Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ՄԱԲՀ

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Սնունդը և առողջությունը

Էնդեմիկ սզնի (ալոճ)

Էնդեմիկ սզնի (ալոճ)

Լատինական Crataegus անվանումն առաջացել է հունական «Krtaios» բառից, որը թարգմանաբար նշանակում է «ամուր» (շնորհիվ ամուր բնափայտի)։ Փայտանյութից զանազան իրեր են պատրաստում.., արմատներից` սննդային ներկանյութ։


Առասպելներում ու ավանդազրույցներում սզնին նվիրվել է ի պատիվ ամուսնության աստված Հիմենեւսի, այդ իսկ պատճառով Աթենքի օրիորդները պսակադրության ժամանակ բույսի ծաղկեպսակներով զարդարում էին գլուխները։.Այստեղից էլ առաջացել են սզնու ժողովրդական անվանումները՝ տիրուհի ծառ, մացառուտի օրիորդ (ալոճ, վայրի խնձոր, սարի խնձոր եւ այլն)։ Ծաղկած սզնին համարվում է հույսի, իսկ սպիտակ ծաղիկները` գարնան վերադարձի խորհրդանիշ։ Հայրենիքը՝ Միջին Ասիան է։

Պետրոս Առաջինի օրոք այս վայրեբույսի մթերումը մեծ թափ ստացավ։ Մշակներին պարտավորեցնում էին հավաքել որպես բուժիչ հումք։ Սզնին դիտվում էր նաեւ որպես լավ մեղրատու (50 կգ՝ 1 հա-ից)։

Մեր մոլորակի վրա աճում են սզնու հազարից ավելի տեսակներ, ավանդական եւ ժողովրդական բժշկության մեջ կիրառվում են արնակարմիր, փշոտ եւ հինգ վարսանդանի տեսակները։ Հայաստանում աճում են էնդեմիկ տեսակներ՝ «Սզնի սյունյաց», «Սզնի հայկական»։ Ծաղիկները սպիտակ են, ծաղկում են մայիսին, պտուղները հասունանում են աշնանը։ «Սզնի սյունյաց» տեսակի պտուղները կարճ, օվալաձեւ են, մինչեւ 1 սմ տրամագծով, պարունակում են 1-3 կորիզ, սեւ ծիրանագույն է։ «Սզնի հայկականի» պտուղները գինեկարմիր են, 1-1,2 սմ երկարությամբ։ Ունի դեղին հյութալի պտղամիս, որի մեջ սովորաբար մեկ կորիզ է պարունակվում։ Այս տեսակը հանդիպում է մինչեւ 2500 մետր բարձրություններում։ Բավական քչապահանջ բույս է, դիմանում է կարճատեւ երաշտին եւ ոչ ուժեղ ցրտերին։ Հայաստանում ալոճի նաեւ այլ տեսակներ են տարածված։ Գրականության մեջ առավել շատ գրվում է արնակարմիր սզնու կիրառության մասին։ Հյուսիսային շրջաններում աճող տեսակները հարուստ են C, P վիտամիններով, կարոտին պարունակող նյութով, քոլինով։ Հայաստանում այդպիսին է բարձր լեռնային գոտում աճող սզնին։ Այս տեսակների մեջ շատ են նաեւ պեկտինները։

Վիտամին P-ն (ռուտին) կենսաբանորեն ակտիվ նյութերի միացություն է, ֆլավոնոիդները պարունակվում են միայն բուսական սննդի մեջ, դրանք մոտ 500 են։ Վիտամին P-ի յուրացումը եւ դրական կենսաբանական ազդեցությունը զգալիորեն ուժեղանում է C վիտամինի հետ «ընկերակցությամբ»։ P վիտամինի պահանջը օրգանիզմի կողմից մոտ երկու անգամ քիչ է վիտամին C-ի համեմատ։ P վիտամինի շնորհիվ են ամրապնդվում մազանոթները, անոթների պատերը։

Վիտամին P4-ը (քոլին) նպաստում է ճարպերի յուրացմանը, կարգավորում է նյութափոխանակությունը։ Քոլինը պահպանում է լյարդը ճարպակալումից, նպաստում խոլեստերինի յուրացմանը։ P4 -ի պակասությունը սահմանափակում է ուղեղի մտքեր արտադրելու կարողությունը, առաջանում են նյարդային բնույթի որոշ հիվանդություններ՝ ծամածռություն շուրթերի եւ լեզվի միջոցով։ Մարդը չի կարողանում կենտրոնանալ՝ «այստեղ հիշում եմ, իսկ այստեղ ոչինչ չեմ հիշում»,- ինչպես ասել է երգիծաբան Ա. Ռայկինը։

Առաջանում է վախի զգացում, նյարդայնություն, սրտային առիթմիա, արյան շրջանառության խաթարում, գլխացավեր, աղմուկ ականջներում, փորկապություններ եւ առավել սարսափելին՝ հիշողության եւ բանականության կորուստ։

- Եթե երբեւիցե քամել եք սզնու հյութը, ապա անշուշտ նկատած կլինեք, որ սա բավական թանձր, մարմելադ հիշեցնող նյութ է, դա վկայում է պեկտինների զգալի ներկայության մասին, որոնք հակամանրէ, հականեխիչ բնույթ ունեն, խթանում են աղեստամոքսային համակարգի գործունեությունը, հեռացնում «օգտագործված» այլեւս անօգուտ խոլեստերինը։

- Դաբաղանյութերը թույները չեզոքացնելու հատկություն ունեն։

Սզնու պարզագույն պատրաստուկները (թուրմ, եփուկ, ոգեթուրմ) լայնորեն կիրառվում են սիրտ-անոթային համակարգի, հիպերտոնիայի, Կ.Ն.Հ. հիվանդությունների դեպքում, ետվիրահատական թերապիայի նպատակով, որպես հանգստացնող միջոց։

Պտուղներն ու ծաղկաբույլերը հնուց օգտագործվում են որպես փորձված ժողովրդական միջոց եւ կիրառվում սրտի արատի, իշեմիկ հիվանդության, անքնության, գլխուղեղի արյան մատակարարման կարգավորման, հիպերտոնիայի բուժման նպատակով, օգտակար են վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարման ժամանակ։ Օգտագործվում են նաեւ հեւոցի, թոքաբորբի, սրտի աթերոսկլերոզի դեպքում։

Դեղատոմսեր

Սզնենու պտուղներից հյութ

0,5 կգ հասած պտուղները լվանալ, փայտե հավանգով փափկեցնել, ավելացնել 100 մլ ջուր, տաքացնել մինչեւ 40C եւ հյութաքամիչով անցկացնել։ Խմել 1 ճաշի գդալ, օրը 3 անգամ` սնունդ ընդունելուց առաջ։ Վերականգնում է թուլացած սրտամկանի գործունեությունը։ Հատկապես օգտակար է տարեցներին։ Այս հյութը ցուցաբերում է կանոնավորող ազդեցություն գերհոգնած սրտի վրա, վերացնում ցավի եւ ծանրության զգացողությունը սրտի շրջանում, լավացնում ինքնազգացողությունը։

Քսուք կապտուկների դեպքում

1 ճաշի գալ ալյուրատիպ փոշիացրած սզնու տերեւներին ավելացնել 100 գրամ հալած յուղ։ Կապտուկներին քսելուց հետո վերջում բրդե գործվածքով փաթաթել այդ հատվածները։

Անքնության դեպքում

Խառնել կեսական թեյի գդալ սզնու պտուղները, խատուտիկի արմատները, սամիթի սերմը եւ պատրինջի (մելիսա) տերեւները։ Ավելացնել 200 մլ եռջուր, լցնել ջերմապահի մեջ, պահել 1 ժամ։ Քամել։ Խմել որպես թեյ։

Սրտի արագ բաբախության (տախիկարդիա) դեպքում

Ապակե տարայի մեջ լցնել սզնու 100 գրամ ծաղիկները, ավելացնել 1 լ օղի։ Թրմել 3 շաբաթ մութ տեղում, պարբերաբար թափահարել։ Քամել։ Ընդունել՝ ջուր ավելացնելով, օրը 2-3 անգամ, մինչեւ սնվելը։ Չափաբաժինը՝ 20 կաթիլ։

Հիպերտոնիայի դեպքում

Մանրացնել եւ լավ խառնել սպիտակ ճագոմի խոտը, կատվախոտի արմատները, սզնու տերեւները, բռինչի (կալինա) եւ քիմիոնի պտուղներ (3։2։2։2։1)։ Առանձնացրած 1 ճաշի գդալ հումքին ավելացնել 2 բաժակ եռջուր, տաքացնել 10 րոպե ջրային բաղնիքի վրա, քամել, լցնել եռջուր այնպես, որ ծավալը լինի մեկ բաժակից ոչ պակաս։ Խմել 7-10 օր, ընդմիջել 3-4 օր։ Խմել կեսական բաժակ օրը 4 անգամ, սնունդ ընդունելուց 15-30 րոպե հետո։

Պտղի մեջ պարունակվում է ֆլավոնոիդներ (կվերցետին, գիպերին, գիպերոզիդ, վիտեկսին), օրգանական թթուներ (կիտրոնի, սրճի, օլեանոլի, ուրսոլի, քլորոգենի), դաբաղանյութեր, ճարպեր, պեկտիններ, քոլին, շաքար, ենթավիտամին A, վիտամիններ C, P եւ այլ միացություններ։ Ծաղիկները պարունակում են եթերային յուղ։

Հակացուցում

- 1 բաժակից ավելի հասած սզնու պտուղ չուտել,
- երկարատեւ չընդունել,
- քաղցած չուտել,
- ուտելուց հետո ջուր չխմել,
- դեղատոմսերը կիրառել բժշկի հսկողությամբ։

Մրգախյուս սրտի համար

Բաժակատերեւներից եւ սերմերից մաքրած 1 կգ սզնու պտուղները լցրեք արծնապատ կաթսայի մեջ, վրան քիչ քանակությամբ ջուր ավելացրեք եւ կափարիչով ծածկեք, պահեք միջին կրակի վրա մինչեւ փափկելը։ Ընթացքում կաթսան թափահարեք։ Նույն ձեւով առանձին կաթսայով եփեք

1 կգ մաքրած խնձորը։ Այնուհետեւ սզնին թանզիֆով քամեք, իսկ խնձորներից խյուս պատրաստեք, խառնեք իրար հետ, ավելացրեք 500 գրամ շաքարավազը, եփեք 15 րոպե, թույլ կրակի վրա՝ մինչեւ մրգախյուսի պատրաստ լինելը։ Տաք վիճակում լցնել ապակե տարաների մեջ, պահել հով տեղում։

Սզնին եւ մարջանը

Սզնու գեղեցիկ գունավորումը հիշեցնում է գունագեղ քարերից մարջան։ Ըստ ավանդույթի՝ վերջինս ակտիվացնում է նյութափոխանակությունը, սրտային համակարգի աշխատանքը, ամրացնում հիշողությունը, մաքրում արյունը։ Պարանոցին վզնոցը կրելիս պահպանում է բկաբորբից, նաեւ զերծ պահում դիմամկանների ջղաձգումներից։

Ըստ Ամիրդովլաթ Ամասիացու. «Եթե հոդատապով հիվանդ մարդը ոտքին մարջան կապի, շատ կօգնի»։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
 

Օրգանիզմի մաքրման և վերականգնման բնական բուժիչ միջոցներ

ԿԵՆԴԱՆԱԿԱՆԸ ԲՈՒԺՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ԿԵՆԴԱՆԱԿԱՆՈՎ (Հիպոկրատ)

 

Հետևե′ք

մեզ ֆեյսբուքում

 

Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարինե

07.02.2014

շնորհակալություն

ԿԱՐԻՆԵ

07.02.2014

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Աքսիոմեդ-վնասվածքաբանական վերականգնողական կլինիկա

06.02.2014

Հարգելի Կարինե, առավել ճշգրիտ ինֆորմացիայի համար կարող եք դիմել Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական կլինիկա: Իմ անունն է Հակոբ: Կոնսուլտացիան անավճար կլինի: Համապատասխան հետազոտություններից և քննություններից հետո, ես շատ ավելի կոնկրետ Ձեզ կառաջարկեմ համապատասխան բուժում:

ՀԱՍՑԵ     Հայաստան, 0010, Երևան, Կենտրոն, Տերյան փող., 3 շենք, տարածք 42
ՀԵՌԱԽՈՍ     +374 10 52 28 82

Մեդ-Պրակտիկ

05.02.2014

Հարգելի ԿԱՐԻՆԵ, բարև Ձեզ, Ձեր հարցին ավելի ուշ կպատասխանի մասնագետը:

ԿԱՐԻՆԵ

02.02.2014

43 ՏԱՐԵԿԱՆ ԵՄ. ԻՆՁ ԵՐԲԵՔ ՉԻ ԽԱՆԳԱՐԵԼ ՔԱՅԼԵԼՍ,ՑԱՎԵՌԻ ԱՌՈՒՄՈՎ ԻՀԱՐԿԵ. ՑԱՎԵՐՍ ՀԱՉԱԽԱԿԻ ՉԵՆ.ՎԵՐՋԻՆ 2 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՒՂԱԿԻ ԶԳՈՒՄ ԵՄ ԿՌԹԿՌՏՈՑ, ՀՈԴԵՐԻՍ ՍՀԱՐԺՈՒՄԻՑ ՄԱՇՎԱԾՈՒՏԸԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ. ՄՈՏ ՄԻ ԱՄԻՍ Է ԵՏ ՀԱՏՎԱԾՈՄ /ԿՈՆՔԻՍ/ ՑԱՎ ԿԱ, ՃԻՇՏՆ ԱՍԱԾ ՄՌՄՌՈՑ.

Մեդ-Պրակտիկ

02.02.2014

Հարգելի Կարինե, քանի որ կայքում հայերեն լեզվով ալոճենուց թեյի պատրաստման բաղադրատոմս չունենք, ուստի առաջարկում ենք ռուսերեն մանրամասն տեղեկատվություն պարունակող հոդվածը: Ստորև հղումն է.

http://hawthorn.ru/chajj_iz_bojaryshnika.html

Մեդ-Պրակտիկ

02.02.2014

Հարգելի ԿԱՐԻՆԵ, բարև Ձեզ, նախքան Ձեր հարցին պատասխանելը խնդրում ենք գրել. քանի՞ տարեկան եք, ի՞նչ քաշ ունեք, երբվանի՞ց են սկսել ցավերն անհանգստացնել, ի՞նչ բնույթի են, ե՞րբ են ավելի արտահայտված:

ԿԱՐԻՆԵ

01.02.2014

ԵՍ ՈՒՆԵՄ ԲՆԱՑԻՆ ՀՈԴԵԱԽԱԽՏ, ՒՆԵՄ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ ՑԱՎԵՐ ԱՅԴ ՀԱՏՎԱՑՈՒՄ. ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԱՍԵՔ ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՄ ՕԳՏԱԳՈՌՑԵԼ

ԿԱՐԻՆԵ

01.02.2014

ԻՍԿ ԱԼՈՃԻ ՊՏՈՒՂՆԵՐԻՑ ԹԵՅ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒՑ ԻՆՉ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՏՐԱՍՏԵԼ

Մեդ-Պրակտիկ

12.10.2013

Հարգելի Եվա, բարև Ձեզ, ուտու՞մ են սզնին կորիզներով, թե՝ ոչ. նույնն է, թե հարցնեն՝ ուտու՞մ են կեռասը կամ բալը կորիզներով, սակայն, ի տարբերություն վերջին երկուսին, ավելի հավանական վտանգ են՝ աղիների անանցանելիություն առաջացնելու: Ուստի ցանկալի է ռիսկի չդիմել և ուտել առանց կորիզի:

eva

11.10.2013

Հարգելի med-practic-ի անձնակազմ, արդյոք կարելի՞ է ուտել հում սզնին կորիզներով:

Կարդացեք նաև

5 անսպասելի միջոց «ձմեռային» քաշից ազատվելու համար. news.am
5 անսպասելի միջոց «ձմեռային» քաշից ազատվելու համար. news.am

Ձմեռը սովորաբար այնքան էլ դրական չի անդրադառնում մեր կազմվածքի վրա, քանի որ տարվա ցուրտ եղանակին մենք ավելի շատ ենք կալորիաներ օգտագործում եւ ավելի քիչ մարզվում: Ստորեւ ներկայացնում ենք...

Ճարպակալում
15 սննդամթերք, որոնք չի կարելի օգտագործել քնելուց առաջ. tert.am
15 սննդամթերք, որոնք չի կարելի օգտագործել քնելուց առաջ. tert.am

Քնելու ժամն է, և դուք հանկարծակի քաղցի զգացում եք ունենում ու մտածում` ի՞նչ կարելի է ուտել քնելուց առաջ, որպեսզի չվնասեք առողջությանն ու...

Քուն, քնի խանգարումներ
Մազերի գեղեցկությունն ապահովող մթերքները. 1in.am
Մազերի գեղեցկությունն ապահովող մթերքները. 1in.am

Առողջ սննդի բրիտանացի մասնագետ Շոն Ուիլքինսոնը կարծում է, որ մազերի առողջությունն ու գեղեցկությունը կախված է ոչ թե շամպուններից և կոնդիցիոներներից, այլ...

Մազերի խնամք
5 կախարդական փոփոխություն օրգանիզմում՝ շաքարավազը սննդակարգից հանելու դեպքում. 1in.am
5 կախարդական փոփոխություն օրգանիզմում՝ շաքարավազը սննդակարգից հանելու դեպքում. 1in.am

Շաքարավազն ինքնին չարիք չէ: Սակայն, եթե դադարեցնեք այն գործածել թեյի կամ սուրճի մեջ, ավելի առողջ կլինեք, գրում է...

Կան մթերքներ, որոնք միայն ուժեղացնում են քաղցը. 1in.am
Կան մթերքներ, որոնք միայն ուժեղացնում են քաղցը. 1in.am

Կան մթերքներ, որոնք ոչ թե հագեցնում, այլ ուժեղացնում են քաղցը՝ նշում են դիետոլոգները: Որպես կանոն...

Հետաքրքիր փաստեր գարեջրի մասին. 1in.am
Հետաքրքիր փաստեր գարեջրի մասին. 1in.am

Հիմնականում գարեջուրը ջրից է բաղկացած, գրում է novate.ru-ն: Սակայն այն 62 տեսակի սպիտակուցներ է պարունակում, որոնցից 40-ը ձևավորվում են...

Վատ ինքնազգացողությունից փրկող մթերքների թոփ հնգյակը. 1in.am
Վատ ինքնազգացողությունից փրկող մթերքների թոփ հնգյակը. 1in.am

My.goodhouse.com կայքը ներկայացնում է 5 մթերք, որոնք կփրկեն վատ ինքնազգացողությունից...

Վերամշակված սնունդը մեզ գիրացնում է. առաջարկվում է երկու նոր միջոց. 1in.am
Վերամշակված սնունդը մեզ գիրացնում է. առաջարկվում է երկու նոր միջոց. 1in.am

Գաղտնիք չէ, որ մեր ժամանակներում ավելի շատ մարդիկ են ավելորդ քաշ ձեռք բերում կամ գիրանում: Սակայն դարձյալ  հարց է առաջանում, թե ինչու են տեմպերը աճում, երբ առողջ սննդի ու վարժությունների մասին...

Ճարպակալում
1 բաժակ կանաչ թեյ խմելու 7 պատճառ. 1in.am
1 բաժակ կանաչ թեյ խմելու 7 պատճառ. 1in.am

Դուգլաս Ադամսը «Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց»-ում գրել է. «Մի բաժակ թեյը կվերականգնի իմ նորմալ վիճակը»: Եվ նա մի բան գիտեր: Պարզվում է, որ պարբերաբար...

Ինչո՞վ է սպառնում սուրճի չարաշահումը. 1in.am
Ինչո՞վ է սպառնում սուրճի չարաշահումը. 1in.am

Սուրճը երկակի ազդեցության աղբյուր է. այն կարող է միաժամանակ անհանգստություն առաջացնել, բայց նաև օգնել կենտրոնանալ: Սակայն օրգանիզմի վրա դրա ազդեցությունը կախված է ընդունած...

Ճակնդեղի 8 օգտակար հատկությունները. 1in.am
Ճակնդեղի 8 օգտակար հատկությունները. 1in.am

Ճակնդեղը շատ օգտակար է առողջության համար: ladyhealth.com-ը ներկայացնում է դրա 8 օգտակար հատկությունները...

Կանխարգելում և բուժում տանը
Յուղոտ մթերքը եւ օրական 12 րոպե մարզանքը՝ նիհարելու բանալի. news.am
Յուղոտ մթերքը եւ օրական 12 րոպե մարզանքը՝ նիհարելու բանալի. news.am

Բրիտանացի հայտնի սննդաբան եւ մարզիչ Զանա Մորիսը նիհարելու յուրօրինակ մեթոդ է մշակել: Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ խոսքը «Սննդակարգ՝ ճարպի մեծ պարունակությամբ» կոչվող մեթոդի մասին է, ըստ...

Ճարպակալում Սննդակարգեր
Որոնք են ձմեռային ամենաօգտակար մրգերը. 1in.am
Որոնք են ձմեռային ամենաօգտակար մրգերը. 1in.am

Մրգերի թվում էլ կան առաջատարներ, որոնք տարվա այս ժամանակահատվածում հագեցած են կենսաբանորեն ակտիվ տարրերով, հայտնում է...

Նիհարելու համար լավագույն 5 բնական ըմպելիքները. 1in.am
Նիհարելու համար լավագույն 5 բնական ըմպելիքները. 1in.am

Fitfoodhouse.net-ը ներկայացնում է նիհարելու համար լավագույն 5 բնական ըմպելիքները...

Սննդակարգեր
Բրոկկոլի օգտակար հատկությունները. fact.am
Բրոկկոլի օգտակար հատկությունները. fact.am

Բրոկկոլին պարունակում է ավելի շատ սպիտակուց, քան միսը: Այս բանջարեղենը հարուստ է միկրոէլեմենտներով և վիտամիններով, մասնավորապես С եւ К: Վիտամին A-ի պարունակությամբ գերազանցում է կաղամբի...

Վիտամիններ և միներալներ

 

4Life Research USA, LLC ամերիկյան դեղագործական ընկերություն
Трансфер Фактор
Доставка по
России и СНГ.
Без посредников,
от производителя.
 
Հանրապետական գիտաբժշկական գրադարան
 

Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ