Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեռական կյանք

Որակյալը ինտիմ կյանքում, սեքսուալ խանգարումների կանխարգելում. խորհուրդներ մասնագետից

Որակյալը ինտիմ կյանքում, սեքսուալ խանգարումների կանխարգելում. խորհուրդներ մասնագետից

Առողջ և որակյալ սեռական հարաբերությունները կարող են հեքիաթի վերածել յուրաքանչյուր զույգի կյանքը, սակայն այսօր սակավ չեն դեպքերը, երբ զույգը երջանիկ չէ կնոջ կամ տղամարդու մոտ սեքսուալ խանգարումների պատճառով:  Հայ ընտանիքներում սովորաբար յուրաքանչյուր խնդիր, որ վերաբերում է սեռական կյանքին, սեքսուալ առողջությանը, ներդաշնակ հարաբերություններին, կապվում է կնոջ հետ: Այս թյուր ըմբռնումը մշտապես  հերքվել է սեքսոպաթոլոգների կողմից, որոնք միաբերան նշում են, որ զույգի սեռական կյանքի որակը հավասարաչափ կախված է թե տղամարդուց, թե կնոջից: Սեքսուալ դիսֆունկցիա կարող է ունենալ մեզնից յուրաքանչյուրը` անկախ տարիքից, սեռից, սոցիալական շերտից: Այս կարևոր խնդրի մասին LADYNEWS.am-ին պարզաբանումներ տվեց Երևան քաղաքի գլխավոր սեքսոպաթոլոգ Կարեն Թոփչյանը:

 

Նախ՝ այն մասին, թե ինչ է սեռական դիսֆունկցիան.  «Սեքսուալությունը ֆիզիկական, հուզական, հոգեբանական գործողությունների և ազդեցությունների ուղղվածություն է, որը հետապնդում է ստանալ սեռական հաճույք և բնորոշվում է նաև հաճույք ստանալու հաճախականության մղումով: Մարդու սեռական ֆունկցիան բաժանում ենք 2 մասի' ռեկրեատիվ' սեռական հաճույքի ապահովումը, և պրոկրեատիվ' սերնդի շարունակման ֆունկցիաները: Եթե խոսենք ռեկրեատիվ դիսֆունկցիայի մասին, պետք է նշել, որ տղամարդու և կնոջ սեքսուալ խանգարումներն այլ են, դրանք շաղկապված են բոլորովին տարբեր խնդիրների հետ»:  

 

 Ի հակադրություն մեր մեջ կարծրացած այն մոտեցմանը, որ կնոջ սեքսուալ դիսֆունկցիան գրեթե միշտ կապված է հեշտանքի և դրա բացակայության հետ, սեքսոպաթոլոգը նշեց, որ կանանց սեռական դիսֆունկցիան կարող է կապված լինել նաև բարոյահոգեբանական խնդիրների հետ, որոնք կարող են առաջանալ մինչամուսնական շրջանում' ոչ պատշաճ սեռական դաստիարակության ունենալու պատճառով: «Շատ կարևոր խնդիր է մարմնասեռական և հոգեսեռական զարգացումը, որոնք պետք է ներդաշնակ լինեն մինչ առաջին սեռական հարաբերությունը: Լինում են դեպքեր, երբ 24- ամյա աղջիկն ամուսնանում է, բայց հոգեսեռական զարգացածությունը գտնվում է դեռ 11 տարեկան երեխայի հասունացման աստիճանին, կամ մարմնասեռապես 24 տարեկան կինը կարող է լինել 14 տարեկան աղջկա մարմնասեռական հասունացման աստիճանին. նույնիսկ չգիտի իր սեռական օրգանները, ոչ տեսել է հայելու մեջ, ոչ շոշափել է, վախենում է դիպչել, ոչ գրքերի մեջ է նայել… Այսպիսի կանայք, որպես կանոն, ունենում են սեռական դիսֆունկցիա»:   Սեքսոպաթոլոգի խոսքով՝ կանանց սեքսուալ դիսֆունկցիան հիմնականում կապված է սեռական ցանկության կորստի կամ բարձր սեռական պահանջի, սեռական ֆունկցիայի հանդեպ բացարձակ ձգտում չունենալու (նույնիսկ զզվածության աստիճանի), սեռական ակտի ժամանակ ուժեղ ցավեր ունենալու և հեշտանքի խախտումների հետ:

 

«Սրանք հիմնական խնդիրներն են, սակայն հաճախ դիմում են նաև վագինիզմի պատճառով, երբ կինը վախենում է սեռական հարաբերություններից: Լինում են զույգեր, որոնք տարիներ շարունակ ամուսնացած են , բայց սեռական կյանքով չեն ապրում, քանի որ կինը վախենում է սեռական հարաբերություններից: Սա վիրգոգամիա է կոչվում' կույս ամուսնություն: Դիմում են նաև սեռավարակային շեղման դեպքում»: 

 

Մարմնասեռական զարգացումից անմիջապես հետո տղամարդը կարող է հենց առաջին սեռական հարաբերությունից մաքսիմալ հաճույք ստանալ, հեշտանք ապրել, անգամ եթե դա լինի մաստուրբացիոն ակտ, այսինքն' ինքնաբավարարում: Կնոջ մոտ սեքսուալությունն առաջանում է որոշակի սեռական փորձ ձեռք բերելուց հետո: Ի տարբերություն տղամարդկանց, որոնց սեռական ֆունկցիան ի սկզբանե որոշակիորեն ծրագրված է, կնոջ սեքսուալությունը կախված է մերձեցումների քանակից, զույգի սեռական ներդաշնակությունից: «Եթե, օրինակ, վերցնենք սեռական ներդաշնակության ֆիզիոլոգիական գործոնները, այստեղ կարող են խնդիրներ լինել սեռական օրգանների անատոմիկ չափսերի անհամապատասխանության, ֆունկցիոնալ պարամետրերի խախտումների: Ենթադրենք՝ տղամարդը վաղաժամ սերմնաժայթքում ունի, իսկ տվյալ կնոջ սեքսուալությունն արթնացնելու համար նրան որոշակի ժամանակ և ճիշտ մոտեցում է պահանջվում. այս զույգը չի կարող ներդաշնակ սեռական կյանք ունենալ: Տղամարդը մեծ դերակատարում ունի կնոջ սեքսուալության դրսևորման, զարգացման հարցում»:

 

Ինչպես ասում է բժիշկը, թե տղամարդկանց և թե կանանց սեքսուալությունն ունի ուժգնության 3 աստիճան' թույլ, միջին և ուժեղ: Եթե ուժեղ սեքսուալություն ունեցող կինը մերձենա միջին կամ անգամ թույլ սեքսուալություն ունեցող տղամարդու հետ, անգամ թույլ հպումից կարող է հեշտանք, բավարարության զգացում ունենալ: Եթե թույլ սեքսուալություն ունեցող կին է, նրան պետք է երկարաժամկետ սեռական ակտ, իսկ տղամարդը վաղաժամ սերմնաժայթքում է ունենում. այս դեպքում զույգը սեռապես անհամատեղելի է: Լինում են նաև դեպքեր, երբ տղամարդու սեքսուալ դիսֆունկցիան' տվյալ դեպքում վաղաժամ սերմնաժայթքումը, բնավ չի խանգարում հաճելի սեռական ակտի ընթացքին, քանի որ կինը ևս շուտ է բավարարվում, ունի ուժեղ սեքսուալության մակարդակ:

 

«Կնոջ սեքսուալությունն իհարկե անդրադառնում է տղամարդու սեքսուալ ֆունկցիայի վրա: Եթե կնոջ մոտ բացակայում է սեքսուալ նախաձեռնությունը, ստեղծագործ մոտեցումը սեռական կյանքի հանդեպ, ապա ամենաառողջ տղամարդու մոտ անգամ որոշ ժամանակ հետո կիրքի խամրում է սկսվում: Կանայք մտածում են, թե տղամարդիկ միշտ կարող են բավարարել իրենց սեռական ցանկությունները, մեխանիզմի պես միշտ պատրաստ սեռական հարաբերության մեջ մտնել, բայց դա թյուր կարծիք է: Միապաղաղ սեռական կյանքն ամենաուժեղ սեքսուալություն ունեցող տղամարդու մոտ անգամ սեռական դիսֆունկցիա կարող է առաջացնել: Այստեղ կարևոր է, որ կանայք հետաքրքրություն մտցնեն սեռական հարաբերությունների մեջ, կարողանան չսահմանափակել իրենց զուգընկերոջ ցանկությունները, ազատակամ լինեն սեքսի մեջ, վերացնեն տաբուները: Կնոջ սեքսուալության դրսևորումը նոր հնարավորություններ է ստեղծում տղամարդու սեռական ֆունկցիայի ուժգնացման համար»:

 

Սեքսոպաթոլոգի կարծիքով՝ տղամարդու սեքսուալ դիսֆունկցիայի պատճառ կարող է դառնալ կնոջ`հոգեսեռական զարգացածության ցածր մակարդակը, կնոջ մեղադրանքները, հոգեբանական ճնշումները զուգընկերոջ վրա:

 

«Տղամարդու ամենամեծ արժանապատվություններից մեկն իր սեքսուալությունն է: Եթե կինը դիպչում է տղամարդու համար այդքան արժեքավոր կետին, դա կարող է մեծ վիրավորանք լինել նրա համար: Երբեք պետք չէ ասել, թե քո առնանդամը փոքր է, քո սերմնաժայթքումը վաղաժամ է, էրեկցիադ լիարժեք չէ: Տղամարդն այլևս ցանկություն չի ունենա տվյալ կնոջ հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել: Այ հենց այսպիսի դեպքերում է, երբ տղամարդը փնտրում է մի 3-րդ անձի, ով ի հակադրություն իր կնոջը, սիրում է նրան, գովաբանում, հաճելի խոսքեր ասում և այլն: Սակայն այս հարցը միակողմանի չէ, և շատ հաճախ սեռական կյանքի խանգարման համար մեղավոր են տղամարդիկ, ովքեր քիչ ուշադրություն են դարձնում նախնական գուրգուրանքին, մեղմ չեմ զուգընկերուհու հետ, կոպիտ են և պարտադրող սեքսում: Լինում է նաև, որ տղամարդիկ թույլ չեն տալիս իրենց կանանց հետ զբաղվել այնպիսի սեքսով, ինչպես կզբաղվեին, օրինակ, սիրուհու հետ»:

 

Սեռական տաբուները նույնպես կարող են հանգեցնել սեքսուալ դիսֆունկցիայի: Հայ ընտանիքներում սեռական տաբուները սովորականից շատ են:  «Համատարած ինֆորմացիայի մեջ անգամ շատերը չգիտեն տարրական բաներ, օրինակ՝ չգիտեն զուգընկերոջ էրոգեն գոտիների մասին: Լինում են դեպքեր, երբ զույգը դիմում է` սեռական կյանքի ոչ լիարժեքության գանգատով, իսկ երբ հարցնում ես, թե ինչ դիրքերով եք դուք սեքսով զբաղվում, զարմացած հարցնում են, թե բացի ավանդական դիրքից, էլ ինչպես կարող է լինել, կամ բացի շուրթերից էլ որտեղ պետք է համբուրել»:

 

Բժիշկը խորհուրդ է տալիս զույգերին զրուցել միասին սեքսուալ ցանկությունների, պատկերացումների մասին: Սա կօգնի հետզհետե արթնացնել երկկողմանի սեքսուալությունը, առողջ և ցանկալի  սեռական հարաբերություններ ունենալ: «Տղամարդկանց սեքսուալ խանգարումների պորֆիլակտիկայի հարցում մեծ դեր ունեն կանայք: Հաճախ մենք ինքներս զրուցում ենք մեզ դիմած տղամարդկանց կանանց հետ, խորհուրդներ տալիս, թե ինչ փաղաքշանքներով, ինչ խոսքերով կարելի է ազդել տղամարդու սեքսուալ կարողության, ցանկության վրա: Կարելի է ոգևորել տղամարդուն ամենահասարակ խոսքերով, ասել, որ նա հիանալի բավարարում է ձեզ, որ ձեզ հաճելի է նրա հետ մերձեցումը, որ այս անգամ նրա էրեկցիան շատ  ուժեղ էր և այլն»: 

 

Կանանց սեքսուալ դիսֆունկցիան հաճախ կապում են հեշտանքի հետ: «Ի տարբերություն տղամարդկանց, կանայք միշտ չէ, որ սեռական հարաբերության արդյունքում հեշտանք են ապրում: Բացի դրանից` ինչքան կին, այնքան հեշտանքի ձև: Նրանցից յուրաքանչյուրը կարող է ամենատարբեր զգացողությունն ունենալ այդ պահին, երբ հաճույքի գատագաթնակետում է: Տղամարդու կոպտությունը հաճախ կարող է բերել կնոջ մոտ հեշտանքի բացակայության: Եթե կնոջ նպատակն ի սկզբանե հեշտանք ստանալն է,  ապա դրա բացակայությունը նրա մոտ լուրջ սեռական դիսֆունկցիայի կբերի: Լինում են նաև կանայք, ովքեր ի սկզբանե այդպիսի նպատակ չեն դնում, այլ ուզում են իրենց սիրելիի հետ համբուրվել, գուրգուրել, սեռական հարաբերության մեջ մտնել, ստանալ հաճույք, նրանք կարող են շատ ներդաշնակ սեռական կյանք ունենալ նաև առանց հեշտանքի:»

 

Անկողնում տարրական խնդիրներից խուսափելու համար հետևեք սեքսոպաթոլոգ Կարեն Թոփչյանի խորհուրդներին. «Ուզում եմ խորհուրդ տալ բոլոր կանանց չզբաղվել միապաղաղ սեքսով, լինել կոկետ, հետաքրքրասեր, սիրալիր, նոր երանգներ մտցնել սեռական հարաբերությունների մեջ: Իսկ տղամարդիկ թող ավելի ուշադիր լինեն կանանց հանդեպ, ուսումնասիրեն նրանց քմահաճույքները, հանդուրժեն դրանք: Ներդաշնական ամուսնական զույգ կարող է ստեղծվել երկկողմանի մեծ ցանկության և աշխատանքի դեպքում»:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
Լուսանկարը. vchaspik.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am
Ինչո՞ւ է վնասակար սեռական կյանքի համեմատությունը ուրիշների հետ. urolog.am

Սեփական սեռական կյանքի համեմատությունն՝ ուրիշների հետ, կոչվում է սեռական համեմատական կողմնակալություն։ Այս կողմնակալությունը շատ դեպքերում համեմատող...

Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am
Ինտիմ հարաբերությունների պլանավորում. urolog.am

Ինտիմ հարաբերությունների պլանավորումը միջոց է, որն օգտագործվում է զույգերի կողմից՝ պահպանելու սեռական մտերմությունն բավարարվածությունը: Սեռական հարաբերության օրերի ու ժամերի պլանավորումը...

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am
Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...

Սեքսոլոգիա
Հաշմանդամություն և սեքս. urolog.am
Հաշմանդամություն և սեքս. urolog.am

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...

Սեքսոլոգիա
Ներթափանցման ցավ. urolog.am
Ներթափանցման ցավ. urolog.am

Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...

Սեքսոլոգիա
Սեռական զզվանք. urolog.am
Սեռական զզվանք. urolog.am

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...

Սեքսոլոգիա
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am

Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...

Սեքսոլոգիա
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիա. urolog.am

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...

Սեքսոլոգիա
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...

Սեքսոլոգիա
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...

Սեքսոլոգիա
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են...

Սեքսոլոգիա
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...

Սեքսոլոգիա
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am
Ուռուցքաբանությունն ու սեռական կյանքը. oncology.am

Ինտիմ կյանքում առաջանում են խնդիրներ մարդկանց մոտ, ովքեր ստանում են կամ արդեն ավարտել են ուռուցքաբանական բուժումը։ Պատճառը նրանում է, որ ուռուցքաբանական բուժումն իր հետքն է թողնում ինչպես հիվանդի ֆիզիկական վիճակի...

Ուռուցքաբանություն Սեքսոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում կնոջ սեքսուալությունը. urolog.am

Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...

Սեքսոլոգիա ԿԻՆ: Ինտիմ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ