Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սնունդը և առողջությունը

Տնական մթերք առաքում Երևանում

Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)

Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)

Հին հույները նեխուրը (քարավուզ) անվանում էին «լուսնային բույս», տոների ժամանակ դրանով զարդարում էին տները: Միջերկրական ծովափի երկրներից եկած այս բույսը հնում միստիկական հատկություններով օժտված են համարել, որը երիտասարդություն եւ կիրք է պարգեւում: Հին Հռոմում նեխուրը նաեւ դեկորատիվ բույս էր համարվում:

 

Ըստ ավանդության` Տրիստանի եւ Իզոլդայի խմած սիրո թուրմի մեջ նաեւ նեխուրի հյութ կար: Քարավուզը սննդի մեջ առաջինը գերմանացիներն են սկսել օգտագործել` 15-16-րդ դարերում: Ռուսաստանում այն լայնորեն գործածվել է Եկատերինա 2-րդի օրոք, նաեւ որպես դեկորատիվ բույս: 18-րդ դարում սկսեցին օգտագործել քարավուզի արմատները: Այժմ այն լայն տարածում ունի բոլոր երկրներում:

Գոյություն ունի նեխուրի (քարավուզի) մի քանի տեսակ: Տերեւավոր նեխուրը` Apium Graveolens secalinum-ն ունի խոշոր, սուր հոտով տերեւներ: Այն վիտամինների իսկական շտեմարան է: Կոթունավոր նեխուրը` Apium Graveolens dulce, ունի երկար` 60-70սմ-անոց սպիտակ, կանաչ կամ վարդագույն կոթուններ: Նրանից պատրաստում են աղցաններ, խաշում են, տապակում են, եւ այլն: Արմատավոր նեխուրը` Apium Graveolens rapaceum, ունի խոշոր, մսոտ արմատ, որն ուտում են պանիրով` որպես աղցան, ավելացնում են տարբեր ապուրների մեջ: Վայրի նեխուրը հանդիպում է Միջերկրական ծովափի երկրներում` գետերի, լճերի ափին:

Նեխուրը պարունակում է բազմաթիվ վիտամիններ` A, B1, B2, B3, B5, B6, C, PP, U, E, K, բջջանյութ, եթերայուղ, կալիումի միկրոէլեմենտներ, կալցիում, ցինկ, երկաթ, ֆոսֆոր, բոր, քլոր, մագնեզիում, ծծումբ, եւն: Հիպոկրատը գրում էր, որ նյարդային խանգարումների դեպքում նեխուրը պետք է եւ՛ սնունդ լինի, եւ՛ դեղամիջոց: Նեխուրը հատկապես հարուստ է մագնեզիումով: Մագնեզիումի պակասը հանգեցնում է անհանգստության ու վախի զգացումին, մարդը դառնում է դյուրագրգիռ, շուտ է հոգնում, գերզգայուն է դառնում եղանակի փոփոխությունների հանդեպ: Նեխուրի մեջ պարունակվող նատրիումը կանխարգելում է օրգանիզմում աղերի կուտակումները:

Ժողովրդական բժշկությունը նեխուրի եփուկը խորհուրդ է տալիս փորկապության, միգրենի, միզաքարային հիվանդությունների, ռեւմատիզմի, հոդատապի, երիկամների հիվանդության, նյարդային խանգարումների ժամանակ: Նեխուրը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, այն նպաստավոր է ֆիզիկական եւ մտավոր աշխատանքով զբաղվողների համար:

- Հոդատապի եւ ռեւմատիզմի դեպքում

ա) 1 ճաշի գդալ նեխուրի սերմերի վրա 1,5 բաժակ եռացրած-սառեցրած ջուր լցնել, թողնել 2 ժամ, քամել, ուտելուց կես ժամ առաջ` օրը երեք անգամ, ընդունել 2 ճաշի գդալ:

բ) Նեխուրի թարմ արմատները մանրացնել, 1 ճաշի գդալ արմատներին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թողնել թերմոսի մեջ 2 ժամ, քամել, ընդունել 1/4 բաժակ, ուտելուց կես ժամ առաջ` օրը 3-4 անգամ:

* Նեխուրը օրգանիզմում ավելորդ ճարպերն այրելու բուսական ծագում ունեցող լավագույն միջոցն է, այն պարզապես անփոխարինելի է ճարպակալման դեմ: Նեխուրի արմատների թարմ հյութը խմել 1-2 թեյի գդալ, ուտելուց կես ժամ առաջ` օրը երեք անգամ: Դիետոլոգները նիհարել ցանկացողներին խորհուրդ են տալիս ամենօրյա ճաշացանկի մեջ ներառել թարմ նեխուր` աղցանների եւ ապուրների տեսքով:

- Նեխուրի պատրաստուկները խոչընդոտում են աթերոսկլերոզի զարգացմանը եւ իջեցնում արյան ճնշումը: Այս հիվանդությունների կանխարգելման համար խորհուրդ է տրվում նեխուրն ընդգրկել կերակրացանկում:

- Մաշկային հիվանդությունների դեպքում օգնում է նեխուրից պատրաստված քսուքը. նեխուրի տերեւները լավ տրորել սերուցքային կարագի հետ` 1:1 հարաբերությամբ:

- Կոսմետիկ նպատակներով` կանայք նեխուրն օգտագործում էին դեռ հին ժամանակներում` համոզված, որ այն կախարդական բույս է եւ կարող է երկար տարիներ պահպանել երիտասարդությունը:

ա) Նեխուրի տոնիկ: 100 գրամ թարմ նեխուրը մանրացնել, ավելացնել 1 բաժակ եռման ջուր, 4 ժամ պահել թերմոսի մեջ, ապա քամել եւ առավոտյան ու երեկոյան դրանով մաքրել դեմքը:

բ) Նեխուրի թարմ հյութը մաքրում է մաշկը պզուկներից, սեւ կետերից: 2 տակ ծալված թանզիֆի (մարլյա) կտորը ներծծել նեխուրի հյութով, 15 րոպե դնել դեմքին, ապա լվացվել սենյակային ջերմաստիճանի ջրով:

գ) Դեմքի յուղոտությունն ու յուղոտ փայլը հեռացնելու համար 2 ճ/գ մանրացված նեխուրը խառնել 2 ճ/գ սրճաղացով աղացած վարսակի փաթիլների հետ, ավելացնել 1 ճ/գ մեղր, դիմակը 10-15 րոպե թողնել դեմքին, ապա լվացվել սենյակային ջերմաստիճանի ջրով:

դ) Երիտասարդացնող դիմակ: 2 ճ/գ մանրացված նեխուրի վրա լցնել 150 գրամ կաթ, եռացնել, սառեցնել, քամելուց հետո քսել դեմքին ու պարանոցին, թողնել 10-15 րոպե: Ապա լվացվել սենյակային ջերմաստիճանի ջրով:

ե) Սպիտակեցնող դիմակ: 2 ճ/գ նեխուրի մանրացված տերեւներն ու արմատները խառնել կես թեյի գդալ կիտրոնի հյութի եւ 1 թեյի գդալ թթվասերի հետ, քսել դեմքին, թողնել 15 րոպե, ապա լվացվել նախ տաք, ապա սառը ջրով:

- Ալերգիայի դեմ: 2 ճաշի գդալ նեխուրի մանրացված արմատների վրա մեկ բաժակ սառը ջուր լցնել, թողնել 2 ժամ: Խմել 1/3 բաժակ` օրը 3 անգամ` ուտելուց 15-20 րոպե առաջ:

- Գաստրիտի դեմ: 30-40 գրամ նեխուրի արմատներին ավելացնել 1 լիտր եռման ջուր, թողնել 8 ժամ: Խմել 2 ճաշի գդալ, օրը 3 անգամ, ուտելուց առաջ: Նույն միջոցով բուժում են նաեւ ստամոքսի խոցն ու 12-մատնյա աղիի խոցը:

- Շաքարային դիաբետ: 20 գրամ թարմ նեխուրի տերեւներին ավելացնել մի բաժակ ջուր, եռացնել 15 րոպե: Խմել 3 ճաշի գդալ, օրը 3 անգամ` ուտելուց առաջ: Նույն թուրմը կարելի է պատրաստել նաեւ նեխուրի արմատներից, միայն պետք է եռացնել կես ժամ:

- Նեւրոզներ, քնի խանգարումներ: Նեխուրի թարմ հյութը խմել օրը 3 անգամ, 1-2 ճաշի գդալ` ուտելուց առաջ: Նույն միջոցն օգտակար է նաեւ եղնջատենդի, հոդատապի եւ դերմատիտի ժամանակ:

- Ցրտահարություն: 150 գրամ նեխուրի արմատները եփել 1 լիտր ջրով, սառեցնել մինչեւ մարմնի ջերմաստիճանի եւ ցրտահարված մասը իջեցնել եփուկի մեջ: Պահել մինչեւ ջուրը սառչի, ապա ցրտահարված մասն իջեցնել սառը ջրի մեջ, հանելուց հետո լավ տրորել: Ցրտահարված մասին քսել սագի կամ նապաստակի յուղ եւ տաքացնող կոմպրես դնել:

- Աղերի կուտակում: 1 կգ նեխուրի տերեւներն ու արմատները լավ լվանալ, չորացնել, մսաղացով աղալ: Աղալ նաեւ 3 կիտրոն՝ կեղեւի հետ միասին, խառնել նեխուրին եւ 7 օր թողնել մութ տեղում: Ապա քամել, ավելացնել 300 գ մեղր, դնել սառնարանում: Խմել 1 ճաշի գդալ օրը 3 անգամ` ուտելուց առաջ: Կուրսը 2 անգամ կրկնելուց հետո հիվանդությունն անցնում է:

- Երիկամների հիվանդություն:

ա) Երիկամների թուլության դեպքում օգտակար են նեխուրի եփած սերմերը: 1 թեյի գդալ սերմերին ավելացնել 1 բաժակ ջուր, եփել, ավելացնել նախապես եփած ոլոռ եւ մեղր ըստ ճաշակի: Խառնել, խմել 2 ճաշի գդալ, ուտելուց կես ժամ առաջ` օրը 3 անգամ: Քարավուզը նպաստում է երիկամներում կուտակված քարերի հեռացմանը: Նաեւ օրգանիզմից հեռացնում է միզաթթուները:

բ) Նեֆրիտի դեպքում նեխուրի հյութը խմել օրը 3 անգամ` 2 թեյի գդալ, ուտելուց առաջ:

գ) Երիկամներում քարերը կարելի է դուրս բերել օրգանիզմից հետեւյալ եփուկով. 2 թեյի գդալ նեխուրի սերմերի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր, եռացնել կես ժամ: Ընդունել օրը 2 անգամ` 3 ճաշի գդալ:

- Ստոմատիտ: Ատամների եւ լնդերի համար օգտակար է բերանի խոռոչը ողողել նեխուրի հյութին խառնած ջրով` 1:1 հարաբերությամբ:

- Օգտակար է նեխուրի հյութը խմել այլ մրգերի ու բանջարեղենների հյութի հետ միասին: Օրինակ` գազար, բազուկ, նեխուր (8:3:5 հարաբերությամբ), խնձոր, նեխուր, թթված կաթ (1:1:4):

- Նեխուրի տերեւների եփուկը մաքրում է ձայնալարերը, այնպես որ, այն օգտակար է երգեցողությամբ զբաղվողների համար:

Նեխուրը, սակայն, մեծ քանակությամբ խորհուրդ չի տրվում օգտագործել հղի կանանց եւ կերակրող մայրերին, քանի որ դա կարող է վիժման պատճառ դառնալ:

Քարավուզը ամրացնում է սրտամկանը, կարգավորում է նյութափոխանակությունը, բուժում է միզափամփուշտի հետ կապված հիվանդությունները: Նրանում պարունակվող ապիինի, լիմոնենի, ասպարագինի, կալիումի շնորհիվ` պրոֆիլակտիկ դերակատարում ունի օրգանիզմի համար: Սերմերը լայնորեն օգտագործվում են դեղագործության եւ օծանելիքի արտադրության մեջ: Քարավուզի արմատներից ստացվող աղը օրգանական նատրիումի մեծ աղբյուր է: Բուժիչ հատկություն ունի առաջին հերթին թարմ քարավուզը. սա պետք է հիշել: Քարավուզի ընդամենը 2 բարակ ցողունները բավարարում է օրվա մեջ մեզ անհրաժեշտ վիտամին A-ի 15% եւ վիտամին C-ի 15% քանակությունը: 2 ճաշի գդալ քարավուզի հյութն ընդամենը 2,7 կալորիա է պարունակում` ապահովելով մեզ օրվա ընթացքում անհրաժեշտ վիտամինների 150%-ը: 100 գրամ հյութն ունի 16 կալորիականություն: Միզամուղ հատկության շնորհիվ քարավուզն օգնում է միզասեռական համակարգի ինֆեկցիոն հիվանդությունների բուժմանը: Մեծ քանակությամբ ջուր է պարունակում, այն կանխում է քաղցի զգացողությունը: Լավ միջոց է տեսողության համար, իսկ հյութը օգտակար է մազարմատների ամրացման համար: Քարավուզի հյութը հրաշալի մաքրում է արյունը, բուժում է մաշկային նույնիսկ «ամենահամառ» հիվանդությունները: Քարավուզի հյութը մեղրի հետ խառնեք եւ առավոտյան քաղցած ստամոքսին խմեք 1 սուրճի բաժակի չափով: Վերացնում է քաղցի զգացումը, լավացնում է մարսողականությունը, ամրացնում է դիմադրողականությունը: Տերեւները եւ ցողունը օրգանիզմը մաքրում են շլակներից եւ թունավոր նյութերից: Մսակերներին խորհուրդ է տրվում անպայման քարավուզ օգտագործել, քանի որ այն օգնում է սպիտակուցների յուրացմանը, խթանում է ստամոքսահյութի առաջացմանը, կանխում է գազերի եւ թարախային պրոցեսների հնարավոր առաջացումը: Ի դեպ, քարավուզը հնում հատկապես խորհուրդ է տրվել տղամարդկանց. հետագայում գիտականորեն ապացուցվել է, որ քարավուզի մեջ առկա նյութերը նպաստում են սեռական պոտենցիայի բարձրացմանը: Ճարպակալման դեմ պայքարելու եւ նաեւ նյութափոխանակությունը կարգավորելու համար խորհուրդ է տրվում սննդակարգի մեջ հնարավորինս շատ ընդգրկել քարավուզի տերեւները, ցողունը եւ արմատները: Քարավուզի հյութը` էսենցիան, կլանիչ հատկություն ունի եւ օրգանիզմից արագորեն կլանում է վնասակար նյութերը, այդ թվում` բժշկական դեղամիջոցների օգտակար եւ վնասակար նյութերը: Այդ պատճառով վտանգավոր է քարավուզի հյութ օգտագործել կարիճի կամ օձի խայթոցից հետո:

Քարավուզին մենք առաջիկայում դեռ կանդրադառնանք, քանի որ այսքանով նրա բուժիչ հատկությունները չեն ավարտվում:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. vegies
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Համատեղելի և անհամատեղելի մթերքներ
Համատեղելի և անհամատեղելի մթերքներ

Գաղտնիք չէ, որ որոշ մթերքներ լրացնում են միմյանց: Մյուսները, հակառակը, կանխում են օգտակար նյութերի արտադրումն օրգանիզմում:
Օրինակ, կաթնաշոռն ու սուրճը «մտերիմ չեն». այդ համադրությունը խանգարում է կալցիումի կլանմանը...

Տնական հալած պանիր
Տնական հալած պանիր

Համեղ է ու ախորժելի, իսկ պատրաստման համար հարկավոր է`...

5 մթերք, որ կօգնեն ծխողների մոտ օրգանիզմից դուրս բերել նիկոտինը
5 մթերք, որ կօգնեն ծխողների մոտ օրգանիզմից դուրս բերել նիկոտինը

Mirkrasoty.life-ը գրում է, որ ծխախոտի օգտագործման հետևանքով օրգանիզմում կուտակվում են բազմաթիվ թունավոր նյութեր, որոնք օրգանիզմից ամբողջությամբ դուրս են գալիս ծխելը թողնելուց միայն 6-8 ամիս անց։ Այս գործընթացը կարելի է արագացնել...

Վնասակար սովորություններ
Ավոկադոյի օգտակարության մասին. 168.am
Ավոկադոյի օգտակարության մասին. 168.am

Ավոկադոն միրգ է, այլ ոչ՝ բանջարեղեն, ինչպես պնդում են շատերը: Նրա պտղի առանձնահատկությունն այն է, որ նրանք կարող են հասունանալ անգամ ծառից քաղելուց հետո: Ավոկադոյի փափուկ և շատ հյութեղ պտուղն ամբողջ աշխարհում գնահատվում է...

Ինչպե՞ս են մրսածությունը բուժում տարբեր երկրներում
Ինչպե՞ս են մրսածությունը բուժում տարբեր երկրներում

Եթե կոկորդը ցավում է, քթից հոսում է, ոսկրերն ասես կոտրատվում են, ջերմությունը բարձրացել է, ուրեմն մրսել եք կամ, գիտական լեզվով, սուր շնչառական հիվանդություն է սկսվել: Սուր շնչառական հիվանդությունները դեռևս Հիպոկրատն է իր տրակտատներում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
10 արգելք թեյի մասին
10 արգելք թեյի մասին

1.  Չի կարելի թեյ խմել դատարկ ստամոքսին: Չինացիներն ասում են, որ սառը թեյը ներս թափանցելով, կարող է սառեցնել փայծաղն ու ստամոքսը: Չինաստանում հնուց խորհուրդ են տալիս «թեյը դատարկ սրտին չխմել»...

Ինպես առավոտյան ճիշտ խմել տաք ջրով կիտրոնահյութը. 168.am
Ինպես առավոտյան ճիշտ խմել տաք ջրով կիտրոնահյութը. 168.am

Կիտրոնահյութն օրգանիզմը դետոքսիկացնելու պարզ, բնական և շատ հզոր միջոց է: Շատ մարդիկ արդեն գործնականում կիրառում են այս բաղադրամիջոցը և արդեն իսկ ստացել են գերազանց...

Լյարդի համար օգտակար ըմպելիք. 168.am
Լյարդի համար օգտակար ըմպելիք. 168.am

Լյարդի նորմալ աշխատանքը շատ կարևոր է առողջության համար: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մշակված սննդի, ալկոհոլի օգտագործման, նստակյաց կենսակերպի, աղտոտված միջավայրի, օրգանիզմում տոքսինների...

​Մուրաբա ֆեյխոայից
​Մուրաբա ֆեյխոայից

Ֆեյխոան աչքի է ընկնում յոդի մեծ քանակությամբ, «ամենայոդային» պտուղն է, որը շատ լավ յուրացվում է օրգանիզմում: Ուստի շատ օգտակար է վահանաձև գեղձի հիվանդությունների դեպքում: Ի դեպ, ֆեյխոայի բաղադրության C վիտամինը...

Քացախ
Քացախ

 Քացախն իր տեղն ունի յուրաքանչյուրի խոհանոցում: Քացախը գինու տարեկիցն է: Շատ վաղուց մարդիկ նկատել են, որ բաց բերանով տակառի գինին թթվում է` վերածվելով յուրահատուկ համով ու հոտով հեղուկի...

Սննդային նախապատվություններն ու բնավորությունը
Սննդային նախապատվություններն ու բնավորությունը

«Հակումները որոշակի ֆիզիոլոգիական հիմք ունեն, որոնք օգնում են հասկանալու, թե ինչ մարդ եք իրականում»,- ասում է ԱՄՆ-ի Համի ու հոտառության խանգարումների հետազոտական ֆոնդի ղեկավար, դոկտոր Ալան Ռ. Հիրշը...

Բնական միջոց չոր հազի դեմ. ankakh.com
Բնական միջոց չոր հազի դեմ. ankakh.com

Կիտրոնի մեջ պարունակվող նյութերը շատ արդյունավետ են պայքարում վարակների ու մանրէների դեմ, բարձրացնում են իմունիտետը:  Եթե չոր հազը խեղդում է, ապա կօգնի հետևյալ բնական միջոցը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Երկարակեցության ու առողջության տիբեթյան բաղադրատոմսեր
Երկարակեցության ու առողջության տիբեթյան բաղադրատոմսեր

Տիբեթյան բժշկությունն ամենահինն է աշխարհում, իսկ նրա առաջարկած բաղադրատոմսերը` բազմաթիվ, տարբեր դեպքերի համար:
Այս միջոցն օգտագործվում է արյունատար անոթները ճարպային նստվածքներից ազատելու, կաթվածն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ինչ գիտենք ցիտրուսների մասին
Ինչ գիտենք ցիտրուսների մասին

Փոքրուց լսել ենք, որ ցիտրուսները վիտամինների աղբյուր են, իսկ նարնջի չորացրած կեղևները` նաև ցեցի դեմ պայքարի հրաշալի միջոց:
Իսկ ինչպե՞ս է առաջացել ցիտրուս անվանումը...

Կարմիր պղպեղ
Կարմիր պղպեղ

Կարմիր պղպեղով ու յուրաքանչյուր տանտիկին դրանից նախասիրած ուտեստ է պատրաստում, պահածոյացնում...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ