Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեր, հարաբերություններ, ընտանիք

Սիրո գրավականն անատոմիական թաղանթը չէ. ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Սիրո գրավականն անատոմիական թաղանթը չէ. ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Սեռակրթության խնդիրների, սեռական դաստիարակության և շատերին հուզող այլ խնդիրների մասին  LN-ն  զրուցեց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ:

Պարոն Շահրամանյան, Ձեր հրապարակումներից մեկում նշել եք' հայ երիտասարդների շրջանում պոռնոն շատ տարածված է, քանի որ, սեռական դաստիարակություն չստանալով ընտանիքում, երեխան փորձում է ինֆորմացվել այլ աղբյուրներից: Սա ավելի շատ հայ աջիկների՞ն է վերաբերում, թե՞ տղաներին:

-  Խոսքը, իհարկե, ավելի շատ տղաների, մասնավորապես, դեռահասների և պատանիների մասին է, քանի որ վերջիններիս սեռական զարգացումը համեմատաբար ավելի բուռն է ընթանում: Ինչպես գիտեք, ըստ «Google Trends» ծառայության կողմից հրապարակված տվյալների՝ լատինատառ «porno» բառի որոնման հաճախականությամբ Հայաստանը 2004 թվականից ի վեր առաջին տեղն է գրավում համացանցի որոնողական համակարգում: Գաղտնիք չէ, որ նման կայքերի այցելուների մեծամասնությունը կազմում են դեռահասները:

Սա ինչի՞ հետևանք է եւ ինչի՞ կարող է հանգեցնել:

-  Մինչ Հայաստանում պայքարում են հեռուստատեսությամբ էրոտիկայի և բռնության ցուցադրման դեմ, հայաստանցիները «տպավորիչ» արդյունքներ են գրանցում համացանցով ոչ թե էրոտիկ, այլ բացահայտ պոռնոգրաֆիկ կայքեր այցելելով: Մեր երկրում ստույգ վիճակագրական տվյալներ չկան այն մասին, թե դեռահասների քանի տոկոսն է այցելում «չափահասների համար» նախատեսված կայքեր: Սակայն Google-ի տվյալներից դատելով' կարելի է ասել, որ յուրաքանչյուր ոք, անկախ սեռից, ով ունի համացանցում գտնվելու հնարավորություն, գոնե մեկ անգամ որոնել է պոռնոգրաֆիկ բովանդակությամբ նյութեր: Պոռնոկայքերը ստեղծում են անգիտակացական սեռական կոմպլեքսներ, անիրական սեռական սպասումներ, սեռական միֆեր: Սեռական հարաբերությունը նսեմացվում է մինչև զուտ սեռական ակտ լինելու մակարդակի, որտեղ ամենաէականը առնանդամի պնդության աստիճանն է, սեռական հարաբերության տևողությունը կամ կնոջ օրգազմը ու դրա քանակությունը: Մինչդեռ սեռական առողջությունը ենթադրում է իրական, փոխադարձ մարդկային հարաբերություն, որը հարստացնում է անձի ներաշխարհը, նպաստում նրա ինքնառեալիզացիային և ընդհանուր առողջության ամրապնդմանը:

Ի՞նչ կասեք այն մասին, որ հայ տղամարդկանց մի անազատ հատված սեռական դաստիարակություն ստացած և այդ իմաստով տեղեկացված կնոջը չի դիտարկում որպես պոտենցիալ հարսնացուի, քանի որ «հայ աղջիկը պիտի համեստ լինի» սկզբունքը դեռ չի վերացել:

-  Ժամանակի ընթացքում հայացքները փոխվում են, այդ կարծրատիպերը՝ նույնպես: Սեռական կյանքի այբուբենին ծանոթ լինելը բնավ չի նշանակում ցոփ ու շվայտ կյանքով ապրել: Անկողնային հարցերում թե՛ տղամարդը, թե՛ կինը պարտավոր են գրագետ լինել:

Փաստ է, որ շատ հայ տղամարդիկ ընտանիքի պատերից դուրս են փնտրում իրենց սեքսուալ կարիքների բավարարումը, քանի որ կանանց այլևս չեն դիտարկում այդ համատեքստում: Ինչո՞ւ է այդպես. տղամարդի՞կ են ավելի ցանկասեր, թե՞ կանայք չեն կարողանում գրավել սեփական ամուսնուն: Ինչպե՞ս հաղթահարել ու լուծել այսպիսի խնդիրը ընտանիքի ներսում:

-  Ամենատարածված պատճառը այն է, որ շատ դեպքերում տղամարդը տանը՝ անկողնում, կնոջից չի ստանում այն, ինչը իրեն լիարժեք կբավարեր: Հետևաբար, սկսում է փնտրել դրսում: Հարցին հնարավոր չէ միանշանակ պատասխանել: Եթե տասը տարբեր տղամարդկանց հարցնեն, թե ինչն է իրենց ստիպում դավաճանել, նրանք կտան տասը տարբեր պատասխաններ: Ընդհանրապես, ցանկացած տղամարդ էլ կարող է դավաճանել, սակայն կարելի է առանձնացնել դավաճանությանը հակված տղամարդկանց մի քանի տեսակ: Տղամարդկանց մի մասը դիմում է այդ քայլին, քանի որ շատ վաղ ամուսնանալով չի հասցրել մի լավ «ման գալ»: Իսկ հիմա, երբ արդեն «հասունացել է», ավելի ինքնավստահ է, սկսել է լրացնել երիտասարդության բացերը' «ման գալ» գեղեցիկ աղջիկների հետևից: Կան տղամարդիկ էլ, որ կարծում են' անձնագրում ամուսնության կնիքը չի կարող սահմանափակել ազատությունը. այն միայն հավաստում է, որ կինն իր սեփականությունն է, և ինքը կարող է վերաբերվել նրան այնպես, ինչպես ցանկանում է: Նա չի թաքցնում իր կապերը, ավելին' հաճախ ցուցադրաբար պատմում է դրանց մասին, գլուխ է գովում և դրանք համարում է իր տղամարդկության ապացույցը: Կան տղամարդիկ, որ ընտանեկան հարաբերություններն այնքան էլ վատ չեն, որպեսզի դրանց վերջ դնի, բայց այդքան էլ լավ չեն, որ շարունակի: Եվ եթե ընտրի բաժանումը, նրան կսկսի տանջել խղճի խայթը: Ուստի նա որոշում է բացահայտ դավաճանել, որպեսզի կինն իմանա նրա արկածների մասին և առաջինը լքի իրեն: Այլ տարբերակ է, որ տղամարդու կինն իդեալական է ու չի ցանկանում լքել նրան: Սովորելով հասկանալ դավաճանության պատճառները' կինը սովորում է նաև ներել տղամարդուն' հաշվի առնելով նրա էությունն ու արկածախնդրությունը: Ոմանք ներում են, ոմանք՝ ոչ... Դավաճանությունը պետք է տարբերել «ժամանակավոր չարաճճիությունից»:

Ձեր հրապարակումներից մեկում գրում եք. «Սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության մի մասն է, որից մեծապես կախված է կյանքի որակը»։ Ելնելով սրանից' կարո՞ ենք ասել, որ մեր հասարակության զգալի հատվածը հիվանդ է:

-  Սեռական առողջությունը ինտեգրալային հասկացություն է: Սեռապես առողջ անհատը ունակ է վարելու բովանդակալից և հարուստ կյանք, քանի որ բարձր է նրա շփվողականությունը, հուզական դրսևորման աստիճանը։ Սեռական առողջության առաջատար սյունը հոգեկան և ֆիզիկական ներդաշնակությունն է:

Չե՞ք կարծում, որ սեռական ճիշտ դաստիարակության համար Հայաստանում սերնդափոխություն է պետք, քանի որ շատ մայրեր այսօր իրենք էլ չունեն ճիշտ սեռական կրթություն և չեն կարող այն փոխանցել երեխային:

-  Սերնդափոխությունը հարց չի լուծի, քանի որ ժամանակակից սերունդը սեռակրթության հարցերում նույնպես «ոտաբոբիկ» է: Բացի այդ, սեռակրթությունից կաղում են ոչ միայն մայրերը, այլ նաև հայրերը, տատիկները, պապիկները, մի խոսքով՝ բոլոր ազգակիցները: Այդ բացը լրացնելու նպատակով պետք է մշակել սեռակրթության առողջ և կենսունակ համակարգ, որի օգնությամբ հնարավոր կլինի աստիճանաբար տարածել հանրամատչելի և հանրօգուտ տեղեկատվություն սեռական առողջության վերաբերյալ:

Ի՞նչն է, ըստ Ձեզ, կարմիր խնձորի բովանդակությունը, որն ստիպում հայերին վերահսկել այլ անձանց սեռական կյանքն ու ցանկությունները:

-  Կարմիր խնձորի ավանդույթը բուն ազգային սովորույթ է եւ առնչվում է շատ հին մշակութային շերտի հետ: Այն տարածում է գտել հետքրիստոնեական ժամանակաշրջանում: Ինչ վերաբերում է մրգի եւ գույնի ընտրությանը, հեթանոսական եւ հավատալիքային նյութերից տեղեկանում ենք, որ Հայաստանում խնձորի պաշտամունք է եղել: Խնձորը համարվել է սիրո խոստովանության, բեղմնավորման եւ պտղաբերության խորհրդանիշ: Կիսած խնձորը նույնիսկ համեմատվել է կնոջ սեռական օրգանի հետ: Իսկ կարմիր գույնը ցուցում է կյանք-արյուն-կին սեմատիկ կապը: Ժամանակի ընթացքում կարմիր խնձորի ծիսակարգը վերածվել է խնամիների հավաքույթի: Հետո մասնակիցների կազմը փոխվել է. ավանդական կենցաղում տղամարդիկ այդ պահին գիտակցաբար հեռանում էին: Փաստորեն պահպանվել է ծեսի վերնագիրը, իսկ իրեղենը բովանդակազերծվել է: Ծեսը զարգացել է' համապատասխանելով տվյալ ժամանակաշրջանին, մտածողությանը, վարքագծի նորմերին եւ պատկերացումներին: Բացի Հայաստանից, այս ավանդույթն այլ երկրներում մեծ տարածում չունի, մասնակիորեն պահպանվել է Վրաստանի որոշ նահանգներում եւ արաբական ծագում ունեցող մի քանի ժողովուրդների մոտ: Կարմիր խնձորին նրանց մոտ փոխարինում են նուռը, նարինջը կամ ձուն:

Ի՞նչ խորհուրդ կտաք կամ սեռական կյանքով ապրելու, կամ կարմիր խնձորի ավանդույթին հետևելու երկընտրանքի առաջ կանգնած երիտասարդ զույգերին:

-  Հայ հասարակության մեջ «կուսություն» ասվածը շատ կնճռոտ հարց է: Մարդիկ հաճախ չեն տարբերում «կուսություն» բարոյական հասկացությունը եւ «կուսաթաղանթ» անատոմիական տերմինը՝ չգիտակցելով, որ կուսությունը մարդն է, նրա բարոյական նկարագիրն ու արժանիքները: Սա անհատական հարց է, յուրաքանչյուր զույգի որոշելիքն է՝ ապրե՞լ մինչամուսնական սեռական կյանքով, թե՞ ոչ: Վերջիվերջո, սիրո եւ ներդաշնակության գրավականը անատոմիական թաղանթը չէ:

Հեղինակ. Լարա Առաքելյան
Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կանանց հարաբերությունների խնդիրները տղամարդկանց հետ. urolog.am
Կանանց հարաբերությունների խնդիրները տղամարդկանց հետ. urolog.am

Տղամարդկանց և կանանց հարաբերությունների դինամիկան մարդկության ամբողջ պատմության ընթացքում եղել է ինտրիգների, խոսակցությունների և քննարկումների առարկա...

Պլատոնական սեր
Պլատոնական սեր

Հույն փիլիսոփա Պլատոնն իր «Սիմպոզիում» և «Ֆեդրոս» աշխատություններում  քննարկել է սեռականության և սիրո փիլիսոփայությունը։ Փիլիսոփայական տեսանկյունից Պլատոնն ուսումնասիրել է մարդկային...

Զուգընկերների անհամատեղելիություն. morevmankan.am
Զուգընկերների անհամատեղելիություն. morevmankan.am

Անհամատեղելիությունը զուգընկերների միջև ախտաբանական հակամարտությունն է: Հաճախ դրա պատճառը կնոջ օրգանիզմ ներդրված տղամարդու գենետիկ նյութի հանդեպ իմունային համակարգի ոչ ճիշտ ռեակցիան է...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Համբույրի տեսակները. urolog.am
Համբույրի տեսակները. urolog.am

Ըստ արտահայտած զգացմունքների համբույրը կարելի է բաժանել հետևյալ տեսակների.

Սիրո համբույր. արտահայտում է սիրահարների միջև սիրո և կրքի զգացումը: Սիրո համբույրները, որոնք...

Lավագույն զուգընկեր գտնելու գաղտնիքները
Lավագույն զուգընկեր գտնելու գաղտնիքները

Շատ հաճախ ականատես ենք լինում սիրող զույգերի սիրային պատմության, երբ նրանք շատ սիրալիր ու համերաշխ են, ու հանկարծ սերն ավատրվում է բաժանումով կամ ամուսնալուծությամբ...

Անհավատարմության պատճառները. urolog.am
Անհավատարմության պատճառները. urolog.am

Անհավատարմությունը (Infidelity) միշտ չէ, որ զույգերի վատ հարաբերությունների արդյունք է: Հաճախ անհավատարիմ տղամարդիկ իրենց կանանց համարում են գրավիչ ու ցանկալի։ Իսկ կանայք, սովորաբար...

Սեռական խանդ. urolog.am
Սեռական խանդ. urolog.am

Սեռական խանդը ( Sexual jealousy) ճանաչողական, զգացմունքային և վարքային արձագանքն է զույգերի հարաբերությունների ենթադրյալ կամ իրական սպառնալիքի նկատմամբ: Այն կարող է լինել ահազանգ զույգերի մոտալուտ...

Ինչո՞ւ են զույգերը դադարում «սիրել» միմիանց. urolog.am
Ինչո՞ւ են զույգերը դադարում «սիրել» միմիանց. urolog.am

Ինտիմ հարաբերությունների կամ սեքսի մասին խոսելը շատ հաճախ զույգերի համար բարդ ու ցավոտ խնդիր է: Զույգերը կարող են դադարեցնել սեռական հարաբերությունները անվստահության, հոգնածության, ձանձրույթի այլ պատճառներով...

Ո՞ր կանանց են ցանկանում տղամարդիկ.urolog.am
Ո՞ր կանանց են ցանկանում տղամարդիկ.urolog.am

Շատ են այն հատկանիշները, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել կնոջ մեջ, սակայն նրանք ավելի շատ են ցանկանում այն կանանց, որոնք...

Ամուսնալուծության ֆիզիկական և հոգեբանական հետևանքները. urolog.am
Ամուսնալուծության ֆիզիկական և հոգեբանական հետևանքները. urolog.am

Ամուսնալուծության հետևանքները կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական: Առողջության վրա ամուսնալուծության հնարավոր ազդեցությունները տղամարդկանց և կանանց շրջանում տարբեր են...

Սեռական գրավչություն. urolog.am
Սեռական գրավչություն. urolog.am

Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...

Սեքսոլոգիա
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am

Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...

Սեքսոլոգիա
Ամուսնական ադապտացիան և համատեղելիությունը՝ որպես ընտանիքի ամուր հիմք
Ամուսնական ադապտացիան և համատեղելիությունը՝ որպես ընտանիքի ամուր հիմք

Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններն են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը՝ երկուստեք, իսկ պարտավորություններ`՛ փոխադարձ...

Հոր դերը երեխայի դաստիարակության հարցում. urolog.am
Հոր դերը երեխայի դաստիարակության հարցում. urolog.am

Կյանքի առաջին տարում շատ կարևոր է հոր դերը երեխայի ֆիզիկական զարգացման և հիմնական շարժիչ հմտությունների ձևավորման մեջ: Որպես կանոն, հոր և երեխաների խաղերը տարբերվում են այն բանից, թե ինչպես է մայրը զվարճացնում իր փոքրիկներին...

Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Ես

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ