեֆիրով. 168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ այս սննդակարգի օգնությամբ կարող եք վերականգնել միկրոէլեմենտների հավասարակշռությունը։ Այն կօգնի սթրեսի, անքնության և հոգնածության դեպքում։ Հնդկաձավարն էներգիա է հաղորդում, բացի այդ...

Չիայի սերմերը սննդակարգում ներառելու 5 պատճառ. 168.am
Չիայի սերմերը սննդակարգում ներառելու 5 պատճառ. 168.am

Fithacker.ru կայքը գրում է, որ չիայի սերմերն ամենաօգտակար և սննդարար նյութերից են։ Դրանք բազմաթիվ նյութեր են պարունակում, որոնք կարող են նշանակալի ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Պիստակի օգտակարությունը. 168.am
Պիստակի օգտակարությունը. 168.am

Ամենօրյա պիստակի օգտագործումը սննդակարգում արդյունավետ կլինի առողջության համար։ 100 գրամ պիստակը 540 կալորիա է պարունակում, սակայն պիստակի ընտրության համար երբեք չեք փոշմանի։ 7 պատճառ՝ ամեն օր պիստակ ուտելու համար...

Բնական լուծողական միջոց. 168.am
Բնական լուծողական միջոց. 168.am

Այս բաղադրատոմսը կարող է օգտագործվել որպես բնական լուծողական միջոց, որը կօգնի մաքրել աղիներն ու ազատվել ավելորդ հեղուկից...

Ապրել առանց հիվանդությունների՝ հնարավոր է. 168.am
Ապրել առանց հիվանդությունների՝ հնարավոր է. 168.am

Բուլղարացի պրոֆեսոր Խրիստո Մերմերսկին կյանքի կեսը զբաղվել է հատիկավորների, հատկապես՝ ցորենի հետազոտությամբ: Նրա գիտական փորձերը տվել են միանգամայն անսպասելի արդյունքներ: Նա գտել է առողջության և...

Գերմանացի վանականուհի Հիլդեգարտ Բինգենցու բաղադրատոմսը. 168.am
Գերմանացի վանականուհի Հիլդեգարտ Բինգենցու բաղադրատոմսը. 168.am

Այս բուժիչ թուրմը հնարել է Սուրբ Հիլդեգարտ Բինգենցին՝ գերմանացի կին վանականը, գրողը և փիլիսոփան: Նա Կաթոլիկ Եկեղեցու կողմից ճանաչված 4 կին Եկեղեցու ուսուցիչներից է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սննդակարգի նշանակությունը քաղցկեղի կանխարգելման մեջ. oncology.am
Սննդակարգի նշանակությունը քաղցկեղի կանխարգելման մեջ. oncology.am

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  քաղցկեղի կանխարգելման մեջ սննդակարգի նշանակությանը վերաբերող ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները...

Ուռուցքաբանություն
Բնական հյութը, որը կօգնի կարգավորել վահանաձև գեղձի աշխատանքը. 168.am
Բնական հյութը, որը կօգնի կարգավորել վահանաձև գեղձի աշխատանքը. 168.am

Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս ըմպելիքը կօգնի արագացնել նյութափոխանակությունն ու կարգավորել վահանաձև գեղձի աշխատանքը։ Երբ վահանաձև գեղձը չի արտադրում անհրաժեշտ քանակով հորմոններ, դա հանգեցնում է հիպոթիրեոզ հիվանդության...

Նիհարելու համար սննդակարգ. 168.am
Նիհարելու համար սննդակարգ. 168.am

Գոյություն ունի շատ արդյունավետ սննդակարգ: Այդ չափավոր ցածր կալորիական է և կարելի է կիրառել մինչև 3 շաբաթ: Ինչպես պնդում են սննդակարգի հեղինակները...

Սննդակարգեր
Որովայնի ճարպերից ազատվելու միջոց. 168.am
Որովայնի ճարպերից ազատվելու միջոց. 168.am

Ավելորդ քաշն իսկապես խնդիր է: Այն բացասական ազդեցություն է ունենում առողջության վրա և կարող է առաջացնել մի շարք հիվանդություններ, ինչպես, օրինակ, շաքարային դիաբետը և հիպերտոնիան: Մարդիկ, ովքեր ունեն ավելորդ քաշ, որպես կանոն...

Քացախով ու թզով օգտակար բաղադրատոմս. 168.am
Քացախով ու թզով օգտակար բաղադրատոմս. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ արյան մեջ ճարպի մեծ քանակը հիմնականում պայմանավորված է կենսակերպով և անառողջ սննդի ընդունմամբ։ Մեր օգտագործած մթերքի մեծ մասն անառողջ ճարպեր է պարունակում։ Արդյունքում կարող են ի հայտ գալ առողջության հետ կապված...

Ըմպելիք, որը կօգնի ազատվել փորկապությունից.168.am
Ըմպելիք, որը կօգնի ազատվել փորկապությունից.168.am

Budetezdorovy.ru-ն գրում է, որ այս ըմպելիքը կօգնի մաքրել աղիները, լավացնել նյութափոխանակությունը։ Արդյունքը հատկապես նկատելի կլինի, եթե այս ամենը համադրեք ճիշտ սննդակարգի ու ֆիզիկական վարժությունների հետ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ձմերուկի սերմերը օգտակար բաղադրիչներ են պարունակում. 168.am
Ձմերուկի սերմերը օգտակար բաղադրիչներ են պարունակում. 168.am

Fithacker.ru-ն գրում է, որ ձմերուկի սերմերը մի շարք օգտակար բաղադրիչներ են պարունակում, այդ թվում՝ ճարպաթթուներ, անհրաժեշտ սպիտակուցներ, հանքանյութեր՝ մագնեզիում, կալիում, մանգան, երկաթ, ցինկ, ֆոսֆոր, վիտամին B: Ձմերուկի 20-30 սերմերի...

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ