Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Ուղեղի երկբեւեռ խանգարման՝ յոգայով բուժում. թերություններ եւ առավելություններ. news.am

Ուղեղի երկբեւեռ խանգարման՝ յոգայով բուժում. թերություններ եւ առավելություններ. news.am

Յոգան բազմաթիվ օգտակար հատկություններ ունի. այն ո՛չ միայն մկաններն ամրացնելու, մարմինը հանգստանելու եւ ֆիզիկապես մարզվելու հնարավորություն է ընձեռում, այլեւ կարող է դեպրեսիայի մակարդակը նվազեցնելու, հետվնասվածքային սթրեսը հաղթահարելու եւ տրամադրությունը բարձրացնելու միջոց ծառայել, հիշեցնում է Medical Daily-ն:

 

Այդուհանդերձ, դեռեւս մանրազննին ուսումնասիրություն չի գտել այն հարցը, թե արդյոք հիշյալ մարզաձեւը կարող է նաեւ մտավոր բնույթի խնդիրների, մասնավորապես՝ ուղեղի երկբեւեռ խանգարման առկայության պարագայում դրական ազդեցություն ապահովել: Վերջերս Journal of Psychiatric Practice ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակում Բրաունի համասարանականները՝ Լիզա Վեբելակերի գլխավորությամբ, փորձել են ուղեղի երկբեւեռ խանգարման՝ յոգայի օգնությամբ բուժման արդյունավետությունը պարզել:

 

«Ուղեղի երկբեւեռ խանգարման պարագայում «հաթա» յոգայի կիրառման արդյունավետության վերաբերյալ որեւէ գիտական գրականություն հնարավոր չէ գտնել: Այնպես որ, պատճառ չունեինք մտածելու, թե այն կարող է վտանգավոր լինել նմանատիպ հիվանդների համար, բայց եւ դրա օգտակարության մասին վկայող որեւէ ապացույց չկար: Ընդ որում, մեզ երկբեւեռ խանգարման՝ դեղորայքային թերապիային զուգահեռ տարվող բուժման արդյունավետությունն էր հետաքրքրում», - նշել է կրթօջախին կից գործող Ալպերտի բժշկական դպրոցի հոգեբուժության դոցենտ դոկտոր Վեբելակերը: 

 

Հետազոտության շրջանակում առցանց կազմակերպված հարցախույզին ուղեղի երկբեւեռ խանգարմամբ ախտորոշված 70 հիվանդներ են մասնակցել: Ի պատասխան հարցի, թե ինչպես է յոգան նրանց մտավոր առողջության վրա անդրադարձել, շատերը պատասխանել են, թե այն փոխել է իրենց կյանքը, իսկ հիվանդներից մեկի պարագայում նույնիսկ՝ «փրկել»: Ընդհանուր առմամբ, հարցվածների մեծամասնությունը յոգայի՝ տագնապի զգացողությունը թուլացնելու հատկության մասին է հիշատակել:  

 

Այդուհաներձ, գտնվել են նաեւ հարցախույզի այնպիսի մասնակիցներ, որոնց համոզմամբ յոգան բացասական ազդեցություն է թողել: Խոսքը, մասնավորապես, արագ շնչառության արդյունքում ի հայտ եկող ցնցումներին է վերաբերում: Մեկ դեպքում էլ արեւելյալ մարզաձեւի ազդեցությունը փորձած մասնակիցը դեպրեսիայի՝ նախկինից էլ բարձր մակարդակից է դժգոհել: «Կատատոնիային մոտ վիճակում էի հայտնվել… դրանից հետո երեք օր անկողնում պառկած եմ անցկացրել», - նշել է նա:

 

Դոկտոր Վեբելակերի մեկնաբանմամբ, ցանկացած տիպի վարժություն ֆիզիկական վնասվածք կամ ցավ պատճառելու ռիսկ է պարունակում: «Միգուցե պարզապես արժե մարզաձեւի ընթացքում կիրառվող առավել ծանր վարժությունների՞ց խուսափել, ինչպես, օրինակ, արագ շնչառությունն է», - ենթադրել է նա: 

 

Այդուհանդերձ, մեկ հետազոտությամբ հնարավոր չէ հարցի շուրջ հստակ եզրահանգումների հասնել: Դոկտոր Վեբելակերը յոգայի՝ ուղեղի երկբեւեռ խանգարման վրա ազդեցության ուսումնասիրությունները շարունակելու մտադրություն ունի: Չէ՞ որ նախընթաց բոլոր հետազոտությունների արդյունքներն այն մասին են վկայում, որ ֆիզիկական վարժությունները, եւ մասնավորապես՝ յոգան, ընդհանուր, ինչպես նաեւ մտավոր առողջությանը նպաստելու ներուժ ունեն: Իսկ ինչո՞ւ ուղեղի երկբեւեռ խանգարման պարագայում չպետք է այդպես լինի:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. bodyboom.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Բնական միջոց իմպոտենցիայի դեմ. 1in.am
Բնական միջոց իմպոտենցիայի դեմ. 1in.am

Սեուլում Յոնսեյի համալսարանի գիտնականներն ընտրել են թեթև և չափավոր էրեկտիլ դիսֆունկցիա ունեցող 119 տղամարդու: Ուսումնասրության արդյունքները հրապարակվել են Impotence Research ամսագրում...

ԼՈՒՐԵՐ: Առողջ տղամարդ ԼՈՒՐԵՐ: Դեղաբույսեր Լրահոս տղամարդկանց համար
Յոգան ընդգրկվել է UNESCO-ի ժառանգության ցուցակում. 1in.am
Յոգան ընդգրկվել է UNESCO-ի ժառանգության ցուցակում. 1in.am

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ յոգան ընդգրկվել է UNESCO-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում։ Այդ մասին նշված է կազմակերպության կայքում...

5 րոպեում ատամի ցավից ազատվելու պարզագույն եղանակ. bestinfo.am
5 րոպեում ատամի ցավից ազատվելու պարզագույն եղանակ. bestinfo.am

Այն ամենն, ինչ անհրաժեշտ է. սառույցի մի կտոր։ Սառույցի կտորը դրեք բթամատի և ցուցամատի միջև։ Մերսեք այդ հատվածը մեղմ շարժումներով։ Այս հատվածում են գտնվում նյարդաթելեր...

ԼՈՒՐԵՐ: Ստոմատոլոգիա ԼՈՒՐԵՐ: Ցավ ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Ցավազրկում՝ հիպնոսի միջոցով. 1in.am
Ցավազրկում՝ հիպնոսի միջոցով. 1in.am

Սթենֆորդի համալսարանի գիտնականները հայտնել են, որ հիպնոսի միջոցով ցավազրկման փորձերը ներկայում հաջողություններով են ընթանում, ինչը վկայում է այն մասին, որ մարդիկ հետագայում կկարողանան դիմադրել հիպնոսի...

ԼՈՒՐԵՐ: Ցավ
Ամբողջ մարմնի կրիոթերապիան կարող է վտանգավոր լինել. ամերիկյան FDA. news.am
Ամբողջ մարմնի կրիոթերապիան կարող է վտանգավոր լինել. ամերիկյան FDA. news.am

Ամբողջ մարմնի համար կրիոթերապիայի օգտակարությունը չափազանցված է, իրականում սառեցումը կարող է ավելի շատ վնաս տալ, քան օգուտ: Այդ մասին հայտնում է ամերիկյան Սննդամթերքի եւ դեղերի...

ԼՈՒՐԵՐ: Ֆիզիոթերապիա
Ֆիտոթերապիայով ինքնուրույն տարվելը վտանգավոր է. news.am
Ֆիտոթերապիայով ինքնուրույն տարվելը վտանգավոր է. news.am

Բուսական յուղերի օգտագործումը կախված է առողջության համար գլոբալ ռիսկի հետ: Նրանց օրգանիզմում, ովքեր ինքնուրույն զբաղվում են բուսաբուժմամբ, կարող են անշրջելի փոփոխություններ տեղի ունենալ, պնդում են Բեյլորյան...

Չինական բույս, որն օգտակար է բոլոր հիվանդությունների դեմ պայքարում
Չինական բույս, որն օգտակար է բոլոր հիվանդությունների դեմ պայքարում

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ջոն Ինեսի կենտրոնի հետազոտողները պարզել են, որ Scutellaria baicalensis բույսը, որը կիրառվում է չինական ժողովրդական բժշկությունում, արտադրում է այնպիսի նյութեր, որոնք կարող են օգնել քաղցկեղի ու լյարդի հիվանդությունների...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն ԼՈՒՐԵՐ: Դեղաբույսեր
Թիկունքի քրոնիկ ցավից ազատվելու մեթոդ. 1in.am
Թիկունքի քրոնիկ ցավից ազատվելու մեթոդ. 1in.am

Մեդիտացիան ավելի արդյունավետ միջոց է թիկունքի ցավը մեղմելու համար, քան՝ դեղորյաքը, հայտնաբերել են Վաշինգտոնի գիտնականները, հայտնում է newsyou.info-ն...

ԼՈՒՐԵՐ: Ցավ
Յոգան բուժում է քաղցկեղը. հնդիկ պաշտոնյա. tert.am
Յոգան բուժում է քաղցկեղը. հնդիկ պաշտոնյա. tert.am

Հնդկաստանի այլընտրանքային բժշկության ղեկավար Յասսօ Նաիկը հայտարարել է, որ Բանգալոր քաղաքի բժշկությամբ զբաղվող կենտրոններից` «Swami Vivekananda Yoga Anusandhana Samsthana (S-VYASA)»-ի հետազոտողները...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Առիթմիա ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում զբաղվել յոգայով. 1in.am
Առիթմիա ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում զբաղվել յոգայով. 1in.am

Յոգան ո՛չ միայն բարձրացնում է կյանքի որակը, այլև նվազեցնում է արյան ճնշումը և սրտի կծկումների հաճախականությունը: Մասնագետներն ասում են, որ առիթմիայով տառապող մարդիկ հաճախ...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ
Ակնագարուկն արագ բուժելու բնական միջոցներ. tert.am
Ակնագարուկն արագ բուժելու բնական միջոցներ. tert.am

Եթե կոպի վրա ակնագարուկ է հայտնվել, պետք չէ սպասել, որ այն ահռելի չափսերի հասնի, ընդհակառակը, բուժումը պետք է սկսել առաջին րոպեներից: Healthy food star-ը  խորհուրդ է տալիս դրա դեմ պայքարել բնական միջոցներով` կարտոֆիլի...

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Բնական միջոց` ոսկրերի ամրությունը վերականգնելու համար. tert.am
Բնական միջոց` ոսկրերի ամրությունը վերականգնելու համար. tert.am

Առողջապահության ոլորտի փորձագետները պնդում են, որ մեջքի ցավի պատճառ կարող է լինել ոչ ճիշտ կեցվածքը: Այս մասին գրում է Healthyfoodstar-ը` ներկայանալով  բնական միջոց, որը կօգնի թեթևացնել ցավը և ուժ...

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը
Թիկունքի մերսումը կօգնի ազատվել հազից. 1in.am
Թիկունքի մերսումը կօգնի ազատվել հազից. 1in.am

Direct-press.ru-ի փոխանցմամբ՝ թիկունքի մերսումը կօգնի ազատվել հազից։ Մերսումը նպաստում է, որ կրծքավանդակն ու կոկորդը ազատվեն ծանրության զգացումից, ծանր շնչառությունից...

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը ԼՈՒՐԵՐ: Շնչառական համակարգ ԼՈՒՐԵՐ: Թերապիա ԼՈՒՐԵՐ: Ֆիզիոթերապիա
Մեդիտացիան սրում է զգացմունքները. գիտնականներ. 1in.am
Մեդիտացիան սրում է զգացմունքները. գիտնականներ. 1in.am

Հետազոտողները կարողացել են ապացուցել, որ մեդիտացիոն պրակտիկան, իսկապես, բարձրացնում է արտաքին գրգռիչներին օրգանիզմի արձագանքը և սրում զգացմունքները: Այս մասին գրում է Scientific Reports ամսագրում...

Երակների վարիկոզի բուժումը կանաչ լոլիկի օգնությամբ. tert.am
Երակների վարիկոզի բուժումը կանաչ լոլիկի օգնությամբ. tert.am

Կանաչ լոլիկը վարիկոզի դեմ  ժողովրդական  բուժման  միջոցներից է: Ինչպես գրում է Healthy Food Star-ը` լոլիկն անհրաժեշտ է լվանալ կտրատել կլոր շերտերով...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ