Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղաբույսեր

Գիտնականներն ապացուցել են, որ չինական բույսը կարող է բուժել քաղցկեղը 40 օրում. tert.am

Գիտնականներն ապացուցել են, որ չինական բույսը կարող է բուժել քաղցկեղը 40 օրում. tert.am

Գիտնականներն ապացուցել են, որ տարօրինակ անվանումով այս արտասովոր բույսը քաղցկեղի բջիջները սպանող արդյունավետ միջոց է: Ինչպես տեղեկացնում է homehealthyrecipes.com-ը` բույսի արդյունավետությունը փորձարկվել է ենթաստամոքսային քաղցկեղով հիվանդ մկների վրա, և 40 օրվա ընթացքում քաղցկեղն անհետացել է: 

 

Գիտնականների համար հաջորդ քայլը դրամական միջոցներ հավաքելն է, որպեսզի մարդկանց կարողանան ներգրավել փորձարկումներում: Այս բույսը երկար տարիներ առաջ դեռևս կիրառվել է չինական բժկության մեջ տարբեր հիվանդություններ բուժելու համար, այդ թվում` ռևմատոիդ արթրիտ: Այս բույսը հայտնի է lei gong teng անունով, որը թարգմանվում է որպես «որոտ աստված որթատունկ» (thunder god vine):

 

Մինեսոտայի համալսարանում իրականացված հետազոտությունն ապացուցել է, որ այս բույսը վերացնում է քաղցկեղը 40 օրում, եթե անգամ թերապիան դադարեցվում է: Ըստ գիտնականների` այս բույսի  ամենահզոր  և կարևոր բաղադրիչը տրիպտոլիդն է, որը համարվում է հզոր հակաքաղցկեղային միջոց:

 

Գիտնականները պնդում են, որ քաղցկեղի բուժումը կարող է գտնվել հենց հնագույն ժամանակներից կիրառվող խոտաբույսերում, որոնցից մեկը կոճապղպեղն է, սակայն դրանց հետ կապված հետազոտությունները բավականին թանկարժեք են, և ոչ բոլոր կենտրոններն են կարող այդքան գումարներ տրամադրել ուսումնասիրությունների համար:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ