Սնունդը և առողջությունը
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale

Բույսի վերգետնյա մասը երկարավուն տերեւներով, մինչեւ 2 մ բարձրության ցողուն է։ Վառ կարմիր ծաղիկները ունեն մեկ առէջք։ Կոճապղպեղի հիմնական հարստությունը հոտավետ, այրող համ ունեցող արմատն է։
Կոճապղպեղը բազմամյա բույս է։ Հայրենիքն է` Հարավ-Արեւելյան Ասիան։ Բույսը հայտնի է եղել Հնդկաստանում եւ Չինաստանում դեռեւս հնագույն ժամանակներից։
Սանսկրիտով գրված ձեռագրերում այն անվանվում է «sringavere»։ 4000 տարի առաջ հնդիկները կիրառում էին բույսը «Կարի» համեմունքային խառնուրդի մեջ։ Եվրոպացիներն իմացան կոճապղպեղի եւ այլ համեմունքների մասին Ալեքսանդր Մակեդոնացու (մ.թ.ա. 327) արշավանքների ժամանակ։ Հռոմեացիները կանոնավոր ձեւով կատարում էին սեւ պղպեղի, դարչինի եւ կոճապղպեղի առեւտուր, պահեստավորելով այդ համեմունքները Եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում։ Հռոմի անկումից հետո (5-րդ դար) այդ համեմունքների հետ ծանոթացան նաեւ գերմանական ցեղերը։ 3-րդ դարում գրված «De re coquinaria» խոհարարական գրքում Ապիցիուս Կաելիուսը բազմիցս հիշատակում է կոճապղպեղի մասին։ Մեր ժամանակներում կոճապղպեղն առավել օգտագործվում է արաբական երկրներում, Չինաստանում, Ճապոնիայում, Անգլիայում եւ ԱՄՆ-ում։ Անգլիայում կոճապղպեղը կիրառվում է 9-րդ դարից, Մարկո Պոլոն առաջին եվրոպացին էր, որը տեսել եւ նկարագրել էր կոճապղպեղը (եւ այլ բույսեր) իր ճամփորդությունների գրքում` 1298 թվականին։
Հին Հայաստանում 15-րդ դարի բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին իր դեղամիջոցների միջնադարյան հանրագիտարանում կոճապղպեղի վերաբերյալ գրում է հետեւյալը. «Կոճ պղպեղ, զանճապիլ, իմպիր, տաքկոճ, սնգրվեղ, զանճաֆիլ։ Լինում է երկու տեսակ՝ չինական եւ հնդկական։ Օգտակար է կաթվածի, ընկնավորության եւ այն հիվանդությունների դեպքում, որոնց հետեւանքով լորձ է առաջանում։ Կոճապղպեղի ընդունման չափաբաժինը 1,5 գրամ է։ Բայց վնասակար է տաք բնույթ ունեցող մարդկանց համար»։
16-րդ դարում իսպանական ազնվական Մենդոզան Ջամայկա կղզում կոճապղպեղի պլանտացիաներ հիմնադրեց, որտեղից մինչ մեր օրերը արտահանվում է այս արժեքավոր բույսի արմատը։
Հիմնական արտահանող երկրներն են նաեւ Հնդկաստանը, Չինաստանը, Արեւմտյան Աֆրիկայի արեւադարձային գոտու երկրները։ Կոճապղպեղը բազմացնում են վեգետատիվ ձեւով, կտրատելով բույսի կոճղարմատները, առաջին բերքը կարելի է հավաքել 6-12 ամիս անց։ Բույսի արմատը վաճառվում է կտրատած, աղացած, շաքարապատ կամ շոկոլադապատ ձեւով, նաեւ գարեջրի համար նախատեսված էքստրակտի ձեւով։ Մանր աղացած արմատը կիրառում են քաղցրավենիքների, ապուրների, մսային եւ ձկնային ուտեստների մեջ։
Կոճապղպեղը հարուստ է եթերային յուղերով, տանինով, բջջանյութով, օսլայով, ազոտային միացություններով։ Կոճապղպեղը պարունակում է վիտամիններ՝ C, B1, B2, ենթավիտամին A, միկրոտարրեր (նատրիում, կալիում, մագնիում, ֆոսֆոր, կալցիում, երկաթ, ցինկ)։ Կարեւոր ամինաթթուներ (վալին, ֆենիլանին, մետիոնին, լեյզին, տրեոնին, տրիպտոֆան)։
Կոճապղպեղի թեյը նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը, ունի ցավամոքիչ հատկություն, որի հետեւանքով լավացնում է մարսողությունը, հանգստացնում որովայնի ցավերը, լավացնում նյութափոխանակությունը, արյան շրջանառությունը, օգտակար է նաեւ շնչառական ուղիներին։
Ստամոքսի ցավերը հանգստացնող թեյ. խառնել մեկ քառորդ թեյի գդալ կոճապղպեղ, 1 պատիճ հիլ (կարդամոն), 1 թեյի գդալ դեղին թեյ, ավելացնել 250 մլ տաք ջուր, թրմել 30 րոպե։
Որպես ցավազրկող միջոց` միմյանց խառնել կես թեյի գդալ կոճապղպեղի փոշին եւ 1 ձվի դեղնուցը, քսել վնասվածք ստացած հատվածին։ Այս դեղատոմսն օգնում է նաեւ գլխացավի դեպքում (քսել քիմքին)։
Յուղ ոտքերի մերսման համար. 1 ճաշի գդալ աղացած կոճապղպեղին ավելացնել 200 մլ արեւածաղկի յուղ, 1 շաբաթ թրմել մութ, հով տեղում։ Պարբերաբար խառնել փայտե գդալով։
Շագանակագեղձի բորբոքման դեպքում օգտակար է հետեւյալ աղցանը.
Կտրատել կանաչ խնձորը (կեղեւի եւ միջուկի հետ միասին), քարավուզի թարմ տերեւները, համեմը, ավելացնել կիտրոնի հյութ եւ կոճապղպեղի յուղ (ըստ ճաշակի)։
Բկաբորբի դեպքում
Խառնել հավասար քանակությամբ կոճապղպեղի, ծովաբողկի, սեւ պղպեղի փոշի։ 1 թեյի գդալ խառնուրդին ավելացնել 1 ճաշի գդալ արեւածաղկի յուղ։ Մի փոքր տաքացնել։ Հովանալուց հետո թրջոցի ձեւով դնել պարանոցին, 5-10 րոպեից հանել, փաթաթել բրդե շալով։
Նիհարեցնող թեյեր
Մանր կտրատել կոճապղպեղի արմատը (4 սմ) եւ 2 ատամիկ սխտոր։ Այդ բոլորը լցնել ջերմապահի մեջ, ավելացնել մեկ լիտր եռջուր, թրմել 10 ժամ, քամել։ Պարունակությունը խմել օրվա ընթացքում։
Խառնել մանրացրած 60 գրամ դաղձի տերեւներ, կես ճաշի գդալ կոճապղպեղ, կես թեյի գդալ հիլ։ Խառնուրդի վրա լցնել 500 մլ եռջուր։ Թրմել 30 րոպե, քամել, ավելացնել 30 մլ նարնջի եւ 80 մլ կիտրոնի հյութեր։ Քաղցրացնել 1 ճաշի գդալ մեղրով, խմել սառը վիճակում։
Դիմադրողականությունը բարձրացնող դեղատոմսեր
Մեկ օրվա չափաբաժին. մեկ փափկեցրած ադամաթուզին ավելացնել 100 մլ կաթ, 1 թեյի գդալ մեղր, 1 թեյի գդալ կոճապղպեղ։ Խառնիչով լավ խառնել։ Օգտագործել 7-10 օր։
- Խառնել 1 թեյի գդալ սրոհունդի ծաղիկները, կեսական թեյի գդալ ուրց եւ կոճապղպեղի փոշի։ Ավելացնել 500 մլ եռջուր։ Թրմել 1 ժամ, քամել։ Բաժանել մասերի, խմել օրվա ընթացքում։
Օգտակար խուրհուրդներ
- Փորկապության դեպքում ուտելուց հետո ընդունել 1-3 գրամ կոճապղպեղի փոշի։
- Բկաբորբի դեպքում (նաեւ ստոմատիտի) ծամեք մի փոքր կտոր կոճապղպեղի արմատ։
- Սրտխառնոցի դեպքում խմեք (գազը հանած) հանքային ջրի մեջ լուծված 1,5 գրամ (կես թեյի գդալ) կոճապղպեղի փոշի։
- Ցուրտ եղանակներին կոճապղպեղի թեյը խմելուց հետո չի կարելի անմիջապես տնից դուրս գալ։
- Խմեք (ուտելուց առաջ) մեկ թեյի գդալ կոճապղպեղի թարմ հյութը, խառնած մի պտղունց աղի հետ։
Հանգստացնում է կոկորդային ցավերը։
- Սովորական թեյի կամ սուրճի մեջ խառնած մի պտղունց կոճապղպեղի արմատի փոշին կարգավորում է ճնշումը, ամրացնում դիմադրողականությունը։


Liana
29.01.2014




Մեդ-Պրակտիկ
28.01.2014
Հարգելի Anna, բարև Ձեզ, ստորև հղումն է, որտեղ Դուք կկարդաք Ձեր հարցի պատասխանը և ավելին (ընդ որում, հոդվածը տեղադրվել է այսօր).
http://www.med-practic.com/arm/78/27729/article.more.html




anna
26.01.2014




Մեդ-Պրակտիկ
23.01.2014
Հարգելի Լաուրա, բարև Ձեզ, եթե սխտորի փոխարեն օգտագործել այլ բան, դա արդեն կունենա այլ հատկություններ:




Ռուզաննա
22.01.2014




Լաուրա
17.01.2014




Մեդ-Պրակտիկ
16.01.2014
Հարգելի Անի, բարև Ձեզ, քանի որ կայքում չունենք համապատասխան հայերեն լեզվով հոդված, իսկ թեման ընդարձակ է, խորուրդ ենք տալիս 2 ռուսերեն լեզվով հոդված.
http://www.baby.ru/blogs/post/134094153-39360821/
http://lady.tsn.ua/zdorovye/aktualnaya-tema/koren-imbirya-polezen-pri-beremennosti-i-kormlenii.html




ANI
14.01.2014




Lusine
01.12.2013




Մեդ-Պրակտիկ
30.11.2013
Հարգելի Լուսինե, բարև Ձեզ, եթե այն օգնում է և եթե հաշվի առնենք, որ օգտագործածն օգտակար սնունդ է, և եթե նաև հաշվի առնենք, որ իմբիրը տարվա ոչ բոլոր եղանակներին է լինում ու երկարատև օգտագործումը պրակտիկորեն հնարավոր չէ... որոշումը կարող եք կայացնել ինքնուրույն:




Lusine
27.11.2013




Մեդ-Պրակտիկ
16.11.2013
Հարգելի Անուշիկ, բարև Ձեզ, սովորաբար ժաղովրդական խորհուրդները բանաձև չունեն և սովորաբար յուրաքանչյուրը հիմնվում է իր փորձի վրա: Այդ փորձը չունենք, բայց մի բան պարզ է, Ձեր ներկայացրած դեղատոմսը եթե չօգնի, չի վնասի:




ԱՆՈՒՇԻԿ
16.11.2013




Ashxen
15.07.2013




Մեդ-Պրակտիկ
14.07.2013
Հարգելի Աշխեն, բարև Ձեզ, սովորաբար և′ որպես համեմունք, և’ ժողովրդական բժշկության մեջ կիրառում են արմատները։




Ashxen
13.07.2013




Sveta.Harutyunyan.1977.
10.06.2013




Մեդ-Պրակտիկ
10.06.2013
Հարգելի Սվետա Հարությունյան, այս պահին կայքում կոճապղպեղի մասին միայն վերոնշյալ հոդվածն է, որը, կարծում ենք, բավականին տեղեկատվական է։ Կարող ենք ավելացնել հետևյալը.
ԿՈՃԱՊՂՊԵՂԸ (իմբիր) լինում է երկու տեսակի` չինական եւ հնդկական: Այն լիցքաթափող հատկություն ունի: Օգնում է կաթվածի եւ դեմքի ծռվածության ժամանակ: Կոճապղպեղը նպաստում է ցրտից եւ լորձից առաջացող հիվանդությունների դեպքում: Այն սրում է միտքը: Եթե կոճապղպեղը լցնեք աչքերի մեջ, դա կվերացնի աչքերի դեմ մթնելը եւ թանձր լորձ կհանի կոկորդից: Այն նպաստում է նաեւ մարսողությանը, մաքրում եւ տաքացնում ստամոքսն ու լյարդը: Եթե կինը հեշտոցի մեջ մտցնի մեղրի հետ խառնած կոճապղպեղ, ապա դա կնպաստի մերձեցումից հաճույք ստանալուն: Օրական չափաբաժինը` 1,47 գրամ: Սակայն կոճապղպեղը վնաս է տաքարյուն մարդկանց: Կոճապղպեղին կարող է փոխարինել սովորական պղպեղը:




Sveta.Harutyunyan.1977.
08.06.2013




Մեդ-Պրակտիկ
08.04.2013
Հարգելի Վերժինե, բարև Ձեզ, կոճապղպեղի փոշին կարելի է օգտագործել թեյ պատրաստելու համար։




verjine
07.04.2013




Կարդացեք նաև

Աթերոսկլերոզի զարգացման պատճառները
Աթերոսկլերոզը հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ 40-60 տարեկանում և 50 տարեկանն անց կանանց մոտ: Զարգացման հիմնական գործոններն են` սխալ սնունդը, նյութափոխանակության խանգարումները, ոչ ակտիվ կյանքը...



Թարմ կանաչին պետք է լինի ցանկացած մարդու սննդակարգում, քանի որ այն շատ օգտակար է առողջության համար: Սակայն շատ հաճախ, գնելով որոշ չափաքանակով կանաչի օգտագործելով այն տարբեր ճաշատեսակների ու աղցանների մեջ մի խնդիր է առաջանում...



Գրեթե յուրաքանչյուր հասուն մարդ ծանոթ է այրոցի նշաններին՝ կոկորդում այրող զգացողություն և բերանում` դառնահամություն: Եկեք հասկանանք, թե որտեղի՞ց է այն առաջանում և ինչպես վերացնել: Երբեմն առատ սեղանից հետո...



Ավստրալացի փորձագետներն անվանել են այն մթերքները, որոնք կարող են նվազեցնել զարկերակային ճնշման բարձրացումը գերճնշման ժամանակ: Գերճնշումը թույլ արտահայտված ախտանիշների պատճառով համարվում է համր մարդասպան...



Ճիշտ սնուցման շնորհիվ փսորիազով տառապող մարդը կարող է զգալիորեն ազդել հիվանդության ծանրության աստիճանի և ախտանիշների վրա: Փսորիազի ժամանակ ճիշտ սնուցման նպատակն օրգանիզմում որոշակի թթվահիմնային...



Ենթաստամոքսային գեղձի ֆերմենտները նպաստում են աղիներում սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի ճեղքմանը: Ենթաստամոքսային գեղձի կողմից անջատված հորմոններից, օրինակ, ինսուլինը, արյան մեջ ապահովում է գլյուկոզայի...



Հաճախակի այրոցը կարող է գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդության ախտանշան լինել: Կերակրափողի լորձաթաղանթի և ստամոքսից կերակրափող թափանցած աղաթթվի, պեպսինի, լեղաթթուների, ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների անմիջական...



Տոնական օրերին սնունդը երկար ժամանակ մնալով սեղանին, երբեմն, նույնիսկ սենյակային ջերմաստիճանի պայմաններում, կարող է փչանալ և պատճառ դառնալ ստամոքս-աղիքային համակարգի խանգարումների: Սովորաբար, այդ օրերին...



Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` թթվասերով, մայոնեզով համեմված, կարելի է պահել 12 ժամ:
Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ...



Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում պետք է հաճախակի լվանալ ձեռքերը, հատկապես, եթե ձեռք եք տվել հում մթերքի, մասնավորապես` հում մսի: Պետք է մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ...



Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ, հակառակ դեպքում, պատրաստ լինելու...



ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Սուրճի օգտակար և վնասակար հատկությունների մասին շատ լեգենդներ կան, սակայն ոչ բոլորն են...



Հետազոտությունն իրականացրել են ամերիկացի գիտնականները: Հիվանդությունների վերահսկման Ամերիկյան կենտրոնի տվյալներով այն ամբողջ աշխարհում հանդիսանում է կանանց ուռուցքային հիվանդությունների ամենատարածված...



Ամենօրյա սննդակարգը կարող է մեծ ազդեցույուն ունենալ մեծացած շագանակագեղձի վրա։ Կան մի շարք ուտելիքներ, որոնք կարող են գրգռել միզուղիները և առաջացնել միզուղիների բորբոքման ախտանիշների սրացում...



Շոգ եղանակին բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը: Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են հիվանդության հարուցիչներով վարակված սննդի...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Դիմակներ` մազերի համար
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են պայքարում սթրեսի դեմ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ
-
Բնական միջոց իմպոտենցիայի դեմ. 1in.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակը բարձրացնում է մահացության ռիսկը
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am