Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանը և Դավիթ Անանյանը առողջապահության ոլորտի տնտեսվարողներին հրավիրել են երկխոսության

ՀՀ ԱՆ. Արսեն Թորոսյանը և Դավիթ Անանյանը առողջապահության ոլորտի տնտեսվարողներին հրավիրել են երկխոսության

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել են առողջապահության ոլորտի տնտեսվարողների հետ: 55 խոշոր հարկ վճարողներին ներկայացվել են ոլորտին բնորոշ ռիսկերը։

Արսեն Թորոսյանն անդրադարձել է ոլորտում առկա խնդիրներին` արձանագրելով նաև բուժհաստատություններից բժիշկների արտահոսքի փաստը․ «Կան բժշկական հաստատություններ, որոնք առավել նպաստավոր պայմաններում են «ծրարով աշխատավարձեր» վճարելու պատճառով, քան այլ բժշկական հաստատություններ, որոնք, «սպիտակ դաշտում» գործելով, վճարում են եկամտային հարկն ամբողջությամբ»։

Երկու կառույցների ղեկավարները նշել են, որ իրենց նպատակը ոլորտում թափանցիկ ու մրցակցային ճիշտ հարաբերություններ ստեղծելն է, և որ թափանցիկությունը բերելու է հարկային պարտավորությունների լիակատար ծավալով կատարմանը: Արդյունքում վճարված հարկերն ապագայում ոլորտին բյուջետային լրացուցիչ ծախսային հնարավորություն են տալու։

«Երկու հիմնական խնդիրներից է աշխատավարձեր չհայտարարագրելը կամ թերի հայտարագրելը և հանրությանը բժշկական ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամական գործարքները հսկիչ-դրամարկղային մեքենաների կտոններով չձևակերպելը»,-ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Դավիթ Անանյանը և Արսեն Թորոսյանը գործընկերային մթնոլորտում ոլորտի տնտեսվարողներին առաջարկել են ժամանակին և ամբողջ ծավալով վճարել հարկերը։

Նրանք հայտնել են, որ հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափողները ստիպված են լինելու կրել օրենքով նախատեսված ողջ պատասխանատվությունը, իսկ օրինապահներն առավելություն են ստանալու: Մասնավորապես՝ պետպատվերի շրջանակում բյուջետային աճի շնորհիվ նոր հատկացումներ կատարելիս Առողջապահության նախարարությունն առավելությունը տալու է ավելի շատ հարկ վճարող  և վճարովի ծառայություններ մատուցող բուժհաստատություններին։

Առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն առաջարկել են նաև ստեղծել սպիտակ շրջանառությամբ բուժհիմնարկների ակումբ։ Գաղափարը ողջունել են երկու գերատեսչությունների ղեկավարները։ Դավիթ Անանյանը կարևորել է գործարար համայնքի հետ քննարկումների միջոցով ռիսկերի մասին բարձրաձայնելը և դրանց նվազեցման քայլերը հստակեցնելը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Թեհրանում կտեղադրվի Մխիթար Հերացու արձանը
ԵՊԲՀ. Թեհրանում կտեղադրվի Մխիթար Հերացու արձանը

Թեհրանի պետական բժշկական համալսարանի խորհուրդը որոշել է խորհրդանշական քայլով սկսել ԵՊԲՀ-ի հետ ապագա արդյունավետ աշխատանքն ու երկարաժամկետ կապերի հաստատումը: Հայ մեծանուն գիտնական Մխիթար Հերացու արձանը կտեղադրվի...

Հիվանդությունների 40 տոկոսի դեպքում պատճառը գեներն են, 25 տոկոսի դեպքում՝ վնասակար սովորությունները. armeniamedicalcenter.am
Հիվանդությունների 40 տոկոսի դեպքում պատճառը գեներն են, 25 տոկոսի դեպքում՝ վնասակար սովորությունները. armeniamedicalcenter.am

Եվ այսպես, ի՞նչն է մեր հիվանդությունների պատճառը՝ արտաքին իրավիճակնե՞րը, թե՞ գեները: Ախտաբանությունների 40 տոկոսն առաջացնում է միայն ԴՆԹ-ն, իսկ 25 տոկոսը զարգանում են արտաքին պայմանների ազդեցության պատճառով...

ԵՊԲՀ. Մեկնարկել է մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովը.
ԵՊԲՀ. Մեկնարկել է մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովը.

Ռուսաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Ուկրաինայից և Վրաստանից ժամանած տասնյակ մասնագետներ ժամանել են Երևան՝ ԵՊԲՀ-ում այսօր մեկնարկած մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության խնդիրներին...

Իրադարձություններ Հայաստանում
Աշխարհի ամենամեծ ընտանիքը. 87-ամյա ուկրաինացին ունի 346 ժառանգ (լուսանկարներ). news.am
Աշխարհի ամենամեծ ընտանիքը. 87-ամյա ուկրաինացին ունի 346 ժառանգ (լուսանկարներ). news.am

Ուկրաինայի 87-ամյա բնակիչ Պավել Սեմենյուկը համապատասխան դիմում է ներկայացրել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ տղամարդն ունի աշխարհում ամենամեծ ընտանիքը...

Ինչո՞ւ է հորանջը վարակիչ
Ինչո՞ւ է հորանջը վարակիչ

Հորանջելու վարակիչ լինելու պատճառը հոգեբանական ենթատեքստ ունի: Տարիներ առաջ Դրեքսելի (Ֆիալդելֆիա) համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել: Նրանց ցուցադրել են հորանջող մարդկանց ու հետևել փորձարկվողների արձագանքին...

Հայտնի է Եվրոպայում լավագույն առողջապահական համակարգն ունեցող երկիրը
Հայտնի է Եվրոպայում լավագույն առողջապահական համակարգն ունեցող երկիրը

Բրիտանացի փորձագետները պարզել են, թե որոնք են Եվրոպայի լավագույն երկրները առողջապահական համակարգի առումով՝ հաշվի առնելով դրա որակը, հասանելիությունը, մատչելիությունն ու ընդհանուր մակարդակը...

Հրատապ թեմա Աշխարհում
ՀՀ ԱՆ. Շտապօգնության նոր մեքենաներն արդեն մարզերում են
ՀՀ ԱՆ. Շտապօգնության նոր մեքենաներն արդեն մարզերում են

Շտապ բժշկական օգնության ծառայությունը ոչ միայն ռազմավարական, այլև սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող, առողջապահության համակարգի ամենաօպերատիվ և մատչելի ծառայություններից մեկն է...

Հրատապ թեմա Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Հայտնագործություն. գումար աշխատելու ունակությունը ձևավորվում է դեռևս մոր արգանդում
Հայտնագործություն. գումար աշխատելու ունակությունը ձևավորվում է դեռևս մոր արգանդում

Ըստ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հետազոտողների տվյալների՝ գումար աշխատելու ունակությունը ձևավորվում է դեռևս մոր արգանդում: Ինչպես հայտնի է, եթե ցուցամատը...

10 տարում քաղցկեղով հիվանդների թիվն աշխարհում աճել է 33 տոկոսով. գիտնականներ. 1in.am
10 տարում քաղցկեղով հիվանդների թիվն աշխարհում աճել է 33 տոկոսով. գիտնականներ. 1in.am

Անցած 10 տարում քաղցկեղով հիվանդացության մակարդակն աճել է 33 տոկոսով՝ հայտնում են ամերիկացի գիտնականները։ Այս մասին փոխանցում է gogetnews.info պորտալը...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
Այժմ մոլորակի համար «ամենավտանգավոր» ժամանակահատվածն է. Սթիվեն Հոքինգ. tert.am
Այժմ մոլորակի համար «ամենավտանգավոր» ժամանակահատվածն է. Սթիվեն Հոքինգ. tert.am

Բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի համոզմամբ՝ ներկայում մարդկությունն ապրում է մոլորակի համար «ամենավտանգավոր» ժամանակահատվածում, ինչի մասին անվանի գիտնականն ասել է The Guardian պարբերականի համար...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
ՄԱԿ. Երկրի բնակչությունը հասել է 7.4 միլիարդի. 1in.am
ՄԱԿ. Երկրի բնակչությունը հասել է 7.4 միլիարդի. 1in.am

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ 2016 թվականին Երկրի բնակչությունը հասել է 7.43 միլիարդի։ Վերջին մեկ տարում մոլորակի բնակչությունը 7.34 միլիարդից աճել է 1.1 տոկոսով։ Այդ մասին նշված է ՄԱԿ-ի հիմնադրամի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում Հրատապ թեմա Աշխարհում
Ավելի քան 1 մլրդ մարդ տառապում է արյան բարձր ճնշմամբ. news.am
Ավելի քան 1 մլրդ մարդ տառապում է արյան բարձր ճնշմամբ. news.am

Վերջին 40 տարում աշխարհում արյան բարձր ճնշմամբ տառապող մարդկանց թիվը համարյա կրկնակի աճել է՝ հասնելով 1,1 մլրդ մարդու: Այս մասին են վկայում ծավալուն հետազոտության արդյունքները, որն իրականացվել է...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ ԼՈՒՐԵՐ: Զարկերակային գերճնշում, առիթմիաներ ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Ճապոնացի գիտնականները քրտնող ռոբոտ են ստեղծել. news.am
Ճապոնացի գիտնականները քրտնող ռոբոտ են ստեղծել. news.am

Ճապոնացի գիտնականները Kengoro ռոբոտ են ստեղծել, որը կարողանում է... քրտնել: Նախկինում չէր հաջողվում նման ռոբոտ ստեղծել: Ռոբոտը տեղաշարժվում է 108 էլեկտրական շարժիչների օգնությամբ...

105 տարեկան կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը. 1in.am
105 տարեկան կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը. 1in.am

Դժվար է Էյլին Էշին ծեր կին անվանել, չնայած անցած շաբաթ նա դարձել է 105 տարեկան։ Նա սիրում է ծիծաղել, վարում է վառ դեղին Mini Cooper, որը գնել է 90 տարեկանում և արդեն 30 տարի է, ինչ զբաղվում է յոգայով...

ԼՈՒՐԵՐ: Ծերություն և երկարակեցություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ