Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեռական կյանք

Մարմնավաճառության տեսակներն ու հոգեբանական պատճառները

Մարմնավաճառության տեսակներն ու հոգեբանական պատճառները

Մարմնավաճառությունը մարդիկ արդարացիորեն կոչել են “աշխարհի ամենահին մասնագիտություն”, քանի որ դրան մենք հանդիպում ենք ամենահինավուրց մշակութներում և բոլոր մայրցամաքներում:

 

Դրա օրինակներ մենք գտնում ենք տարբեր ազգերի բազմաթիվ գրքերում: Գոյություն ունեն բազում հրապարակումներ, որոնց հեղինակները մանրմասն ուսումնասիրում են մարմնավաճառների անհատականությունը, նրանց սեռական կյանքն ու հետագա ճակատագիրը,-փոխանցում է harmonia.am-ը:


Նման կենսակերպի ընտրության պատճառները վերլուծող հետազոտողները նշում են, որ դրանցից մեկը թաքնված է ընտանիքում, որտեղ մեծացել է ապագա անբարոյականը: Շատ մարմնավաճառների ծնողներ հաճախ ներքաշված են լինում ամուսնական կոնֆլիկտների մեջ: Նրանց մայրերին, որպես կանոն, հատուկ են կա՛մ մազոխիստական հակումները, կա՛մ չափազանց հոգատարությունը, իսկ հայրերին՝ կոպտությունն ու բռնկունությունը: Հաստատված է, որ հաճախ մարմնավաճառականի կյանքում որոշիչ դեր է խաղում ոչ ճիշտ դաստիարակությունն ու շրջապատի ազդեցությունը: Հանդիպում են նաև տրավմատիկ բնույթի դրդապատճառներ. տղամարդկանցից վրեժխնդիր լինելու պահանջմունքը կարող է դավաճանության հիմնական պատճառ հանդիսանալ: Մեծ նշանակություն ունեն նաև նյութական նկատառումները: Աշխարհով շրջագայող կանանցից շատերը նման կերպով գումար են վաստակում հանդերձանքի և կյանքի բնականոն մակարդակի պահպանման համար:


Մարմնավաճառություն (3).jpgՄարմնավաճառությամբ զբաղվելու դրդապատճառներից է հանդիսանում նաև ապրուստի միջոցի բացակայությունը, կյանքի սպառնալիքը կամ պարտադրանքը: Շատ հետազոտողներ ընդգծում են հոգեկան և սեռական նախահակվածության կարևորությունը՝ մարմնավաճառության գենեզիսի մեջ. վաղ սեռական շփում (մինչ 14 տարեկան հասակում), պրոմիսկուիտետ (խառնամուսնություն), սեռական չափազանց ուժեղ խառնվածք, մազոխիստական հակումներ, տղամարդկանցից վրեժխնդիր լինելու ենթագիտակցական ցանկություն: Մարմնավաճառների մոտ հաճախ հանդիպում են ակնհայտ կամ թաքնված համասեռական գծեր: Նկատվում է նաև բժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տղամարդկային բարդույթի ինքնատիպ անալոգը, այսինքն՝ միևնույն կնոջ մեջ կարծես երկու՝ բարոյական և այլասերված էակների համատեղ գոյությունը: Որպես ասվածի հաստատում կարող է ծառայել թեկուզ լավ կին և օրինակելի մայր հանդիսացող որոշ կանանց երազների և սեքսուալ ֆանտազիաների վերլուծությունը. նրանք հաճախ քնի մեջ տեսնում կամ երազում են, թե ինչպես են տրվում տղամարդկանց փողի դիմաց: Նրանց մի մասն ի վերջո համարձակվում է իրականացնել գաղտնի ֆանտազիաները, ընդ որում՝ նրանք այդ ամենն այնպես են անում, որ ամուսինները ոչինչ չեն էլ կռահում: Հաճախ կարելի է բախվել այն կարծիքին, որ իրենց “արհեստը” թողած մարմնավաճառները կարող են լավ ու հավատարիմ կին, քնքուշ մայր դառնալ: Չնայած նման փաստեր հանդիպում են, սակայն հարկ է նշել, որ մեծ մասամբ դա այդպես չէ: Նախորդ կյանքի ընթացքում ի հայտ եկած կարծրատիպերը, ինչպես նաև վերը նշված հակվածությունը պայմանավորում են մարմնավաճառությամբ և պրոմիսկուիտետով զբաղվելը շարունակելու անբնաջնջելի հակումը: Մարմնավաճառության բացահայտումը միշտ չէ, որ հեշտ խնդիր է, չէ՞ որ գումար վաստակելու նպատակով բազմաթիվ անձանց սեփական մարմնի տրամադրումը վերաբերում է միայն մասնագիտական այլասերվածությանը, որը շատ երկրներում օրինական է: Սակայն գոյություն ունեն փուլային մարմնավաճառություն, ամուսնական մարմնավաճառություն (սեռական կոնտակտ ամուսնու հետ՝ միայն նվերների և գումարի դիմաց), կանանց հաշվին ապրող տղամարդկանց և տղամարդկանց հաշվին ապրող կանանց ինստիտուտ: Հաճախորդին սպասարկելու ընթացքում մարմնավաճառների սեռական ռեակցիաների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանցից շատերի մոտ սեռական գրգռվածություն է դիտվում՝ ոմանց մոտ անգամ օրգազմով ավարտվող: Մարմնավաճառների մի մասը հաճախորդների հետ սեռական ակտի ժամանակ որևէ հաճույք չի զգում, չնայած, որ նրանց մոտ տեղի է ունենում կենակցմանը նախապատրաստող lubricatio-ի արագացված արձակում (այս ֆենոմենը համապատասխան մասնագիտական մարզման արդյունք է), մյուսների մոտ հաճախորդի հետ սեռական մտերմությունը հնարավոր է դառնում միայն հատուկ քսուքների և կրեմների օգտագործման դեպքում: Դա հատկապես վերաբերում է միասեռականության գծեր ունեցող, սեռական առումով սառը մարմնավաճառներին: Այս մասնագիտության գիտակների փոքրաթիվ քանակի մեջ անգամ հակակրանք (ավերսիա) է դիտվում տղամարդկանց հանդեպ, որը վարպետորեն թաքցվում է: Բազմաթիվ անգամներ ուսումնասիրությունների առարկա են դարձել նաև մարմնավաճառների հաճախորդները: Մարմնավաճառների ծառայություններին դիմող տղամարդիկ բաժանվում են որոշակի կատեգորիաների` երկարատև սեռական ժուժկալության արդյունքում առաջացած սեռական լարվածությունը լիցքաթափել ցանկացողներ; իրենց դեվիացիոն (շեղումներով) կամ ոչ ստանդարտ պահանջմունքները բավարարողներ; սեքսուալ տեխնիկայի տարբեր տեսակների կիրառման մեջ հմտանալ ցանկացողներ; սեռական կյանքը նոր սկսող երիտասարդներ, որոնց ձեռնտու է կնոջը բավարարել չպարտադրող “անխնդիր” սեքսը և վերջապես, իրենց հանդեպ սառը վերաբերմունք ցուցաբերող զուգընկերուհուց վրեժխնդիր լինել ցանկացողներ:


Մարմնավաճառություն.jpgԳոյություն ունի նաև համասեռական մարմնավաճառության որոշակի տեսակ, որը գրավում է լայն հասարակության ուշադրությունը. խոսքը տղամարդկանց հետ այլասերվածությամբ զբաղվող երիտասարդ տղամարդկանց մասին է, որոնք սակայն միաժամանակ բարեհաջող (սիրային) կապեր են պահպանում կանանց հետ: Պարզվում է՝ նրանց մի մասի մոտ նկատվում են բիսեքսուալիզմի, իսկ մյուս մասի մոտ՝ նարցիսիզմի գծեր: Պատահում է, որ հեշտությամբ գումար վաստակելու պահանջը նրանցից ոմանց դրդում է համասեռական մարմնավաճառության: Թեև նրանք սահմանափակվում են ավելի ընդունելի ձևերով՝ հաճախորդին թույլ են տալիս իրենց փաղաքշել օրալ կամ մաստուրբացիա անել, ընդ որում այդ գործընթացները հաճախ ուղեկցվում են իրականությունից հոգեբանական “անջատումով”, երբ երևակայության մեջ տղամարդ զուգընկերը փոխարինվում է կնոջով:


Եթե դասական և համասեռական մարմնավաճառությունը շատ երկրներում հանդուրժվում կամ անգամ ընդունվում է, ապա մանկապղծական մարմնավաճառության դրսևորումները թշնամանք և դիմադրություն են առաջացնում: Սակայն պրոֆեսիոնալ այլասերվածության այս տեսակի կազմակերպիչների մոտ փողի ծարավն այնքան մեծ է, որ նրանք ամենախորամանկ միջացներով կարողանում են շրջանցել բոլոր արգելքներն ու գաղտնի կերպով շարունակել իրենց նողկալի գործը: Մեկ այլ խնդիր է հանդիսանում տղամարդկանց մարմնավաճառությունը կին հաճախորդների համար: Առաջին հայացքից անհնար է թվում այն, որ տղամարդն ի վիճակի լինի պատասխանել մի կնոջ կրքոտ ցանկությանը, որն իր մոտ որևէ զգացմունք չի առաջացնում: Սակայն պարզվում է, որ դա էլ հնարավոր է: Ոմանց օգնում է երևակայությունը, մյուսներին՝ պրոստիտուցիոն գործողությանն ուղեկցող իրավիճակը (ալկոհոլ, կիսամութ սենյակ, համապատասխան ֆիլմերի դիտում և այլն): Մի շարք դեպքերում էրեկցիայի հասնում են գրգռիչ դեղամիջոցների ընդունման օգնությամբ: Առավել հազվադեպ է հանդիպում “ըստ պատվերի” էրեկցիա առաջացնելու ունակությունը, որը ձեռք է բերվում երկարատև ու համառ մարզման միջոցով:


Մարմնավաճառությունը համաշխարհային մասշտաբի երևույթ է: Դրա դեմ պայքարի իրավաբանական, ռեպրեսիվ միջոցներն անարդյունավետ գտնվեցին: Սրանք միայն մասամբ էին սահմանափակում դրա գործունեության դաշտը կամ ընդհատակ քշում այն: Ամենալավը կլիներ նախապես կանխել դրանով զբաղվելը, սակայն սա ծայրահեղ դժվար է: Ճիշտ է` մեր օրերում ՁԻԱՀ-ի հանդեպ պանիկական վախը կտրուկ կերպով նվազեցրել է մարմնավաճառության մասշտաբները, որոշ երկրներում` մինչև 50%: Սակայն դժվար է ենթադրել, որ այս հիվանդությանը կհաջողվի երկար ժամանակով զսպել մարմնավաճառությունը:


Բավական հակասական արձագանքներ ունեցավ ոչ շատ վաղ անցյալում թերապևտիկ նպատակներով (սեռական խանգարումներով տառապող հիվանդների բուժման համար) մարմնավաճառների ծառայություններին դիմելու փաստի հրապարակումը: Պարզվեց, որ (շեղվելով նմանատիպ թերապիայի էթիկական կողմից) դրա արդյունքները նույնպես տարբեր էին: Որոշ դեպքերում բժշկի կողմից համապատասխան հրահանգներ ստացած մարմնավաճառին հաջողվում էր շատ արդյունավետորեն ազատել տղամարդուն իմպոտենցիայից, իսկ մյուս դեպքերում հիվանդների մոտ առաջանում էին կարծրատիպեր, որոնք նրանց թույլ էին տալիս հետագայում սեռական կապի մեջ մտնել միայն վաճառվող կանանց հետ (նման երևույթ առավել հաճախ նկատվում էր սեռական կյանք նոր մտնող երիտասարդ տղամարդկանց մոտ): Շատ երկրներում հասարակական կարծիքը բժիշկներին ստիպեց հրաժարվել սեռական խանգարումների բուժման նման մեթոդից, սակայն որոշ վայրերում այն շարունակում են կիրառել` աշխատելով խուսափել հրապարակայնությունից:


Մարմնավաճառությունը հակասում է սեռական կապերի անձնային նշանակությանը: Այն զուգընկերներին դեգրադացնում է մինչև առարկայի աստիճան, նպաստում է հակառակ սեռի նկատմամբ բացասական գնահատականի ամրապնդմանը` բացասական հետք թողնելով ինչպես նման ծառայություններ մատուցողների, այնպես էլ դրանցից օգտվողների (հաճախորդներ, հաճախորդուհիներ) վրա: Ընդ որում, հակառակ սեռի նկատմամբ անվստահությունն ու սառնությունը հաճախ փոխանցվում է սեփական երեխաներին: Հենց այստեղից է սկիզբ առնում պրոֆեսիոնալ այլասերվածությամբ “ժառանգաբար” զբաղվելը, երբ միաժամանակ իրենց վաճառում են միևնույն ընտանիքի մի քանի սերունդներ: Մարմնավաճառության պաշտպանները հաճախ մոռանում են նման հետևանքների մասին, որոնք կարող են ի հայտ գալ հեռու ապագայում:

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. dreamworlds.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Arianna

14.10.2013

Ayo hamamitem vor kyanqum shat drdapatcharner en linum nman qayleri dimelu hamar ,bayc ka naev ayspisi mi tarberak vor henc cnvumen marmnavachar linelu hamar ayl vochte kyanqna stipum)))))

Մեդ-Պրակտիկ

25.08.2013

Հարգելի Գոհար, բարև Ձեզ, հոդվածը տեղադրված էր slaq.am կայքում, որտեղից վերահրապարկվել է մեր կողմից։ Ցուցաբերվել է անուշադրություն, որի համար ներողություն ենք խնդրում։ Ուղղումը կատարված է։

Հարգանքով` Մեդ-Պրակտիկ թիմ

Գոհար

25.08.2013

Բարև Ձեզ: Օգտագործելով այլ կայքերի նյութերը՝ խնդրում ենք սկզբնաղբյուրը ճիշտ նշել: Այս հոդվածը պատկանում է www.harmonia.am կայքին:

Կարդացեք նաև

Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Ուռուցքաբանություն Սեքսոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեքսոլոգիա ԿԻՆ: Ինտիմ
Կյանքն առանց սեքսի. առասպելներ և ճշմարտություն. urolog.am
Կյանքն առանց սեքսի. առասպելներ և ճշմարտություն. urolog.am

Սեքսը կարող է բացակայել կնոջ կյանքում տարբեր պատճառներով: Որոշներն այն ընդունում են որպես փաստ, որի հետ պետք է հաշտվել և սպասել «մինչև լավ ժամանակներ», մյուսները տագնապում են: Կան նաև այնպիսիները, ովքեր սեքսից...

Սեքսոլոգիա
Ընտանիքը` որպես մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական
Ընտանիքը` որպես մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական

Ընտանիքը` որպես հասարակության հիմնական տարր, եղել և մնում է մարդկային արժեքների և մշակույթի պահապան, կայունության և զարգացման գրավական: Ընտանիքի շնորհիվ ամրանում և զարգանում է պետությունը...

5 մթերք՝ ի նպաստ ինտիմ կյանքի. 1in.am
5 մթերք՝ ի նպաստ ինտիմ կյանքի. 1in.am

Վերջին գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ որոշ մթերքների օգտագործումը մարդկանց դարձնում է ավելի սեքսուալ՝ հայտնում է healthinfo.ua-ն...

Սնունդը և առողջությունը
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

ԿԻՆ: Ինտիմ ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am

Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...

Սեքսոլոգիա ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
6 առողջական խնդիր, որ առաջանում է սեռական հարբերության բացակայության արդյունքում. elq.am
6 առողջական խնդիր, որ առաջանում է սեռական հարբերության բացակայության արդյունքում. elq.am

Սեքսը հարկավոր է յուրաքանչյուրին՝ և՛ կնոջը, և՛ տղամարդուն,- գրում է aroxj.am-ը։ Այն միայն  սերունդը շարունակելու և հաճույքի համար չէ: Սեքսն անհրաժեշտ է նաև առողջությանը: Դրա բացակայությունը կամ պակասը...

Սեքսի 8 առողջարար հատկությունների մասին. news.am
Սեքսի 8 առողջարար հատկությունների մասին. news.am

«Սեքսը բնության մի մասն է: Իսկ ես բնության հետ համահունչ եմ ապրում», - ասում էր հեռուստաէկրանի լեգենդ Մերիլին Մոնրոն: Հանրահայտ դերասանուհին միգուցե տեղյակ չէր, որ պարզապես բնության բաղադրիչը...

Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am
Ի գիտություն աղջիկներին. կարելի՞ է սեքսով զբաղվել ամսեկանների ժամանակ. news.am

Այս հացին հիմնականում շատ զույգեր կպտասխանեն «ոչ»։ Բայց կան զույգեր, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ շաբաթ զրկվել սեքսի հաճույքից եւ ուզում են հարաբերություններ ունենալ նաեւ այդ օրերին...

ԿԻՆ: Ինտիմ
Սերն ու սեքսը փոխկապակցված պետք է լինեն. news.am
Սերն ու սեքսը փոխկապակցված պետք է լինեն. news.am

Այն, որ անձրեւի տակ կրքոտ համբուրվող զույգին, ի վերջո, շքեղ սեքս է սպասում՝ ռոմանտիկ ֆիլմերից է հայտնի: Բայց այդյո՞ք խենթի նման սիրահարվածությունը կարող է սեքսի որակի վրա ազդել...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան
«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...

ԿԻՆ: Ինտիմ ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
5 ուտեստներ, որոնք կարող են վնասել ինտիմ կյանքը
5 ուտեստներ, որոնք կարող են վնասել ինտիմ կյանքը

Երեկոյան` ընթրիքի սեղանի շուրջ, նախքան ննջասենյակ անցնելը, զուգընկերները հաճախ մկան եւ կատվի խաղ են սկսում` միմյանց երեւակայությունը բորբոքելու եւ գրգռելու համար...

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Լավագույն սեքսի 5 բաղադրիչները. med.news.am
Լավագույն սեքսի 5 բաղադրիչները. med.news.am

Երբ սեքսի մասին է խոսքը, դժվար թե հնարավոր լինի գտնել մեկին, ով չի ցանկանա ակտիվացնել այն, նույնիսկ եթե իրեն «Դոն Ժուան» է համարում անկողնում...

Բժիշկ Վրեժ Շահրամանյանի հետ. սեռական անկարողություն (իմպոտենցիա). հոգեբանական պատճառները (տեսագրություն)
Բժիշկ Վրեժ Շահրամանյանի հետ. սեռական անկարողություն (իմպոտենցիա). հոգեբանական պատճառները (տեսագրություն)

Տղամարդու պոտենցիայի (էրեկցիայի) հետ կապված դժվարությունները բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են: Սեռական ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն...

Սեքսոլոգիա Բժշկի ընդունարանում Բժիշկներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ